Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Ազգային ժողովը՝ ապրիլի 24-ին ընդառաջ

Ազգային ժողովը՝ ապրիլի 24-ին ընդառաջ
Ազգային ժողովի մարտի 23-26-ի քառօրյայի օրակարգը հարուստ էր ցեղասպանությանը վերաբերող նախագծերով, և ոչ պատահականորեն: Այսպիսի 3 նախագծի քննարկումը մեկ քառօրյայի ընթացքում պայմանավորված է Ցեղասպանության 100-րդ տարելիցի շուրջ ձևավորված մթնոլորտով, թեպետ ներկայացված նախագծերից գոնե մեկի վրա օրենսդիրներն սկսել էին աշխատել 4 տարի առաջ: 
Խոսքը Օսմանյան Թուրքիայի կողմից հույների և ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը դատապարտող ԱԺ հայտարարության նախագծի մասին է: Հիմնական զեկուցող, ծագումով հույն Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, որ ինքը և վաղամեռիկ Վահան Հովհաննիսյանը դեռ 2012թ. հանդիպումներ են ունեցել Հայաստանում բնակվող հույն և ասորի համայնքների հետ, աշխատանքային խումբ է ստեղծվել, պատմական փաստեր ու փաստաթղթեր են ուսումնասիրվել, ինչից հետո «գաղափարը միս ու արյուն է ստացել»:
Մանրամասն
24/03/2015

Անձնական տվյալները կպաշտպանվեն, իսկ անձի՞նք

Անձնական տվյալները կպաշտպանվեն, իսկ անձի՞նք
Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքի նախագիծը՝ 17 այլ նախագծերից կազմված կից փաթեթով, Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց մարտի 4-ին, 65 կողմ, 24 դեմ, 10 ձեռնպահ ձայնով: Ուշագրավ էր, սակայն, ոչ թե այս օրենքի քննարկումը, որքան դրան նախորդած ընթացքը: Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքը կառավարության այն բացառիկ նախաձեռնություններից էր, որը մեկ անգամ Ազգային ժողովի կողմից արդեն մերժվել էր: Առաջին անգամ փաթեթը խորհրդարանում քննարկվել էր աշնանային նստաշրջանում և չէր ընդունվել՝ քվորում չլինելու պատճառով. ԲՀԿ, ՕԵԿ, ՀԱԿ, «Ժառանգություն» խմբակցությունները քվեարկությանը չէին մասնակցել: 
Մանրամասն
09/03/2015

Արտահանման խթանո՞ւմ, թե՞ մենաշնորհ արտահանման համար

Արտահանման խթանո՞ւմ, թե՞ մենաշնորհ արտահանման համար
Շահութահարկի արտոնությունը չի տարածվելու հանքարդյունաբերական ոլորտի և ենթաակցիզային հարկով հարկվող ապրանքների վրա: Այդ դեպքում Հայաստանում քանի՞ ընկերություն կա, որոնք ապահովում են կամ հնարավորություն ունեն ապահովել 50 մլրդ դրամի արտահանում: Պարզվում է՝ առայժմ այդ ծավալի արտահանում ապահովում են միայն հանքարդյունաբերական ոլորտի ընկերությունները: Իսկ ենթաակցիզային հարկ վճարող որոշ ընկերություններ` ալկոհոլային խմիչք կամ ծխախոտ արտադրող ընկերությունները, արտադրության ծավալների որոշակի ավելացման դեպքում միայն կարող են 50 մլրդ դրամի արտահանում ապահովել: Ստացվում է, որ արտոնությունը չի տարածվում գործող որևէ ընկերության վրա: Օրինագիծը ԱԺ-ում ներկայացնող ֆինանսների փոխնախարար Վարդան Միրումյանը պարզաբանեց, որ հարկային արտոնություն սահմանելով` կառավարությունը ցանկանում է արտահանողներին խրախուսել նման ծավալի արտահանում ապահովելը:
Մանրամասն
04/03/2015

Բյուջետային գրասենյակ՝ ԱԺ-ն ուժեղացնելու համար

Բյուջետային գրասենյակ՝ ԱԺ-ն ուժեղացնելու համար
Փետրվարի 3-ին Ազգային ժողովը ձայների 77 «կողմ», 17 «դեմ» և 20 «ձեռնպահ» հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագիծը՝ հարակից երկու նախագծերով: Սա այն եզակի օրինագծերից է, որը ներկայացվել է իշխանական և ոչ իշխանական 4 խմբակցությունների համատեղ նախաձեռնությամբ: Փաթեթի հեղինակներից 5-ը ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչներ են՝ Գագիկ Մինասյան, Սամվել Նիկոյան, Սուքիաս Ավետիսյան, Խոսրով Հարությունյան, ինչպես նաև` ԱԺ նախագահ Գալուստ Սահակյան: ՀԱԿ-ից համահեղինակ է Հրանտ Բագրատյանը, ՀՅԴ-ից՝ Արծվիկ Մինասյանը, իսկ ՕԵԿ-ից` Մհեր Շահգելդյանը: Օրենսդրական փաթեթին կողմ են քվեարկել ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն և ՕԵԿ-ը: 
Մանրամասն
06/02/2015

Տվյալների պաշտպանությա՞ն, թե՞ առուվաճառքի համակարգ

Տվյալների պաշտպանությա՞ն, թե՞ առուվաճառքի համակարգ
ԱԺ նոյեմբերի 20-ին արտահերթ նիստի ժամանակ տապալվեց կառավարության ներկայացրած «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրինագծի և հարակից՝ 17 այլ օրենքներում փոփոխություններ ու լրացումներ առաջարկող փաթեթի քվեարկությունը: Նախագիծը չընդունվեց ձայների 61 «կողմ» 2 «դեմ» 1 «ձեռնպահ» հարաբերակցությամբ: Քվեարկությունից առաջ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը 20 րոպեանոց ընդմիջում խնդրեց, որ «ոչ իշխանական խմբակցությունները մեկ անգամ ևս քննարկեն, թե ինչպես են քվեարկելու»: 
Մանրամասն
20/11/2014

Հաշվետվողականությո՞ւն, թե՞ պարսավանքի հնարավորություն

Հաշվետվողականությո՞ւն, թե՞ պարսավանքի հնարավորություն
Յուրաքանչյուր նստաշրջանի ավարտից հետո մեկ ամսվա ընթացքում պատգամավորն իր գործունեության վերաբերյալ պետք է հանդես գա գրավոր հաշվետվությամբ: Նման օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Իսկ նախագիծը նոյեմբերի 7-ին քննարկվում էր Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում: 

«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում լրացում առաջարկող օրինագծի համաձայն` պատգամավորի հաշվետվությունը պետք է ներառի «տեղեկատվություն նստաշրջանի ընթացքում հեղինակած օրենսդրական նախաձեռնությունների, ՀՀ կառավարությանը գրավոր եւ բանավոր հարցերով դիմելու, լիագումար եւ մշտական հանձնաժողովների նիստերում օրինագծերի քննարկման ժամանակ ունեցած ելույթների, խորհրդարանական լսումներում ունեցած ելույթների, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարների ու պաշտոնատար անձանց հետ ունեցած հանդիպումների, քաղաքացիներից ստացված նամակների եւ դրանց պատասխանների, քաղաքացիների ընդունելությունների, գործուղումների, ԱԺ հայտարարությունների ժամին հնչեցրած հայտարարությունների վերաբերյալ»: Հաշվետվությունն, ըստ նախագծի, պետք է հրապարակվի ԱԺ կայքում:
Մանրամասն
09/11/2014

Սահմանամերձ համայնքների նախագիծը քննադատվեց, բայց ընդունվեց

Սահմանամերձ համայնքների նախագիծը քննադատվեց, բայց ընդունվեց
Ազգային ժողովը հոկտեմբերի 23-ին ձայների 86 «կողմ», 5 «դեմ» և 2 «ձեռնպահ» հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրինագիծը ՝ հարակից 8 նախագծերով: Դեմ քվեարկեցին ՀԱԿ-ից Նիկոլ Փաշինյանը և «Ժառանգություն» խմբակցության 4 պատգամավորները: Օրենսդրական փաթեթը քննարկման էր ներկայացվել հատուկ կարգով` երկրորդ ընթերցումը առաջինից 24 ժամ հետո կազմակերպելու պայմանով, բայց քառօրյայի ընթացքում  հասցրեց քննարկվել միայն առաջին ընթերցմամբ:
Մանրամասն
24/10/2014

ԱԺ աղմուկն ու… ընչազուրկների լռությունը

ԱԺ աղմուկն ու… ընչազուրկների լռությունը
Միայնակ ապրող, ոչ առողջ 58-ամյա ծանոթուհիս տանը խմորագնդեր է պատրաստում եւ հանձնում երկու փոքրիկ կրպակներին 70 դրամով։ Առողջությունը բավարարում է պատրաստել 40 գնդից ոչ ավելի։ Եթե բախտը բերում է եւ նրա ողջ պատրաստածը վաճառվում է, ապա ստացված եկամուտի կեսը ալյուրին, մարգարինին եւ մյուս պարագաներին տալուց հետո, ամսական կարողանում է մինչեւ 42 հազար դրամ վաստակել եւ դրանով ապրել։ Նրա խմորագունդը բավականին հաջող է եւ, որպես կանոն, լավ է սպառվում։ Պատրաստման գաղտնիքը հայտնել է նախկին հարեւանուհին (որը նույն գործով է զբաղվում)՝ տեսելով նրա ծանր վիճակը։ Ծանոթս ստիպված էր վաճառել տունը՝ երիկամի վիրահատության գումարը հայթայթելու նպատակով եւ տեղափոխվել ծայրամասային արվարձանում գտնվող ավելի փոքր բնակարան։ «Շրջանառության հարկի» փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո, որը պահանջում է ողջ ապրանքաշրջանառությունը փաստաթղթավորել, երկու կրպակների տերերն էլ զգուշացրել են, որ շուտով չեն կարողանալու այլեւս նրա պատրաստած ապրանքը վերցնել։
Մանրամասն
05/10/2014

Ոչ իշխանականները սպառնում են ժողովրդական ճնշումով, կառավարությունը` նոր մարտի 1-ով

Ոչ իշխանականները սպառնում են ժողովրդական ճնշումով, կառավարությունը` նոր մարտի 1-ով
Իշխող Հանրապետական կուսակցությունն ու կառավարությունը վերջին օրերին բանակցում էին ոչ իշխանական ուժերի հետ «Շրջանառության հարկի մասին» օրենքում կատարված վերջին փոփոխությունից հետո ստեղծված իրավիճակից ելքեր գտնելու հարցի շուրջ: Հիշեցնենք՝ հունիսի 21-ին Ազգային ժողովը, ավելի ստույգ՝ խորհրդարանական մեծամասնությունը 67 «կողմ» 0 «դեմ» և 0 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ ընդունեց կառավարության հեղինակած հարկային փաթեթը, որն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 1-ից: 

Օրենսդրական փոփոխությամբ շրջանառության հարկի դրույքաչափը թեև 3,5 տոկոսից իջեցվել է մինչև 1 տոկոս, բայց միաժամանակ փոքր բիզնեսի համար սահմանել է ողջ ապրանքաշրջանառությունը փաստաթղթավորելու պարտադիր պահանջ: Փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները, որոնց մեծ մասը տոնավաճառներում առևտուր իրականացնողներ են, դժգոհում են փոփոխություններից: Նրանք պատրաստ են շարունակել վճարել 3,5 տոկոս շրջանառության հարկ, միայն թե ապրանքների ձեռքբերման վերաբերյալ հաշիվ-ապրանքագրեր չներկայացնեն հարկային մարմիններին: Առևտրականները պատճառաբանում են, որ խոշոր բիզնեսի ներկայացուցիչները, ումից ապրանք են ձեռք բերում ու տոնավաճառներում իրացնում, փաստաթղթեր չեն տրամադրում: Հարկային նոր ռեժիմից դժգոհ առևտրականները օրեր շարունակ բողոքի ակցիաներ են կազմակերպում կառավարության, ԱԺ-ի շենքերի մոտ, նաև՝ Գյումրիում՝ պահանջելով չեղյալ համարել շրջանռությունը պարտադիր փաստաթղթավորելու պահանջը:
Մանրամասն
02/10/2014

Հանրակրթության նկատմամբ պետության ուշադրությունը սպառնում է դժգոհություն հարուցել

Հանրակրթության նկատմամբ պետության ուշադրությունը սպառնում է դժգոհություն հարուցել
ԱԺ նախորդ՝ գարնանային նստաշրջանի ընթացքում (19.05.2014) առաջին ընթերցմամբ ընդունվել է «Հանրակրթության մասին» և «Կրթության մասին» օրենքներում փոփոխություններ առաջարկող օրենսդրական փաթեթը: Թեև ԱԺ-ն որոշում էր ընդունել օրինագծերը հատուկ կարգով ընդունելու՝ երկրորդ ընթերցմամբ քննարկումն առաջին ընթերցմամբ ընդունումից հետո 24 ժամվա ընթացքում անցկացնելու մասին, բայց նախորդ նստաշրջանում փաթեթն ամբողջությամբ այդպես էլ չընդունվեց և տեղափոխվեց 6-րդ նստաշրջանի մեծ օրակարգ:

Այն քննարկվել է ԱԺ գիտության, կրթության, սպորտի և երիտասարդության հարցերով մշտական հանձնաժողովի վերջին նիստում և արժանացել ոչ իշխանական խմբակցությունների քննադատությանը: Կառավարությունն առաջարկում է երաշխավորված նվազագույն իննամյա կրթությունից անցում կատարել երաշխավորված անվճար տասներկուամյա կրթության համակարգին՝ փոփոխության շրջանակի մեջ ներառելով նաև մասնագիտական կրթությունը: 
Մանրամասն
19/09/2014
1 2 3 4 5
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Ամենաընթերցվածները

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter