Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Զարմացան-ըմբռնեցին-ընդունեցին ի գիտություն

Զարմացան-ըմբռնեցին-ընդունեցին ի գիտություն
Առողջ տրամաբանությանը հակասող հերթականությամբ Ազգային ժողովը գարնանային նստաշրջանի եզրափակիչ հատվածում նախ հավանության արժանացրեց կառավարության գործունեության ծրագիրը, ապա՝ նախորդ տարվա բյուջեի կատարողականի վերաբերյալ հաշվետվությունը, և հետո միայն լսեց Վերահսկիչ պալատի հաշվետվությունն այն մասին, թե նույն կառավարությունն ինչպես է ծախսել (իսկ ինչպես պարզվեց՝ վատնել) բյուջետային միջոցներն անցած տարվա
Մանրամասն
17/06/2013

Մեծամասնությունն ուրախ է, փոքրամասնությունը՝ հիասթափված. բյուջե 2013-ն ընդունվեց

Մեծամասնությունն ուրախ է, փոքրամասնությունը՝  հիասթափված.  բյուջե 2013-ն ընդունվեց
2013 թվականի պետական բյուջեի նախագծի քվեարկությունն անցավ այնպես, ինչպես կառավարության ներկայացրած գրեթե բոլոր նախագծերինը. մեծամասնության անդամները «բերման էին ենթարկվել» և մեկը մյուսի փոխարեն կոճակ սեղմելով՝ հաջորդ տարվա ֆինանսական գլխավոր փաստաթուղթը դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ԱԺ նիստում ընդունվեց: Հանրապետական և «Օրինաց երկիր» խմբակցությունների 71 պատգամավոր կողմ քվեարկեց բյուջեի նախագծին
Մանրամասն
05/12/2012

ԱԺ 6 խմբակցություններից 4-ը դեմ է 2013-ի բյուջեի նախագծին, 2-ը՝ կողմ, իսկ կառավարությունը չի տրվում գայթակղություններին

ԱԺ 6 խմբակցություններից 4-ը  դեմ է 2013-ի բյուջեի նախագծին,  2-ը՝ կողմ, իսկ կառավարությունը չի տրվում գայթակղություններին
ԱԺ 6 խմբակցություններից 4-ը  դեմ է 2013 թվականի բյուջեի նախագծին: Հաջորդ տարվա ֆինանսական գլխավոր փաստաթուղթը պաշտպանում են ԱԺ Հանրապետական և «Օրինաց երկիր» խմբակցությունները: Նախ  ԱԺ մշտական հանձնաժողովների, ապա նոյեմբերի 12-15-ի քառօրյա նիստերի  ընթացքում բյուջետային  քննարկումների ավարտին  խմբակցություններն ամփոփեցին  իրենց դիրքորոշումները:
Մանրամասն
17/11/2012

«Բյուջեի քվեարկության օրը ժողովուրդը պիտի հավաքվի ԱԺ-ի դիմաց» Հ. Բագրատյան

«Բյուջեի քվեարկության օրը ժողովուրդը պիտի հավաքվի ԱԺ-ի դիմաց» Հ. Բագրատյան
Հարցազրույց Ազգային ժողովի պատգամավոր, ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանի հետ
-Խորհրդարանը քննարկում է 2013 թվականի բյուջեի նախագիծը, Դուք ակտիվորեն մասնակցում եք  քննարկումներին. Ձեր գնահատմամբ` ինչ հնարավորություններ ունի հաջորդ տարվա բյուջեն:
-Գնահատականս բացասական է, նույնիսկ արդեն անունը կարող եմ ասել` դա միանշանակ արտագաղթի բյուջե է: 
Մանրամասն
14/11/2012

«Տարկետման բյուջե». կառավարությունը մնացել է նույն դասարանում. Ա. Վարդանյան

«Տարկետման բյուջե». կառավարությունը մնացել է նույն դասարանում. Ա. Վարդանյան
Հարցազրույց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի հետ:
-ԱԺ  մշտական հանձնաժողովներն ավարտեցին  Բյուջե 2013-ի նախագծի քննարկումները. ի՞նչ տպավորություններ ունեք:
-Ցավոք, 2013-ի բյուջեն 2012-ի կրկնությունն է : Այդ առումով ես պայմանականորեն այն անվանել եմ «տարկետման բյուջե»: Զարգացման հիմքեր չստեղծող բյուջե է, հիմնական տպավորությունը սա է` կարծես թե կանգնած ենք նույն տեղում: 
Մանրամասն
11/11/2012

Բյուջեի հնարավորությունները վարվող քաղաքականության արդյունքն են. Էլինար Վարդանյան

Բյուջեի հնարավորությունները վարվող քաղաքականության արդյունքն են. Էլինար Վարդանյան
Հարցազրույց Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանի հետ: 
-ԱԺ վերջին քառօրյայի սկզբում խորհրդարանական մեծամասնությունը դեմ քվեարկեց ԲՀԿ-ի 3 նախագծերը քառօրյայի օրակարգ ընդգրկելուն: Չունե՞ք մտահոգություն, որ այսպես ՀՀԿ-ն կարող է դեմ քվեարկել և ընթացք չտալ ԲՀԿ-ի հեղինակած որևէ նախագծի ընդհանրապես:
-Ես պարզապես պետք է հիշեցնեմ այն, ինչի մասին ԲՀԿ-ն խոսում էր  նախընտըրական շրջանում. մենք դեմ ենք քաղաքական մենաշնորհին:
Մանրամասն
07/11/2012

Թոշակները չեն բարձրանա, նպաստները՝ նույնպես. սոցիալակա՞ն, թե՞ գոյատևման բյուջե

Թոշակները չեն բարձրանա, նպաստները՝  նույնպես. սոցիալակա՞ն, թե՞ գոյատևման բյուջե
Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում 2013 թվականի բյուջեի նախագծի քննարկումն այդքան էլ ակտիվ չընթացավ, ինչպես սպասվում էր. ակտիվ պատգամավորները մի քանիսն էին՝ Դաշնակցություն խմբակցությունից Արծվիկ Մինասյանը, «Բարգավաճ Հայաստան»-ից Միքայել Մելքումյանը, ԱԺ ՀԱԿ խմբակցությունից Հրանտ Բագրատյանը: 
Մանրամասն
06/11/2012

Նախաբյուջետային քառօրյա

Նախաբյուջետային քառօրյա

Ազգային ժողովում պետական բյուջեի քննարկման ու հաստատման կարգը սահմանելու լիազորությունը ՀՀ սահմանադրությունը վերապահում է ԱԺ կանոնակարգ օրենքին, իսկ վերջինս նախատեսում է, որ կառավարությունը պարտավոր է բյուջեի նախագիծը պաշտոնապես խորհրդարան ներկայացնել բյուջետային տարին սկսվելուց առնվազն իննսուն օր առաջ: ԱԺ կանոնակարգի նույն (79-րդ) հոդվածը նաև սահմանում է. «Պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումն Ազգային ժողովի նիստում սկսվում է ոչ ուշ, քան բյուջետային տարվան նախորդող նոյեմբեր ամսվա առաջին չորսօրյա նիստում»:

Մանրամասն
31/10/2012
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Ամենաընթերցվածները

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter