Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Կառավարման համակարգը փոփոխությունների նախագծում

Կառավարման համակարգը փոփոխությունների նախագծում
Սահմանադրության փոփոխությունների նախագիծը Ազգային ժողովի լիագումար նիստում քննարկվեց սեպտեմբերի 14-17-ի քառօրյայում: Դրանից հետո, մինչև հաջորդ քառօրյա, նախագծի հեղինակները 2 շաբաթ ժամանակ ունեին՝ պատգամավորներից ու խմբակցություններից ստացված առաջարկությունները քննարկելու, ընդունելու կամ մերժելու համար: Ազգային ժողովում Սահմանադրության փոփոխությունների քննարկման ժամանակ նախագահի ներկայացուցիչ Վարդան Պողոսյանը հոկտեմբերի 5-ին ներկայացրեց նախագիծը՝ նախագահի կողմից ընդունելի փոփոխություններով:
ԱԺ կանոնակարգ օրենքով սահմանված ընթացակարգի համաձայն՝ Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերջնական տարբերակը քվեարկվեց ներկայացումից անմիջապես հետո, առանց քննարկվելու: Պատգամավորները ոչ միայն դիրքորոշում չհայտնեցին վերջնական տեքստի վերաբերյալ, այլ նաև բավարար ժամանակ չունեցան ծանոթանալու դրան:

ParliamentMonitoring.am-ն ամփոփել է այն հիմնական փոփոխությունները, որոնք կատարվել են նախագծում խորհրդարնական քննարկումների ընթացքում:
Մանրամասն
16/10/2015

Իրավունքները փոփոխությունների նախագծում

Իրավունքները փոփոխությունների նախագծում
Իրավունքներին վերաբերող դրույթներն ամփոփվել են Սահմանադրության նախագծի երկրորդ՝ «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները» գլխում: Գործող Սահմանադրության այս բաժինն ընդգրկում էր 43 հոդված, փոփոխությունների նախագծում հոդվածները 58-ն են: «Երկրորդ գլխում բազմաթիվ փոփոխություններ են կատարվել, որոնք, մի կողմից, ճշգրտում են կարգավորվող սահմանադրական իրավունքների բազմազանությունը, մյուս կողմից՝ մտցնում են այնպիսի հստակեցումներ, որոնք իրավակիրառ պրակտիկայում կարող են ավելի դյուրին կերպով կյանքի կոչվել»,- խորհրդարանում հայտարարեց Վ.Պողոսյանը: Չնայած այս պնդումներին ու հոդվածների ավելացմանը` նախագծում տեղ գտած դրույթներից շատերը մասնագետները խնդրահարույց ու հետքայլ որակեցին:
Մանրամասն
16/10/2015

Մեր և Հովիկ Աբրահամյանի միջև սև կատու չի անցել

Մեր և Հովիկ Աբրահամյանի միջև սև կատու չի անցել
Հարցազրույց Ազգային ժողովի ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի հետ:

-ՕԵԿ-ի համար դժվա՞ր էր փոփոխությունների նախագծին կողմ չքվեարկելը. տպավորություն էր, թե խմբակցությունն ինչ-որ սպասելիք ուներ ու դրա համար էլ չէր շտապում հայտարարել իր վերջնական դիրքորոշումը:
 

-Այո, մենք ունեինք սպասելիք. սպասում էինք մեր առաջարկությունների ընդունմանը: Մասնագիտական հանձնաժողովն էլ կփաստի, որ մենք մինչև վերջ իրենց հետ աշխատել ենք: Ի վերջո, մենք կարողացանք մի քանի կարևոր հարց անցկացնել, դրա համար էլ որոշեցինք քվեարկությունը թողնել ազատ: Կողմ քվեարկել չէինք կարող, որովհետև փոփոխությունների նախագծում իշխանության թևերի հակակշռման, գերկենտրոնացման հարցերը մնում են չլուծված:
Մանրամասն
13/10/2015

Նորին մեծություն Սահմանադրությունը

Նորին մեծություն Սահմանադրությունը
Կամ ովքեր են «մարդակենտրոն» փաստաթղթի հեղինակները

Սահմանադրությունը տասնամյակը մեկ փոխելու սովորույթը, կարծես, դառնում է Հայաստանի անկախ նորօրյա պետականության շարունակականութան միակ վկայությունը։ Սակայն այս անգամ փոփոխություններն առաջարկում են, ինչպես ընդունված է ասել, մասնագետները՝ ի դեմս Սահմանադրական դատարանի նախագահի Գագիկ Հարությունյանի ղեկավարած մասնագիտական հանձնաժողովի։ Հիմնական օրենքի նախագծի հեղինակները շարունակ պնդում են, թե իրենց առաջարկած, ըստ էության, նոր Սահմանադրությունը մարդակենտրոն է։ Չփորձելով խորանալ առաջարկվող փաստաթղթի բովանդակության մեջ՝ փորձենք հասկանալ, թե ովքեր են մեզ առաջարկում «մարդակենտրոն» սահմանադրություն։
Մանրամասն
12/10/2015

Պուտինը դեմ է մեր սահմանադրական փոփոխություններին

Պուտինը դեմ է մեր սահմանադրական փոփոխություններին
Հարցազրույց Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի հետ:

-Ստացվում է, որ փոփոխությունների նախագիծը փոփոխություններ է կատարում ընդդիմության դաշտում. Դուք հայտնի եք որպես ընդդիմադիր, բայց միանում եք իշխանությանը: Ինչո՞ւ ընդդիմության հետ չեք: 

-Ինձ համար շատ կարևոր է, որ ես լինեմ իմ սկզբունքների դաշտում: Եթե դու ԵՏՄ-ին դեմ ես քվեարկել, ապա այս Սահմանադրությունը ԵՏՄ-ի շրջանակում առավել լայն մանևրելու հնարավորություն է տալու, թույլ է տալու ճկուն քաղաքականություն վարել և թոթափել Ռուսաստանի դիկտատը: Սա կարող է լինել գործիք մեր երազած եվրոպական երկիրը կառուցելու ճանապարհին: Դրա համար գտնում ենք, որ սա այս պահին շատ ավելի ընդունելի է:
Մանրամասն
07/10/2015

Սահմանադրության փոփոխությունների նախագիծն ընդունվեց

Սահմանադրության փոփոխությունների նախագիծն ընդունվեց
Ձայների 104 կողմ, 10 դեմ և 3 ձեռնպահ հարաբերակցությամբ հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովը որոշում ընդունեց Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու հարցին հավանություն տալու մասին: «Կողմ» քվեարկեցին ՀՀԿ, ՀՅԴ և ԲՀԿ խմբակցությունները, «կողմ» քվեարկողներ կային իրենց «դեմ» դիրքորոշման մասին հայտարարած ՀԱԿ և «Ժառանգություն» խմբակցություններում, ՕԵԿ-ականները քվեարկեցին դեմ ու ձեռնպահ:
Մանրամասն
05/10/2015

Քննարկումից հետո, քվեարկությունից առաջ

Քննարկումից հետո, քվեարկությունից առաջ

Հոկտեմբերի 5-ին մեկնարկող ԱԺ քառօրյայի ընթացքում քվեարկության կդրվի Սահմանադրության փոփոխությունների նախագիծը: Մասնագիտական հանձնաժողովը հոկտեմբերի 2-ին խորհրդարան է ներկայացրել նախագծի վերջնական տարբերակը, որն ընդգրկում է ընդունելի համարված առաջարկությունները: Սակայն օրվա երկրորդ կեսից հետո էլ խմբակցություններն ու պատգամավորները քվեարկության դրվելիք նախագիծը դեռ չէին ստացել և չգիտեին, թե իրենց առաջարկների որ մասը կամ ինչ փոփոխություններ են տեղ գտել դրանում: 

Հոկտեմբերի 5-ի նիստի մեկնարկին փոփոխությունների ենթարկված նախագիծը պատգամավորներին կներկայացնի ՀՀ նախագահի ներկայացուցիչ, մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը: Ընդունված հատուկ ընթացակարգի համաձայն՝ նա մինչև60 րոպե ժամանակ կունենա հանձնաժողովի կողմից ընդունելի համարված փոփոխությունները խորհրդարանին ներկայացնելու համար: 

Մանրամասն
03/10/2015

Ես ուզում եմ, որ երկրում լինի ժողովրդի կողմից ընտրված ուժեղ նախագահ, եթե կուզեք՝ թագավոր

Ես ուզում եմ, որ երկրում լինի ժողովրդի կողմից ընտրված ուժեղ նախագահ, եթե կուզեք՝ թագավոր
Հարցազրույց ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի հետ:

- Պարոն Բագրատյան, սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկման շրջանակներում հանդիպեցիք նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Փոփոխությունների հիմնական նպատակը անցումն է կառավարման խորհրդարանական համակարգին, որին Դուք դեմ եք: Այդ դեպքում ինչո՞ւ հանդիպեցիք:

- Այո, ես դեմ եմ, բայց դեմ լինելով՝ հանդիպել եմ, որովհետև ասելիք ունեի, որովհետև այդ նախագծում կան կոպտագույն սխալներ: Սոցիալ-տնտեսական գլուխների վրա որևէ մասնագետ չի աշխատել: Այդ ոլորտների հետ կապված իմ կողմից եղել է 12 լուրջ առաջարկություն: Օրինակ, նախագծի 10-րդ հոդվածում գրված է, թե Հայաստանն ունի սոցիալական շուկայական տնտեսություն: Ես փորձել եմ նախագահին համոզել, որ դա սխալ արտահայտություն է: Հետո նախագահի հանձնարարությամբ եղել է հանդիպում Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի նախագահի հետ, և ես բացատրել եմ, թե մեր երկրում կենսաթոշակային համակարգն արդեն կայացել է, և սոցիալականությունն էլ շուկայի հետ կապ չունի: Շուկան կառավարում ես, շատ ես հարկերը սահմանում՝ 40-50 %, ստանում ես սոցիալական երկիր, քիչ ես սահմանում՝ 25 %, ստանում ես ոչ սոցիալական: Սոցիալական-շուկայական տերմինը տեղին կլինի օգտագործել այն դեպքում, երբ ընկերությունների վրա դրվում են սոցիալական պարտավորություններ:
Մանրամասն
01/10/2015

Սեփականության իրավունքի պաշտպանության նահանջ սահմանադրական նախագծում

Սեփականության իրավունքի պաշտպանության նահանջ սահմանադրական  նախագծում
«Ոչ ոք չի կարող զրկվել իր սեփականությունից՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Սեփականությունից զրկելու նկատմամբ նախնական դատական վերահսկողության դեպքերը եւ կարգը սահմանվում են օրենքով», «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումն իրականացվում է օրենքով սահմանված բացառիկ դեպքերում եւ կարգով` միայն նախնական եւ համարժեք փոխհատուցմամբ»: Սահմանադրական փոփոխությունների նախագծի 58-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերի համաձայն՝ անձին հնարավոր է զրկել սեփականությունից՝ նաև առանց դատարանի համապատասխան վճռի: Մինչդեռ գործող Սահմանադրության 31-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով՝ օրենքով նախատեսված դեպքերի»:

Սահմանադրական փոփոխությունների նախագծում անձին սեփականության իրավունքից զրկելուն վերաբերող այս ձևակերպումները կամ սեփականությունից զրկելու դեպքում դատական համակարգը շրջանցելու հնարավորությունը հարուցում է մասնագիտական շրջանակների, նաև խորհրդարանականների մի մասի դժգոհությունը: Առաջարկի ընդդիմախոսները նախագծի վերոհիշյալ դրույթները հետքայլ են համարում և կարծում են, որ հարկ եղած դեպքում դրանք թույլ կտան անձին հեշտությամբ զրկել սեփականությունից: Նախագիծը, սակայն, հնարավորություն է տալիս դատարանում վիճարկել սեփականությունից զրկելու օրինականությունը: 
Մանրամասն
28/09/2015

Ա. Մանուկյան. «Ոչ»-ի պայքարը կսկսվի Գյումրիի հանրահավաքով

Ա. Մանուկյան. «Ոչ»-ի պայքարը կսկսվի Գյումրիի հանրահավաքով
Հարցազրույց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հետ

- Պարոն Մանուկյան, ՀԱԿ-ն ի սկզբանե դեմ էր նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին: Ինչպե՞ս եք պայքարելու այդ փոփոխությունների դեմ արդեն խորհրդարանից դուրս: Պայքարի ի՞նչ օրակարգ եք մշակել:

- Նախ՝ մենք սահմանադրական փոփոխությունների թեմայով որևէ քննարկման մեջ չենք մտնում, դրա անհրաժեշտությունը չկա, և ամեն ինչ անելու ենք, որ այն չընդունվի: Մենք ասում ենք, որ այդ փոփոխությունները կործանում են Հայաստանը, դա ավանտյուրա է, պետական կառավարման համակարգը քանդող արկածախնդրություն: Այդ պատճառով էլ բովանդակային որևէ քննարկման մեջ չենք ցանկանում ներքաշվել: Իսկ պայքարի առաջին քայլը կլինի Գյումրիի հանրահավաքն ու երթը, որը կազմակերպում է «Ոչ»-ի նախաձեռնող խումբը: Գյումրիում նախաձեռնող խումբը կհայտարարի իր հետագա ծրագրերի մասին, և մենք կմասնակցենք դրանց:
Մանրամասն
24/09/2015
1 2 3 4
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Ամենաընթերցվածները

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter