Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

ԱԺ-ին պակասում էր Սեյրան Սարոյանի անկեղծությունը

ԱԺ-ին պակասում էր Սեյրան Սարոյանի անկեղծությունը
Դեկտեմբերի 15-ին կառավարության նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նստաշրջանի հենց սկզբում ոչ իշխանական 4 խմբակցություններ՝ ԲՀԿ, ՀԱԿ, ՕԵԿ եւ «Ժառանգություն», ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին առաջարկեցին ընդհատել սկսված նստաշրջանը ու պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրել մեկ այլ նստաշրջան, որի ընթացքում կքննարկվեին վերջին օրերին տեղի ունեցած բռնության դեպքերը, և Ազգային ժողովը հայտարարություն կընդուներ դրանց վերաբերյալ: ԱԺ նախագահը քառյակի այս առաջարկը մերժեց՝ այն համարելով հակասահմանադրական, բայց դա չխանգարեց, որ խորհրդարանի ու մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվեին ոչ թե կառավարության արտահերթը, այլ ոչ իշխանականների առաջ քաշած հարցն ու արտահերթ նստաշրջան հրավիրելու  ջանքերը: 
Մանրամասն
16/12/2014

Ավանդույթի ուժով, անդամակցության պահանջով

Ավանդույթի ուժով, անդամակցության պահանջով
ԱԺ նախագահի որոշմամբ դեկտեմբերի 15-ին խորհրդարանն արտահերթ նստաշրջան կհրավիրի: Նախաձեռնությունը գործադիրինն է, առաջարկվող օրակարգը նույնպես: Խորհրդարանի քննարկմանն է սպասում 3 տասնյակ հարց` 8 միջազգային համաձայնագիր, 22 օրենսդրական փաթեթ, որոնք փոփոխություն ու լրացում են առաջարկում ավելի քան 60 օրենքներում: Նախագծերի մեծ մասը կառավարությունն անհետաձգելի է համարել, ինչը նշանակում է, որ օրենսդրական փաթեթները կքվեարկվեն մի քանի ընթերցումներով: Օրակարգում նաև այլ հարցեր են, բայց առանցքայինը ԵՏՄ անդամակցությամբ պայմանավորված օրենսդրական փոփոխություններն են:
Մանրամասն
13/12/2014

Արտահերթ՝ ավանդույթի ուժով

Արտահերթ՝ ավանդույթի ուժով
Ամեն տարվա բյուջեի նախագծին զուգահեռ կառավարությունը հանդես է գալիս Ազգային ժողովում արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ: Սովորաբար այդ նիստի օրակարգում գործադիրը ընդգրկում է նախագծեր, որոնց ընդունումը անհրաժեշտ է նոր տարվա բյուջեի կատարման համար: Նոյեմբերի 17-ին մեկնարկած ԱԺ արտահերթ նիստի օրակարգում, սակայն, միայն բյուջեին առնչվող նախագծեր չեն:
Մանրամասն
17/11/2014

ԱԺ-ն՝ եթե ուզենար, հասարակությունը՝ եթե կարողանար

ԱԺ-ն՝ եթե ուզենար, հասարակությունը՝ եթե կարողանար
ԱԺ հունիսի 21-ի արտահերթ նիստում եւ արտահերթ նստաշրջանում խորհրդարանական մեծամասնությունը, արագորեն, համարյա կայծակնային արագությամբ քվեարկեց կառավարության ներկայացրած օրինագծերի օգտին՝ ձեռքի հետ ընդունելով նաեւ կենսաթոշակային բարեփոխումների փաթեթը, որը կառավարությունը փորձել էր համապատասխանեցնել ՍԴ որոշմանը։ Մնում է միայն ենթադրել, որ ԱԺ ոչ իշխանական քառյակը կրկին կդիմի ՍԴ՝ օրինագծի ընդունման կարգի սահմանադրականության հարցով եւ ամիսներ անց Գագիկ Հարությունյանի դատարանն իրեն հատուկ ոճով կփորձի ծափեր կորզել «դավից անտեղյակ, ցավին անտարբեր» «Դեմ եմ»-ից։
Մանրամասն
26/06/2014

Եթե բոլոր ուժերը երես են թեքում իշխող կուսակցությունից, ուրեմն այն հաստատ հիվանդ է

Եթե բոլոր ուժերը երես են թեքում իշխող կուսակցությունից, ուրեմն այն հաստատ հիվանդ է
Հարցազրույց ՀԱԿ խմբակցության քարտուղար, ՀՀ գազամատակարարման ոլորտն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի անդամ Արամ Մանուկյանի հետ:

- Պարոն Մանուկյան, ինչպե՞ս եք գնահատում ԱԺ գարնանային նստաշրջանը, հատկապես արտահերթ նստաշրջանը, որի թե քննարկումները, թե քվեարկությունները դուք` ոչ իշխանական ուժերը բոյկոտեցին: 

- Երբեք նման նախադեպ չի եղել: Իսկ ի՞նչը զայրացրեց բոլոր պատգամավորներին: Կառավարության առաջարկությամբ հրավիրված այդ արտահերթ նստաշրջանի օրակարգում կար 39 նախագիծ, որի կեսը ոչ իշխանական ուժին, ոչ էլ ընդդիմադիրներին ծանոթ չէր: Դրանցից մոտ մեկ տասնյակը ծանր և կարևոր օրենքներ էին, մի քանիսը ծավալուն նախագծեր էին, փաթեթներ` կազմված հարյուրավոր էջերից: Դրանց թվում էր նաև «Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որը արտահերթի մեխն էր: Եվ մենք ավելի շատ ըմբոստանում էինք այն բանի համար, որ չի կարելի պատգամավորին վիրավորել` կանչել նստաշրջանի և նիստերի դահլիճում դեմ տալ այդքան օրինագիծ: Ու այդ ծավալուն փաթեթները պիտի կարդաս ու քննարկես: Ավելին` կուտակայինը ներառել էին օրակարգ, բայց մինչև կեսօր նախագիծը չկար: Մինչդեռ այդ նախագիծը պետք է հանրային քննարկման ենթարկվեր, ՍԴ ապրիլի 2-ի որոշումն էլ դա էր պահանջում: Եվ իրենք խախտեցին մարդկային, կանոնակարգային օրենքներն ու պատգամավորին ոչնչի տեղ դնելով` առաջարկեցին քննարկել այն նախագծերը, որոնց մասին նրանք տեղյակ չէին: 
Մանրամասն
26/06/2014

ՀՀԿ-ն ընդունեց կուտակայինը. 3 ընթերցում ՝ մեկ օրում

ՀՀԿ-ն ընդունեց կուտակայինը. 3 ընթերցում ՝ մեկ օրում
Ազգային ժողովը միակուսակցական համերաշխության մթնոլորտում, հունիսի 21-ի արտահերթ նիստում միանգամից երեք ընթերցումներով ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի նախագիծն ու կից փաթեթը: Երեք քվեարկությունների մասնակիցը միայն ՀՀԿ խմբակցությունն էր ու երկու անկախ պատգամավոր: 

Առաջին ընթերցմամբ քվերակությունից հետո ոչ իշխանական ուժերը դուրս եկան դահլիճից` հայտարարելով, որ չեն ուզում մասնակցել ԱԺ կանոնակարգի խախտմամբ ընթացող նիստին: Ավելի ուշ քառյակը հայտարարություն տարածեց` չբացառելով, որ «Կուտակային կենսաթոշակային օրենքի» սահմանադրականությունը վիճարկելու խնդրով նորից կարող է դիմել Սահմանադրական դատարան: Քառյակը կուտակայինի քննարկումն ու ընդունումն անվավեր է համարում, հայտարարելով, որ փաթեթն ընդունվել է ԱԺ կանոնակարգ օրենքի կոպտագույն խախտումներով, պատգամավորների ու խմբակցությունների իրավունքների սահմանափակմամբ:
Մանրամասն
20/06/2014

Արտահերթի ավանդույթներն ու անակնկալները

Արտահերթի  ավանդույթներն ու անակնկալները
Կառավարության օրակարգով հունիսի 18-ին հրավիրված Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի օրակարգում 38 օրենսդրական նախաձեռնություն է և մեկ միջազգային համաձայնագիր: Ինչպես բոլոր արտահերթերի դեպքում, այս անգամ էլ անպատասխան մնաց հարցը, թե ինչով է կառավարությունը բացատրում այս բոլոր օրինագծերի ընդունման հրատապությունը: Նստաշրջանի մեկնարկին որոշ ընդդիմադիր պատգամավորներ նեղսրտեցին, թե արտահերթ ռեժիմով ներկայացվող հարցերը հանձնաժողովներում չեն քննարկվում, և խորհրդարանը նորից օրենքներ է ընդունելու առանց դրանց բովանդակությանը ծանոթանալու: ՀԱԿ պատգմավորների հորդորները՝ համոզել կառավարությանը որոշ նախագծեր հետ տանել, արդյունք չտվեցին: Լևոն Զուրաբյանի վերցրած 20 րոպեանոց ընդմիջումից հետո ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը քվեարկության դրեց օրակարգում ընդգրկված նախագծերի քննարկման ընթացակարգի հարցը. այն տապալվեց: Տապալվեց նաև նախորդ քառօրյայում քննարկված օրենսդրական մի փաթեթի քվեարկություն: Ընդմիջում վերցնելու հերթը ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանինն էր:
Մանրամասն
17/06/2014

Հաղթահարելով պարտադիր բաղադրիչը

Հաղթահարելով պարտադիր բաղադրիչը
Մայիսի 12-ին կառավարության նախաձեռնությամբ հրավիրվեց Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված էր 30 օրենսդրական նախաձեռնություն: Դրանցից մի քանիսի համար խորհրդարանը հատուկ կարգ ընդունեց, որպեսզի քվեարկությունները կազմակերպվեն 24 ժամվա ռեժիմով: Այդ նախագծերից մեկն էլ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացում առաջարկող նախագիծն էր, որի քննարկումը ապրիլի 28-30-ի եռօրյայում մնացել էր անավարտ: Վերջին շաբաթվա ընթացքում նախագծում տեղ էին գտել որոշ փոփոխություններ. կառավարությունը մասամբ ընդունել էր ոչ իշխանական քառյակի ներկայացրած առաջարկությունները:
Մանրամասն
11/05/2014

Տակտիկական առումով տարբեր մոտեցումներ կան, բովանդակային առումով` նույն հարթության վրա ենք

Տակտիկական առումով տարբեր մոտեցումներ կան, բովանդակային առումով` նույն հարթության վրա ենք
Հարցազրույց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի հետ: 

- Պարոն Հակոբյան, իսկ Կառավարությանն ու վարչապետին անվստահություն հայտնելու հարցը արտահերթ կարգով ԱԺ օրակարգ մտցնելն ու քննարկելը ի՞նչ է տալու ոչ իշխանական ուժերին: Դժվար չէ ենթադրել, որ  նախաձեռնությունը լիագումար նիստում ընդամենը քննարկվելու է և չի ընդունվելու, քանի որ խորհրդարանական մեծամասնությունը դրան դեմ է քվեարկելու: Չե՞ք կարծում, որ այս պարագայում ձեր նախաձեռնությունն ընդամենը կառավարությանը քննադատելու փորձ է դառնում և ոչ ավելին:

- Ես այդպես չեմ կարծում, սա գործընթաց է, որը նպաստում է և քաղաքացիների ակտիվացմանը, և այս ուժերի համատեղ գործողության էլ ավելի սերտացմանը: Բայց եկեք իրադարձություններից առաջ չընկնենք և սպասենք միասնական օրակարգի հետագա զարգացումներին:
Մանրամասն
13/02/2014

Լրագրողական ակցիան ԱԺ-ում

Լրագրողական ակցիան ԱԺ-ում

Կամ երբ չափանիշերը արժեքներից ավելի կարեւոր են դառնում

Հայ-ռուսական գազային պայմանագրի քվեարկության օրը խորհրդարանական լրագրողների բողոքի ակցիան միանշանակ չընդունվեց նախեւառաջ լրագրողական շրջանակների կողմից։ Իրավունք ունի՞ լրագրողը դառնալ գործողության մասնակից, թե՞ նրա գործը տեղի ունեցող իրադարձության լուսաբանումն է կողմնակի դիտողի աչքերով։ Հարցը ամենեւին էլ հռետորական չէ։

Մանրամասն
27/12/2013
1 2 3
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Ամենաընթերցվածները

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter