Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Է. Վարդանյան. Նախագծերի բովանդակային իրազեկումը բավարար չէ

Է. Վարդանյան. Նախագծերի բովանդակային իրազեկումը բավարար չէ
Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է Հայաստանը դանդաղում կատարել իր ստանձնած պարտավորությունները: Պատճառը, այսպես ասած, ազգային մենթալիտե՞տն է, քաղաքական կամքի պակա՞սը, թե՞ այն, որ դրանք կարող են քաղաքական շահարկումների առիթ դառնալ: 

-Այստեղ պետք է մի քանի գործոն դիտարկել: Առաջինն այն է, որ այդ նախագծերի բովանդակությունը այնպես է մատուցվում, որ թյուրընկալումներ են առաջ գալիս: Այդպես եղավ, օրինակ, «Ընդդեմ ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագծի դեպքում: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և միջազգային կազմակերպությունները դրա վրա բավական երկար աշխատեցին, բայց երբ այն պատրաստի վիճակում էր, նախարարությունը գտավ, որ այդպիսի օրենքի կարիք չկա: Անձամբ ինքս կարծում եմ, որ այս օրենքը կյանքի կոչվելու իրավունք ունի, որովհետև դրանում շեշտը պետք է դրվի հատկապես ընտանեկան բռնության կանխարգելման, և ոչ թե բռնությունների հետևանքների վերացման վրա: Ցավոք, այս օրենքի նախագծի բովանդակությունը քարոզվեց այնպես, որ հասարակության մոտ տպավորություն ստեղծվեց, թե դրա նպատակը ընտանիքի գործերին միջամտելն է: Շատերին անհանգստացնում էին հատկապես բռնության ենթարկվածների համար նախատեսվող կենտրոնները: Մինչդեռ հանրությանը առավելապես պետք է մտահոգի այն, որ հայ ընտանիքում կանայք բռնությունների են ենթարկվում: Այսինքն, մեր ազգային մտածելակերպը կա, և դրա, այսպես ասած, առանձնահատկությունները գիտենք, բայց կարևոր է նաև խնդիրները կարգավորող նախագծերի բովանդակության ճշգրիտ իրազեկումը: 

Մանրամասն
20/07/2015

Թ. Պողոսյան. Փոփոխությունների պետք է հասնենք ստորակետով, տառով

Թ. Պողոսյան. Փոփոխությունների պետք է հասնենք ստորակետով, տառով
-Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է Հայաստանը դանդաղում կատարել իր ստանձնած պարտավորությունները: Պատճառը, այսպես ասած, ազգային մենթալիտե՞տն է, քաղաքական կամքի պակա՞սը, թե՞ այն, որ դրանք կարող են քաղաքական շահարկումների առիթ դառնալ: 

-Ես չեմ կարծում, թե որևէ օրենք պետք է հատկապես առանձնացնել: Օրենքների ընդունման գործընթացը շարունակական է, ու դրանք էլ կընդունվեն: Կան բազմաթիվ օրենքներ, որոնք ԱԺ օրակարգում են, առանց քննարկվելու նստաշրջանից նստաշրջան են տեղափոխվում, բայց եվրաինտեգրմամբ պայմանավորված պարտավորվածություններ չեն ու կապ չունեն որևէ գործընթացի հետ:

-Բայց «Ընտանեկան բռնության» կամ «Խտրականության մասին» օրինագծերը դեռևս օրենք չեն դարձել: Սոցիալական հարցերի նախարարությունը, Պաշտպանի գրասենյակը այդ նախագծերը 2 տարի առաջ մշակել են, սակայն գործընթացը անավարտ է մնացել: Ինչո՞ւ: 

-Այդպիսի նախաձեռնություններն էլ քիչ չեն: Օրինակ, «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի նախագիծը: Գիտենք, որ կա նոր նախագիծ, որը ավելի լավն է, քան գործողը, բայց այն ԱԺ չի գալիս: Պետք է սպասել:

Մանրամասն
13/07/2015

Մ. Եսայան. Հազիվ թե պատկերն այլ լիներ, եթե ընդդեմ ընտանեկան բռնության հատուկ օրենք ունենայինք

Մ. Եսայան. Հազիվ թե պատկերն այլ լիներ, եթե ընդդեմ ընտանեկան բռնության հատուկ օրենք ունենայինք
-Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է Հայաստանը դանդաղում կատարել իր ստանձնած պարտավորությունները: Պատճառը հասարակության ոչ միանշանակ վերաբերմո՞ւնքն է, քաղաքական կամքի պակա՞սը, թե՞ այն, որ դրանք կարող են քաղաքական շահարկումների առիթ դառնալ:

-Չեմ կարծում, թե դանդաղում է: Որոշ օրենքների ընդունման համար պիտի լինեն օբյեկտիվ եւ անհրաժեշտ պայմաններ, համապատասխան դաշտ: Ձեզ հետաքրքրող օրենքները այս պահին ընդունելու հասարակական և քաղաքական պահանջ չկա: Սրանք, այո, այն օրենքներն են, որոնք մեր երկիրը ինչ-որ ժամանակահատվածում խոստացել է ընդունել: Սա, սակայն, չի նշանակում, թե մենք դա պետք է անենք անպայման կամ ցանկացած գնով: Իմ կարծիքով՝ այս օրենքներն առայժմ ցավագին կընդունվեն հասարակության կողմից: 

-Դուք կարծում եք`վերոնշյալ օրենքները մեր հասարակությանը պետք չե՞ն:

-Ես կարծում եմ, որ չի կարելի օդից վերցրած օրենքներ ընդունել: Այն խնդիրները, որոնք պետք է կարգավորվեն Ձեր նշած օրենքներով, մեր հասարակության կյանքում կամ չկան, կամ էլ կան այնպիսի ծավալով, որ դրանց կարգավորման համար գործող օրենսդրությունը միանգամայն բավարար է: 
Մանրամասն
04/07/2015

Վարկային լուծում՝ էներգետիկ կրքերին

Վարկային լուծում՝ էներգետիկ կրքերին
Հուլիսի 2-ին Ազգային ժողովը կառավարության առաջարկով հրավիրված արտահերթ նստաշրջանում քննարկեց և վավերացրեց «ՀՀ կառավարության եւ ՌԴ կառավարության միջեւ ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը: Փաստաթղթին կողմ քվեարկեցին ԱԺ բոլոր խմբակցությունները: Այն ընդունվեց ձայների 98 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ: Դեմ քվեարկած միակ պատգամավորը «Ժառանգությունից» Զարուհի Փոստանջյանն էր:

2015թ. հունիսի 26-ին Երեւանում ստորագրված համաձայնագրով ՌԴ կառավարությունը ՀՀ կառավարությանը կտրամադրի մինչեւ 200 մլն դոլարի չափով պետական արտահանման վարկ՝ ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի ձեռքբերման համար: 
Համաձայնագիրն ԱԺ-ում ներկայացնող պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը հայտարարեց, թե ՀՀ զինված ուժերը ՌԴ-ից ձեռք են բերելու այնպիսի զինատեսակ, որից երբևէ չեն ունեցել:
Մանրամասն
03/07/2015

Պետք չէ կառավարության երիկամներին այդքան ուժեղ խփել. նա ցանկանում է ուղղվել

Պետք չէ կառավարության երիկամներին այդքան ուժեղ խփել. նա ցանկանում է ուղղվել
Հարցազրույց Ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանի հետ:

- Պարոն Ջանջուղազյան, համաձա՞յն եք ընդդիմադիր պատգամավորների այն պնդումների հետ, թե «Պետական պարտքի մասին» օրենքում փոփոխություններով կառավարությունը ցանկանում է ընդլայնել պարտք վերցնելու հնարավորությունները:

- Ոչ, համաձայն չեմ, որովհետև այդ նախագիծը այլ նպատակ է հետապնդում՝ օրենսդրությունը համահունչ դարձնել միջազգայնորեն ընդունված այն մոտեցումներին, որոնցով սովորաբար գնահատվում է այս կամ այն երկրում պարտքի բեռը: Նախ՝ պարտքի մասին օրենքներում սահմանափակումները նախատեսվում են հայտնի Մաստրիխտի համաձայնագրի համաձայն, որը, ըստ էության, Եվրամիությունը ստեղծելու համաձայնագիրն է: Դրա արձանագրություններից մեկը նախատեսում է, որ որոշակի կողմնորոշիչ ցուցանիշներ պետք է համաձայնեցվեն, որպեսզի ԵՄ երկրները ունենան մակրոկայունություն: Դրանցից մեկը վերաբերում է պարտքին, մյուսը բյուջեի դեֆիցիտին: Հստակ սահմանված է, որ կառավարության պարտքը չպետք է գերազանցի ՀՆԱ-ի 60 %-ը: Այս նախագծով փորձում ենք տրամաբանության մեջ դնել սահմանափակումները: Գործող օրենքում ունենք պարտքի համար դրված սահմանապակում՝ պարտքը չպետք է գերազանցի նախորդ տարվա ՀՆԱ-ի 60%-ը: Բայց կա նույն հոդվածի մեկ այլ մաս. եթե պարտք/ՀՆԱ-ն գերազանցի 50 %-ը, ապա պետական բյուջեի պակասուրդ/ՀՆԱ-ն չպետք է գերազանցի 3 %-ը: Դա նշանակում է, որ մենք հիմա պետք է մտնենք պարտք ներգրավելու ավելի զգուշավոր ռեժիմի մեջ:
Մանրամասն
26/06/2015

Կառավարության նախագիծը բարկացրել էր անգամ Գալուստ Սահակյանին

Կառավարության նախագիծը բարկացրել էր անգամ Գալուստ Սահակյանին
Մայիսի 19-ին՝ կառավարության հրավիրած արտահերթ նստաշրջանում, Ազգային ժողովը ձայների 56 «կողմ», 38 «դեմ» և 2 «ձեռնպահ» հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց «Ակցիզային հարկի մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագիծը: Գործադիրն առաջարկում է 10%-ով բարձրացնել բենզինի, ծխախոտի ու ալկոհոլային խմիչքների ակցիզային հարկի դրույքաչափը, ինչպես նաև ընդլայնել ակցիզային հակով հարկվող ապրանքների ցանկը: 

Առաջարկվում է տրանսպորտային միջոցների լիցքավորման համար օգտագործվող բնական սեղմած գազի համար սահմանել ակցիզային հարկ, ինչը, պատգամավորների հաշվարկով, յուրաքանչյուր լիցքավորման համար հավելյալ 200 դրամ գումար կպահանջի։ Նախատեսվում է, որ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2016թ. հունվարի 1-ից և 9 միլիարդ դրամ բյուջետային եկամուտ կապահովեն: Նախագիծը ներկայացվել է հատուկ ընթացակարգով՝ առաջին և երկրորդ ընթերցումները 24 ժամյա ռեժիմով կազմակերպելու առաջարկով:
Մանրամասն
19/06/2015

Խեղված ճակատագրեր հայ ընտանիքներում. անտարբերության ու «ամոթի» զոհերը

Խեղված ճակատագրեր հայ ընտանիքներում. անտարբերության ու «ամոթի» զոհերը
Հայաստանում ընտանեկան բռնությունների իրական մասշտաբների մասին հնարավոր չէ խոսել. ընտանեկան բռնության ենթարկված կանանց մեծամասնությունը նախընտրում է լռել իր վիճակի մասին ամոթի, վախի, իրավապահ մարմիննների նկատմամբ անվստահության, իրավական ճանապարհով պաշտպանություն գտնելու անհեռանկարայնության պատճառով:

Հայաստանում իշխանությունների կողմից չի արվում ընտանեկան բռնությունների լիարժեք վիճակագրական հաշվառում: Այսպիսով՝ այն թվերը, այն վիճակագրությունը, որն առկա է և հասանելի, անհամադրելի է իրական վիճակի հետ: Եվ այնուամենայնիվ, նույնիսկ նման պայմաններում առկա վիճակագրությունը տագնապալից է, ահազանգող:
Մանրամասն
19/06/2015

Խղճի ազատության մասին օրենքը սահմանափակում է ազատությունը

Խղճի ազատության մասին օրենքը սահմանափակում է ազատությունը
Անդամակցելով Եվրոպայի խորհրդին, միանալով տարբեր միջազգային կոնվենցիաներին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին, ինչպես նաև բարեփոխելով մայր օրենքը՝ Սահմանադրությունը, Հայաստանը պարտավորվեց փոխել «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի բազմաթիվ դրույթներ: Օրենքն ընդունվել է 1991թ., հետխորհրդային Հայաստանի ձեւավորման սկզբնական փուլում: Հաջորդած գրեթե 25 տարիների ընթացքում երկրում բազմաթիվ իրադարձություններ են կատարվել, հասարակությունը տարբեր ներքին հոգեբանական փոփոխությունների է ենթարկվել, բայց այս փաստաթուղթը լուրջ, բովանդակային ու ծավալուն փոփոխության այդպես էլ չի ենթարկվել: Այս բացը խնդիրներ է առաջ բերել օրենքին առնչվող տարբեր ոլորտներում:


Մանրամասն
08/06/2015

Ընդդեմ խտրականության՝ հանուն հավասար իրավունքների

Ընդդեմ խտրականության՝ հանուն հավասար իրավունքների
2014 թվականի փետրվարին ՀՀ կառավարությունը հաստատեց Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագիրը։ Փաստաթղթի 8-րդ կետը սահմանում է, որ Արդարադատության նախարարությունը պետք է ուսումնասիրի ՀՀ օրենսդրության համապատասխանությունը խտրականության արգելմանը վերաբերող միջազգային իրավական նորմերին, ինչպես նաև քննարկի «Խտրականության դեմ պայքարի մասին» առանձին օրենք ընդունելու նպատակահարմարությունը։

Խնդրի շուրջ քննարկումները Հայաստանում շարունակվում են, սակայն դեռ որոշակիացված չեն լուծման տարբերակները՝ մշակե՞լ առանձին նորմատիվ ակտ, թե՞ տարբեր ոլորտներում օրենսդրական փոփոխություններ իրականացնել։ «Այս հարցում ժամկետներ դժվար է նշել, բայց կարծում եմ՝ 2015թ-ը կլինի այն ժամանակահատվածը, որ այս հարցերի վերաբերյալ որոշակիություն կունենանք»,-թեմային առնչվող հանրային քննարկումներից մեկի ժամանակ ասել էր արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը՝ հավելելով, որ Հայաստանն այս ոլորտը դիտարկում է որպես եվրոպական գործընկերների հետ համագործակցության կարևոր դաշտ:
Մանրամասն
27/05/2015

Նախկին ԲՀԿ-ից միայն անունն է մնացել. Գ. Ջհանգիրյան

Նախկին ԲՀԿ-ից միայն անունն է մնացել. Գ. Ջհանգիրյան
Հարցազրույց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի հետ:

- Պարոն Ջհանգիրյան, ԱԺ արտահերթ նիստում քննարկվեցին Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերում առաջարկող փոփոխությունները, որոնցով նախատեսվում է խստացնել խոշտանգումների համար նախատեսված պատժամիջոցները: Այս նախաձեռնությունը կարծես թե պաշտպանում էիք:

- Այո, մենք դրան դեմ չէինք: Պատասխանատվության խստացումն անհրաժեշտ է: Պարզապես պետք է համադրել այդ տիպի այլ արարքների, Քրեական օրենսգրքի ընդհանուր պատժային համակարգի հետ և ընդունելի լուծում գտնել: Պատժի որոշումը քրեական իրավունքում քամ քրեական օրենսդրության մեջ ամենավիճելի խնդիրն է:
Մանրամասն
09/05/2015
1 2 3 4 5
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Ամենաընթերցվածները

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter