Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Զարմացան-ըմբռնեցին-ընդունեցին ի գիտություն

Զարմացան-ըմբռնեցին-ընդունեցին ի գիտություն
Առողջ տրամաբանությանը հակասող հերթականությամբ Ազգային ժողովը գարնանային նստաշրջանի եզրափակիչ հատվածում նախ հավանության արժանացրեց կառավարության գործունեության ծրագիրը, ապա՝ նախորդ տարվա բյուջեի կատարողականի վերաբերյալ հաշվետվությունը, և հետո միայն լսեց Վերահսկիչ պալատի հաշվետվությունն այն մասին, թե նույն կառավարությունն ինչպես է ծախսել (իսկ ինչպես պարզվեց՝ վատնել) բյուջետային միջոցներն անցած տարվա
Մանրամասն
17/06/2013

Բուռն քննարկում արձակուրդից առաջ

Բուռն քննարկում արձակուրդից առաջ
Համաձայն ԱԺ կանոնակարգ օրենքի 101-րդ հոդվածի՝  Վերահսկիչ պալատի տարեկան  հաշվետվությունը խորհրդարանի քննարկմանն է ներկայացվում բյուջետային տարվա ավարտից հետո ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում և  քննարկվում է մինչեւ տվյալ հերթական նստաշրջանի ավարտը: Պատգամավորներն այն քննարկում են՝ առանց որևէ փաստաթուղթ ընդունելու: ՎՊ  2012 թ.-ի հաշվետվությունը ԱԺ-ն քննարկեց գարնանային նստաշրջանի վերջին քառօրյայի վերջին օրը:  
Մանրամասն
12/06/2013

Էդմոն Մարուքյանը հետապնդելու է Վերահսկիչ պալատին

Էդմոն Մարուքյանը հետապնդելու է Վերահսկիչ պալատին
Հարցազրույց ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ:
-Ազգային ժողովի նախորդ նիստում Վերահսկիչ պալատի նախագահը ներկայացրեց 2013-ի ծրագիրը: Լուրջ սպասելիքներ ունե՞ք:
-Մեծ սպասելիքներ կարելի է ունենալ, որովհետև միայն պետական գնումների ոլորտն արդեն մի ամբողջ տարածք է, որը ուսումնասիրելու համար  հնարավոր է նույնիսկ Վերահսկիչ պալատի աշխատակիցների թիվը չբավականացնի: Կա լուրջ թեմա, և ես սպասում եմ, որ այն  լրջորեն ուսումնասիրվի և արդյունքները  ներկայացվեն:
Մանրամասն
25/11/2012

Ժամկետանց հաշվետվություններ

Ժամկետանց հաշվետվություններ
Թե Կենտրոնական բանկի 2011 թ. դրամավարկային ծրագրի կատարման  հաշվետվությունը,  թե  Բյուջե 2011-ի կատարողականը և  թե Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությունը,  համաձայն ԱԺ կանոնակարգ օրենքի, պետք է քննարկեր նախորդ գումարման  խորհրդարանը գարնանային նստաշրջանի ընթացքում, ինչը չի արել խորհրդարանական ընտրություններով ԱԺ աշխատանքում տրված դադարի պատճառով: Եվ, փաստորեն, նախորդ խորհրդարանի հաստատած փաստաթղթերի կատարման մասին հաշվետվությունների քննարկման բեռն  ստիպված էր ստանձնել  նոր գումարման խորհրդարանը: 
Մանրամասն
24/10/2012
1 2
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Ամենաընթերցվածները

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter