Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Առաքել Մովսիսյան. ՀՀԿ-ի հերթական կանոնախախտը

Առաքել Մովսիսյան. ՀՀԿ-ի հերթական կանոնախախտը
Առաքել Մովսիսյանը երրորդ հանրապետականն է, ով, էթիկայի հանձնաժողովի կայացրած որոշման համաձայն, խախտել է պատգամավորի էթիկայի կանոնները: Նրանից առաջ հանձնաժողովը նման որոշումներ է ընդունել նաև Սամվել Ալեքսանյանի և Մհեր Սեդրակյանի վերաբերյալ. Ալեքսանյանի միջադեպը կապված էր ակտիվիստ Վարդգես Գասպարիի, իսկ Սեդրակյանինը՝ լրագրող Մհեր Արշակյանի հետ: Ուշագրավ է, որ այս երկու պատգամավորները մեկ անգամ չէ, որ էթիկայի հետ ունեցած խնդիրների պատճառով հայտնվել են լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Դժվար չէ ենթադրել, որ Առաքել Մովսիսյանի համար ևս հանձնաժողովի որոշումը դաս չի լինելու, քանի որ այդ որոշումը հրապարակվելուց բացի այլ բան չի ենթադրում: ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ Էթիկայի հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի որոշումը հրապարակում է առաջիկա քառօրյայի ընթացքում, ինչից հետո այն տեղադրվում է խորհրդարանի պաշտոնական կայքում, և վերջ: 
Մանրամասն
03/06/2014

Բյուջետային եկամուտներն ապահովվել են ստվերի կրճատման արդյունքում

Բյուջետային եկամուտներն ապահովվել են ստվերի կրճատման արդյունքում

Հարցազրույց Հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի հետ:

- Պարոն Մելիքյան, 2013-ի բյուջեով նախատեսված մի շարք ցուցանիշներ, այդ թվում՝ տնտեսական աճի ապահովումը, չեն կատարվել. նախատեսված 6,2 տոկոս աճի փոխարեն գրանցվեց ընդամենը 3,5 տոկոսանոց աճ: Ինչո՞ւ կառավարությունն այդքան մեծ անհաջողություն գրանցեց:

- Կարծում եմ, որ դա ամբողջ աշխարհում ֆինանսատնտեսական ճգնաժամի արդյունք էր, որը սկսվել էր դեռևս 2008-2009 թվականներին և իր հետևանքները դեռևս զգացնել է տալիս ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում: Նույնիսկ ցանկացած գերտերություն այսօր լուրջ խնդիր ունի տնտեսական աճի ցուցանիշներն ապահովելու հարցում: Մենք նույնպես բացառություն չէինք:

Մանրամասն
31/05/2014

Օրինակելի կլինի, երբ Հովիկ Աբրահամյանը սկսի իրենից

Օրինակելի կլինի, երբ Հովիկ Աբրահամյանը սկսի իրենից
Հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ:

-Ապրիլին, երբ Հովիկ Աբրահամյանը դեռ ԱԺ նախագահ էր, մի քանի նստաշրջան տեղափոխեց այն պատճառով, որ այդ ժամանակահատվածում  գործուղումներ կային , որոնք կարող էին ազդել օրինագծերի ընդունումն ապահովելու վրա: Հիմա, երբ ՕԵԿ-ն արդեն ընդդիմություն է, մի՞գուցե ԱԺ ղեկավարությունը մտահոգություն ունի, որ ՀՀԿ-ն միայնակ չի կարողանա օրինագծեր անցկացնել:


-Պետք չէ խուսափել որևէ խնդրից, կա նաև այդ հարցը: Այսօր, գիտեք, խորհրդարանում միայն ՀՀԿ խմբակցությունն է իշխանության ներկայացուցիչը: Մենք, իհարկե, համախմբված ենք, բայց կարող է նաև նման խնդիր ծագել: Ճիշտ եք նկատել՝ մենք կատարեցինք քառօրյաների տեղափոխումներ, քանի որ այդ ժամանակահատվածում խիստ անհրաժեշտ, անհետաձգելի գործուղումներ կային: Եվ կար լուրջ խնդիր, որ քվորում չի ապահովվի: Կարող են ընթացքում լինել նաև այլ տեղափոխություններ, որպեսզի չվնասվի ԱԺ բնականոն աշխատանքը:
Մանրամասն
16/05/2014

Դեպի կուսակցական մենատիրություն

Դեպի կուսակցական մենատիրություն
Ապրիլի 28-ին ՀՀԿ խմբակցության նախաձեռնությամբ փոփոխություն կատարվեց «ՀՀ Ազգային ժողովի հինգերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ձևավորման կարգի մասին» 2014թ. փետրվարի 3-ի որոշման մեջ. խմբակցության ներկայացուցիչների թիվը 5-ից 7 դարձնելու նպատակով ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի անդամների ընդհանուր թիվը 11-ից հասցվեց 13-ի: 

Որոշման մեջ փոփոխություն կատարելու միակ առիթը և պատճառը ԱԺ նախագահի ընտրությունների կազմակերպումն էր և խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին ԱԺ նախագահ ընտրելու` ՀՀԿ քաղաքական խորհրդի նիստում կայացված որոշման կենսագործումը: Իսկ ԱԺ նախագահի ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունն առաջացել էր ՀՀ վարչապետի պաշտոնում ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի նշանակման արդյունքում:
Մանրամասն
08/05/2014

Գալուստ Սահակյանը` ԱԺ նախագահ

Գալուստ Սահակյանը` ԱԺ նախագահ
Գալուստ Սահակյանը Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց 101 կողմ, 3 դեմ ձայնով: Դեմերը հայտնի էին. նրանք, ովքեր ընտրել էին Հրանտ Բագրատյանին`Նիկոլ Փաշինյան, Ալեքսանդր Արզումանյան և ինքը` Հրանտ Բագրատյանը: Բագրատյանին ընտրողները իրենք հայտարարեցին այդ մասին, մինչդեռ Գալուստ Սահակյանին ընտրող քաղաքական ուժերից ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը իրենց դիրքորոշմամբ թողեցին, որ հետաքրքրվողներն իրենք հասկանան, թե ՀՀԿ-ականներից բացի էլ ովքեր են կողմ քվեարկել Գալուստ Սահակյանին:
Մանրամասն
29/04/2014

Պարտադիրն ու Գալուստ Սահակյանը ՝ եռօրյայի առանցքում

Պարտադիրն ու Գալուստ Սահակյանը ՝ եռօրյայի առանցքում
Մինչև երեկ հաշվիչ հանձնաժողովը կազմված էր 11 անդամից. 5-ը՝ ՀՀԿ-ից, 2-ը՝ ԲՀԿ-ից և մեկական անդամ՝ մյուս 4 խմբակցություններից: Այս մասին որոշումն ընդունվել էր նստաշրջանի առաջին քառօրյայում՝ փետրվարի 3-ին: Այն ժամանակ ՕԵԿ-ը դեռ կոալիցիայի անդամ էր, հետևաբար, 1 ՕԵԿ-ականը 5 ՀՀԿ-ականի հետ կազմում էր մեծամասնություն: Հաշվիչ հանձնաժողովի որոշումներն ուժ ունեն, եթե ընդունվում են ձայների մեծամասնությամբ, ու որպեսզի այդ մեծամասնությունը պահպանվի նաև առաջիկայում, ՀՀԿ-ն ապրիլի 28-ի աշխատանքային օրվա ավարտին արտահերթ նիստ հրավիրեց և փոփոխություն կատարեց հաշվիչ հանձնաժողովի կազմավորման կարգում: 11-ը դարձրեց 13. հանձնաժողովի անդամներից 7-ը կլինեն ՀՀԿ-ական, 2-ը` ԲՀԿ-ից, իսկ 4-ը` մյուս 4 խմբակցություններից: Սա նշանակում է, որ միայն ՀՀԿ-ականներից կազմված հաշվիչ հանձնաժողովը, արդեն  առանց ՕԵԿ-ի, իր 7 անդամով կկարողանա ընդունել ցանկացած որոշում: Առաջին որոշումը վերաբերելու է Ազգային ժողովի նոր նախագահին:
Մանրամասն
27/04/2014

Նախագահական մոդելն իրեն չի սպառել

Նախագահական մոդելն իրեն չի սպառել
Հարցազրույց սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Դավիթ Հարությունյանի հետ: 

-Վերջին ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն դեմ էր արտահայտվում խորհրդարանական մոդելին: Կարելի՞ է ասել, որ ՀՀԿ-ի ու նախագահի դիրքորոշումները համընկնում են: Եթե այո, Դուք հանձնաժողովում այս առումով բախում ունեցե՞լ եք:
 

-Ես հանձնաժողովում հանդես եմ եկել ոչ թե որպես կուսակցական, այլ՝ որպես մասնագետ, ունեմ իմ վերապահումները առաջարկվող խորհրդարանական մոդելի վերաբերյալ և  պատրաստ եմ քննարկել դրանք: Ես համարում եմ, որ նախագահական մոդելն իրեն ամբողջովին չի սպառել: Այն ենթակա է կատարելագործման, ավելի մոտեցման խորհրդարանականին: Ես հանձնաժողովում իմ այս կարծիքը ներկայացրել եմ, իսկ կուսակցության կարծիքը կձևավորվի քննարկումների արդյունքում:
Մանրամասն
20/04/2014

Ոչ ստիպում ենք, ոչ էլ խնդրում

Ոչ ստիպում ենք, ոչ էլ խնդրում
Հարցազրույց Հանրապետական խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի հետ:

- ԲՀԿ-ն հայտարարել է, որ չի պատրաստվում կառավարության մաս կազմել: Տպավորություն է, թե Ս.Սարգսյանն ու ՀՀԿ-ն ավելի շահագրգիռ են, այդ ուժերը կոալիցիայի մաս կազմեն:

- Ոչ, սխալ տպավորություն է: Եթե չեն ցանկանում, մենք նրանց ոչ ստիպում ենք, ոչ էլ այդպես շատ խնդրում: Ընդամենը նախագահի հետ հանդիպում է եղել, առաջարկություն է արվել: Եվ եթե չեն ընդունել այդ առաջարկը, դրանից որևէ մեկը վատ չի զգում: Ով կընդունի առաջարկը՝ լավ, ով չի ընդունի՝ էլի լավ:
Մանրամասն
14/04/2014

Քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում

Քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում

Հարցազրույց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության քարտուղար, էթիկայի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի հետ:

-Ինչո՞ւ էթիկայի հանձնաժողովը եզրակացություն չի ներկայացնում եզդիական ՀԿ-ներից ստացված դիմումի վերաբերյալ: Տպավորություն է, թե հանձնաժողովը փորձում է համոզել դիմողներին՝ հետ վերցնել դեռևս 2013-ի ավարտին ստացված դիմումը: 

-Բացարձակ սխալ տպավորություն է: Ուղղակի քանի որ էթիկայի հանձնաժողովի նախագահ փոխվեց, որոշեցինք ավելի առարկայական ծանոթանալ հարցին, կարելի է ասել` գործը սկսեցինք սկզբից, չնայած բավական լուրջ աշխատանք էր տարվել: Որևէ ժամկետ չենք խախտել: Համոզելու կամ լեզու գտնելու խնդիր էլ չկա: Սա երկու բարեկամ ժողովուրդներին վերաբերող խնդիր է, որը շատ ավելի լուրջ է, և չենք ուզում, որ որևէ թյուրիմացություն վտանգի այն:

Մանրամասն
08/04/2014

Եթե միլիոն անգամ փորձեն, մի բան կստացվի

Եթե միլիոն անգամ փորձեն, մի բան կստացվի
-Պարոն Այվազյան, խոսենք նաև մեկ այլ, «Նաիրիտի» չստեղծված հանձնաժողովի մասին: Հնարավո՞ր է՝ ընդդիմության այս նախաձեռնությանն էլ մեծամասնությունը տեր դառնա ու հանձնաժողով ստեղծի:

-Որոշում իրականացնողը մեծամասնությունն է, հենց դրա համար է մեծամասնություն: Ընդդիմությունը աում է՝ թող ես անեմ, մենք էլ ասում ենք՝ երբ կլինես մեծամասնություն, այն ժամանակ էլ կանես: Եթե վաղը կամ մյուս օրը հանրապետության որևէ քաղաքացի մի լավ բան ասի, ու մենք իրականացնենք, ինչ տարբերություն: Ընդհանրապես, ինչ տարբերություն՝ ընդդիմություն է թե դիմություն. բոլորն էլ մերոնք են: Ես, որպես հանձնաժողովի նախագահ, ասացի՝ 3 ամիս ժամանակ տվեք, մինչև «Նաիրիտի» բանակցությունները ավարտվեն: Չհամաձայնեցին: Հիմա, եթե հարցի կարգավորումից հետո մեծամասնությունը այդ հանձնաժողովը ստեղծի, պիտի ասեն՝ վայ, սրա տերը մենք ենք: Տերը նա է, ով որոշում է ընդունում: 
Մանրամասն
06/03/2014
1 2 3 4 5 6
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Ամենաընթերցվածները

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter