Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Ոչ իշխանական ուժերը չաջակցեցին ՀԱԿ-ին

Ոչ իշխանական ուժերը չաջակցեցին ՀԱԿ-ին
Խորհրդարանական ընտրությունների օրը փոխելու համար Սահմանադրական դատարան դիմելու ՀԱԿ նախաձեռնությանը միացավ ընդամենը 19 պատգամավոր՝ ՀԱԿ խմբակցության 7 անդամները, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը և Վահե Էնֆիաջյանը, նույն խմբակցության «Համախմբում» կուսակցության հինգ պատգամավորները և «Ժառանգություն» խմբակցության անդամները: ՕԵԿ խմբակցությունից ոչ մի պատգամավոր չստորագրեց փաստաթղթի տակ: ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է առնվազն 27 պատգամավորի ստորագրություն:
Մանրամասն
11/02/2017

Ընտրություններին Մխիթարյանի նման պասեր ենք տալու

Ընտրություններին Մխիթարյանի նման պասեր ենք տալու
Parliamentmonitoring.am-ի զրուցակիցը ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն է:

- Պարոն Մանուկյան, այս խորհրդարանական ընտրություններն ինչո՞վ են տարբերվում նախորդներից:

- Բավականաչափ թատերականացված են: Միշտ եղել է այդ էլեմենտը, բայց հիմա, բացի թատերականից, ուրիշ բան չի մնացել: Իշխանությունները մշակված գործիքներ են կիրառում՝ ընդդիմադիրներ են սարքում, որոնք սկսում են ընդդիմությունից բարձր հայհոյել, ու շփոթվում ես, թե էս ինչ է կատարվում: Սա իշխանական ծրագիր է, որը դեռ հաջողությամբ է իրականացվում: Մյուս կողմից էլ՝ թեպետ ֆորմալ առումով դա իրականացնում են, բայց բոլորը հասկանում են, որ ընդամենը մի քանի ամիս առաջ բարձր պաշտոն զբաղեցրած անձը, որը խոցելի է, հանկարծ հայտնվել է հակառակ բլոկում և կուրծք ծեծելով արդարություն է պահանջում:
Մանրամասն
11/02/2017

11-րդ նստաշրջան. հրաժեշտ 5-րդ գումարմանը

11-րդ նստաշրջան. հրաժեշտ 5-րդ գումարմանը
Փետրվարի 6-ին կմեկնարկի 5-րդ գումարման Ազգային ժողովի 11-րդ նստաշրջանը: Այս նստաշրջանը գործող խորհրդարանի վերջին նստաշրջանն է: Նստաշրջանի առաջին՝ փետրվարի 6-9-ի քառօրյայի օրակարգում 136 հարց է, 33 միջազգային պայմանագիր: Քառօրյայի ու նստաշրջանի օրակարգերից քանի՞ հարց կքննարկեն պատգամավորները և քանի՞սը կընդունեն՝ դժվար է ասել: Գումարման վերջին նստաշրջանները սովորաբար արդյունավետությամբ չեն բնորոշվում, քանի որ քաղաքական ուժերն ու պատգամավորները տարված են նախընտրական աշխատանքներով, նրանց ուշադրության կենտրոնում ոչ թե անցնող, այլ գալիք խորհրդարանն է:
Մանրամասն
05/02/2017

Կողմ կլինենք այն կոալիցիաներին, որտեղ առանցքային դերակատարում կունենանք

Կողմ կլինենք այն կոալիցիաներին, որտեղ առանցքային դերակատարում կունենանք
Հարցազրույց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանի հետ:

- Պարոն Մարգարյան, Շիրակի մարզում ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելո՞ւ եք:

- Այո, կառաջադրվեմ: Ես այդ տարածքում բոլոր ընտրություններին մեծամասնական ընտրակարգով առաջադրվել եմ: 2012թ. խորհրդարանական ընտրություններին մոտ 10 հազար ձայն եմ ստացել, որն ընդհանուրի մոտ 40 տոկոսն էր: Որոշել ենք, որ ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվեն կուսակցության տարածքային կառույցների համակարգողները:

- ՕԵԿ-ի որոշումը վերջնակա՞ն է՝ միայնակ մասնակցել խորհրդարանական ընտրություններին, թե՞ այլ ուժերի հետո քննարկումներ վարում եք:

- Նախ՝ «Հայկական վերածնունդը» բավական լայն դաշինք է, բայց նաև կան քննարկումներ առանձին անհատների ու կուսակցությունների հետ: Բայց ես ձեռնպահ կմնամ այդ հարցին պատասխանելուց, որովհետև ասում են՝ երբեք մի ասա երբեք: Չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել, քանի որ տարբեր հանգուցալուծումներ են հնարավոր:
Մանրամասն
04/02/2017

Ոչ իշխանական ուժերը դեռ մտածում են՝ դիմե՞լ ՍԴ, թե՞ ոչ

Ոչ իշխանական ուժերը դեռ մտածում են՝ դիմե՞լ ՍԴ, թե՞ ոչ
Ոչ իշխանական ուժերը քննարկում են ապրիլի 2-ը խորհրդարանական ընտրությունների օր նշանակելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի հրամանագիրը Սահմանադրական դատարանում վիճարկելու հարցը: Ընդդիմադիր ուժերից ՀԱԿ-ն ու «Համախմբումը» կարծում են, որ ընտրությունների օրը հաշվարկվել ու նշանակվել է 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների` դեռևս ուժի մեջ չմտած հոդվածով, մինչդեռ պետք է կիրառվեր 2005-ի սահմանադրական կարգավորումը, և ընտրությունները պետք է նշանակվեին ապրիլի 20-ից 30-ն ընկած ժամանակահատվածում: 
Մանրամասն
03/02/2017

ԵՄ-ն 2 մլն եվրո կհատկացնի, տեսախցիկները կտեղադրվեն

ԵՄ-ն 2 մլն եվրո կհատկացնի, տեսախցիկները կտեղադրվեն
Հունվարի 25-ին ընդդիմության և իշխանության ներկայացուցիչներից կազմված համատեղ հանձնաժողովը , ՀՀ կառավարությունը և Ի ԱՅ ՍԻ Տելեկոմ ընկերությունը համաձայնության եկան առաջիկա ընտրական գործընթացները նկարահանելու և ուղիղ հեռարձակելու հարցի շուրջ: Հիշեցնենք, որ 4+4+4 ֆորմատով ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Ընտրական օրենսգրքում կատարվեցին փոփոխություններ, որոնցից մեկը էլեկտրոնային գրանցման համակարգի ներդրումն էր, մյուսը՝ մոտ 2000 ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրումը, ընտրական գործընթացի տեսանկարահանումն ու ուղիղ հեռարձակումը: 
Մանրամասն
27/01/2017

Ընտրությունների տեսանկարահանումը կարող է ձախողվել

Ընտրությունների տեսանկարահանումը կարող է ձախողվել
Խորհրդարանական ընտրություններին ընդամենը երկուսուկես ամիս ժամանակ է մնացել, բայց Ընտրական օրենսգրքով սահմանված գլխավոր նորամուծություններից մեկի՝ ընտրական գործընթացի տեսանկարահանման և ուղիղ հեռարձակման հեռանկարը մնում է անորոշ: Հիշեցնենք, որ ընդդիմադիր ուժերի պահանջով ԸՕ-ում սեպտեմբերին կատարված փոփոխություններից մեկի համաձայն՝ Հայաստանի բոլոր՝ մոտ 2000 ընտրատեղամասերում պետք է տեսանկարահանող սարքեր տեղադրվեն, պետք է ապահովվի քվեարկության ողջ ընթացքի և ձայների հաշվարկի տեսանկարահանումն ու ուղիղ հեռարձակումը: Ըստ ձեռք բերված համաձայնության՝ տեսանկարահանող սարքեր պետք է տեղադրվեն նաև ընտրատեղամասերի մուտքերի մոտ: Այսինքն, յուրաքանչյուր ընտրատեղամասի համար անհարժեշտ կլինի 2 տեսախցիկ, ընդհանուր առմամբ՝ մոտ 4000-ը:

Գործընթացն ապահովելու համար տարեվերջին ընդդիմությունից և իշխանությունից կազմված համատեղ հանձնաժողովը մրցույթ էր հայտարարել: Մրցույթի վերջնաժամկետն ավարտվել հունվարի 17-ին, և պարզվել է, որ ընդամենը մեկ ընկերություն է հայտ ներկայացրել՝ հայ-կանադական Ի ԱՅ ՍԻ Տելեկոմ ընկերությունը, որը հիմնադրվել է 2011թ. և գործունեություն է ծավալում տեղեկատվական ու հեռահաղորդակցական ոլորտում:
Մանրամասն
22/01/2017

Ազգային ժողովը՝ ապրիլի 2-ին ընդառաջ

Ազգային ժողովը՝ ապրիլի 2-ին ընդառաջ
2017-ի ապրիլի 2-ի ընտրություններին ընդառաջ՝ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերում նախընտրական գործընթացներ են: ՀՀԿ-ում, ՕԵԿ-ում ու ՀՅԴ-ում դրանք առավելապես ներկուսակցական բնույթ ունեն. չեն մասայականացվում: Ինչ է կատարվում այս կուսակցություններում, ինչպես են կազմվում նախընտրական ցուցակները, ինչպես են որոշվում այս կամ այն հոորիզոնականները զբաղեցնողների անունները՝ առայժմ չի լուսաբանվում: Այս օրերին առավելապես քննարկվում են զարգացումները ԲՀԿ-ի, «Ժառանգության», նաեւ նորակազմ երկու դաշինքների շուրջ: 
Մանրամասն
18/01/2017

Դեռ հայտնի չէ, թե ով կգլխավորի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը

Դեռ հայտնի չէ, թե ով կգլխավորի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը
Parliamentmonitoring.am-ի զրուցակիցը Հանրապետական խմբակցության անդամ Սամվել Նիկոյանն է:

- Պարոն Նիկոյան, փաստորեն Հանրապետական կուսակցությունը չի կարող վարչապետ Կարեն Կարապետյանին ընդգրկել համամասնական ցուցակում, քանի որ նա վերջին չորս տարիներին մշտապես Հայաստանում չի բնակվել:

- Մեր ցուցակը կազմվելու է այնպես, որ որևէ խնդիր չառաջացնի: Մենք սրբորեն պահպանելու ենք մեր Սահմանադրության և օրենքների պահանջները: Նախկինում եղել են դեպքեր, երբ որևէ պաշտոնի համար ներկայացված թեկնածուի փաստաթղթերի իսկության նկատմամբ հանրության մեջ կասկած է առաջացել: Կարծում եմ՝ մենք այդ ճանապարհով չենք գնա:
Մանրամասն
16/01/2017

Ընտրական ժամանակացույցը հաստատվել է

Ընտրական ժամանակացույցը հաստատվել է
Ժամանակացույցի համաձայն՝ կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները գրանցման համար պահանջվող փաստաթղթերը ԿԸՀ պետք է ներկայացնեն փետրվարի 6-ից 16-ն ընկած ժամանակահատվածում: Դրան հաջորդող 10 օրերի ընթացքում ՝ փետրվարի 16-26-ը, ԿԸՀ-ն կուսումնասիրի այդ փաստաթղթերն ու կկատարի ընտրական ցուցակների գրանցումը: Կուսկացություններն ու դաշինքները ցուցակների գրանցումից հետո 7 օրվա ընթացքում պարտավոր են բացել իրենց նախընտրական հիմնադրամները: Վերջնաժամնեկտը մարտի 5-ն է:
Մանրամասն
10/01/2017
1 2 3 4 5 6 7 8 9 10 11
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Ամենաընթերցվածները

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter