Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Գուցե լավագույն լուծումը չէ, բայց թելադրված է իրավիճակով

Գուցե լավագույն լուծումը չէ, բայց թելադրված է իրավիճակով
Հարցազրույց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի հետ:

-Արդեն ձևավորվել է ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովը, ու դրանում, 11-ի փոխարեն, ընդգրկված է 6 անդամ` միայն ՀՀԿ-ից և ՕԵԿ-ից: ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» բոյկոտել են այս հանձնաժողովի աշխատանքները: Դուք այստեղ խնդիր չե՞ք տեսնում: 

-Հարցին պետք է այլ կողմից նայել. ցանկացած օրենք գրելիս` հաշվի է առնվում դրա ողջամիտ կիրառումը: Երբ տեսնում ես, որ օրենքը ողջամտորեն չի կիրառվում, պետք է փորձես գտնել լուծումներ: Տվյալ պարագայում փորձ է արվել գտնել ողջամիտ լուծում, քանի որ օրենքը, ըստ մեծամասնության կարծիքի, ողջամտորեն չի կիրառվել:



Մանրամասն
16/02/2014

Սեղանի շուրջ նստել ենք, բայց խնդիրներ չունենք

Սեղանի շուրջ նստել ենք, բայց խնդիրներ չունենք
Հարցազրույց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՄԻԱԿ անդամ Լևոն Մարտիրոսյանի հետ:

-Գլխավոր դատախազի` ԱԺ-ում հաղորդում ներկայացնելուն վերաբերող օրենսդրական փաթեթի լրամշակված տարբերակը, որպես գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչ, լիագումար նիստում ներկայացրեցիք Դուք, բայց այդ տարբերակը հանձնաժողովում չէր քննարկվել. նորմա՞լ էր դա:

-Նորմալ չէր, բայց դա հեղինակների գործն է, ու եզրակացությունը ներկայացնելիս ես ուշադրություն հրավիրեցի դրա վրա: Հանձնաժողովը, ամեն դեպքում, առաջին տարբերակին դրական եզրակացություն տվել էր, իսկ մինչև երկրորդ ընթերցում կա հնարավորություն նաև լրամշակված տարբերակի վրա աշխատելու:
Մանրամասն
09/02/2014

Ես մեղավո՞ր եմ, որ իրենք ուզում են լուսանցքում ապրել

Ես մեղավո՞ր եմ, որ իրենք ուզում են լուսանցքում ապրել
Հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ: 

- Կոալիցիոն ՀՀԿ և ՕԵԿ խմբակցություններն այսուհետ Հաշվիչ հանձնաժողովում կունենան 6 անդամ, ոչ իշխանական 4 խմբակցությունները միասին` 5: Չե՞ք կարծում, որ այդպիսով այդ հանձնաժողովի կազմավորումն ու աշխատանքը պակաս ժողովրդավար կդառնան:

- Չեմ կարծում, բյուլետեն հաշվելը ժողովրդավարության կամ լեգիտիմության հետ կապ չունի: ԱԺ-ում որոշում կամ օրենք ընդունվում է միայն լիագումար նիստի ընթացքում: Որևէ հանձնաժողով, այդ թվում՝ մշտական, որոշում չի ընդունում: Հանձնաժողովներն ընդամենը կարծիք են հայտնում: Իսկ այս 4 խմբակցությունները հասարակությանը ներկայացնում են, որ արդեն Քուռկիկ Ջալալին հեծած, Թուր Կեծակին ձեռները՝ ամեն ինչ որոշում են ու խառնում են հասարակական տրամաբանությունը: Նման անհեթեթ վիճակներից խուսափելու համար ես Հաշվիչ հաանձնաժողովի կազմավորման փոփոխություն եմ առաջարկել, որն ընդունվել է:
Մանրամասն
03/02/2014

Մենք առողջ ուժերից չենք վախենում

Մենք առողջ ուժերից չենք վախենում

Հարցազրույց ՀՀԿ խմբակցության անդամ Կարինե Աճեմյանի հետ: 

-Սահմանադրական դատարանը ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների ներկայացրած միջնորդությունը քննության առնելով՝ որոշեց կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի երկու հոդվածների գործողությունը: Ի՞նչ կարծիքի եք այդ մասին: 

-Սահմանադրական դատարանի որոշումը օրենքի որոշ դրույթներին է վերաբերում, և ոչ թե ամբողջ օրենքին: Հավանաբար այդ կետերի հետ կապված խնդրահարույց հարցեր կան: Մանրամանսերին ծանոթ չեմ, բայց կարծում եմ, որ վիճարկելի հարցեր կան, իսկ մենք միշտ ասել ենք, որ դրանք կարող են լինել, պետք է վեր հանել, քննարկել ու լուծում գտնել:

Մանրամասն
25/01/2014

Դժգոհելը զգացմունքային դաշտում է

Դժգոհելը զգացմունքային դաշտում է

Հարցազրույց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ-ական Էդվարդ Շարմազանովի հետ:


-2014 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ ՀՀԿ խմբակցության ներկայացրած ավելի քան 70 առաջարկություններից կառավարությունն ընդունել է հազիվ 1-2-ը. ինչո՞ւ է գործադիրն այսպես վարվել  ՀՀԿ խմբակցության հետ:


-Սա խոսում է այն մասին, որ կառավարությունը բյուջեի նախագիծը քննարկելիս չի տարբերակում սեփական կամ ոչ սեփական խմբակցություններ: Մեր կողմից այդքան շատ առաջարկությունները վկայում են, որ մենք իրականությունից կտրված չենք, բայց միևնույն ժամանակ պետք է գիտակցենք, որ եղած հնարավորությունները սահմանափակ են, ու կառավարությունը գործել է ըստ այդ հնարավորությունների:

Մանրամասն
13/12/2013

Չի կարելի խաղալ պետության հեղինակության հետ` 3 տարի չաշխատելով

Չի կարելի խաղալ պետության հեղինակության հետ` 3 տարի չաշխատելով
Հարցազրույց ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ անդամ Հակոբ Հակոբյանի հետ:

-Կասե՞ք` թե ընդդիմադիրների նշած թերություններից ո՞րն է Ձեր կարծիքով իրական, հիմնավոր: 

-Ես կասեմ, որ թերություն է, երբ 2011-12-13 թվականներին մենք այդպես էլ չունեցանք կամավոր կուտակային բաղադրիչին միացած որևէ քաղաքացի: Սա մեզ մտածելու առիթ է տալիս:
Մանրամասն
03/12/2013

Տաճատ Վարդապետյանը Արգենտինայում հուզվել է, արտասվել ու արտասանել

Տաճատ Վարդապետյանը Արգենտինայում հուզվել է, արտասվել ու արտասանել
Հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանի հետ:

-Մենք այցելեցինք եկեղեցիներ, պատվիրակության ղեկավար պարոն Աբրահամյանը պարտավորվեց, խոստացավ, որ Մոնտեվիդեոյի հայկական եկեղեցու երեսպատումը ազգային տուֆ քարով ինքը կհոգա:

-Այսինքն, Հայաստանից քա՞ր է ուղարկվելու Արգենտինա:

-Այո, Հայաստանից պետք է քար ուղարկվի, որ եկեղեցին երեսպատվի տուֆով: Այդ վերաբերմունքը հոգևորականներին շատ շոյեց, ոգևորվեցին: Իսկ վերաբերում է Հայաստան վերադարձին, իհարկե, կուզենան վերադառնալ, մնում է մենք մեր հնարավորությունները զարգացնենք:
Մանրամասն
30/11/2013

Ո՞վ ձեր թոշակը պտի տա. Բադեյանը` բողոքողներին

Ո՞վ ձեր թոշակը պտի տա. Բադեյանը` բողոքողներին
Հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանի հետ:

«Ես կարծում եմ, որ այդ բողոքող երիտասարդները ավելի շատ են հասկանում, քան պրոֆեսիոնալ տնտեսագետները, կառավարության անդամները, Ազգային ժողովի պատգամավորները (հեգնում է. հեղ.): Նրանք հըլը թող սովորեն իրենց անուն-ազգանունը գրել, հետո նոր թող բողոքի ակցիաների մասնակցեն, ըտենց բողոքի ակցիաների անընդհատ կարելի ա մասնակցել` փող տվեք՝ ապրեմ, չաշխատեմ, թոշակ տվեք, բայց ես չկուտակեմ: Ըտենց ակցիաներ ինչքան ասես, կարելի ա կազմակերպել: Բայց էությունը պետք ա հասկանալ, չէ՞: Ո՞վ ձեր թոշակը պտի տա»:
Մանրամասն
26/11/2013

Պատգամավորը բարձր աշխատավարձ է ուզում, որ աշխատելու իմպուլս ստանա

Պատգամավորը բարձր աշխատավարձ է ուզում, որ աշխատելու իմպուլս ստանա
Հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանի հետ: 

-Նախորդ քառօրյայում ոչ միանշանակ ընդունվեց նաև բարձրաստիճան պաշտոնատար անձանց աշխատավարձերի մասին օրինագիծը, և հիմնականում Հանրապետական խմբակցության պատգամավորները դժգոհեցին, որ իրենց աշխատավարձերը հավասարեցվելու են փոխնախարարի աշխատավարձին: Դուք է՞լ եք այդպես կարծում:

-Շատ դժգոհ եմ այդ օրինագծից, որովհետև այդտեղ ոչ թե աշխատավարձի չափն է, այլ պետական սուբորդինացիան, որովհետև Ազգային ժողովը իշխանության երկրորդ ճյուղն է: Եթե պատգամավորը ստանա նախարարի տեղակալին հավասար, ես դա համարում եմ կոպիտ սխալ, ոչ թե սովորական սխալ:
Մանրամասն
31/10/2013

Սուրբ տեղը դատարկ չի մնում. Հ. Նաղդալյան

Սուրբ տեղը դատարկ չի մնում. Հ. Նաղդալյան
Հարցազրույց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ:

-Գալուստ Սահակյանն ասաց, որ բարձր աշխատավարձ ստացող պաշտոնյան երկրի իմիջն է ձևավորում: Իսկ ցածր աշխատավարձ ստացող բժիշկն ու ուսուցիչը, Ձեր կարծիքով երկրի իմիջի ձևավորման վրա չե
՞ ն ազդում:

-Երկրի իմիջը բոլորս ենք ձևավորում, և ոչ մի կառավարություն չի ուզենա, որ ուսուցիչը ցածր աշխատավարձ ստանա: Ուսուցչի աշխատավարձն էլ տարիների ընթացքում բարձրացել է, բայց  Գալուստ Սահակյանը նկատի ուներ այն բարձրաստիճան պաշտոնյաներին, ովքեր դրսում են երկիրը ներկայացնում, շփումներ են ունենում, կապեր են ստեղծում:
Մանրամասն
25/10/2013
1 2 3 4 5 6
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Ամենաընթերցվածները

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter