Նախարարից քիչ, բայց՝ առանց դժգոհության

Կամ ներպառլամենտական բացառիկ համերաշխություն ընդհանուր թշնամու դեմ
Նման ճանաչողական, ուսուցողական, հախուռն ու հուզումնալից քննարկում ԱԺ նիստերի դահլիճում վաղուց չէր եղել: Քննարկում, որտեղ միախառնվել-միաձուլվել էին շնորհավորանքներն ու դժգոհությունները, պատասխանատվության ընկալումն ու ամբիցիաները, ուրախությունն ու վիրավորվածությունը, ի վերջո՝ մեծամասնության, այլընտրանքի, ընդդիմության կրքերը: Ներխորհրդարանական չտեսնված համերաշխության մթնոլորտում օրենսդիրն ընդվզեց գործադիրի ներկայացրած օրինագծի դեմ: