Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

ՀԿ-ների մասին օրինագիծը կրկին Ազգային ժողովում է

ՀԿ-ների մասին օրինագիծը կրկին Ազգային ժողովում է
2014թ. Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իգոր Վոլինկինը քննադատել էր մեր երկրում գործող հասարակական կազմակերպությունների գործունեությունը և հայտարարել, թե նրանք ցանկանում են հայ-ռուսական հարաբերություններում սեպ խրել: «Ես վստահ եմ, որ ՌԴ-ն պետք է ավելի ակտիվորեն հայտարարի ՀՀ տեղեկատվական դաշտում իր ներկայության մասին: Դրանում որևէ կասկած չկա: Ռուս-հայկական հարաբերություններում սեպ խրել ցանկացող ՀԿ-ների չեզոքացմամբ, սակայն, հավանաբար պետք է նաև այլ մեթոդներով զբաղվել: ՌԴ-ում, ի դեպ, օրենք է ընդունվել, որը շատ հստակ վերահսկում է ՀԿ-ների գործունեությունը»,- ասել էր Ի.Վոլինկինը: 

Հասարակական կազմակերպությունների մասին ՌԴ օրենքը, մասնավորապես, պահանջում է, որ արտասահմանից ֆինանսավորվող ՀԿ-ները որակվեն որպես օտարերկրյա գործակալներ: 

Մանրամասն
08/09/2016

Ա. Վարդանյան. Մեզ հարկավոր է նոր որակի իշխանություն

Ա. Վարդանյան. Մեզ հարկավոր է նոր որակի իշխանություն
Հարցազրույց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի հետ: 

-Ինչպե՞ս եք գնահատում Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման շրջանը: 

-Հովիկ Աբրահամյանը վարչապետ դարձավ մեր երկրի համար բարդ ժամանակահատվածում, և ստանձնած գործառույթներից շատերը կարողացավ իրականացնել: Ես կուզեի սովորեինք գնացողի հետևից միայն վատը չասել և կարողանայինք գնահատել արածը: 

-Այնուամենայնիվ, ունե՞ք պատասխանը, թե ինչու հենց այս օրերին Հովիկ Աբրահամյանը հրաժարական տվեց, ու առաջ եկավ վարչապետ ու կառավարություն փոխելու կարիքը:

-Թե ինչու վարչապետը հրաժարական տվեց, այդ մասին ինքը ասել է կառավարության նիստում: Ես միայն կարող եմ ավելացնել, որ սա դառնալու է նոր, համակարգային փոփոխությունների սկիզբ, ու սահմանվելու են խաղի նոր կանոններ:
Մանրամասն
08/09/2016

Երբ գործընթացն արդյունքից կարեւոր է

Երբ գործընթացն արդյունքից կարեւոր է
Ընտրությունները, նախընտրական ու հետընտրական շրջանները, գրեթե ամեն տարի փոփոխվող ընտրական օրենսդրությունը և հորիզոնի նման որքան մոտ նույնքան էլ հեռու թվացող այդ «ազատ ու արդարն» արդեն երկու տասնամյակ քաղաքական գործիչներին, քաղաքագետներին, լրագրողներին աշխատանքի կայուն թեմա է ապահովում։ Բանակցություններից իհարկե ընտրական գործընթացի որակը չի փոխվում, սակայն հայրենի քաղաքական գործիչները երևակայության բացառիկ օրինակներ են ցույց տալիս՝ ընտրությունների որակի բարձրացման մասին տարաբնույթ քննարկումներ ու բանակցություններ կազմակերպելու գործում։

Վերջին նման գործընթացը պատմության մեջ մտավ «4+4+4» անվանումով։ Մեծ հրապարակային գովազդի պայմաններում անցկացվող Ընտրական գործընթացի վերահսկողության մեխանիզմների շուրջ բանակցություններից հետո հունիսի 16-ի ուշ երեկոյան իշխանությունն ու ընդդիմությունը հայտարարեցին, որ ձեռք են բերել համաձայնություն։ ԱԺ արտահերթ նստաշրջանը հունիսի 30- ին դրան տվեց իրավական ձեւակերպում՝ աննախադեպ հավելումով. «Մինչեւ 2016 թվականի սեպտեմբերի 1-ը կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սույն հոդվածի առաջին մասով նախատեսված հայտարարությամբ հանդես չգալու դեպքում սույն օրենքը չեղյալ է ճանաչվում»։
Մանրամասն
06/09/2016

Ն. Զոհրաբյան. Չկա ընդդիմադիր ուժ, որի հետ ԲՀԿ-ն կարող է քաղաքական օրակարգ ձևավորել

Ն. Զոհրաբյան. Չկա ընդդիմադիր ուժ, որի հետ ԲՀԿ-ն կարող է քաղաքական օրակարգ ձևավորել
«Հունիսի կեսերից ես ահազանգում էի, որ խոստացված գումարը՝ 16 միլիոն եվրոն, որն անհրաժեշտ էր ընտրողներին նույնականացման քարտերով ապահովելու և 10 մատի մատնահետք բեռնելու համար, կա, բայց իշխանությունը չի շտապում բանակցել տեխնիկական խնդիրները լուծող ընկերությունների հետ: Միտումնավոր էր ձգձգվում, որ գայինք հասնեինք այս օրվան, ու ասեին, թե հիմա արդեն հնարավոր չէ: Հազար ու մի պատճառ էին բերում՝ Հայաստանում չեն, ներքաղաքական վիճակն է լարված, հնարավոր չէ հավաքվել իրար գլուխ, ու այս ամենի արդյունքում չենք ունենա կրկնաքվեարկությունը բացառող մի քանի կարևոր մեխանիզմ».  հարցազրույց Ազգային Ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հետ:
Մանրամասն
01/09/2016

Մեկնարկել է ԸՕ փոփոխությունների երկրորդ փուլը

Մեկնարկել է ԸՕ փոփոխությունների երկրորդ փուլը
Իշխանության, ընդդիմության ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն արդեն սկսել են ԸՕ-ում փոփոխությունների քննարկման նոր փուլ: Ի տարբերություն նախորդի` այս անգամ բանակցություններն ընթանում են սահմանափակ կազմով և գաղտնի պայմաններում: Հայտնի է միայն, որ չեղյալ համարված փոփոխությունների փոխարեն իշխանություններն առաջարկել են հրապարակել ընտրողների ստորագրված ցուցակները: Դ.Հարությունյանը, կարևորելով ընտրությունների նկատմամբ հանրային վստահության վերականգնումը, հայտարարել է, թե դրա համար իշխանությունը պետք է «գին վճարի», և այդ գինը կարող է լինել ցուցակների հրապարակումը:
Մանրամասն
01/09/2016

ՀԿ-ներն ու Փաշինյանը ԱԺ արտահերթ նիստ են պահանջում

ՀԿ-ներն ու Փաշինյանը ԱԺ արտահերթ նիստ են պահանջում
14 հասարակական ու լրագրողական կազմակերպություններ տարածել են հայտարարություն՝ կոչ անելով հրավիրել Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան:

«Մենք՝ քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս, դատապարտում ենք Ազգային ժողովի աններելի և անթույլատրելի անգործությունը և կոչ ենք անում  օգտվել արտահերթ նիստ հրավիրելու իր սահմանադրական իրավունքից՝  ստեղծված իրավիճակը քննարկելու և լուծումների խաղաղ ուղիներ գտնելու նպատակով:


Եկել է իրական պահը ցույց տալու, որ Ազգային Ժողովը իրապես ներկայացուցչական մարմին է և հիմնավորելու, որ կառավարման խորհրդարանական համակարգը ամենաարդյունավետն է ճգնաժամերի հաղթահարման համար», - նշում են քաղաքացիական հասրակության կազմակերպությունները:

Մանրամասն
28/07/2016

Մեզ նայելով՝ հանրապետականները սկսեցին կարդալ, գրագիտանալ

Մեզ նայելով՝ հանրապետականները սկսեցին կարդալ, գրագիտանալ
Parliamentmonitoring.am-ը ԱԺ խմբակցությունների հետ ամփոփում է 9-րդ նստաշրջանի արդյունքները: Մեր զրուցակիցը  ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն է:

- Պարոն Մանուկյան, ինչպե՞ս եք գնահատում գարնանային նստաշրջանի ընթացքում խորհրդարանի աշխատանքը, ի՞նչ եք առանձնացնում: 

- Ձեր կազմակերպությունը կուսումնասիրի և կտեսնի, որ արտահերթ ռեժիմով կրկին ավելի շատ օրենք է ընդունվել, քան հերթականով: Այդ օրենքները «թըփ-շըփ»-ի ռեժիմով են քննարկվում, փորձաքննություն չեն անցնում, հասարակությունը դրանց մասին բավարար տեղեկություններ չի ստանում: Հասարակական կառույցներն ու քաղաքացիական խմբերը, որոնք հետաքրքրված են այդ օրենքներով, չեն հասցնում դրանց հետևել: Մենք էլ ֆիզիկապես չենք հասցնում կարդալ այդ նախագծերը, ուր մնաց` ուսումնասիրենք կամ վերլուծենք: Նույն ռեժիմով են անցնում նաև վարկային համաձայնագրերը, որոնք միայն այս կիսամյակ կազմեցին շուրջ կես մլրդ դոլար: Մենք այս արագությամբ երբեք վարկեր չենք վերցրել: Արտաքին պարտքն արդեն 5,5 մլրդ դոլարի է հասնում, դա ՀՆԱ-ի 50%-ից ավելին է: Այս վիճակը, բնականաբար, անդրադառնում է մեր օրենսդրության վրա:
Մանրամասն
16/07/2016

«Ժառանգությունն» իր սխալներից դասեր է քաղել

«Ժառանգությունն» իր սխալներից դասեր է քաղել
Parliamentmonitoring.am-ը ԱԺ խմբակցությունների հետ ամփոփում է 9-րդ նստաշրջանի արդյունքները: Մեր զրուցակիցը «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն է:

- Տիկին Փոստանջյան, ավարտված նստաշրջանն ըստ էության նախավերջինն էր այս խորհրդարանի համար: Ինչպե՞ս եք ամփոփում այն, ո՞ր իրադարձություններն եք կարևորում:

- Առանցքայինը ապրիլյան պատերազմն էր: Այն ցույց տվեց, որ խնդիր ունենք քաղաքական ողջ համակարգում: Պատերազմը հենց այնպես չեղավ՝ բաց հայտարարություններ արվեցին, թե 80-ականների զենքով ենք պաշտպանվում: Մինչդեռ վերջին օրերին, երբ ԱԺ-ում քննարկվում էր Ռուսաստանի հետ միավորված հակաօդային պաշտպանական համակարգ ստեղծելու նախագիծը, ասում էին, թե ՀԱՊԿ-ը մեզ հնարավորություն է տվել ունենալ ժամանակակից սպառազինություն, Ռուսաստանից մատչելի գնով զենք գնելու հնարավորություն: Բայց պարզվում է, մենք ոչինչ չունենք, դարձել ենք արբանյակ պետություն, որը չունի այլընտրանքներից օգտվելու որևէ հնարավորություն: 
Մանրամասն
08/07/2016

Խորհրդարանի անլուրջ լրջությունը 2

Խորհրդարանի անլուրջ լրջությունը 2
Տեսե՞լ եք վարկերի տակ կքած մարդու, որը շուտով կկորցնի նաեւ միակ բնակարանը։ Շատ անգամ եւ շատ հաճախ նա հայտնվում է ցայտնոտային իրավիճակում, ինչը զրկում է նրան իր գործողությունները ծրագրելու, ստեղծված իրավիճակից դուրս գալու համար հետագա քայլերը մտածելու հնարավորությունից։ Շատ անգամ նրան նման ծրագրեր կազմելուն խանգարում է ոչ միայն սառնասրտության պակասը, այլեւ` գրագետ գործելու անկարողությունը։

Հայրենի կառավարությունն ու խորհրդարանը հենց նման ցայտնոտային իրավիճակում գտնվողի են հիշեցնում։ Երբ երկրում օրենսդրական հիմնական գործունեությունը ծավալվում է արտահերթ ռեժիմով արտահերթ նիստ- նստաշրջաններում, նշանակում է կամ երկիրն իրոք գտնվում է ծայրահեղ վատ վիճակում, կամ կառավարության ու ԱԺ ղեկավարությունը ունակ չէ ծրագրավորել պետության առաջ կանգնած խնդիրների առաջնահերթությունը, կամ՝ երկուսը միասին։
Մանրամասն
05/07/2016

ՀՕՊ համաձայնագիրն ընդունվեց ձայների բացարձակ մեծամասնությամբ

ՀՕՊ համաձայնագիրն ընդունվեց ձայների բացարձակ մեծամասնությամբ
Հունիսի 27-ին կառավարության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նստաշրջանի վերջին նիստին խորհրդարանը ձայների 101 կողմ, 8 դեմ հարաբերակցությամբ ընդունեց 2015թ. դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը: Այն, ըստ էության, պաշտպանեցին խորհրդարանական բոլոր խմբակցությունները` բացի «Ժառանգությունից», որից կողմ է քվեարկել միայն Ռուբիկ Հակոբյանը, ով նախկինում Սանկտ-Պետերբուրգում ՀՀ հյուպատոսն էր: ՀԱԿ-ից դեմ են քվեարկել Հրանտ Բագրատյանն ու Նիկոլ Փաշինյանը: Դեմ է քվեարկել նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը:
Մանրամասն
04/07/2016
3 4 5 6 7 8 9 10 11 12 13
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Ամենաընթերցվածները

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter