Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Պարտականության ու դավաճանության արանքում

Պարտականության ու դավաճանության արանքում
2014 թվականի դեկտեմեբրի 23-ը Ազգային ժողովի պատմության մեջ կմնա որպես հիշարժան օր: Եվ պատճառը միայն այն չէ, որ այդ օրը, ըստ պաշտոնական տեղեկատվության, Ազգային ժողովը վավերացրեց Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջեւ կնքված գազի առքուվաճառքին վերաբերող համաձայանգիրը: Այդ օրը, տասնամյակների ընդմիջումից հետո, պատգամավորները, իսկ առավել ճշգրիտ նրանց կոալիցոին հատվածը, ստիպված եղան քվեարկել ձեռքները վեր բարձրացնելով. «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը քվեարկությունից առաջ հայտարարված ընդմիջման ժամանակ հավաքել էր ՀՀԿ-ականների քվեարկության քարտերը` քվեարկությունը տապալելու նպատակով: Մեծամասնությունը ելքը գտավ, ու քվեարկությունը անցկացրեց ձեռքով:
Մանրամասն
24/12/2013

Մենք կպաշտպանենք Զարուհի Փոստանջյանին

Մենք կպաշտպանենք Զարուհի Փոստանջյանին
Հարցազրույց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հետ: 

-Հայտարարություններ են հնչում այն մասին, որ այս իրավիճակում ոչ իշխանական խմբակցությունների պատգամավորները պետք է վայր դնեն մանդատները: Ինչպե՞ս եք վերաբերվում այս տեսակետին:

-Մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած ողջախոհ առաջարկ, բայց ՝ ոչ էմոցիոնալ տիրույթում: Եկեք խնդիրը սթափ քննարկենք` ի՞նչ է տալու մանդատը վայր դնելը, կորցնելու ենք այս ամբիոնը խորհրդարանում և միջազգային հարթակներում, կորցնելու ենք մարդկանց հուզող խնդիրները բարձրաձայնելու հնարավորությունը: Ես սա համարում եմ ոչ ճիշտ մեսիջ՝ ուղղորդված կոնկրետ շրջանակների կողմից:
Մանրամասն
24/12/2013

Համաձայնագիրը ՀՀ-ի կողմից վավերացված չէ. հայտարարություն

Համաձայնագիրը ՀՀ-ի կողմից վավերացված չէ. հայտարարություն

«2013թ դեկտեմբերի 23-ին Աժ հաշվիչ հանձնաժողովը «Աժ կանոնակարգ» օրենքով սահմանված կարգով որեւէ որոշում չի կայացրել եւ քվեարկության արդյունքները չի արձանագրել: Հանձնաժողովի 7 անդամներից 4-ը՝  Տիգրան Ուրիխանյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Արծվիկ Մինասյանը եւ Թեւան Պողոսյանը չեն մանսկացել «Աժ կանոնակարգ» օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ մասով կամ 24 մասով նախատեսված որեւէ գործընթացի:

Այսպիսով, 2013թ դեկտեմբերի 23-ին ԱԺ արտահերթ նստաշրջանում ՀՀ կառավարության եւ ՌԴ կառավարությանբ միջեւ «Հայռուսագազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առուվաճառքի եւ հետագա գործունեության պայմնանների մասին համաձայնագրի վավերացման որոշում չի ընդունվել: Համաձայնագիրը ՀՀ-ի կողմից վավերացված չէ»,- ասվում է ԱԺ  ոչ կոալիցիոն 4 խմբակցությունների տարածած հայտարարության մեջ:

Մանրամասն
23/12/2013

Հաջողված գործա՞րք, թե՞ համաձայնագիր կապիտուլիացիայի մասին

Հաջողված գործա՞րք, թե՞ համաձայնագիր կապիտուլիացիայի մասին
Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանները, հատկապես երբ դրանք հրավիրվում են կառավարության նախաձեռնությամբ տարեվերջին, որպես կանոն, բովանդակում են նախագծեր, որոնք մինչև խորհրդարան հասնելը արդեն հասարակական լայն քննարկման թեմա են եղել: Դեկտեմբերի 20-ին հրավիրված արտահերթում այդպիսի 3 համաձայանգիր կար: 3-ն էլ ստորագրվել էին Հայաստանի և Ռուսաստանի միջեւ, դեկտեմեբրի 2-ին ՌԴ նախագահ Պուտինի այցի ընթացքում:
Մանրամասն
21/12/2013

Ձայնազուրկ դիտորդի բարձր կարգավիճակով

Ձայնազուրկ դիտորդի բարձր կարգավիճակով
2013 թվականի դեկտեմբերի 20-ին՝ նախատոնական թոհուբոհի մեջ, կառավարությունը նախաձեռնել էր արտահերթ նստաշրջան ամենևին ոչ տոնական օրակարգով: Խորհրդարականների սեղաններին շուտափույթ կարգով դրվել էին «Հայռուսգազարդի» բաժնեմասի վաճառքը վավերականացնող համաձայնագրեր և այդ գործարքով պայմանավորված կամ դրանից բխող մի աննախադեպ օրենսդրական նախաձեռնություն՝ փաթեթի տեսքով: Վերջինս կոչված է ռուսական «Գազպրոմ» ընկերության համար ՀՀ իրավական տարածքում մի շարք բացառիկ արտոնություններ սահմանելուն, սակայն փաթեթի առավել ուշագրավ օրինագիծը վերաբերում է 2013 թվականի պետական բյուջեի մասին օրենքին. բառացիորեն տարեվերջին, երբ հաշված օրեր են մնացել ընդհանրապես տարին և մասնավորապես բյուջետային տարին ավարտվելուն, կառավարությունը փոփոխություն է առաջարկում վերոհիշյալ օրենքում, որով բյուջեի ծախսերն ու դեֆիցիտը միանգամից ավելացնում է ավելի քան վաթսուներեք միլիարդով: 
Մանրամասն
21/12/2013

Հայաստանը կառավարում են ֆեոդալական տրամաբանությամբ

Հայաստանը կառավարում են ֆեոդալական տրամաբանությամբ

 Հարցազրույց ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանի հետ:

-«168ժամ» պարբերականին տված հարցազրույցում ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը ի վերջո բացատրեց, որ իր առանձնատունը կառուցում է իր բարեկամ Ալբերտ Բոյաջյանի փողերով: Այս բացատրությունը բավակա
՞ ն է, որպեսզի Դուք այլևս նրան չհարցնեք առանձնատան մասին:

-Իհարկե, ոչ: Ես խորհրդակցել եմ ֆինանսիստների հետ, ու Իշխան Զաքարյանի պատասխանները բազմաթիվ այլ հարցեր են առաջ բերում: Այս պահի արդյունքներից, ամեն դեպքում, դժգոհ չեմ, որովհետև հասանք նրան, որ Իշխան Զաքարյանը բացեց խաղաքարտերը ու ի ցույց դրեց մի ֆինանսական շղթա, որ լրջագույն կոռուպցիոն ռիսկեր է պարունակում եւ որի վերաբերյալ ես շարունակելու եմ հարցեր բարձրացնել:

Մանրամասն
19/11/2013

«Պոզիտիվ» բոյկոտ

«Պոզիտիվ» բոյկոտ
Կամ երբ իշխանությունը փախչում է պատասխանատվությունից

«Պատրաստ ենք ձեզ (ընդդիմության, հեղ.) հետ բանավիճել, թե արդյոք այն ճանապարհները, որ դուք առաջարկում եք, ավելի արդյունավե՞տ են այդ նպատակներին հասնեու համար, թե՞ այնուամենայնիվ կառավարության կողմից առաջարկվող ճանապարհներն են ավելի արդյունավետ։ Կարծում եմ, որ այդ ձեւաչափի մեջ երկխոսությունը օգտակար կլինի ոչ միայն ընդդիմության եւ իշխանության համար, այլ նաեւ հասարակության համար, որովհետեւ հասարակությունը կներքաշվի պոզիտիվ քննարկումների դաշտ, որոնումների դաշտ, ինչն էապես կարող է փոխել մթնոլորտը Հայաստանի Հանրապետությունում»,- չկայացած նիստից 16 ժամ 35 րոպե առաջ ԱԺ ամբիոնից հայտարարում էր վարչապետը Տիգրան Սարգսյանը։
Մանրամասն
18/11/2013

ՀՀԿ-ն նորից խոստանում ու չի անում

ՀՀԿ-ն նորից խոստանում ու չի անում
2 օրվա մեջ ՀՀԿ խմբակցությունն ու կառավարությունը կարողացել էին բացահայտել ոչ իշխանական խմբակցությունների նախաձեռնության «թաքնված» նպատակը: Ըստ Գալուստ Սահակյանի`նիստը նախաձեռնողները իրենց հետ խոսել են ընդամենը ժամկետների մասին, մինչդեռ պարզվել է, որ մտադիր են բովանդակային քննարկում անցկացնել. «Իսկ բովանդակային քննարկումների անհրաժեշտություն մեծամասնություն չի տեսնում»: Ընդդիմադիրների դիտարկմանը, թե մեծամասնությունը վախեցավ իրենց փաստարկներից, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց` չեն վախեցել, ուղղակի խուսափել են անիմաստ քննարկումից:
Մանրամասն
15/11/2013

ԱԺ խմբակցությունները խորհրդակցում են. համաձայնություն առայժմ չկա

ԱԺ խմբակցությունները խորհրդակցում են. համաձայնություն առայժմ չկա
Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերն առայժմ չեն կարողանում կողմնորոշվել ԱԺ հնարավոր արտահերթ նիստում ներկայացվելիք հայտարարության նախագծի շուրջ. խորհրդարանական մեծամասնությունը   պնդում է իր առաջարկները,  ընդդիմությունը ներկայացնում է իր վերապահումները: Հերթական խորհրդակցությունը, որին չէր մասնակցում միայն «Ժառանգություն» խմբակցությունը դրանք բոյկոտելու պատճառով, տեղի էր ունեցել մարտի
Մանրամասն
26/03/2013

ԱԺ արտահերթ նիստը չկայացավ

ԱԺ արտահերթ նիստը չկայացավ
Նոյեմբերի 21 - ին ԱԺ 4 խմբակցությունների նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստը չկայացավ քվորումի բացակայության պատճառով.  գրանցվել էր 46 պատգամավոր, մինչդեռ  նիստի գումարման  համար անհրաժեշտ էր առնվազն 66 - ի ներկայությունը: Արտահերթի անցկացումը տապալեցին  կոալիցիոն խմբակցությունների՝ ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի պատգամավորները: Խորհրարանական մեծամասնությունը նախապես հայտարարել էր, որ չի պատրաստվում մասնակցել արտահերթին:
Մանրամասն
21/11/2012
1 2 3
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Ամենաընթերցվածները

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter