Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Ընդդեմ կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչի

Ընդդեմ կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչի
Ընդդիմության կողմից արտահերթ նիստ հրավիրելու` դեռևս  2012 թվականին գրանցված դեպքը ցույց տվեց, որ ԲՀԿ-ի այլընտրանք լինելու պարագայում  խորհրդարնում 44 ստորագրություն հավաքելը այնքան էլ բարդ չէ: Մեկ տարի առաջ առաջին անգամ ոչ իշխանական խմբակցություններին հաջողվեց դա անել: Այն ժամանակ արտահերթ հրավիրելու նպատակը «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ կատարելն ու 100 տոկոս համամասնական ընտրակարգ ամրագրելն էր: Բայց ինչպես եւ սպասվում էր, ՀՀԿ-ն որոշեց դահլիճ չգալ, քվորում չապահովել, ու արտահերթը, թեպետ հրավիրվեց, բայց չկայացավ: Այս անգամ ՀՀԿ-ն ավելի բարյացկամորեն է տրամադրված: Խմբակցության ղեկավարի խոսքով` դահլիճ կգան, կգրանցվեն ու ընդդիմությանը հնարավորություն կտան արտահերթ նիստ անցկացնելու: Ավելին, եթե ընդդիմությունը կարողանա հիմնավոր փաստարկներ բերել, գուցեև մեծամասնության տեսակետը փոխվի, չնայած կառավարությունը, ըստ Գալուստ սահակյանի,այդ քայլին չի գնա:
Մանրամասն
13/11/2013

Քիչ ասելիքով ու բարակ տրցակով. ՎՊ նախագահի ընտրություն

Քիչ ասելիքով ու բարակ տրցակով.  ՎՊ նախագահի ընտրություն
Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում Իշխան Զաքարյանի թեկնածության հարցի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հիշեց հայտնի մալուխը ու հետաքրքրվեց դրա ճակատագրով. «Այսօր հանրությունն ուզում է իմանալ` ի վերջո, այդ ի՞նչ կաբել էր, ո՞վ էր գնել, ինչո՞ւ էր այդքան թանկ գնել, ի՞նչ են եղել դրա հետևանքները: Հանրությունն այսօր չունի այդ հարցի պատասխանը»:

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, հիշեցնենք, հունիսին կառույցի գործունեության տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս  խորհրդարան էր եկել մալուխը ձեռքին, որպեսզի պատգամավորներին պատկերավոր բացատրի, թե ինչպես են վատնվել բյուջեի գումարները: «Այս մալուխի մեկ մետրը խանութներում վաճառվում է 110 դրամով, ինձ մոտ կտրոնը կա: Նախահաշիվներում այս նույն մալուխի դիմաց գրված է 1007 դրամ», - հայտարարել էր Զաքարյանը:
Մանրամասն
11/11/2013

Առաջիկա քառօրյայում

Առաջիկա քառօրյայում
Նոյեմբերի 11-14-ի խորհրդարանական քառօրյային նախորդած շաբաթը Ազգային ժողովում «բյուջետային» էր: 2014 թվականի պետբյուջեի նախագիծն ըստ ոլորտների  քննարկվեց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում: Ամենայն հավանականությամբ «բյուջետային» կլինի նաև առաջիկա քառօրյան: Երկուշաբթի՝ նոյեմբերի 11-ին, խորհրդարանը քվեարկությամբ կընդունի ԱԺ նախագահի առաջարկությունը  հերթական քառօրյայի  օրակարգում «Հայաստանի Հանրապետության  2014թ.պետական բյուջեի մասին»  օրենքի նախագիծը ընդգրկելու եվ քննարկելու  մասին: Մինչ այդ կառավարություն են ներկայացվել  ԱԺ խմբակցությունների ու պատգամավորների գրավոր առաջարկությունները:  Թե դրանց որ մասն է ընդունելի համարել գործադիրը, պարզ կդառնա Բյուջե 2014-ի՝ նիստերի դահլիճում քննարկման  ժամանակ:
Մանրամասն
09/11/2013

Հանուն պայծառ ապագայի

Հանուն պայծառ ապագայի
Եթե Դուք ծնվել եք 1974 թ-ին կամ դրանից հետո եւ աշխատում եք, ապա  պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակից եք: 2014 թվականի հունվարի 1-ից Դուք պարտավոր եք Ձեր ամսական եկամտի՝ աշխատավարձի 5 տոկոսը փոխանցել կենսաթոշակային ֆոնդին, որը կուտակելու և կառավարելու է խնայված միջոցները մինչև Ձեր 63 տարին լրանալը:
Մանրամասն
07/11/2013

Գերխնդիրը զբաղվածությունն է

Գերխնդիրը զբաղվածությունն է
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում 2014 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանը նախորդած քառօրյայում թեժ քննարկման առարկա դարձած նախագծերը սոցիալական ոլորտից էին` «Պետական պաշտոնյաների վարձատրության  մասին» օրինագիծ` աշխատավարձերի միասնական սանդղակի ներդրման  առաջարկով և «Զբաղվածության մասին օրենք», որով առաջարկվում էր գործազրկության համար տրվող նպաստների դադարեցում: Ենթադրվում էր, որ այս հարցերը թեժ կպահեին նաև  սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննարկվում էին սոցիալական ոլորտին տրվող հատկացումները 2014 թվականին: Այդպես, սակայն չեղավ:
Մանրամասն
03/11/2013

Նոր բյուջե, հին խնդիրներ

Նոր բյուջե, հին խնդիրներ
Խորհրդարանում շարունակվում  են Բյուջե 2014-ի նախագծի քննարկումները: ԱԺ պետա-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկումը վերաբերում էր իշխանության պետական ու դատական մարմինների ծախսերին:  2014թ-ին օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների պահպանման ծախսերը նախորդ տարվա համեմատությամբ աճել են 15 տոկոսով և  կազմում են  մոտ 72 մլրդ դրամ:  Բյուջետային հատկացումների ավելացումը պայմանավորված է աշխատավարձերի բարձրացմամբ եւ էներգակիրների սակագների ավելացմամբ: Այլ հոդվածներով ֆինանսավորման ծավալները գրեթե չեն փոխվել:
Մանրամասն
29/10/2013

Կառավարությունը հրաժարվում է հարկային պրեսինգից

Կառավարությունը հրաժարվում է  հարկային պրեսինգից
2014 թվականի պետական բյուջեի եկամուտները, ըստ կառավարության ներկայացրած նախագծի, կկազմեն 1 տրիլիոն 134 մլրդ դրամ, ծախսերը` 1 տրիլիոն  244  մլրդ, իսկ դեֆիցիտը՝ 110  մլրդ դրամ: Հաջորդ տարվա համար տնտեսական զուսպ աճ  է նպատակադրվում՝ 5.2 տոկոս, իսկ գնաճի համար կանխատեսվում բավական բարձր՝ 8 տոկոսանոց ցուցանիշ տարվա առաջին կիսամյակի ընթացքում: Կառավարությունը հաշվարկում  է, որ 2014 թվականի երկրորդ կեսին գնաճը կվերադարնա թիրախային 4 (+/-1.5) տոկոս միջակայքին:
Մանրամասն
28/10/2013

Հանուն պետության իմիջի

Հանուն պետության իմիջի
Պետական պաշտոն զբաղեցնողների վարձատրությունը կարգավորող օրենսդրական  փաթեթի քննարկման առաջին փուլն անցավ առանց քվեարկության ու ամփոփվեց խմբակցությունների դիրքորոշումներն արտահայտող ելույթներով: Օրինագծի քվեարկությունը կկազմակերպվի հաջորդ քառօրյա նիստերի մեկնարկին: Մինչ այդ արտահատված դիրքորոշումներն ուրվագծեցին քվեարկության մոտավոր պատկերը:
Մանրամասն
23/10/2013

Պատգամավորները մտահոգված են. նախարարների աշխատավարձն ավելի բարձր է լինելու, քան իրենցը

Պատգամավորները մտահոգված  են. նախարարների աշխատավարձն ավելի բարձր է լինելու, քան իրենցը
Ըստ նախնական հաշվարկների՝ աշխատավարձերի բարձրացումը նկատելի կլինի հատկապես բարձրաստիճան պաշտոնայաների համար, իսկ կրտսեր ու միջին ծառայողները կբավարարվեն աշխատավարձի բարձրացման խորհրդանշական չափերով:  Հարցը, թե որքանո՞վ է արդարացի այս սկզբունքը, խորհրդարանում երկրորդ պլան մղվեց: Առաջնայինը հարցն էր, թե ինչպես է հաշվարկվելու պատգամավորի աշխատավարձը և որքանո՞վ է արդարացի այդ սկզբունքը:
Մանրամասն
22/10/2013

Լավագույն ավանդույթները շարունակվում են

Լավագույն ավանդույթները շարունակվում են

5-րդ գումարման Ազգային ժողովի գործունեության 2 տարին դեռ չի բոլորել, բայց արդեն կան այս կարճ ժամանակահատվածում ձևավորված ավանդույթներ, որոնց կարելի է ականատես լինել գրեթե բոլոր քառօրյաների մեկնարկին: Դրանցից մեկն այն է, որ քառօրյայի օրակարգը հաստատելիս, որպես կանոն, Նիկոլ Փաշինյանը միշտ հարց է ուղղում ԱԺ նախագահին: Այդ հարցերը, սովորաբար, անդրադառնում են հանրային շրջանակներում քննարկվող, բայց օրակարգի հետ կապ չունեցող որեւէ խնդրի:

 

Մանրամասն
20/10/2013
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Ամենաընթերցվածները

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter