Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Եթե ֆինանսավորում չլինի, փոփոխությունները չեղյալ կհամարվեն

Եթե ֆինանսավորում չլինի, փոփոխությունները չեղյալ կհամարվեն
Հունիսի 27-ին Ազգային ժողովը արտահերթ նստաշրջան կգումարի, որը երկրորդն է գարնանային նստաշրջանի ավարտից հետո: Նախաձեռնությունը կրկին կառավարությանն է: 

Արտահերթի հրավիրման հիմնական պատճառը 1 ամիս առաջ ընդունված Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելն է: Կառավարությունը, սակայն, որոշել է բաց չթողնել հնարավորությունը ու արտահերթով մի շարք ընթացիկ հարցեր լուծել: 

Օրակարգում ընդգրկված է 21 հարց: Դրանցից 8-ը օրենսդրական փաթեթներ են, որոնք խորհրդարանն առաջին ընթերցմամբ արդեն ընդունել է. կառավարությունը դրանք արտահերթի օրակարգում ներառել է երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու նպատակով:
Մանրամասն
26/06/2016

Կոնսենսուսի ճանապարհին. մնացին դոնորները

Կոնսենսուսի ճանապարհին. մնացին դոնորները
3 ընթերցում անցած և ընդամենը 1 ամիս առաջ ընդունված նոր Ընտրական օրենսգիրքը առաջիկայում կփոփոխվի: Իշխանությունը կկատարի կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի հնչեցրած խոսոտումը՝ կոնսենսուսի գալու դեպքում ընդդիմության առաջ քաշած պահանջները օրենսգրքում ներառելու մասին: Խորհրդարանական ընդդիմությունը՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, և իշխող ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կոնսենսուսի եկան ու այդ մասին համատեղ հայտարարություն ստորագրեցին հունիսի 16-ին: Քաղաքական ուժերի գնահատմամբ՝ սա ամբողջական համաձայնություն չէ, բայց բացառիկ է՝ որպես ընդդիմության և իշխանության միջև կայացած համաձայնության փաստ: 
Մանրամասն
18/06/2016

Արտաքին պարտքի սպասարկո՞ւմ, թե՞ տնտեսության զարգացում. ինչ խնդիր է լուծում Հարկային նոր օրենսգիրքը

Արտաքին պարտքի սպասարկո՞ւմ, թե՞ տնտեսության զարգացում. ինչ խնդիր է լուծում Հարկային նոր օրենսգիրքը
Միջազգային կառույցները, հատկապես հարկաբյուջետային քաղաքականություն ոլորտում Հայաստանին խորհրդատվություն մատուցող Համաշխարհային բանկն ու Արժույթի միջազգային հիմնադրամը մեր երկրից ֆինանսական կայունություն և պարտքի սպասարկման երաշխիքներ են ակնկալում: Այս կազմակերպությունները ՀՀ իշխանություններին հորդորում են ավելացնել եկամուտները` դրա համար նշելով մի քանի ճանապարհ՝ մենաշնորհների, կոռուպցիայի բացասական հետևանքների վերացում կամ հարկային բեռի ավելացում: Առաջին երկու ուղղություններով կառավարության պայքարն արդյունք չի տալիս, հետևաբար մնում է երրորդ ճանապարհը՝ հարկերի բեռի բարձրացումը, ինչն էլ նախատեսում է Հարկային օրենսգրքի նոր նախագիծը:
Մանրամասն
15/06/2016

Բյուջեի կատարողականին կողմ կքվեարկի միայն ՀՀԿ-ն

Բյուջեի կատարողականին կողմ կքվեարկի միայն ՀՀԿ-ն
Ազգային ժողովը հունիսի 6-9-ի քառօրյայի ընթացքում քննարկեց 2015թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Փաստաթուղթը կքվերակվի հունիսի 13-ին կառավարության հրավիրած արտահերթ նիստի ժամանակ: 

Կատարողականը ներկայացնելիս՝ ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ 2015թ. Հայաստանի տնտեսությունը շարունակել է զարգանալ, սակայն նախորդ տարվա համեմատ առավել դանդաղ տեմպերով, ինչի արդյունքում անցած տարի տնտեսական աճը կազմել է 3%՝ նախատեսված 4.1%-ի փոխարեն: Հայաստանի տնտեսությունն, ըստ գործադիրի, կրել է «հիմնական գործընկեր երկրների տնտեսական անբարենպաստ զարգացումների, մետաղների միջազգային գների նվազման, Ռուսաստանից ներհոսող դրամական փոխանցումների կրճատման, ինչպես նաեւ տնտեսությունում վարկավորման մակարդակի նվազման բացասական ազդեցությունը»:
Մանրամասն
09/06/2016

Ավարտվող նստաշրջանի վերջին քառօրյայից առաջ

Ավարտվող նստաշրջանի վերջին քառօրյայից առաջ
Հունիսի 6-9-ի քառօրյան 5-րդ գումարման Ազգային ժողովի 9-րդ նստաշրջանի վերջին հերթական քառօրյան է, բայց դրա ավարտից հետո էլ խորհրդարանում կարող են նիստեր ընթանալ: Բոլոր նախորդ տարիների նման, այս անգամ ևս չի բացառվում, որ հերթական նստաշրջանից հետո կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նստաշրջան հրավիրվի՝ անավարտ մնացած նախագծերը ամբողջությամբ ընդունելու համար: 
Մանրամասն
04/06/2016

Ընտրական օրենսգիրքն ընդունվեց առանց կոնսենսուսի, բայց՝ դրա հույսով

Ընտրական օրենսգիրքն ընդունվեց առանց կոնսենսուսի, բայց՝ դրա հույսով
Ազգային ժողովը մայիսի 25-ին կառավարության նախաձեռնությամբ ու սահմանած օրակարգով հրավիրված արտահերթ նիստում ձայների 102 կողմ 17 դեմ և 3 ձեռնպահ հարաբերակցությամբ երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ ընտրական օրենսգրքը` կից օրենսդրական փաթեթով:

Կողմ քվեարկեցին Հանրապետական և «Դաշնակցություն» խմբակցությունները, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամների ճնշող մեծամասնությունը: ԲՀԿ-ից դեմ էին միայն Ստեփան Մարգարյանը, Վահե Հովհաննիսյանն ու Էլինար Վարդանյանը: Կողմ քվեարկեցին նաև ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը , «Ժառանգությունից» Ալեքսանդր Արզումանյանն ու Ռուբիկ Հակոբյանը: ՀԱԿ-ի մյուս վեց պատգամավորներն ու «Օրինաց երկիր» խմբակցությունը դեմ էին: 

Քվեարկության ավարտին պարզվեց, որ ԸՕ փաթեթին կողմ է քվեարկել նաև գեներալ Մանվել Գրիգորյանը, ով արդեն տևական ժամանակ Արցախում է և խորհրդարան չի գալիս: Պարզապես նշենք, որ նրա կողքը նստում է մեկ այլ գեներալ` Սեյրան Սարոյանը, ով նույնպես Արցախում էր, բայց արդեն վերադարձել է և մասնակցում էր ԱԺ նիստին:
Մանրամասն
26/05/2016

Ընտրական օրենսգրքի նախագիծը՝ օրենք դառնալու ճանապարհին

Ընտրական օրենսգրքի նախագիծը՝ օրենք դառնալու ճանապարհին
«Ուրեմն, մեր առաջարկությունը ընդունվել է»,-այսպես պատասխանեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հարցին, թե ինչու է կառավարությունը որոշել Ընտրական օրենսգրքի նախագծի երրորդ ընթերցումը ընթացիկ քառօրյայից տեղափոխել մայիսի 25-ի արտահերթ նիստ: Քառօրյայի առաջին օրը Ընտրական օրենսգրքի նախագիծը առանց շտապողականության քննարկելու, կոնսենսուսի հասնելու մասին խոսեցին ՀԱԿ խմբակցության անդամները: Լևոն Զուրաբյանը դարձյալ հայտարարեց, որ իրենց 5 առաջարկությունները չեն ընդունվել, մինչդեռ երկուստեք խոսվում է համաձայնությունների գալու անհրաժեշտության մասին: «Առաջարկում ենք հենց հիմա հրապարակային երաշխիքներ տրվեն, որ օրենքի երկրորդ ընթերցմամբ ընդունումից հետո անցկացվի արտահերթ նիստ, որտեղ կքննարկվեն կոնսենսուսի հարցերը և բազմաթիվ այլ առաջարկություններ: Եթե չեք հրավիրում անմիջապես արտահերթ նիստ մեր առաջարկությունները քննարկելու համար, մենք չենք մասնակցվի նաև երկրորդ ընթերցմամբ հարցի քննարկմանը»,-հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավարը: 
Մանրամասն
24/05/2016

Ու՞մ է հետաքրքում ՎՊ հաշվետվությունը

Ու՞մ է հետաքրքում ՎՊ հաշվետվությունը
Կառույցը 2015թ. ընթացքում ուսումնասիրել է սոցիալական, գյուղատնտեսության, առողջապահության, էներգետիկայի, ջրային տնտեսության և դատաիրավական ոլորտները, նաև ՝ վարկային և դրամաշնորհային ծրագրերը: Նախորդ տարիների նման այս անգամ էլ պետական և վարկային միջոցներով իրականացվող ծրագրերում բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել: Թե որքան գումար է անարդյուանվետ ծախսվել կամ վերադարձվել պետբյուջե, ՎՊ նախագահ Ի.Զաքարյանը չներկայացրեց, նշեց, որ հատկապես ռիսկային համարում են սոցիալական, առողջապահության և գյուղատնտեսության ոլորտները:
Մանրամասն
19/05/2016

Ընտրական օրենսգրքից մինչև ԼՂ հակամարտություն. ԵԽԽՎ համազեկուցողները խորհրդարանում

Ընտրական օրենսգրքից մինչև ԼՂ հակամարտություն. ԵԽԽՎ համազեկուցողները խորհրդարանում
Փաստահավաք առաքելությամբ Հայաստանում են ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի` Հայաստանի պարտավորությունների կատարման հարցով համազեկուցողներ Ալան Միլը եւ Ջուզեպպե Գալատին: Նրանց ուշադրության կենտրոնում սահմանադրական փոփոխություններին հաջորդած քայլերն են, մասնավորապես`ընտրական բարեփոխումները: 

ԵԽԽՎ-ն ՀՀ իշխանություններին կոչ էր արել Ընտրական նոր օրենսգրքի ընդունման ժամանակ ապահովել քաղաքական լայն կոնսենսուս: «Մենք հորդորել ենք ՀՀ իշխանություններին ապահովել այդ կոնսենսուսը, բայց դա կախված է նաեւ ընդդիմությունից: Պատրաստ ենք աջակցել երկու կողմերին, որպեսզի ընդդիմություն-իշխանություն արդար մրցակցություն ապահովվի ընդդիմության` իշխանության հասնելու համար»,- ապրիլի վերջին տեղի ունեցած ԵԽԽՎ նստաշրջանի ժամանակ հայտարարել էր ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը: 

Համազեկուցողներն Ազգային ժողովում հանդիպել են խորհրդարանական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների, այնուհետև՝ ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամների հետ:
Մանրամասն
12/05/2016

Արցախյան պատերազմն ու գենոֆոնդի պահպանումը

Արցախյան պատերազմն ու գենոֆոնդի պահպանումը
«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը հանդես է եկել ուշագրավ օրենսդրական նախաձեռնությամբ. առաջարկում է ստեղծել բանակ զորակոչվողների սերմնաբջիջների բանկ՝ նրանց ժառանգների շարունակականությունն ապահովելու համար: Պատգամավորն առաջարկում է լրացում կատարել «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում, որը «կերաշխավորի 18 տարին լրացած պարտադիր զինվորական ծառայության զինակոչվող քաղաքացիների սեռաբջիջների պահպանությունը՝ այդ նպատակով ստեղծված համապատասխան սեռաբջիջների պահպանության բանկում»: «Հաշվի առնելով հանգամանքը, որ զինվորական ծառայությունը լի է բազում անկանխատեսելի վտանգներով եւ ռիսկերով, ապա՝ զորակոչիկների հետագա վերարտադրողականությունն ու նրանց՝ սերունդների շարունակականությունն ապահովելու նպատակով, սեռաբջիջների պահպանության բանկի ստեղծումը կունենա կարեւոր եւ էական նշանակություն»,- նախագծի հիմնավորման մեջ նշել է հեղինակը:
Մանրամասն
06/05/2016
1 2 3 4 5 6 7 8 9 10 11
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Ամենաընթերցվածները

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter