Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Ընտրությունների տեսանկարահանումը կարող է ձախողվել

Ընտրությունների տեսանկարահանումը կարող է ձախողվել
Խորհրդարանական ընտրություններին ընդամենը երկուսուկես ամիս ժամանակ է մնացել, բայց Ընտրական օրենսգրքով սահմանված գլխավոր նորամուծություններից մեկի՝ ընտրական գործընթացի տեսանկարահանման և ուղիղ հեռարձակման հեռանկարը մնում է անորոշ: Հիշեցնենք, որ ընդդիմադիր ուժերի պահանջով ԸՕ-ում սեպտեմբերին կատարված փոփոխություններից մեկի համաձայն՝ Հայաստանի բոլոր՝ մոտ 2000 ընտրատեղամասերում պետք է տեսանկարահանող սարքեր տեղադրվեն, պետք է ապահովվի քվեարկության ողջ ընթացքի և ձայների հաշվարկի տեսանկարահանումն ու ուղիղ հեռարձակումը: Ըստ ձեռք բերված համաձայնության՝ տեսանկարահանող սարքեր պետք է տեղադրվեն նաև ընտրատեղամասերի մուտքերի մոտ: Այսինքն, յուրաքանչյուր ընտրատեղամասի համար անհարժեշտ կլինի 2 տեսախցիկ, ընդհանուր առմամբ՝ մոտ 4000-ը:

Գործընթացն ապահովելու համար տարեվերջին ընդդիմությունից և իշխանությունից կազմված համատեղ հանձնաժողովը մրցույթ էր հայտարարել: Մրցույթի վերջնաժամկետն ավարտվել հունվարի 17-ին, և պարզվել է, որ ընդամենը մեկ ընկերություն է հայտ ներկայացրել՝ հայ-կանադական Ի ԱՅ ՍԻ Տելեկոմ ընկերությունը, որը հիմնադրվել է 2011թ. և գործունեություն է ծավալում տեղեկատվական ու հեռահաղորդակցական ոլորտում:
Մանրամասն
22/01/2017

Ազգային ժողովը՝ ապրիլի 2-ին ընդառաջ

Ազգային ժողովը՝ ապրիլի 2-ին ընդառաջ
2017-ի ապրիլի 2-ի ընտրություններին ընդառաջ՝ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերում նախընտրական գործընթացներ են: ՀՀԿ-ում, ՕԵԿ-ում ու ՀՅԴ-ում դրանք առավելապես ներկուսակցական բնույթ ունեն. չեն մասայականացվում: Ինչ է կատարվում այս կուսակցություններում, ինչպես են կազմվում նախընտրական ցուցակները, ինչպես են որոշվում այս կամ այն հոորիզոնականները զբաղեցնողների անունները՝ առայժմ չի լուսաբանվում: Այս օրերին առավելապես քննարկվում են զարգացումները ԲՀԿ-ի, «Ժառանգության», նաեւ նորակազմ երկու դաշինքների շուրջ: 
Մանրամասն
18/01/2017

Ընտրական ժամանակացույցը հաստատվել է

Ընտրական ժամանակացույցը հաստատվել է
Ժամանակացույցի համաձայն՝ կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները գրանցման համար պահանջվող փաստաթղթերը ԿԸՀ պետք է ներկայացնեն փետրվարի 6-ից 16-ն ընկած ժամանակահատվածում: Դրան հաջորդող 10 օրերի ընթացքում ՝ փետրվարի 16-26-ը, ԿԸՀ-ն կուսումնասիրի այդ փաստաթղթերն ու կկատարի ընտրական ցուցակների գրանցումը: Կուսկացություններն ու դաշինքները ցուցակների գրանցումից հետո 7 օրվա ընթացքում պարտավոր են բացել իրենց նախընտրական հիմնադրամները: Վերջնաժամնեկտը մարտի 5-ն է:
Մանրամասն
10/01/2017

Վերահսկիչ պալատը կրկին մնացել է առանց ծրագրի

Վերահսկիչ պալատը կրկին մնացել է առանց ծրագրի
Վերահսկիչ պալատը 2017թ. գործունեության ծրագիր չունի: Ազգային ժողովն այն չի քննարկել ու չի հաստատել: ԱԺ-ն հինգերորդ գումարման 10-րդ նստաշրջանի ավարտին երկու արտահերթ նստաշրջան գումարեց, բայց ՎՊ ծրագրի ընդունման համար ժամանակ չգտնվեց: Ծրագիրն ընդգրկված էր դեկտեմբերի 13-ի արտահերթ նստաշրջանի օրակարգում, բայց 2 այլ հարցերի հետ վարչապետի առաջարկով հետ կանչվեց: Ծրագիրն ընդգրկված չէր նաև դեկտեմբերի 22-ի արտահերթ նստաշրջանի օրակարգում: Արդյունքում՝ Վերահսկիչ պալատը հաջորդ տարվա առաջին ամիսներին՝ առնվազն մինչև գարնանային նստաշրջանի առաջին քառօրյան, կգործի առանց ծրագրի:
Մանրամասն
23/12/2016

Հարկային համաներում՝ փոքր էֆեկտով

Հարկային համաներում՝ փոքր էֆեկտով
Ազգային ժողովը դեկտեմբերի 13-ի արտահերթ նստաշրջանում միաձայն՝ 101 կողմ ձայնով, առաջին ընթերցմամբ ընդունեց «Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով արտոնություններ սահմանելու մասին» օրինագիծը՝ կից նախագծերով: 

Հարկային համաներում պայմանական անվանումը ստացած փաթեթն այն եզակիներից է, որն առանց առարկության պաշտպանեցին ոչ իշխանական չորս խմբակցությունները: Քննարկումը, սակայն, շատ արագ ու գրեթե աննկատ անցավ. հնչեցին հատուկենտ հարցեր ու ելույթներ:
Մանրամասն
14/12/2016

Արտահերթ նստաշրջան. լավագույն ավանդույթները շարունակվում են

Արտահերթ նստաշրջան. լավագույն ավանդույթները շարունակվում են
Տարեվերջին ՝ հերթական նստաշրջանի ավարտից հետո հրավիրած արտահերթով գործադիրը կփորձի լրացնել օրենսդրական բոլոր բացերը, իսկ խորհրդարանը թերևս կգերազանցի արագ քննարկումների՝ նախկինում գրանցած բոլոր ցուցանիշները: 

Կառավարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 13-ին հրավիրված արտահերթ նստաշրջանի օրակարգում 35 հարց է՝ 26 օրենսդրական փաթեթ, 8 համաձայնագիր, 1 ծրագիր: 26 օրենսդրական փաթեթները փոփոխություններ կամ լրացումներ են առաջարկում թվով 85 օրենքներում: Դրանց մի մասը խորհրդարանը պետք է քննարկի երկրորդ, երրորդ ընթերցումներով, իսկ մյուս մասի քննարկումը պետք է սկսի զրոյից ու հասցնի ավարտել՝ միանգամից 3 ընթերցումներով քվեարկություններ կազմակերպելով: 

«Նոր» օրենքների շարքում, օրինակ, հարկային համաներում նախատեսող փաթեթն է՝ կազմված 3 մայր օրենքից և գործողներում փոփոխություններ առաջարկող 5 օրինագծերից: Գործադիրը մեծ կասկածներ չունի, որ պատգամավորները չեն հասցնի ծանոթանալ կամ հանգամանորեն քննարկել հարկային փոփոխությունների բոլոր նրբությունները: Առավել քան համոզված է, որ խորհրդարանը մեծ առարկություններ չի ունենա, քանի որ նախատեսում է, որ փաթեթն ուժի մեջ կմտնի 2017թ. հունվարի 1-ից:
Մանրամասն
12/12/2016

Իրատեսակա՞ն, թե՞ դեֆոլտի տանող բյուջե

Իրատեսակա՞ն, թե՞ դեֆոլտի տանող բյուջե
Ազգային ժողովը դեկտեմբերի 8-ին ձայների 83 կողմ, 24 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց 2017թ. բյուջեի նախագիծը: Դեմ քվեարկեցին ՀԱԿ, ԲՀԿ, ՕԵԿ և «Ժառանգություն» խմբակցությունները: Կողմ էին խորհրդարանական մեծամասնության՝ Հանրապետականի և նրա կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի պատգամավորները: Նրանց հետ բյուջեի նախագծին կողմ քվեարկեցին նաև ԲՀԿ խմբակցության ոչ կուսակցական պատգամավորները՝ Աբրահամ Մանուկյանը, Հարություն Ղարագյոզյանը, Տիգրան Ներսիսյանը և այլոք:
Մանրամասն
10/12/2016

Նոր կանոններ նոր խորհրդարանի համար

Նոր կանոններ նոր խորհրդարանի համար
Նոյեմբերի 28-30-ի արտահերթ նիստում Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց սահմանադրական օրենքների նախագծեր. 3 նոր` «Կուսակցությունների մասին», «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» և «ԱԺ կանոնակարգ» օրենքի նախագծերը քննարկվեցին ընդամենը 2 օր: Դրանք ընդունվեցին պատգամավորների 3/5-ի ձայներով, ինչպես պահանջում է մայր օրենքը: Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքի նախագիծը ստացավ ամենաքիչ կողմ՝ 93, և ամենաշատ դեմ՝ 2 ձայները: 

Նախագծի քննարկումը անցավ կիսադատարկ դահլիճում, հազիվ մեկ տասնյակ պատգամավորների ակտիվ մասնակցությամբ: «Պատկերն ավելի տխուր կլինի, եթե կյանքի կոչվի կանոնակարգի առաջարկած դրույթը՝ բացակա պատգամավորի քվեարկության իրավունքը խմբակցության ղեկավարին փոխանցելու մասին»,-իր ելույթում հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Մինչդեռ ԱԺ կանոնակարգ-օրենքի նախագծի հեղինակները կարծում են, որ այս դրույթը կվերականգնի արդարությունը՝ իրենց պատգամավորական գործունեությունը գործուղումների ընթացքում կատարող պատգամավորների նկատմամբ, ովքեր հանգամանքների բերումով զրկված են լինում քվեարկելու իրավունքից:
Մանրամասն
03/12/2016

Նոր օրինագիծը չի նպաստում կուսակցությունների կայացմանը

Նոր օրինագիծը չի նպաստում կուսակցությունների կայացմանը
Նախագծի համաձայն` կուսակցությունները գրանցման պահին պետք է ունենան ոչ պակաս, քան 1000 հիմնադիր անդամ (գործող օրենքով` 200): Կուսակցության անդամները պետք է ներկայացնեն Երեւան քաղաքի եւ մարզերի առնվազն 1/3-ը: Պետական գրանցման պահին կուսակցությունը պետք է ունենա նաև տարածքային ստորաբաժանումներ Երևան քաղաքում և մարզերի առնվազն 1/3-ում: Նախագիծը, ինչպես և գործողը, պետական ֆինանսավորում է նախատեսում խորհրդարանական ընտրություններում 3 տոկոսի շեմը հաղթահարած կուսակցությունների համար: Այդ ֆինանսավորումն աուդիտի ենթակա չէ, եթե չի գերազանցում 3 մլն դրամը: 

Գործող օրենքով կուսակցության անդամ չեն կարող լինել դատավորները, դատախազները, քննչական մարմինների ծառայողները: Նոր նախագծում կուսակցությանն անդամակցելու արգելքների շարքը համալրվել է. իրենց լիազորությունների իրականացման ընթացքում կուսակցության անդամ չեն կարող լինել հանրապետության նախագահը, Մարդու իրավունքների պաշտպանը, ԿԸՀ, ՀՌԱՀ, ԿԲ խորհրդի անդամները:
Մանրամասն
28/11/2016

Բյուջե 2017-ի քննարկումը` առանց վարչապետի

Բյուջե 2017-ի քննարկումը` առանց վարչապետի
Ազգային ժողովը նոյեմբերի 18-ին ավարտեց 2017թ. բյուջեի նախագծի քննարկումները: Հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի նախագծով եկամուտները 1 տրիլիոն 210 միլիարդ են, ծախսերը` 1 տրիլիոն 360 միլիարդ դրամ կամ 24 մլրդ դրամով ավելի 2016թ. նույն ցուցանիշից: Դեֆիցիտը 150 մլրդ դրամ է, որից 79 մլրդ դրամը նախատեսվում է ստանալ արտաքին, իսկ 71 մլրդ-ը` ներքին աղբյուրներից: Կառավարությունը 3,2 տոկոս տնտեսական աճ է նախատեսում` 2016-ի 2,4-ի փոխարեն: Կառավարությունն այս ցուցանիշներով հաջորդ տարվա բյուջեն համարում է կայունացնող և զարգացման նախադրյալներ ստեղծող, մինչդեռ ընդդիմության տեսանկյունից այն զարգացում չնախատեսող, լարում չպահանջող և գոյատևման բյուջե է:
Մանրամասն
20/11/2016
1 2 3 4 5 6 7 8 9 10 11
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Ամենաընթերցվածները

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter