Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Առանց «զոհի». Ն. Կարապետյանը էթիկայի խախտում թույլ չի տվել

Առանց «զոհի». Ն. Կարապետյանը էթիկայի խախտում թույլ չի տվել
Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Կարապետյանը, պարզվեց, էթիկական խախտում թույլ չի տվել.  ԱԺ Էթիկայի հանձնաժողովի հունիսի 21-ի նիստում որոշվեց կարճել պատգամավորի դեմ Մոսկվայի տան տնօրեն Արմինե Թյությունջյանի դիմումի քննությունը: Հանձնաժողովի նիստն ընթանում էր դռնբաց, քանի որ այդպես պատգամավոր Նաիրա Կարապետյանն էր ցանկացել, իսկ ինքն անձամբ նիստին ներկա չէր: Մասնակցում էին հանձնաժողովի 7 անդամներից
Մանրամասն
20/06/2013

Նվազագույն աշխատավարձը հուլիսի 1-ից կդառնա 45 հազար դրամ

Նվազագույն աշխատավարձը հուլիսի 1-ից  կդառնա 45 հազար դրամ
Արտահերթ նստաշրջանի  հունիսի 20-ի նիստում ԱԺ բոլոր խմբակցությունները  պաշտպանեցին նվազագույն աշխատավարձը 10 հազար դրամով բարձրացնելու  կառավարության առաջարկը: Օրենսդրական փաթեթն ընդունվեց ձայների  91 կողմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ: 2013թ.-ի հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը Հայաստանում գործող 35 հազարի փոխարեն կդառնա 45 հազար դրամ: Փոփոխությունը կվերաբերի  ՀՀ շուրջ  160 հազար քաղաքացիների:
Մանրամասն
19/06/2013

Բուռն քննարկում արձակուրդից առաջ

Բուռն քննարկում արձակուրդից առաջ
Համաձայն ԱԺ կանոնակարգ օրենքի 101-րդ հոդվածի՝  Վերահսկիչ պալատի տարեկան  հաշվետվությունը խորհրդարանի քննարկմանն է ներկայացվում բյուջետային տարվա ավարտից հետո ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում և  քննարկվում է մինչեւ տվյալ հերթական նստաշրջանի ավարտը: Պատգամավորներն այն քննարկում են՝ առանց որևէ փաստաթուղթ ընդունելու: ՎՊ  2012 թ.-ի հաշվետվությունը ԱԺ-ն քննարկեց գարնանային նստաշրջանի վերջին քառօրյայի վերջին օրը:  
Մանրամասն
12/06/2013

Արտոնություններ Դիլիջանի միջազգային դպրոցին

Արտոնություններ Դիլիջանի միջազգային դպրոցին
«Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» օրինագիծը  կառավարությունն անհետաձգելի է համարել և   Ազգային ժողովին առաջարկել այն քննարկել  հատուկ կարգով:  Նախագծի երկրորդ ընթերցմամբ  քվեարկությունը կկազմակերպվի  առաջինից հետո 24 ժամվա ընթացքում: Նախագծով   գործադիրն առաջարկում է ռուսատանաբնակ  գործարար Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությ
Մանրամասն
10/06/2013

Անտեսվում են նաև կոալիցիոն գործընկեր ՕԵԿ-ի օրինագծերը

Անտեսվում են նաև կոալիցիոն  գործընկեր ՕԵԿ-ի օրինագծերը
5-րդ գումարման խորհրդարանում պաշտոնապես շրջանառության մեջ դրված, բայց նստաշրջանի օրակարգում դեռևս  չընդգրկված օրենսդրական նախաձեռնությունների վիճակագրությունը  բավական հետաքրքիր է. մոտ 9 տասնյակ  այդպիսի օրինագծերի մեծ մասի հեղինակը ԱԺ ոչ կոալիցիոն խմբակցություններն են: ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը շրջանառության մեջ են դրել 9-ական, «Ժառանգությունը»՝ 4, ԲՀԿ-ն՝ 7 օրինագիծ: 
Մանրամասն
04/06/2013

էթիկայի հանձնաժողով. դռնբաց նիստը դեռ առջևում է

էթիկայի հանձնաժողով. դռնբաց նիստը դեռ առջևում է
Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովի նիստերը, համաձայն ԱԺ կանոնակարգ օրենքի, անցնում են դռնփակ, եթե պատգամավորը, ում հարցը քննարկվում է հանձնաժողովում, նիստը բաց անցկացնելու առաջարկ չի ներկայացնում: Էթիկայի հանձնաժողովը առայժմ բաց նիստ չի անցկացրել, բայց առաջիկայում հնարավոր է անցկացնի: ՀՀԿ-ական պատգամավոր Նաիրա Կարապետյանի դեմ ներկայացված  դիմումը Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովը ստացավ այն
Մանրամասն
29/05/2013

Կառավարության ծրագիրն ընդունվեց ծափահարություններով

Կառավարության ծրագիրն ընդունվեց ծափահարություններով
Մայիսի 23-ին՝ քառօրյա քննարկումներից հետո, Ազգային ժողովը ձայների 76 կողմ, 41 դեմ հարաբերակցությամբ հավանություն տվեց Տիգրան Սարգսյանի կառավարության՝ 2013-2017 թթ. ծրագրին: Ծրագիրը պաշտպանեցին   կոալիցիոն խմբակցությունները՝ ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը, դեմ քվեարկեցին  ընդդիմադիր  ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն,  «Ժառանգություն»-ը,  նաև՝  ԲՀԿ-ն: 
Մանրամասն
22/05/2013

Գաղջ մթնոլորտ Ազգային ժողովո՞ւմ

Գաղջ մթնոլորտ Ազգային ժողովո՞ւմ
Խորհրդարանը երեք օր անընդմեջ քննարկեց  Տիգրան Սարգսյանի կառավարության՝  2013-2017 թթ.-ի գործունեության  ծրագիրը: Եռօրյա քննարկումների ողջ ընթացքում Ազգային Ժողովում էր կառավարության ողջ կազմը՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ: Այն հարցում, որ  քննարկումը հետաքիքիր ընթացք ունեցավ,  համաձայնեցին բոլորը: Իսկ ահա հարցի վերաբերյալ , թե ինչը գերակշռեց քննարկումներում, կարծիքները բաժանվեցին:
Մանրամասն
21/05/2013

Հին խնդիրներ կառավարության նոր ծրագրում

Հին խնդիրներ կառավարության նոր ծրագրում
Մայիսի 20-ին Ազգային ժողովում նոր կառավարության գործունեության ծրագիրը ներկայացնելիս`վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, որ 20 տարվա ընթացքում այսքան կոնկրետ ծրագիր չի ներկայացվել: Վարչապետին հարցեր տալու համար հերթագրված 24 պատգամավորներին, սակայն, նոր ծրագրի այս աննախադեպության հանգամանքն այնքան էլ չէր հետաքրքրում. հինն ու նորը կառավարությունում ու նրա ներկայացրած ծրագրում խառնված էին: 
Մանրամասն
19/05/2013

Աշխատավարձի բարձրացմանն ընդառաջ. տրամադրություններ խորհրդարանում

Աշխատավարձի բարձրացմանն ընդառաջ. տրամադրություններ խորհրդարանում
ԱԺ մայիսի 20-ին մեկնարկելիք քառօրյան խոստանում է հետաքրքիր լինել. կառավարությունը խորհրդարանին կներկայացնի գործունեության ծրագիրը: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ծրագիրը մշակվել է ՀՀ նախագահի, Հայաստանի հանրապետական և «Օրինաց երկիր» կուսակցությունների նախընտրական ծրագրերի հիմնական դրույթների հիման վրա։ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մայիսի 16-ին Շենավան գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտա
Մանրամասն
16/05/2013
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Ամենաընթերցվածները

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter