Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Հերթական քառօրյա՝ արտահերթ հարցերով

Հերթական քառօրյա՝ արտահերթ հարցերով
Այն հարցերը, որոնք երկուշաբթի օրվանից դառնալու են խորհրդարանական քննարկումների առանցքը, անցած երկու շաբաթների ընթացքում Ազգային ժողովում քննարկվում էին փակ դռների հետևում: Բոլոր ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ 2 խորհրդակցություն անցկացվեց ԱԺ նախագահի մոտ, 3 փակ նիստ անցկացրեցին ոչ իշխանական 4 խմբակցությունները: Արդյունքում՝ արտահերթ կարգով փետրվարի 24-27-ի օրակարգում կընդգրկվեն միանգամից 3 հարց. 1-ը` մեծամասնության նախաձեռնությամբ, 2-ը` 4 ուժերի:
Մանրամասն
23/02/2014

Խորհրդարանում գազային կրքերը չեն հանդարտվում

Խորհրդարանում գազային կրքերը չեն հանդարտվում
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը քննարկումներ է նախաձեռնել «գազի հարցով»  ժամանակավոր հանձնաժողով ձևավորելու վերաբերյալ: Մի քանի օր է խորհրդարանական խմբակցությունները նրա մոտ բանակցում են այդ հարցի շուրջ, բայց ընդհանուր եզրակացության դեռ չեն եկել: Հիշեցնենք, որ ոչ իշխանական չորս ուժերը՝ «Բարգավաճ Հայաստանը», Դաշնակցությունը, «Ժառանգությունը» և ՀԱԿ-ը նախորդ քառօրյայի ժամանակ արտահերթ ընթացակարգով քննարկման էին ներկայացրել որոշման նախագիծ՝ «ՀՀ գազամատակարարման ոլորտում 2011 թվականից պետական պարտքի և գազի գների ձևավորման ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին»: Կոալիցիոն խմբակցությունները փետրվարի 5-ին դեմ քվեարկությամբ  մերժեցին այն, իսկ հաջորդ օրը ԱԺ նախագահ Հ.Աբրահամյանը հայտարարեց, թե խորհրդարանական մեծամասնությունը մտադիր է ստեղծել այդ հանձնաժողովը:
Մանրամասն
21/02/2014

Ինչո՞ւ է ստեղծվում Միասնական քննչական կոմիտեն

Ինչո՞ւ է ստեղծվում Միասնական քննչական կոմիտեն
Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում հունվարի 14-ին քննարկվեց «ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրինագիծը, որը կառավարության կողմից ներկայացնում էր արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Հիշեցնենք՝ 2013-ի սեպտեմբերի 24-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել էր կարգադրություն նման կառույց ստեղծելու մասին: Քանի որ կարգադրությունն անմիջապես հաջորդել էր նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի պաշտոնավարման ժամկետի ավարտին, տեսակետ էր շրջանառվում, թե Միասնական քննչական կոմիտեն ստեղծվում է նախկին գլխավոր դատախազին աշխատանքով «ապահովելու» համար: Տեսակետն անուղղակիորեն հիմնավորվեց Ս.Սարգսյանի կարգադրությամբ, համաձայն որի՝ Աղվան Հովսեփյանը նշանակվում է այդ մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողովի նախագահ:
Մանրամասն
14/02/2014

Խորհրդարանական դիվանագիտությունը՝ սեպտեմբերի 3-ից հետո

Խորհրդարանական դիվանագիտությունը՝ սեպտեմբերի 3-ից հետո
Փետրվարի 5-6-ը Ստրասբուրգում տեղի ունեցած ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստը 14-րդն էր: Այն, սակայն, առաջինն էր` որևէ փաստաթուղթ չընդունելու առումով: Դրա պատճառը, ըստ պատվիրակության ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ անդամների բնորոշման` պատվիրակության ղեկավար Սամվել Ֆարմանյանի միանձնյա գործունեությունն էր, իսկ ըստ Ֆարմանյանի` պատճառը հայտարարության այն տեքստն էր, որն առաջարկել էր իր եվրոպացի գործընկերը: 
Մանրամասն
11/02/2014

Ի՞նչ է թաքնված ԱԺ կանոնակարգում փոփոխություններ առաջարկող օրինագծում

Ի՞նչ է թաքնված ԱԺ կանոնակարգում փոփոխություններ առաջարկող  օրինագծում
Սպասվում էր, որ ԱԺ կանոնակարգում և «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ առաջարկող փաթեթի քննարկումը ԱԺ լիագումար նիստում բուռն կլինի, բայց այն բավական կարճ տևեց, ընթացավ առանց բանավեճի և հատուկենտ պատգամավորների ներկայությամբ: 

Մինչդեռ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հունվարի 22-ին նիստում օրինագծի քննարկումը բավական թեժ էր. նիստի ընթացքում պատգամավորներն ու արդարադատության փոխնախարար Գրիգոր Մուրադյանը մի քանի անգամ վիրավորեցին իրար, միմյանց սահմանադրական դասեր տվեցին, փոխնախարարը պատգամավորների քննադատությունը համարեց «քամու տատանում», իսկ հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը հայտարարեց, թե «կառավարության ներկայացուցչի վերաբերմունքն ԱԺ-ի նկատմամբ արհամարհական է, ուսուցողական, ոճը՝ մեթոդական, և կառավարությունը պետք է որոշի, թե ում ուղարկում ԱԺ»:
Մանրամասն
06/02/2014

Մեկնարկը ՝ գազի հարցով

Մեկնարկը ՝ գազի հարցով
Այն, որ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը ոչ իշխանական խմբակցությունները քառօրյայի օրակարգ ընդգրկեցին 49 պատգամավորի ստորագրություն հավաքելով, վկայում է մեկ բան. խորհրդարանական մեծամասնությանը նրանք չեն վստահում կամ վստահ են, որ եթե հարցը քննարկվեր գլխադասային հանձնաժողովում, դրական եզրակացության չէր արժանանա: Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովից հետո, դեռևս նախորդ գումարման ընթացքում, Ազգային ժողովում ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ընդդիմության ոչ մի նախաձեռնություն դրական ավարտ չի ունեցել: Այս արձանագրումը բավական էր` հասկանալու համար` արդյոք անկե՞ղծ էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, երբ ոչ իշխանական ուժերին գրեթե հանդիմանում էր` հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը ՀՀԿ-ին և ՕԵԿ-ին մասնակից չդարձնելու համար: Նրա դիրքորոշումը ակնհայտ էր. եթե նախագծի մշակման ընթացքին մեծամասնության կարծիքն ու դիտարկումները չեք ուզել լսել, քվեարկության ժամանակ մեր աջակցությունը մի ակնկալեք: 
Մանրամասն
04/02/2014

Նոր նստաշրջանի նորությունները

Նոր նստաշրջանի նորությունները
5-րդ գումարման Ազգային ժողովի` փետրվարի 3-ին մեկնարկող 5-րդ նստաշրջանից առաջ խորհրդարանական 12 մշտական հանձնաժողովներից 11-ը, բացի Եվրաինտեգրման հանձնաժողովից, նիստեր հրավիրեցին: Բոլոր նիստերն ընթացան նույն սցենարով. դրական եզրակացություն տրվեց կառավարության բոլոր նախագծերին, իսկ պատգամավորների գրեթե բոլոր նախագծերի քննարկումը հետաձգվեց: Եղան նաև արդեն օրինաչափ դարձող բացառություններ. տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը, օրինակ, դրական եզրակացություն տվեց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի երկու նախագծերին:
Մանրամասն
31/01/2014

Լսի, էս ի՞նչ տոնով ես խոսում. հանրապետական պատգամավորը՝ փոխնախարարին

Լսի, էս ի՞նչ տոնով ես խոսում. հանրապետական պատգամավորը՝ փոխնախարարին
ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ճշմարիտյանը այս հարցը նետեց արդարադատության փոխնախարար Գրիգոր Մուրադյանի ուղղությամբ, երբ վերջինս պատգամավորներին խորհուրդ տվեց իրեն դասեր չտալ: «Ինքս կարող եմ շատերին Սահմանադրական իրավունքի դասեր տալ»,- ասաց փոխնախարարը: Պետաիրավականի նախագահ Դավիթ Հարությունյանը սա համարեց չափն անցնել ու նիստը վարողին հորդորեց կամ կարգի հրավիրել գործադրի ներկայացուցչին, կամ դադարեցնել նիստը: Ի վերջո հայտարարեց` կառավարության ղեկավարը պետք է անդրադարձ կատարի և որոշի, թե ում է ուղարկում Ազգային ժողով: Ակնհայտ էր, սակայն, որ Դավիթ Հարությունյանին վրդովեցրել էր ոչ այնքան խորհրդարան եկած կառավարության ներկայացուցիչը, որքան նրա բերած բացասական եզրակացությունը` իր ներկայացրած օրենսդրական փաթեթի վերաբերյալ: 
Մանրամասն
22/01/2014

Խորհրդարանական 4 ուժերը` Ազատության հրապարակում

Խորհրդարանական 4 ուժերը` Ազատության հրապարակում
Ազատության հրապարակը հունվարի 18-ին մարդաշատ էր. «Կա-սե-ցում, կա-սե-ցում» պահանջով հրապարակ էին դուրս եկել բազմահազար մարդիկ, «Դեմ! եմ» նախաձեռնության անդամներ, Ազգային ժողովի ոչ իշխանական խմբակցության պատգամավորներ ու Սահմանադրական դատարանից պահանջում էին կասեցնել վիճահարույց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով նախատեսվող պարտադիր բաղադրիչի գործադրումը:
Մանրամասն
18/01/2014

Թեժ զարգացումներ՝ ԱԺ փետրվարյան նստաշրջանում

Թեժ զարգացումներ՝ ԱԺ փետրվարյան նստաշրջանում
Եթե Թևան Պողոսյանը չփոխի իր մտադրությունը, ինչի մասին նա հայտարարել է միայն facebook-ի իր էջում, ապա ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի, այդ մասին պաշտոնապես կհայտարարվի փետրվարի 3-ին մեկնարկելիք ԱԺ քառօրյա նիստում: Իսկ մտադրությունը փոխելու մասին ակնարկներ վերջերս արել էր «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը` հույս հայտնելով, որ Պողոսյանը կփոխի  որոշումը: Բացի այդ, խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանի համար հնարավորություն է առաջացել (ԱԺ Կանոնակարգ օրենքով խմբակցության ղեկավարի բացակայության դեպքում քարտուղարը փոխարինում է նրան) առնվազն 5 ամսով ղեկավարելու խմբակցությունը, քանի որ Զարուհի Փոստանջյանը հինգ ամսով մեկնել է ԱՄՆ` մասնակցելու Ֆլետչերի դպրոցի դասընթացներին:
Մանրամասն
09/01/2014
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Ամենաընթերցվածները

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter