Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Նոր ԿԸՀ` հին կազմով

Նոր ԿԸՀ` հին կազմով
Սեպտեմբերի 15-ին ավարտվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի և վեց անդամների թեկնածությունների առաջադրման համար նախատեսված ժամկետը: Թե հանձնաժողովի նախագահի, թե անդամների համար առաջադրվել է մեկական թեկնածու: Ավելին` ԿԸՀ նոր կազմի առաջարկվել է հին կազմի թեկնածությունը ` ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյան և ԿԸՀ անդամներ Արմեն Սմբատյան, Լաուրա Գալստյան, Գևորգ Մարտիրոսյան, Նունե Հովհաննիսյան, Սիլվա Մարկոսյան և Սեյրան Շահսուվարյան: Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 24-ին նիստ է հրավիրելու խորհրդարանի քննարկմանն առաջարկվող թեկնածուների ցանկը հաստատելու համար:

Ըստ փոփոխված Սահմանադրության` Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է կազմավորվի մինչև 2016թ. նոյեմբերի 1-ը: Նոր կարգի համաձայն` հանձնաժողովի նախագահի և մյուս անդամների թեկնածուներին այսուհետ առաջարկելու է ԱԺ իրավասու մշտական հանձնաժողովը, իսկ նրանց ընտրելու են պատգամավորները ` փակ գաղտնի քվեարկությամբ, ընդհանուր ձայների առնվազն երեք հինգերորդով: Նախկինում ԿԸՀ նախագահի ու անդամների թեկնածուներին առաջադրում էին ՄԻ պաշտպանը, փաստաբանների պալատի և Վճռաբեկ դատարանի նախագահները, նրանց նշանակում էր հանրապետության նախաագահը:
Մանրամասն
21/09/2016

Էդմոն Մարուքյանը գիտի, թե ինչ է պահանջելու գլխավոր դատախազից

Էդմոն Մարուքյանը գիտի, թե ինչ է պահանջելու գլխավոր դատախազից
Հարցազրույց ԱԺ  պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ:

«Ես չեմ ցանկանում  զինդատախազի  երկու տարվա գործունեության գնահատականը կապել գլխավոր դատախազի  նշանակման հետ: Ինձ համար առաջին տեղում սերնդափոխությունն է, երկրորդում` Եվրոպական դատարանի նախադեպերով թրծված լինելը: Սրանք այն դրական հանգամանքներն էին, որոնք ըստ էության, ինձ համար առավել կարևոր  դեր խաղացին»:
Մանրամասն
06/10/2013

Հերթական համաներումը` արտահերթ կարգով

Հերթական համաներումը` արտահերթ կարգով
Ազգային ժողովը հոկտեմբերի 3-ին 102 «կողմ» ձայնով, առանց «դեմ»-ի ու «ձեռնպահ»-ի , ընդունեց «ՀՀ Նախագահի ներկայացրած «ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ԱԺ որոշման նախագիծը:Այս համաներումը Հայաստանի անկախության շրջանում իրականացվող 8-րդ համաներումն է:  Ենթադրվում է, որ այն  ավելի մեծ ընդգրկում կունենա,  քան` նախորդները:
Մանրամասն
02/10/2013

Անմեղության կանխավարկած

Անմեղության կանխավարկած

Այն օրը, երբ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը (այն ժամանակ դեռ թեկնածու) ելույթ էր ունենում Ազգային ժողովում եւ ներկայացնում իր ղեկավարելիք կառույցի տեսլականը, միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հարեւան Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիպ Էրդողանի «ժողովրդավարացման փաթեթն» էր, որը աշխարհի 15- րդ տնտեսությանը բարեփոխումների նոր ծրագիր էր առաջարկում։ Կիպրոսի նախկին արտգործնախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսն այս փաթեթի մասին հայտարարեց. «Բավական է խոսքեր, հայտարարությունները պետք է գործի վերածվեն»։ Արձագանք, որ կարող ենք ասել նաեւ Գեւորգ Կոստանյանի խորհրդարանում ելույթի մասին։

Մանրամասն
01/10/2013

Խորհրդավոր «դեմ»-երով Գևորգ Կոստանյանը նշանակվեց գլխավոր դատախազի պաշտոնում

Խորհրդավոր «դեմ»-երով Գևորգ Կոստանյանը նշանակվեց գլխավոր դատախազի պաշտոնում

Ազգային ժողովում փակ գաղտնի քվեարկությամբ հոկտեմբերի 1-ին ՀՀ գլխավոր դատախազ է ընտրվել ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ, նախկին զինդատախազ Գևորգ Կոստանյանը: Նրա թեկնածությանը կողմ է  քվեարկել 103 պատգամավոր,  դեմ՝   3-ը: Երկու քվեաթերթիկ  համարվել է անվավեր: Քվեարկության ինտրիգը դեմ քվեարկողների և այդ մասին հայտարարողների  անհամապատասխանությունն է:

Մանրամասն
30/09/2013

Քննե՞լ քննիչներին, թե՞ չքննել

Քննե՞լ քննիչներին, թե՞ չքննել
Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը դեռ 2012 թվականի դեկտեմբերին էր խոստացել դրական եզրակացություն տալ մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ խմբակցության որոշման նախագծին: Տարին փոխվել է,  անցել է 4 ամիս, բայց նախագիծը դեռ օրենքի ուժ չի ստացել, հանձնաժողովը չի ձևավորվել:  Ակնհայտ է, որ ՀՀԿ-ն խոստումը գործ դարձնելու դժվարություն ունի 
Մանրամասն
28/04/2013
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Ամենաընթերցվածները

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter