Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Ադրբեջանական ագրեսիան եւ հայկական կոռուպցիան

Ադրբեջանական ագրեսիան եւ հայկական կոռուպցիան
Պետք է ճիշտ հասկանալ։ Խնդիրը ամենեւին էլ «կուլակաթափությունը» չէ, այլ պարզելը, թե ինչպես է չինովնիկը, որը վերջին 20- 27 տարիներին պետական բարձր պաշտոններ զբաղեցրել ու զբաղեցնում (այսինքն բիզնեսով զբաղվելու իրավունք ու ժամանակ չի ունենում) դառնում է մեծահարուստ ու օլիգարխ։ Հայ հասարակությունը, եւ նախեւառաջ այն հասարակությունը, որը զավակ է ուղարկում առաջնագիծ, իրավունք ունի իմանալու, թե այդ հարստությունը որտեղից է գումարվել՝ պետական գանձարանը, ուստի եւ հայկական բանակի համար նախատեսված գումարները գրպանելու, թե, ասենք, հակառակորդին պետական գաղտնիք վաճառելու միջոցով։ Սա արդեն՝ ոչ թե «հակակոնսոլիդացիոն գործընթաց է», ինչպես կարծում է ԱԺ փոխնախագահը, այլ՝ ազգային անվտանգության խնդիր։
Մանրամասն
21/04/2016

Բոլորս դեպի ընտրություններ

Բոլորս դեպի ընտրություններ
Հայաստանում ընտրությունների նկատմամբ բուն հասարակության վերաբերմունքն աստիճանաբար նմանվում է կոմունիստական շրջանին։ Միակ տարբերությունը երեւի այն է, որ մարդիկ այժմ գնում են ընտրատեղամաս։ Գնում են ոչ թե սպասումով, թե ինչ- որ բան է փոխվելու, այլ՝ որ մի փոքր «գունավորեն» իրենց մոխրագույն առօրյան, կամ... ընտրակաշառք ստանան։

Հայաստանում ընտրական օրենսդրությունը վերջին 10 տարում փոփոխվել է 8 անգամ, եւ սրան ավելացված նաեւ 2011- ին ընդունված ընտրական հերթական օրենսգիրքը։ Երեւի ընտրականից ավելի շատ մեր երկրում փոփոխվում է հարկա- մաքսային օրենսդրությունը։ Երկուսն էլ հասարակությանը լավ բան չեն խոստանում։
Մանրամասն
04/04/2016

Համամասնականի եւ համամասնականի տարբերությունը

Համամասնականի եւ համամասնականի տարբերությունը
Կամ երբ ուզում են՝ լինի ինչպես միշտ

«Մենք դրա համար ենք աշխատում, որ փոխենք իրավիճակը, որ ընտրական այս մեքենան, ընտրակեղծարարության մեքենան ջարդվի»,- հայտարարում էր ՀՅԴ Հայատանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը՝ բացատրելով, թե ինչու են աջակցում սահմանադրական փոփոխություններին։ Այն, որ «ընտրակեղծարարութան մեքենան» ջարդելու համար ընտրվել էր ընտրակեղծարարությունը, կամ ավելի ճիշտ հանրաքվեակեղծարարությունը, ըստ էության, քաղաքական գործչի համար այնքան էլ կարեւոր չէր, քանի որ, ինչպես ասում են՝ նպատակն արդարացնում է միջոցները։ «Խորհրդարանական» կառավարման անցնելու նպատակն իրականացել է։ 
Մանրամասն
13/03/2016

Քաղաքական թատրոն

Քաղաքական թատրոն
Կամ նախընտրական դաշինքի եւ հետընտրական կոալիցիայի խորխորատներում

«Պաուզա մի արա, եթե դրա խիստ անհրաժեշտությունը չկա, բայց եթե արեցիր, ապա ձգիր այն, որքան կարող ես»,- ասում է անգլիացի հայտնի գրող Սոմերսեթ Մոեմի ոչ պակաս հայտնի «Թատրոն» վեպի հերոսը՝ Ջիմ Լոնգթոնը։ Ու արդեն ժանրի առանձնահատկությունից ելնելով՝ «ՀՀԿ- ն ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմելու մասին» պիեսի հերոսները շաբաթներ շարունակ ձգում էին պաուզան. համաձայանություն արդեն կա, հաջորդ շաբաթ հայտնի կդառնա, հաջորդ շաբաթ կստորագրվի... եւ այսպես դեռ երկար կշարունակվեր, եթե ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի նյարդերը տեղի չտային եւ նա առաջինը չհայտարարեր իշխանական հերթական ամուսնության մասին։ 
Մանրամասն
29/02/2016

Կոալիցիա՝ գումարելիների թիվը փոխելով

Կոալիցիա՝ գումարելիների թիվը փոխելով
Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունը կլինի թերևս 3-րդ խմբակցությունը, որը մի կողմ կդնի 2012-ի ընտրություններից հետո ունեցած իր կարգավիճակը ու կհայտարարի քաղաքական դաշտում իր տեղը փոխելու մասին: 2014 թվականի ապրիլին այդպես վարվեց ՕԵԿ-ը՝ իշխանությունից տեղափոխվելով ընդդիմություն, 2015 թվականի մարտին՝ ԲՀԿ-ն՝ այլընտրանքից դառնալով ընդդիմություն: ՀՅԴ-ի ընթացքը հակառակն է լինելու՝ ընդդիմությունից իշխանություն: 

Ու եթե, համաձայն ԱԺ կանոնակարգ օրենքի, խմբակցությունը պետք է հայտարարի ընդդիմադիր լինելու մասին, ապա ոչ ընդդիմադիր լինելու մասին կարող է և չհայտարարել. բավարար է միայն, որ խմբակցության առաջադրած անձը ընդգրկված լինի կառավարության կազմում: Դրա ականատեսը կլինենք ամենամոտ ապագայում՝ հերթական կոալիցիոն համաձայնագրի ստորագրումից հետո: 
Մանրամասն
18/02/2016

Քաղաքական դեմագոգիայի քառուղիներով

Քաղաքական դեմագոգիայի քառուղիներով
2015 թվականն աչքի ընկավ քաղաքական դեմագոգիայի մինչ այս չդրսեւորված հրավառությամբ։ Ազգային ժողովի ձեւավորման 20-րդ տարում կարող ենք արձանագրել, որ արդեն պատմություն են խորհրդարանական այն հետաքրքիր եւ գաղափարական բանավեճերը, որոնց ականատեսն էինք 1990-ականներին՝ Գերագույն խորհրդում, ապա, ավելի քիչ, առաջին գումարման Ազգային ժողովում։

Հետագայում ձեւավորեց մի այնպիսի միջավայր, որն ավելի շատ բանավեճի իմիտացիա է հիշեցնում։ Ազգային ժողովի  առօրյայից  այսօր կարելի է հիշել միայն խորհրդարանական սկանդալները, իսկ քաղաքական բանավեճը եւ խորհրդարանական ակտիվությունն արդեն իմիտացիա են։
Մանրամասն
03/01/2016

Նարեկաբուժության ձախողված սեանս՝ ԱԺ-ում

Նարեկաբուժության ձախողված սեանս՝ ԱԺ-ում
Հայաստանի կառավարությունը հրատապ կարգով որոշել է ստանդարտավորել եւ կարգավորել ճշմարտությունը։ Եթե հավատանք մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանին՝ «խորհրդանշանները հավերժական խտացված ճշմարտություններ են», եւ գործադիրն ԱԺ արտահերթ նստաշրջանում հրատապ կարգով օրինագիծ է մտցրել, որպեսզի այդ ճշմարտությունների «ընդհանուր տեխնիկական պայմանները հաստատի կառավարությունը»։

ԱԺ-ում զինանշանի եւ դրոշի մասին օրենքներում առաջարկվող լրացումների քննարկման ժամանակ կարելի էր լսել բազմաթիվ վերամբարձ հատարարություններ, թե ինչպես պետք է հարգել խորհրդանիշներն ու ինչպես կառավարության եզրակացության մեջ է նշված «պետության քաղաքացիների վերաբերմունքը երկրի խորհրդանշանների նկատմամբ ցուցիչն է այն բանի, թե որքանով են նրանք իրենց համարում այդ երկրի քաղաքացիներ եւ հավատում նրա ապագային»։ Ու դա ամենաշատն ասում էին այն մեծամասնության եւ նրան կից կուսակցությունների ներկայացուցիչները, որոնք մի քանի ամիս առաջ՝ ԵՏՄ- ի անդամակցության քննարկումներում հրապարակավ փորձում էին պարզել, թե Հայաստանի համար ռուսակա՞ն, պարսկակա՞ն, թե՞ թուրքական լուծն է գերադասելի։
Մանրամասն
16/12/2015

Դեմ ըլլալով՝ կողմ կըլլամ

Դեմ ըլլալով՝ կողմ կըլլամ
Կամ ինչպես է քվեարկում միջին հանրապետական պատգամավորը

Նոյեմբերի 23-ին Ազգային ժողովում անակնկալ տեղի ունեցավ։ Իհարկե, դա այնպիսի անակնկալ չէր, ինչպիսին, ասենք, 2013- ի սեպտեմբերի 3-ինը, երբ Սերժ Սարգսյանը Հայաստանում բոլորի համար անակնկալ հայտարարեց, որ ԵՄ հետ Ասոցացման երկու տարվա բարեհաջող բանակցությունների արդյունքում միանում ենք... ԵՏՄ-ին։ Այս անգամ անակնկալն այն էր, որ նոյեմբերի 23-ին ԱԺ խոսափողից հարց տվեց ԱԺ հանրապետական պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը։ ՄԱՊ ՍՊԸ սեփականատերը մինչ այս 8-րդ նստաշրջանում ոչ մի հարց չէր տվել, ոչ մի ելույթ չէր ունեցել։ Ընդհանրապես՝ այս գումարման ԱԺ- ում հանրապետական գործարար պատգամավորն ընդամենը երեք անգամ է հարց ունեցել։
Մանրամասն
04/12/2015

Կոնյակախում խավիարակերները

Կոնյակախում խավիարակերները
Կամ խորհրդարանական դիվանագիտության կոշտերանգները

ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նոյեմբերի 4- ին հաստատված «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» զեկույցը մինչեւ հունվարյան նստաշրջան եւ, անշուշտ ընդունվելու դեպքում դրանից հետո կմնա հայաստանյան ներքաղաքական կյանքի առանցքում։ Այստեղ ոչ այնքան կարեւոր է, թե ինչ է գրել զեկույցում բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերը, այլ զեկույցի վերնագիրը։ Որքան էլ նոյեմբերի 16- ին մեկնարկած ԱԺ քառօրյայում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարի, թե դրական է գնահատում ԵԽԽՎ- ում հայաստանյան պատվիրակության դերակատարությունը եւ այն միայնակ չէր կարող խնդրին լուծում տալ, պետք է արձանագրել, որ եվրոպական պառլամենտական այս հարթակում մենք խոշոր ձախողում ենք ունեցել։ Հայ պատվիրակները եւ քաղաքագիտական որոշ շրջանակներ դրանում մեղադրում են եվրոպացի «խավիարակեր» պատգամավորներին։ Եթե դուրս գանք իրերի գավառական ձեւակերպումներից, պիտի արձանագրենք, որ Հայաստանը ԵԽԽՎ-ին մեղադրում է քաղաքական կոռուպցիայի մեջ, իսկ Ուոլթերի մասին ոչ հաճո ձեւակերպումների հիմքն էլ այն է, որ նա հիմնական «խավիարակերներից» է։
Մանրամասն
24/11/2015

Նորին մեծություն Սահմանադրությունը 4

Նորին մեծություն Սահմանադրությունը 4
Կամ ինչո՞ւ պետք է փոխվի Սահմանադրությունը

ԱԺ հանրապետական պատգամավոր Խոսրով Հարությունյանը 2015-ի հոկտեմբերի 14-ին Սահմանադրության փոփոխությունը պատճառաբանում էր գործող հիմնական օրենքի «կոնֆլիկտոգենությամբ»։ Ըստ նրա՝ հենց դրանով են պայմանավորված նախագահական ընտրություններին հաջորդող հետընտրական ճգնաժամերը։ Պատգամավորն այս կարծիքն արտահայտելիս, ըստ երեւույթին, մոռացել էր իր մեկ այլ՝ 15 տարի առաջ արած հայտարարությունը։ 2000թ. հունիսի 29-ին Հայաստանի երիտասարդական ազգային խորհրդի կազմակերպած հանդիպման ժամանակ հարցին, թե 1996, 1998, 1999թթ. տեղի ունեցած իրադարձություններն արդյո՞ք չեն նշանակում, որ ներքաղաքական ճգնաժամերը Սահմանադրությամբ են պայմանավորված, նշել էր, որ դրանցով «Սահմանադրությունն ապացուցեց իր կենսունակցությունը»։ Հակառակ դեպքում, ըստ նրա, մենք ճգնաժամերից դուրս չէինք գա։
Մանրամասն
08/11/2015
1 2 3 4 5 6 7 8 9 10 11
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Ամենաընթերցվածները

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter