Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Պարտադիրն ու Գալուստ Սահակյանը ՝ եռօրյայի առանցքում

Պարտադիրն ու Գալուստ Սահակյանը ՝ եռօրյայի առանցքում
Մինչև երեկ հաշվիչ հանձնաժողովը կազմված էր 11 անդամից. 5-ը՝ ՀՀԿ-ից, 2-ը՝ ԲՀԿ-ից և մեկական անդամ՝ մյուս 4 խմբակցություններից: Այս մասին որոշումն ընդունվել էր նստաշրջանի առաջին քառօրյայում՝ փետրվարի 3-ին: Այն ժամանակ ՕԵԿ-ը դեռ կոալիցիայի անդամ էր, հետևաբար, 1 ՕԵԿ-ականը 5 ՀՀԿ-ականի հետ կազմում էր մեծամասնություն: Հաշվիչ հանձնաժողովի որոշումներն ուժ ունեն, եթե ընդունվում են ձայների մեծամասնությամբ, ու որպեսզի այդ մեծամասնությունը պահպանվի նաև առաջիկայում, ՀՀԿ-ն ապրիլի 28-ի աշխատանքային օրվա ավարտին արտահերթ նիստ հրավիրեց և փոփոխություն կատարեց հաշվիչ հանձնաժողովի կազմավորման կարգում: 11-ը դարձրեց 13. հանձնաժողովի անդամներից 7-ը կլինեն ՀՀԿ-ական, 2-ը` ԲՀԿ-ից, իսկ 4-ը` մյուս 4 խմբակցություններից: Սա նշանակում է, որ միայն ՀՀԿ-ականներից կազմված հաշվիչ հանձնաժողովը, արդեն  առանց ՕԵԿ-ի, իր 7 անդամով կկարողանա ընդունել ցանկացած որոշում: Առաջին որոշումը վերաբերելու է Ազգային ժողովի նոր նախագահին:
Մանրամասն
27/04/2014

Ապրիլի 28-ի քառօրյայում

Ապրիլի 28-ի քառօրյայում
Հովիկ Աբրահամյանի ՝ վարչապետ դառնալուց հետո  խորհրդարանում առաջ եկած ամենամեծ ինտրիգը ոչ թե գնացող ու եկող պատագմավորների, այլ Ազգային ժողովի նոր նախագահի անվան շուրջ է: Այս պաշտոնի համար 3 ՀՀԿ-ականի անուն էր շրջանառվում. Կարեն Կարապետյան, Գալուստ Սահակյան և Էդուարդ Շարմազանով: Առաջին երկուսին, ըստ մամուլի հավաստի աղբյուրների, Սերժ Սարգսյանը առանձին-առանձին հրավիրել է նախագահական ու խոսել ԱԺ նախագահի պաշտոնի մասին: Շարմազանովին չի հրավիրել: Կարապետյանը նախագահի հետ հանդիպումից հետո պաշտոնապես հայտարարեց, որ ոչ մի պաշտոնի այս պահին չի հավակնում, Գալուստ Սահակյանը ոչինչ չհայտարարեց: ԱԺ նոր նախագահի ընտրությունը կայանալու է ապրիլի 28-ի քառօրյայում, բայց մեծամասնության թեկնածուի անունը հայտնի կդառնա ավելի շուտ. որոշումն այդ մասին կկայացվի խորհրդարանի պատերից դուրս` ապրիլի 26-ին, ՀՀԿ-ի գործադիր մարմնի նիստում:
Մանրամասն
24/04/2014

Քառյակը եռյա՞կ է դառնալու, թե՞ հնգյակ

Քառյակը եռյա՞կ է դառնալու, թե՞ հնգյակ
Մինչ քննարկվում է կոալիցիան նոր գործընկերներով համալրելու հարցը, այն լքում են հին ուժերը: 2008-ից ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր ՕԵԿ-ը ապրիլի 16-ին քաղխորհրդի նիստից հետո հայտարարեց, որ ոչ նպատակահարմար և խնդրահարույց է համարում հաջորդ կոալիցիային անդամակցելը: ՕԵԿ-ը դեռ չի հայտարարել, որ ընդդիմություն է դառնալու: Վերջնական պարզաբնումները կտա կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը ապրիլի 25-ին: Ընդդիմություն դառնալու դեպքում, ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, ՕԵԿ խմբակցությունն այդ մասին պետք է հայտարարի նաև ԱԺ նիստերի ժամանակ: Այս տարբերակը ոչ իշխանական քառյակը կարո՞ղ է հնգյակ դարձնել: «Շատ մի շտապեք: Օրը կգա, բարին հետը: Կտեսնենք՝ աղջի՞կ է ծնվում, թե՞ տղա, հետո անունը կորոշենք»,- արձագանքեց Ա.Ռուստամյանը:
Մանրամասն
16/04/2014

Նոր կառավարության շուրջ

Նոր կառավարության շուրջ
Հայաստանի 13-րդ վարչապետը՝ Հովիկ Աբրահամյանը, ունի հմտություններ, որոնք համալսարաններում չեն տրվում. սա ըստ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողոովի նախագահ Դավիթ Հարությունյանի: Այդ հմտություններից մեկը պատգամավորն այսպես  է ներկայացնում. «Նա կարողանում է ենթագիտակցաբար ճիշտ ընտրություն կատարել ու եղած լուծումներից ընտրել ամենաարդյունավետը»: 

Կարելի՞ է այսպես ենթագիտակցաբար կառավարություն ղեկավարել. ամեն դեպքում ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը պատրաստ է աշխատել Հովիկ Աբրահամյանի ղեկավարած նոր կառավարությունում, եթե ինքը իրեն առաջարկվող պաշտոնը համարի իր ուժերի սահմաններում:
Մանրամասն
13/04/2014

Նոր վարչապետին սպասելիս

Նոր վարչապետին սպասելիս
Հանրապետության նախագահը մինչև ապրիլի 14-ը պետք է վարչապետ նշանակի: Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը ստորագրվել է ապրիլի 4-ին: Իսկ ՀՀ Սահմանադրության համաձայն նոր վարչապետը պետք է նշանակվի 10 օրվա ընթացքում: ՀՀԿ մամլո խոսնակ և Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ապրիլի 8-ին վստահաբար հայտարարել էր, թե նոր վարչապետի անունը հայտնի կդառնա ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում: «Մենք այդ հարցը կքննարկենք ԳՄ նիստի ժամանակ, որից հետո ՀՀ նախագահի որոշումը ես կներկայացնեմ իմ հարգարժան գործընկերներին»,- ասել էր Է.Շարմազանովը:
Մանրամասն
10/04/2014

Հայտարարություն ՍԴ որոշման առիթով

Հայտարարություն ՍԴ որոշման առիթով
Ոչ իշխանական քառյակը՝ ՀԱԿ, «Բարգավաճ Հայաստան», «Դաշնակցություն» և «Ժառանգություն» խմբակցությունները, ապրիլի 9-ին տարածած հայտարարությամբ անդրադարձել են Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի որոշմանը:

Քաղաքական 4 ուժերն արձանագրում են, որ Սահմանդրական դատարանը, մի կողմից, ընդունել է չորս խմբակցությունների պատագամավորների փաստարկների հիմնավորվածությունը և հակասահմանադրական է ճանաչել հանրության ընդվզումն առաջացրած «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի առանցքային դրույթները, մյուս կողմից ՝ կիրառելով տարաժամկետում և Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթների ուժը կորցրած ճանաչելու վերջնաժամկետ սահմանելով 2014թ. սեպտեմբերի 30-ը, տարատեսակ և հակասական մեկնաբանությունների հիմք է տվել:
Մանրամասն
08/04/2014

Ինչո՞ւ գնաց Տիգրան Սարգսյանը. գիտեն միայն ընդդիմադիրները

Ինչո՞ւ գնաց Տիգրան Սարգսյանը. գիտեն միայն ընդդիմադիրները
Արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հանրապետական է ու ՀՀԿ-ի փոխնախագահ, բայց նրա հրաժարականը «խառնեց» ոչ թե սեփական կուսակցության և իշխանության, այլ ոչ իշխանական 4 ուժերի ծրագրերը՝ սկսած քառյակի հերթական նիստի օրակարգից: Նախնական պայմանավորվածության համաձայն՝ քառյակը ապրիլի 4-ին պետք է անդրադառնար ՍԴ որոշմանն ու հայտարարություն աներ, բայց դրա փոխարեն քննարկեց Տիգրան Սարգսյանի հրաժարականի հարցը ու հայտարարեց, որ կառավարության հրաժարականը տեղի է ունեցել ոչ իշխանական 4 ուժերի համատեղ գործողությունների ճնշման արդյունքում: Նիստից հետո լրագրողների հետ հանդիպած «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը տեղեկացրեց, որ Գյումրիում և Վանաձորում նախատեսված հանրահավաքները չեն կայանա, չի կայանա նաև ապրիլի 28-ի միասնական հանրահավաքը: Միասնական հանրահավաքի հարցը, սակայն, մնում է քառյակի օրակարգում:
Մանրամասն
03/04/2014

Պարտադիրի մասով մեկնաբանությունները տարբեր են

Պարտադիրի մասով մեկնաբանությունները տարբեր են
Դիմող կողմի ներկայացուցիչներից Արտակ Զեյնալյանի կարծիքով ՝ ՍԴ որոշումից հետո պարտադիր գանձումներ չեն կարող արվել, իսկ մինչ այժմ արվածներն էլ, ինչպես որոշման մեկ այլ հատված է ամրագրում, ենթակա են վերահաշվարկի:

Տրամագծորեն հակառակ դիրքերից է ՍԴ որոշումը մեկնաբանում ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը: Նա կարծում է, որ պարտադիր կուտակային վճարները մինչեւ սեպտեմբերի 30-ը պետք է կատարվեն , քանի որ վիճահարույց օրենքի հակասահմանադրական ճանաչված նորմերը շարունակում են գործել մինչեւ սեպտեմբերի 30-ը։
Մանրամասն
01/04/2014

Բամբասա՞նքը, թե՞ լրատվական դաշտը կարգավորող օրինագիծ

Բամբասա՞նքը, թե՞ լրատվական դաշտը կարգավորող օրինագիծ
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 31-ին հրավիրել էր խորհրդարանական լսումներ «Վիրավորանքը և զրպարտությունը համացանցում. առկա հիմնախնդիրները և առաջարկվող օրենսդրական լուծումները» թեմայով: Քննարկվում էր Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրինագիծը, որով հեղինակներն առաջարկում են պատասխանատվության ենթարկել այն լրատվամիջոցին, որը որևէ անձի ծանուցումից հետո չի հեռացնում անհայտ աղբյուրի կողմից իր մասին հրապարակած վիրավորական կամ զրպարտչական բնույթի հրապարակումը: «Իրավատերը պարտավոր է վիրավորանք կամ զրպարտություն պարունակող մեկնաբանությունը հեռացնել պահանջը ներկայացնելուց հետո` անհապաղ, բայց ոչ ուշ, քան 12 ժամվա ընթացքում»,- նշված է նախագծի դրույթներից մեկում:

Օրինագիծը հեղինակել են ԱԺ 6 խմբակցությունների ներկայացուցիչները՝ Դավիթ Հարությունյանը, Արփինե Հովհաննիսյանը, Թևան Պողոսյանը, Էլինար Վարդանյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արմեն Ռուստամյանը, Ստեփան Դեմիրճյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Հեղինե Բիշարյանը և Էդմոն Մարուքյանը:
Մանրամասն
31/03/2014

Կառավարությունն ինչո՞ւ է զրոյացնում Ազգային ժողովի դերը

Կառավարությունն ինչո՞ւ է զրոյացնում Ազգային ժողովի դերը
Ազգային ժողովը մարտի 25-ին ձայների 61 կողմ, 37 դեմ  հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած «Պետական գույքի կառավարման մասին» օրինագիծը: Նախագիծը կարգավորում է պետական գույքի տնօրինման, տիրապետման եւ օգտագործման, այդ թվում՝ հաշվառման, գնահատման և կառավարման նկատմամբ վերահսկողության իրականացմանն առնչվող հարաբերությունները: Մինչև այժմ ՀՀ օրենսդրությունը չուներ այդ ոլորտը կարգավորող մայր օրենք. գույքի կառավարման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում էին հիմնականում Քաղաքացիական և Հողային օրենսգրքերով ու «Մասնավորեցման մասին» օրենքով:
Մանրամասն
30/03/2014
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Ամենաընթերցվածները

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter