Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Հին ու նոր ծրագրերի արանքում

Հին ու նոր ծրագրերի արանքում
5-րդ գումարման Ազգային ժողովի բոլոր 6 խմբակցությունները ներկայացնող քաղաքական ուժերը մասնակցում են 2017թ. խորհրդարանական ընտրություններին: ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն մասնակցում են առանձին: ՕԵԿ-ն ընտրությունների է գնում անվանափոխված՝ իբրև «Հայկական վերածնունդ» կուսակցություն, որի նախագահը և խմբակցության 5 անդամներից 4-ը ՀՎԿ համամասնական ցուցակի առաջին հորիզոնականներում են: «Ծառուկյան» դաշինքը ձևավորվել է ԲՀԿ առանցքի շուրջ: Դաշինքը ղեկավարում է Գագիկ Ծառուկյանը, ով ԲՀԿ խմբակցության նախկին ղեկավարն էր: ՀԱԿ-ն ընտրություններին գնում է «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքով: Խմբակցության 7 անդամներից դաշինքի ցուցակում ընդգրկվել են 4-ը: «Ժառանգություն» կուսակցությունը ներգրավված է «ՕՐՕ» դաշինքում, իսկ խմբակցության մեջ ընդգրկված «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը հանդես է գալիս առանձին: 

Որո՞նք են խորհրդարանական ուժերի ծրագրային առանձնահատկությունները, որքանո՞վ են պահպանվել 2012թ. ներկայացված առաջնահերթությունները, ի՞նչ է փոխվել նոր ծրագրերում:
Մանրամասն
29/03/2017

Հրաժեշտ 5-րդ գումարման Ազգային ժողովին

Հրաժեշտ 5-րդ գումարման Ազգային ժողովին
5-րդ գումարման Ազգային ժողովի 130 պատգամավորների կեսից ավելին՝ 89-ը, ուզում են պատգամավոր լինել նաև 6-րդ գումարման Ազգային ժողովում: Նրանցից 57-ը ՀՀԿ-ի նախընտրական ցուցակում են: Այս 57-ի թվում են նաև 2012-ին ԲՀԿ-ի հետ խորհրդարան եկած Մարտուն Գրիգորյանը, Արագած Ախոյանը, Մուշեղ Պետոյանը, Բազմասեր Առաքելյանը: ԲՀԿ-ի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորության թեկնածուներից 15-ը այսօրվա՝ 5-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր են. 14-ը՝ ԲՀԿ, 1-ը՝ ՀՀԿ խմբակցությունից: 
Մանրամասն
06/03/2017

Երբ կառավարությունը խոստանում է կատարել նախկինների խոստումները

Երբ կառավարությունը  խոստանում է կատարել նախկինների խոստումները
«ՀՀ կառավարությունը 2014 թվականին հետևողականորեն շարունակելու է մեկնարկած բարեփոխումները` գործարար միջավայրի բարելավման, իրական հատվածին աջակցության, գիտելիքահենք տնտեսության ենթակառուցվածքների զարգացման և, ընդհանուր առմամբ, տնտեսության դիվերսիֆիկացման մեծացման ու արտահանելի հատվածի ընդլայնման ուղղությամբ` նպատակ ունենալով բարձրացնել երկրի մրցունակությունը»,- 2013-ի վերջին բյուջետային ուղերձում խոստանում էր Տիգրան Սարգսյանի կառավարությունը։ Այն ժամանակ ՀՀԿ- ի հետ այս բյուջետային խոստումը պաշտպանում էր դեռ «Վերածնված Հայաստանի» չվերածված ՕԵԿ-ը։ Այն ժամանակ ճեպազրույցում Հովհաննես Մարգարյանը հայտարարում էր, որ ընդհանուր առմամբ գոհ են պետբյուջեի նախագծից, որին կողմ են քվեարկելու, քանի որ իշխող քաղաքական կոալիցիայի անդամ քաղաքական ուժի ներկայացուցիչ են։ 
Մանրամասն
17/12/2016

Կուսակցությունները Հայաստանում

Կուսակցությունները Հայաստանում
Կամ նոմենկլատուրային արհմիության եւ աղանդավորական շարժման միջեւ

Գորբաչովը Սովետը քանդեց. այս խոսքերը հաճախ են ասում մեր ավագները՝ ԽՍՀՄ կործանման մեղքը բարդելով մի մարդու վրա։ Ասում են հաճախ նաեւ նրանք, որ ԽՄԿԿ՝ կոմկուսի 40 մլն անդամներից մեկն են եղել։ Իսկ Գորբաչովը, որը քանդեց երկիրը, այդ 40 միլիոնանոց «համախոհ գաղափարակիցներից» միայն մեկն էր, թեկուզեւ կուսակցության ղեկավարը։ Ուստի տրամաբանական հարց է առաջանում, թե 40 մլն կուսակցականներն ինչպես նրան թույլ տվեցին քանդել երկիրը։ Կամ երբ Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինը 1991- ին արգելում էր կոմկուսի գործունեությունը, այդ 40 մլն-ի մեջ ինչու չգտնվեցին գոնե 50- 100-ը, որոնք բողոքի ցույց կանեին՝ իրենց գաղափարների պաշտպանության համար։ Իսկ պատասխանը մեկն էր՝ կոմկուսը ԽՍՀՄ- ում վաղուց արդեն, գուցե անգամ 20- ականներից կամ 30- ականների մեծ «մաքրումներից հետո, այլեւս համախոհների միավորում չէր, այլ իշխանական վերելակներին մոտ կանգնելու հնարավորություն։
Մանրամասն
07/12/2016

Սերժ Սարգսյանի 7 խորհուրդն ու դառը իրականությունը

Սերժ Սարգսյանի 7 խորհուրդն ու դառը իրականությունը
Նոյեմբերի 26- ի՝ ՀՀԿ համագումարի գիշերը հանրապետականների «ոսկե երիտասարդությունն» ուրախանում էր։ Այդ ուրախության արդյունքում երեւելի հանրապետականներից մեկի՝ Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի թոռանն ու ՀՀԿ Չարենցավանի շրջանային կազմակերպության նախագահ ու քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի որդուն դանակահարեցին։ Լուրեր տարածվեցին, որ մեղավորը մեկ այլ հանրապետականի՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին է։ Թեեւ հետագայում այս լուրը հերքվեց, սակայն ոչ մեկին չզարմացրեց, որ Խաչատրյանի որդին կարող է մարդ վիրավորել։ 

Արդեն կեսօրին հանրապետության խոշորագույն կուսակցության առաջնորդը՝ Սերժ Սարգսյանը պետք է հայտարարեր, որ «Հանրապետականը գալիք խորհրդարանական ընտրություններին ներկայանալու է հասարակության մեջ լայն հեղինակություն վայելող ու վստահություն ներշնչող անհատների և բաց քաղաքական դաշտում բոլորի հետ հավասար պայմաններում մրցել ու գաղափարներով հաղթել կարողացող գործիչների կուռ թիմով, գրագետ համադրությամբ»։
Մանրամասն
28/11/2016

Հայրենիքի հաշվին՝ հանուն հայրենիքի

Հայրենիքի հաշվին՝ հանուն հայրենիքի
Նախորդ շաբաթ կառավարությունը հանդես եկավ զոհված եւ վիրավոր զինվորների ընտանիքներին ամեն ամիս ապահովագրական վճար հատկացնելու նպատակով հիմնադրամ ստեղծելու առաջարկով։ Հիմնադրամն ստեղծվելու է յուրաքանչյուր աշխատողի աշխատավարձից ամսական 1000 դրամ գանձելով։ 

Իր աշխատանքային ողջ գործունեությունը սոցիալական համակարգում անցկացրած աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշում է, որ ապրիլյան պատերազմից հետո կար որոշակի ոչ համակարգված աշխատանք՝ զոհվածների եւ վիրավորների ընտանիքներին երաշխիքների տրամադրման հետ կապված եւ այսպիսով այդ խնդիրներին համակարգային լուծում է տրվում։
Մանրամասն
14/11/2016

Երբ ՀՀԿ-ն ամենուր է կամ մոռացված խոստումների երկիրը

Երբ ՀՀԿ-ն ամենուր է կամ մոռացված խոստումների երկիրը
Հանրապետության իշխող կուսակցությունը նոյեմբերի 26- ի համագումարում կհայտարարի խորհրդարանական սպասվող ընտրություններում իր ռազմավարության մասին։ Բայց մինչ այդ՝ ՀՀԿ կանանց խորհրդի նոյեմբերի 5-ի համաժողովում, արդեն ուրվագծվել են այդ ռազմավարության կոնտուրները։ «Այսօր երկրում լուրջ բարեփոխումներ են ընթանում: Առջևում նոր, մեծ և կարևոր փոփոխություններ են: Այդ փոփոխությունները չեն սահմանափակվելու զուտ անուններով ու դեմքերով: Փոփոխությունները լինելու են լայնածավալ և համակարգային, որոնց արդյունքները չպետք է իրենց երկար սպասեցնել տան: Ավելին, դրանք պետք է լինեն զգալի և շոշափելի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կյանքում»,- համաժողովում հայտարարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ առաջիկա 2- 3 տարիները բեկումնային են լինելում։ 

«Կառավարության ծրագիրն արդեն պատրաստ է: Այն փոխկապակցված քայլերի մի ամբողջ համալիր է, որն ուղղված է սկսված բարեփոխումները շարունակելուն, արտադրողի, ստեղծողի, գյուղացու կողքին ամուր կանգնելուն, փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը նոր լիցք հաղորդելուն և արդար աշխատանքը խրախուսելուն»,- ասում էր Սերժ Սարգսյանը։ Սակայն այս խոսքը ամենեւին Կարեն Կարապետյանին չի վերաբերում։ Սա ՀՀԿ նախագահը հայտարարել էր ՀՀԿ 15- րդ համագումարում՝ 2014- ի մայիսի 24- ին՝ Հովիկ Աբրահամյանի կառավարության մասին։ Ավելին՝ նաեւ վստահեցրել. «Կառավարությունն այսօր իրեն ամուր ու վստահ է զգում և ունի մեր բոլորի՝ Հայաստանի հանրապետական կուսակցության աջակցությունը»: Անցել է երկու տարի, իսկ այդ կառավարության հաջողությունների մասին ոչ ոք չի խոսում, ոչ ոք դրանք չի տեսել։ Իսկ Սերժ Սարգսյանը փորձում է մոռանալ սա եւ բեկումնային է համարում առաջիկա 2-3 տարին։ 
Մանրամասն
08/11/2016

«Նահապետի» վերադարձը

«Նահապետի» վերադարձը
Իշխանության ծարավն առաջացնում է միայն իշխանության անհագ ծարավ։ 
Գաբրիել Գարսիա Մարկես «Նահապետի աշունը»

«Եթե անհրաժեշտություն լինի, եթե դրա կարիքը լինի, եթե կարկառուն քաղաքական գործիչները չեն կարողանում առաջ տանել, ու պահանջարկը լինի, թեկուզ ես դրա կարիքը չունեմ, բայց ես ունեմ հարգանք, ճանաչում, զբաղմունք, որ ես քաղաքականություն մտնեմ, հնարավոր է ծալած գիրքը բացվի»,- սա Գագիկ Ծառուկյանի՝ « ազգովին կանչեք՝ կգամ»-ն է՝ հայտարարված հոկտեմբերի 26- ին։

ԲՀԿ նախկին ղեկավարի հայտարարությունը չէր կարող անտարբեր թողնել քաղաքական ուժերին: Խորհրդարանական ուժերն սկսեցին արձագանքել այս հայտարարությանը այն մասով, որով իրենց էր հետաքրքրում։
Մանրամասն
01/11/2016

ԱԺ 5-րդ գումարման կառավարությունները

ԱԺ 5-րդ գումարման կառավարությունները
Կամ գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում

«Սա հեղափոխություն է, որը մենք կիրականացնենք ոչ թե հրապարակներում ու փողոցներում, այլ մեր մտածելակերպում»,- 2013-ի մայիսի 20-ին խոստանում էր վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ նախագահական ընտրություններից հետո հերթական անգամ ԱԺ հաստատմանը ներկայացնելով կառավարության ծրագիրը (մինչ այդ գրեթե նույնաբովանդակ մի ծրագիր ներկայացրել էր 2012-ի հունիսին՝ խորհրդարանական ընտրություններից հետո)։ Տիգրան Սարգսյանի հայտարարած հեղափոխությունն այդպես էլ չեղավ. Վանաձորի մանկավարժական համալսարանի ուսանողը մասնագիտական համապատասխան աշխատանք, մատչելի բնակարան եւ ավտոմեքենա չունեցավ, իսկ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքի թոշակառուն՝ բարձր թոշակ եւ որակյալ բուժօգնություն։ Իսկ ծրագիրն ինչ ծափահարություններով հաստատեցին ՀՀԿ ու ՕԵԿ պատգամավորները, երևի ավելորդ է հիշել:
Մանրամասն
25/10/2016

ՏԻՄ ընտրությունների դասերը

ՏԻՄ ընտրությունների դասերը
Կամ քաղաքական թղթախաղի բլեֆը 

ՏԻՄ ընտրությունները, որոնց՝ 2017-ի խորհրդարանական ընտրություններից առաջ կարեւորության մասին այդքան խոսում էին, կայացան։ Պարզվում է, որ հայաստանյան քաղաքականության մեջ խաղում են բոլորը, բայց խաղում են ոչ թե շախմատ, ինչպես փորձում են հավատացնել մահկանացուներիս, այլ սովորական թղթախաղ՝ օգտվելով բլեֆի հնարավոր բոլոր տարբերակներից։ 

ՏԻՄ ընտրությունների հիմնական արդյունքը բոյկոտներն են։ Նախ՝ հանրապետության երկու խոշոր քաղաքների՝ Գյումրիի եւ Վանաձորի բնակիչները, ըստ էության, բոյկոտեցին ընտրությունները։ Հաշվի առնելով հայկական ընտրություններում մասնակցության պաշտոնական թվերի ուռճացումը՝ Գյումրիում 36,59% եւ Վանաձորում 42,66% մասնակցությունը՝ ըստ պաշտոնական թվերի, ցույց է տալիս երկու քաղաքներում էլ քաղաքական ներկա համակարգի նկատմամբ խորը անվստահությունը։
Նման անվստահության պայմաններում ՀՀԿ- ն կարողացավ պահպանել իշխանությունը եւ Գյումրիում, եւ Վանաձորում։ Երկուսում էլ գործող իշխանության հաղթանակը կարելի է Պյուռոսյան անվանել, քանի որ դրանք ավարտվեցին արդեն ավագանիում ներկայացված քաղաքական կուսակցությունների բոյկոտով։
Մանրամասն
14/10/2016
1 2 3 4 5 6 7 8 9 10 11
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Ամենաընթերցվածները

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter