Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Պարտականության ու դավաճանության արանքում

Պարտականության ու դավաճանության արանքում
2014 թվականի դեկտեմեբրի 23-ը Ազգային ժողովի պատմության մեջ կմնա որպես հիշարժան օր: Եվ պատճառը միայն այն չէ, որ այդ օրը, ըստ պաշտոնական տեղեկատվության, Ազգային ժողովը վավերացրեց Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջեւ կնքված գազի առքուվաճառքին վերաբերող համաձայանգիրը: Այդ օրը, տասնամյակների ընդմիջումից հետո, պատգամավորները, իսկ առավել ճշգրիտ նրանց կոալիցոին հատվածը, ստիպված եղան քվեարկել ձեռքները վեր բարձրացնելով. «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը քվեարկությունից առաջ հայտարարված ընդմիջման ժամանակ հավաքել էր ՀՀԿ-ականների քվեարկության քարտերը` քվեարկությունը տապալելու նպատակով: Մեծամասնությունը ելքը գտավ, ու քվեարկությունը անցկացրեց ձեռքով:
Մանրամասն
24/12/2013

Համաձայնագիրը ՀՀ-ի կողմից վավերացված չէ. հայտարարություն

Համաձայնագիրը ՀՀ-ի կողմից վավերացված չէ. հայտարարություն

«2013թ դեկտեմբերի 23-ին Աժ հաշվիչ հանձնաժողովը «Աժ կանոնակարգ» օրենքով սահմանված կարգով որեւէ որոշում չի կայացրել եւ քվեարկության արդյունքները չի արձանագրել: Հանձնաժողովի 7 անդամներից 4-ը՝  Տիգրան Ուրիխանյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Արծվիկ Մինասյանը եւ Թեւան Պողոսյանը չեն մանսկացել «Աժ կանոնակարգ» օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ մասով կամ 24 մասով նախատեսված որեւէ գործընթացի:

Այսպիսով, 2013թ դեկտեմբերի 23-ին ԱԺ արտահերթ նստաշրջանում ՀՀ կառավարության եւ ՌԴ կառավարությանբ միջեւ «Հայռուսագազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առուվաճառքի եւ հետագա գործունեության պայմնանների մասին համաձայնագրի վավերացման որոշում չի ընդունվել: Համաձայնագիրը ՀՀ-ի կողմից վավերացված չէ»,- ասվում է ԱԺ  ոչ կոալիցիոն 4 խմբակցությունների տարածած հայտարարության մեջ:

Մանրամասն
23/12/2013

Հաջողված գործա՞րք, թե՞ համաձայնագիր կապիտուլիացիայի մասին

Հաջողված գործա՞րք, թե՞ համաձայնագիր կապիտուլիացիայի մասին
Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանները, հատկապես երբ դրանք հրավիրվում են կառավարության նախաձեռնությամբ տարեվերջին, որպես կանոն, բովանդակում են նախագծեր, որոնք մինչև խորհրդարան հասնելը արդեն հասարակական լայն քննարկման թեմա են եղել: Դեկտեմբերի 20-ին հրավիրված արտահերթում այդպիսի 3 համաձայանգիր կար: 3-ն էլ ստորագրվել էին Հայաստանի և Ռուսաստանի միջեւ, դեկտեմեբրի 2-ին ՌԴ նախագահ Պուտինի այցի ընթացքում:
Մանրամասն
21/12/2013

Ով ինչ էր առաջարկել

Ով ինչ էր առաջարկել
Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին կառավարությունն անխնա մերժել է: 2014 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ Սահակյանը 25 առաջարկություն է ներկայացրել, եւ գործադիրը դրանցից ոչ մեկը չի ընդունել: Ընդ որում, մերժվել են ՀՀԿ խմբակցության ղեկավարի առաջարկությունները «բոլոր ձեւաչափերում»: Որպես ՀՀԿ խմբակցության ղեկավար՝ նա առաջարկել է Ազգային ժողովին 514 748.3 հազար դրամ հատկացնել՝ 14 Toyota Camry ավտոմեքենա ու նոր համակարգչային տեխնիկա ձեռք բերելու, ԱԺ-ի աշխատանքները հեռուստատեսությամբ եւ ռադիոյով լուսաբանելու, արտասահմանյան գործուղումներրի ծախսերը ավելացնելու համար: Մերժվել է:
Մանրամասն
12/12/2013

Հովիկ Աբրահամյանը, ձկնաբուծությունն ու պատվիրատուները

Հովիկ Աբրահամյանը, ձկնաբուծությունն ու պատվիրատուները
Հայաստանում ձկնաբուծարանների բիզնեսով զբաղվող գործարարների նկատմամբ պահանջները խստացնող օրենսդրական փաթեթն այն բացառիկներից էր, որն ԱԺ արտահերթ նիստում հանդիպեց խորհրդարանական մեծամասնության դիմադրությանը: «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագծով կառավարությունն առաջարկում է վերանայել Արարատյան դաշտավայրում ձկնաբուծության նպատակով օգտագործվող ջրի բնօգտագործման վճարի հաշվարկման գործող կարգը:
Մանրամասն
11/12/2013

Նախարարից քիչ, բայց՝ առանց դժգոհության

Նախարարից քիչ, բայց՝ առանց դժգոհության
«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի նախագիծը, որի առաջին ընթերցմամբ քննարկումը Ազգային ժողովում բավական թեժ մթնոլորտ էր ստեղծել, երկրորդ ընթերցմամբ քննարկվեց հազիվ 30 րոպե. նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկություններ ներկայացրած 14 պատգամավորներից հարց տվեցին ու ելույթ ունեցան միայն երկուսը:
Մանրամասն
06/12/2013

Նստաշրջանի վերջին քառօրյայում

Նստաշրջանի վերջին քառօրյայում
Ազգային ժողովի դեկտեմբերի 2-5-ի քառօրյայում, որպես պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հարց, ներառված է 2014 թվականի բյուջեի նախագծի քննարկման շարունակությունն ու ընդունումը: Բյուջեի հետ կապված ևս 4 նախագծի քննարկումը Կառավարությունը համարել է անհետաձգելի, և դրանք ԱԺ-ն կքննարկի հատուկ կարգով` 24–ժամյա ռեժիմով: ԲՀԿ խմբակցությունը նախապես հայտարարեց` դեմ է քվեարկելու կառավարության «հապշտապ, ուրբաթ կեսգիշերով գրված բոլոր նախագծերին», թեպետ առանց այդ էլ` ԲՀԿ-կառավարություն հարաբերությունները ջերմ չէին:
Մանրամասն
02/12/2013

Կյանքը ԱԺ մշտական հանձնաժողովներում

Կյանքը ԱԺ մշտական հանձնաժողովներում
Ընդդիմադիրները նախընտրում են իրավական ու տնտեսական ոլորտները

Ազգային ժողովի 12 մշտական հանձնաժողովներից ընդդիմադիր խմբակցություններին ու պատգամավորներին ամենաշատը հետաքրքրում են 2-ը՝ պետաիրավական ու տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովները: Սա՝ դատելով այս հանձնաժողովներում նրանց ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունների քանակից:  Հանձնաժողովներում դրսևորած ակտիվությունը, սակայն, բացառիկ դեպքերում է շարունակություն ունենում նաև նիստերի դահլիճում: Դա հնարավոր է դառնում միայն խմբակցության կողմից որևէ նախագիծ արտահերթ ճանաչելու պարագայում: Այս եղանակով լիագումար նիստում քննարկման առարկա դարձան «Ժառանգության» 2 նախագիծ` առաջինը` Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին էր, երկրորդը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին:
Մանրամասն
26/11/2013

Նոր «պատիժ» պատգամավորների համար

Նոր «պատիժ» պատգամավորների համար
«Ժառանգություն» խմբակցության պատգամավորները ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն կատարելու նախագիծ են ներկայացրել. նրանք առաջարկում են կարգազանց համարել ԱԺ նիստերի ժամանակ գործընկերների փոխարեն քվեարկող պատգամավորներին:

Թե ովքեր են կարգազանց պատգամավորները, սահմանում է Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 45 հոդվածի 2-րդ կետը, համաձայն որի՝ «Կարգազանց են համարվում այն պատգամավորները, ովքեր նիստի ընթացքում աղմկում են, վիրավորական արտահայտություններ են անում, չեն կատարում նիստը վարողի` սույն օրենքից բխող պահանջները եւ կատարում են օրենքով սահմանված կարգը խախտող այլ գործողություններ»: 
Մանրամասն
21/11/2013

ՀՀԿ-ն նորից խոստանում ու չի անում

ՀՀԿ-ն նորից խոստանում ու չի անում
2 օրվա մեջ ՀՀԿ խմբակցությունն ու կառավարությունը կարողացել էին բացահայտել ոչ իշխանական խմբակցությունների նախաձեռնության «թաքնված» նպատակը: Ըստ Գալուստ Սահակյանի`նիստը նախաձեռնողները իրենց հետ խոսել են ընդամենը ժամկետների մասին, մինչդեռ պարզվել է, որ մտադիր են բովանդակային քննարկում անցկացնել. «Իսկ բովանդակային քննարկումների անհրաժեշտություն մեծամասնություն չի տեսնում»: Ընդդիմադիրների դիտարկմանը, թե մեծամասնությունը վախեցավ իրենց փաստարկներից, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց` չեն վախեցել, ուղղակի խուսափել են անիմաստ քննարկումից:
Մանրամասն
15/11/2013
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Ամենաընթերցվածները

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter