Կոռուպցիայի բարձր մակարդակի պատճառով Հայաստանի վրա միջազգային ճնշում կա

Դեկտեմբերի 13-ի արտահերթ նստաշրջանի ընթացքում Ազգային ժողովն ընդունեց Քրեական և Քրեական դատավարության մասին օրենսգրքերում կառավարության առաջարկած փոփոխությունները, որոնցով ապօրինի հարստացման քրեականացում է նախատեսվում: Սա կառավարության խոստացած հակակոռուպցիոն փաթեթի քայլերից մեկն է: Նախաձեռնության առաջին քայլով կարգավորվեց բարձրաստիճան պաշտոնյանների գույքի ու եկամուտների հայտարարագրման ինստիտուտը. պատասխանատվություն նախատեսվեց հայտարարագրերը Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողով սահմանված ժամկետում չներկայացնելու, դրանցում ոչ ամբողջական կամ կեղծ տվյալներ ներկայացնելու համար: Երկրորդ փաթեթով կառավարությունն առաջարկում է քրեականացնել ապօրինի հարստացումը: Մասնավորապես, 3-ից 6 տարի ազատազրկում է նախատեսվում այն դեպքերի համար, երբ էական անհամապատասխանություն է բացահայտվում պաշտոնյայի գույքի և օրինական եկամուտների միջև: Որպես անհամապատասխանության էական շեմ սահմանվում է 5 միլիոն դրամը:
Թեմայի շուրջ Parliamentmonitoring.am-ը զրուցել է պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ:
- Պարոն Մարուքյան, քննարկմանը կարծիք հայտնեցիք, որ գույքի ու եկամուտների անհամապատասխանության 5 մլն դրամի շեմը պետք է նվազեցվի: Մինչդեռ պատգամավորների մի մասը կարծում է, որ այդ սահմանաչափը պետք է ավելի բարձրացնել:
- Ես 460.000 դրամ աշխատավարձ եմ ստանում և գտնում եմ, որ այդ 5 մլն դրամը մեծ գումար է: Եթե մարդիկ կան, որոնք դոլարով միլիոնատեր են, կարող են նման հայտարարություններ անել: Երկրի սոցիալ-տնտեսական վիճակից ելնելով պետք է գնահատենք՝ մե՞ծ գումար է, թե՞ ոչ: Ես ասում եմ, որ մեծ գումար է: Եթե ամեն տարի ես 5 մլն դրամ չհիմնավորված փող ունենամ, հինգ տարում դա բավական մեծ գումար կկազմի:
Մանրամասն

17/12/2016