Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Էթիկայի դասեր հայ պատգամավորների համար

Էթիկայի դասեր հայ պատգամավորների համար
Կանադայի Մաքգիլ համալսարանի պրոֆեսոր, խորհրդարանական էթիկայի գծով փորձագետ Ռիկ Սթեյփնհերստը մինչ միջազգային փորձին անցնելը նախ նկատեց. վերջին 20 տարիներին  վստահության մակարդակը  խորհրդարանների նկատմամբ նվազել  է, օրենսդիր մարմնին քիչ են վստահում ոչ միայն Հայաստանում, այլ նաև  Կանադայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում: Բացառություն են  Շվեդիան ու Դանիան:  «Սոցիալական վստահության մակարդակը Հայաստանում շատ ցածր է»,- նշեց փարձագետը՝ վկայակոչելով «Կովկասյան բարոմետր» հետազոտության  արդյունքները, որոնց համաձայն՝ հասարակությունը պետական ինստիտուտներից խորհրդարանին ամենաքիչն է վստահում:
Մանրամասն
16/10/2013

Նախագահից մինչև ռեֆերենդ. կառավարությունը միասնականացնում է աշխատավարձերը

Նախագահից մինչև ռեֆերենդ. կառավարությունը միասնականացնում է աշխատավարձերը
Պատկերացնելու համար, թե ինչպես կփոփոխվեն  աշխատավարձերը նոր հաշվարկի կիրառման դեպքում , դիտարկենք մի քանի օրինակ.  ՀՀ նախագահի աշխատավարձը, որն այժմ 400 հազար դրամ է, բազային նվազագույն դրույքաչափով հաշվարկելու դեպքում կդառանա 800 հազար, ԱԺ նախագահինն ու  վարչապետինը  (նրանց աշխատավարձերը հիմա կազմում են 340 հազար դրամ) ՝ 720 հազար, իսկ ահա օրինակ նախարարության գլխավոր մասնագետը, ով այժմ ստանում է 145 հազար դրամ աշխատավարձ, նոր սանդղակով կստանա մոտ 160 հազար դրամ:
Մանրամասն
12/10/2013

Փոստանջյանի հարցի հետքերով

Փոստանջյանի հարցի հետքերով
Որպես փոխարինող կազմի անդամ` Զարուհի Փոստանջյանը նախագահ Սերժ Սարգսյանին Ստրասբուրգում հարց էր ուղղել նաև 2011 թվականին, Դավիթ Հարությունյանի բնորոշմամբ` այդ հարցը թեև ավելի կոռեկտ էր, բայց ոչ պակաս սուր. «Նա  2011 թվականին անգամ պահանջեցորպեսզի հանրապետության նախագահը լքի երկիրըինչն աննախադեպ երևույթ է ԵԽԽՎ-ում»: Ուստի, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարի համար անհասկանալի էր աժիոտաժը, որ առաջ էր եկել Զարուհի Փոստանջյանի հարցի շուրջ: Բայց պետք է, թերևս, նկատել, որ Փոստանջյանի հարցի առաջացրած աժիոտաժը շարունակեց ու խորացրեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` ԱԺ ամբիոնից արած իր հայտարարությամբ:  
Մանրամասն
09/10/2013

Քննարկում ընդերքի շահագործման շուրջ՝ առանց բնապահպանների

Քննարկում ընդերքի շահագործման շուրջ՝ առանց բնապահպանների

«Ընդերքի մասին» օրենսգիրքը խորհրդարանն ընդունել է մոտ 1.5 տարի առաջ:  ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 8-ին  նախաձեռնած լսումները՝ «Ընդերքշահագործման ոլորտի հիմնախնդիրները» թեմայով,  նպատակ ունեին բացահայտել հանքարդյունահանման ոլորտի իրավիճակը՝ օրենսդրական նոր կարգավորումներից հետո: Քննարկմանը ընդդիմադիր պատգամվորներ գրեթե չէին մասնակցում, հրավիրված  բնապահպանական  հասարակական կազմակերպությունների  ներկայացուցիչները նույնպես հատուկենտ էին: Իսկ կառավարության ու կոալիցիոն պատագամվորների միջև ոլորտին առնչվող սուր  հարցերի շուրջ բանավեճ այդպես էլ չծավալվեց:

 

Մանրամասն
07/10/2013

Հերթական համաներումը` արտահերթ կարգով

Հերթական համաներումը` արտահերթ կարգով
Ազգային ժողովը հոկտեմբերի 3-ին 102 «կողմ» ձայնով, առանց «դեմ»-ի ու «ձեռնպահ»-ի , ընդունեց «ՀՀ Նախագահի ներկայացրած «ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ԱԺ որոշման նախագիծը:Այս համաներումը Հայաստանի անկախության շրջանում իրականացվող 8-րդ համաներումն է:  Ենթադրվում է, որ այն  ավելի մեծ ընդգրկում կունենա,  քան` նախորդները:
Մանրամասն
02/10/2013

Խորհրդավոր «դեմ»-երով Գևորգ Կոստանյանը նշանակվեց գլխավոր դատախազի պաշտոնում

Խորհրդավոր «դեմ»-երով Գևորգ Կոստանյանը նշանակվեց գլխավոր դատախազի պաշտոնում

Ազգային ժողովում փակ գաղտնի քվեարկությամբ հոկտեմբերի 1-ին ՀՀ գլխավոր դատախազ է ընտրվել ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ, նախկին զինդատախազ Գևորգ Կոստանյանը: Նրա թեկնածությանը կողմ է  քվեարկել 103 պատգամավոր,  դեմ՝   3-ը: Երկու քվեաթերթիկ  համարվել է անվավեր: Քվեարկության ինտրիգը դեմ քվեարկողների և այդ մասին հայտարարողների  անհամապատասխանությունն է:

Մանրամասն
30/09/2013

Էթիկայի հանձնաժողովը` առանց նախագահի

Էթիկայի հանձնաժողովը` առանց  նախագահի
Կազմը, որով  կաշխատի Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովն աշնանային նստաշրջանի ընթացքում , արդեն հայտնի  է: Այնտեղ կլինեն խորհրդարանական բոլոր խմբակցությունները՝ բացի ՀԱԿ- ից: Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները հայտարարել են, որ  բոյկոտում  են հանձնաժողովի աշխատանքը: Իսկ դա նշանակում է, որ  թափուր է  հանձնաժողովի նախագահի պաշտոնը. այն, ըստ ԱԺ կանոնակարգի, այս նստաշրջանում  պետք է զբաղեցներ ՀԱԿ ներկայացուցիչը։
Մանրամասն
22/09/2013

Փոխում են, որ սխալ չհասկացվի

Փոխում են, որ սխալ չհասկացվի
Այնքան էլ հաճախ չի պատահում, երբ գործադիրը որոշում է փոփոխել օրենքը` այն ընդամենը առավել հասկանալի դարձնելու ու տարընթերցումներից խուսափելու համար: «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի փոփոխությունից կառավարությունը, ինչպես նշվում է Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված նախագծում, հենց այդ ակնկալիքն ունի: Այս օրենքում տարընթերցող ձևակերպումներն այնքան էլ շատ չեն, բայց մեծ է դրանց գործածությունը. «գենդեր և գենդերային» բառերը, որ դարձան հանրային քննարկման առարկա և, փաստորեն, օրենքը փոփոխելու պատճառ, մայիսի 20-ին ընդունված օրենքում կիրառված են ավելի քան 100 անգամ:
Մանրամասն
16/09/2013

Ով, ինչքան, ինչպես

Ով,  ինչքան, ինչպես
Ազգային ժողովի ամենաշատ «կողմ» քվեարկած խմբակցությունը «Օրինաց երկիրն» է` 89.02%. ՀՀԿ-ի «կողմ» քվեարկությունները կազմում են խմբակցության բոլոր քվեարկությունների 86%-ը: Ըստ parliamentmonitoring. am-ի վիճակագրության` ամենաքիչը «կողմ» է քվեարկել ՀՅԴ-ն` 18%, փոխարենը, այս խմբակցությունը առաջատար է իր «ձեռնպահ» քվեարկություններով` 41%: Հատկանշական է, որ խորհրդարանի կոալիցիոն խմբակցությունների` ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի «ձեռնպահ» քվեարկությունները փոքրաթիվ են այնքան, որ կայքում ներկայացված գրաֆիկական պատկերներում չեն երեւում ընդհանրապես, իսկ նրանց «դեմ» քվեարկությունները չեն կազմում 1%: 
Մանրամասն
25/08/2013

3-րդ նստաշրջանի արդյունքներն ամփոփող զեկույցից

3-րդ նստաշրջանի արդյունքներն ամփոփող  զեկույցից
Parliament Monitoring-ն ամփոփում է 5-րդ գումարման ԱԺ 3-րդ նստաշրջանի արդյունքները: Ի՞նչ են արել պատգամավորներն ու խմբակցությունները գարնանային նստաշրջանի ընթացքում,  ովքե՞ր են ավելի արդյունավետ եղել,  ինչպե՞ս է խորհրդարանն իրացրել իր վերահսկողական գործառույթը. այս և այլ թեմաներ կամփոփենք  սեպտեմբերին հրապարակվելիք զեկույցում: Մինչ այդ ParliamentMonitoring. am-ը կներկայացնի հատվածներ պատրաստվող
Մանրամասն
10/07/2013
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Ամենաընթերցվածները

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter