Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Հերթական ժամանակավորը

Հերթական ժամանակավորը
Հարցերը, որոնց պատասխանները պիտի գտնի ժամանակավոր հանձնաժողովը, բազմաթիվ են, բայց կարևոր է դրանք չքաղաքականացնելը, ինչից խուսափել, սակայն, չհաջողվեց: Դրանում ակտիվ մասնակցություն ունեցավ կառավարությունը, որը միայն այս հարցին անդրադառնալու համար ԱԺ էր գործուղել բավական ներկայանալի, 3 հոգանոց պատվիրակություն` կազմված տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանից, Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանից և ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանից:
Մանրամասն
25/03/2014

Էթիկայի հանձնաժողով էլ պետք չէ՞

Էթիկայի հանձնաժողով էլ պետք չէ՞
Էթիկայի հանձնաժողովի առաջին նիստում քննարկվեց և վարույթ ընդունվեց  մեկ դիմում, որն առաջինն էր, որ պատգամավորը գրել էր հենց իրեն առնչվող հարցի վերաբերյալ: Դիմումատուն ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանն է, ով այս գումարման 3-րդ նստաշրջանում նախագահել է էթիկայի հանձնաժողովը: Նա դիմել է էթիկայի հանձնաժողովին, որպեսզի քննեն և պարզեն՝ ինքը, լինելով Ազգային ժողովի պատգամավոր, կարո՞ղ է հասարակական հիմունքներով նախագահել «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրական խորհուրդը: Սա մոտավորապես նույնն է, եթե ասենք, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը դիմեր էթիկայի հանձնաժողովին ու ճշտեր՝ կարո՞ղ է ինքը լինել Տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահ, կամ էլ ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը ճշտեր՝ կարո՞ղ է ինքը նախագահել Ճարտարապետական համալսարանի խորհուրդը:
Մանրամասն
22/03/2014

Օգնություն Սևանի՞ց, թե՞ Սևանին

Օգնություն Սևանի՞ց, թե՞ Սևանին
ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 19-ին կազմակերպել էր խորհրդարանական լսումներ «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ oգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաuտատելու մաuին» օրենքում կառավարության առաջարկած փոփոխությունների նախագծի շուրջ: Գործադիրն առաջարկում է մինչև 2019թ. Սեւանա լճից բաց թողնվող ջրի ծավալն ավելացնել 70 միլիոն խորհանարդ մետրով և տարեկան առավելագույն չափաքանակ սահմանել 240 մլն խմ-ը: Գործող օրենսդրությամբ Սեւանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն սահմանաչափը 170 մլն խմ է:
Մանրամասն
19/03/2014

Ինչի՞ շուրջ է միավորվել «հրաշալի քառյակը»

Ինչի՞ շուրջ է միավորվել «հրաշալի քառյակը»
Մարտի 1-ի հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթով, թվում էր, ոչ իշխանական 4 ուժերի համար նոր փուլի սկիզբ է տրվում: Մինչ դա էլ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն ու «Ժառանգությունը» հանդիպում էին, բայց մարտի 1-ի հանրահավաքից մեկ շաբաթ անց՝ մարտի 7-ին, մեկնարկեց այս ուժերի հանդիպումների շարքն առաջին դեմքերի մակարդակով Գագիկ Ծառուկյանի մոտ: Հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանը նրան համեմատել էր Իվանիշվիլու հետ ու հայտարարել, որ ՀԱԿ-ը պատրաստ է բանակցությունների, եթե անգամ սեղանին դրված է ոչ թե նախագահին, այլ առայժմ միայն վարչապետին պաշտոնից հեռացնելու հարցը: Հանդիպումների ժամանակ, սակայն, Ծառուկյանը հիշեցնում էր իրենց կուսակցության 7-րդ համագումարը, որի ընթացքում խոսվել է բոլոր ուժերին կոնսոլիդացնելու անհրաժեշտության մասին:
Մանրամասն
17/03/2014

Ստվերի կրճատո՞ւմ, թե՞ մենաշնորհի խորացում

Ստվերի կրճատո՞ւմ, թե՞ մենաշնորհի խորացում
Մարտի 12-ին ԱԺ-ն ձայների 66 կողմ, 1 դեմ, 2 ձեռնպահ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց «Գովազդի մասին» և «Հեռուստատեսության ու ռադիոյի մասին» օրենքներում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթը: Ոչ իշխանական խմբակցությունները քվեարկությանը չմասնակցեցին: Դեմ քվեարկած պատգամավորը առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հանրապետական Արա Բաբլոյանն է: Ձեռնպահ են քվեարկել ՀՀԿ-ից Դավիթ Հարությունյանն ու ՕԵԿ-ից Մհեր Շահգելդյանը: 
Մանրամասն
12/03/2014

Մարտին՝ հատուկ ռեժիմով

Մարտին՝ հատուկ ռեժիմով
Մարտ ամսվա ընթացքում Ազգային ժողովը որոշել է աշխատել հատուկ ռեժիմով և «խտացնել» քառօրյաները: Արդյունքում՝ մարտին կգումարվի 3 քառօրյա, իսկ ապրիլին՝ ոչ մեկը: Պատճառը պատգամվորների գործուղումներն են. մեծամասնությունը, թերեւս մտավախություն ունի, որ գործուղում մեկնողների բացակայությունները կարող են ազդել քվեարկությունների պատկերի վրա: Խորհրդարանը որոշել է  մարտի 17-20-ի քառօրյան տեղափոխել մարտի 10-13-ը, իսկ ապրիլի 7-10-ինը՝ մարտի 24-27-ը:
Մանրամասն
10/03/2014

Պատասխանատվություն սոցցանցերի կեղծ օգտատերերի գրառումները հրապարակելու համար

Պատասխանատվություն սոցցանցերի կեղծ օգտատերերի գրառումները հրապարակելու համար
Ազգային ժողովի բոլոր խմբակցություններն ու անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը շրջանառության մեջ են դրել օրենքի նախագիծ, որը պատասխանատվություն է նախատեսում լրատվամիջոցի համար այն դեպքում, երբ հրապարակման նյութ  է դառնում  Facebook սոցիալական ցանցի անհայտ օգտատերերի՝ վիրավորանք կամ զրպարտություն պարունակող գրառումը: Խոսքը «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծի մասին է, որի համահեղինակներն են Դավիթ Հարությունյանը, Արփինե Հովհաննիսյանը, Թևան Պողոսյանը, Էլինար Վարդանյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արմեն Ռուստամյանը, Ստեփան Դեմիրճյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Հեղինե Բիշարյանը և Էդմոն Մարուքյանը:
Մանրամասն
07/03/2014

«Գազային» հանձնաժողովն սկսեց աշխատել

«Գազային» հանձնաժողովն սկսեց աշխատել
Հայաստանի գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը մարտի 3-ին անցկացրեց իր անդրանիկ նիստը: Դռնփակ նիստի ընթացքում քննարկվել են կազմակերպչական հարցեր. ընտրվել են հանձնաժողովի նախագահն ու փոխնախագահը, որոշվել է, թե ինչպես է աշխատելու հանձնաժողովը: 

Հիշեցնենք՝ հանձնաժողովն ունի 10 անդամ. հինգը կոալիցիոն խմբակցություններից են, հինգը՝ ոչ իշխանական խմբակցություններից: Ինչպես և սպասվում էր, հանձնաժողովի նախագահ է ընտրվել Դավիթ Հարությունյանը, փոխնախագահ՝ Միքայել Մելքումյանը:
Մանրամասն
03/03/2014

Մարտիմեկյան հանձնաժողովի հարցը քննարկվեց, բայց չքվեարկվեց

Մարտիմեկյան հանձնաժողովի հարցը քննարկվեց, բայց չքվեարկվեց
Ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու երրորդ նախաձեռնությունը, որ քննարկվեց փետրվարի 24-27-ի քառօրյայի վերջին երկու օրվա ընթացքում, հեղինակել էր ՀԱԿ խմբակցությունը: Դրանով առաջարկվում էր ստեղծել ժամանակավոր հանձնաժողով՝ 2008թ. մարտի 1-2-ին իրավապահների գործողությունների հիմնավորվածությունն ու օրինականությունը ուսումնասիրելու համար: Հիմնական զեկուցող Գագիկ Ջհանգիրյանը հույս հայտնեց, որ իրենց նախաձեռնությունը կքննարկվի ոչ թե «Նաիրիտի», այլ գազային հանձնաժողովի հարցի նման. «Նաիրիտի» հանձնաժողովի հարցը մերժվել էր, գազինը՝ ընդունվել գրեթե բոլոր խմբակցությունների համաձայնությամբ: Մարտի 1-ի հանձնաժողով ստեղծելու հարցը, սակայն, քննարկվեց ինչպես «Նաիրիտինը»: Քննարկման ավարտին Գագիկ Ջհանգիրյանը արձանագրեց՝ ըստ էության քննարկում տեղի չունեցավ: 
Մանրամասն
27/02/2014

Գազային հանձնաժողովը, ճշմարտության թաղումն ու Կիկոսի մահը

Գազային հանձնաժողովը, ճշմարտության թաղումն ու Կիկոսի մահը
Փետրվարի 25-ի նիստում խորհրդարանն ավարտեց «Գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ԱԺ որոշման նախագծի քննարկումը:

Ըստ նախագծի նախնական տարբերակի՝ հանձնաժողովն իր գործունեության արդյունքների վերաբերյալ եզրակացությունն Ազգային ժողովին պետք է ներկայացներ մինչև 2014 թվականի նոյեմբերի 8-ը: Քննարկման ընթացքում նախագծի հեղինակ Դավիթ Հարությունյանը համաձայնեց ընդունել ոչ իշխանական ուժերի այն առաջարկը, որ եզրակացությունը խորհրդարանին ներկայացվի ավելի վաղ՝ մինչև 5-րդ նստաշրջանի ավարտը: Հիշեցնենք նաև, որ հանձնաժողովն ունենալու է 10 անդամ՝ հինգը կոալիցիոն խմբակցություններից, հինգը՝ ոչ իշխանականներից:
Մանրամասն
25/02/2014
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Ամենաընթերցվածները

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter