Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Նոր կանոններ նոր խորհրդարանի համար

Նոր կանոններ նոր խորհրդարանի համար
Նոյեմբերի 28-30-ի արտահերթ նիստում Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց սահմանադրական օրենքների նախագծեր. 3 նոր` «Կուսակցությունների մասին», «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» և «ԱԺ կանոնակարգ» օրենքի նախագծերը քննարկվեցին ընդամենը 2 օր: Դրանք ընդունվեցին պատգամավորների 3/5-ի ձայներով, ինչպես պահանջում է մայր օրենքը: Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքի նախագիծը ստացավ ամենաքիչ կողմ՝ 93, և ամենաշատ դեմ՝ 2 ձայները: 

Նախագծի քննարկումը անցավ կիսադատարկ դահլիճում, հազիվ մեկ տասնյակ պատգամավորների ակտիվ մասնակցությամբ: «Պատկերն ավելի տխուր կլինի, եթե կյանքի կոչվի կանոնակարգի առաջարկած դրույթը՝ բացակա պատգամավորի քվեարկության իրավունքը խմբակցության ղեկավարին փոխանցելու մասին»,-իր ելույթում հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Մինչդեռ ԱԺ կանոնակարգ-օրենքի նախագծի հեղինակները կարծում են, որ այս դրույթը կվերականգնի արդարությունը՝ իրենց պատգամավորական գործունեությունը գործուղումների ընթացքում կատարող պատգամավորների նկատմամբ, ովքեր հանգամանքների բերումով զրկված են լինում քվեարկելու իրավունքից:
Մանրամասն
03/12/2016

Իրավունքների սահմանափակում՝ ջենտլմենական համաձայնությամբ

Իրավունքների սահմանափակում՝ ջենտլմենական համաձայնությամբ
Հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի հետ:

-Նախօրեին, երբ խոսեցիք ընդդիմության և մեծամասնության հարցեր տալու և հայտարարություններ անելու հնարավորության մասին, ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը դրա հետևում ԱԺ կանոնակարգը փոփոխելու միջոցով ընդդիմության իրավունքները սահմանափակելու մտադրություն տեսավ: Մեծամասնությունը իսկապե՞ս ունի այդպիսի մտադրություն: 

-Իմ ասածի մեջ թաքնված ոչ մի ուղերձ չկար: Այդպիսի ուղերձ տեսնողները շտապեցին: Ես ընդամենը իմ մտահոգությունն եմ հայտնել: Այսօր հայտարարարություններ անելու և կառավարությանը հարցեր տալու առաջնահերթությունը ընդդիմությանն է: Տրամաբանությունը ճիշտ է, բայց արդյունքում ստացվում է, որ հաճախ մեծամասնությունն է այդ հնարավորությունից զրկվում: Ես խոսել եմ առանց ԱԺ կանոնակարգը փոփոխելու, առանց ընդդիմության քաղաքական իրավունքները ոտնահարելու, ջենտլմենական համաձայնությամբ հարցը քննարկելու և լուծում գտնելու մասին:
Մանրամասն
20/05/2015

Օրենքները համապատասխանեցվում են խորհրդարանի այսօրվա «կոնտինգենտին»

Օրենքները համապատասխանեցվում են  խորհրդարանի այսօրվա «կոնտինգենտին»

Parliamentmonitoring-ի զրույցակիցը նախագծի հեղինակ Ռուբեն Հակոբյանն է: :


- Պարոն Հակոբյան, ո՞րն էր Ձեր ներկայացրած նախագծի նպատակը:


- Մեր պառլամենտը պրոֆեսիոնալ է, և ՀՀ Սահմանադրության 65-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորները պետք է զբաղվեն միայն պատգամավորական գործունեությամբ: Բայց, ցավոք, խորհրդարանում ստեղծված պայմաններն այնպիսիսն են, որ պատգամավորներին լիարժեք հանգստի հնարավորություն է տրված, իսկ օրենսդրական նախաձեռնությունների 95 տոկոսը ներկայացվում է կառավարության կողմից: Այսինքն, պառլամենտն իր առաքելությունը չի կատարում, իսկ օրենքներն ու նախագծերը համապատասխանեցվում են այսօրվա խորհրդարանի «կոնտինգենտին»: Մեր նախաձեռնությունը նպատակ ուներ պառլամենտի աշխատանքն ավելի դինամիկ ու  պրոֆեսիոնալ հիմքերի վրա դնելու հնարավորություն ստեղծել:

Մանրամասն
01/10/2014

Կարգազանց պատգամավորները կպատժվե՞ն

Կարգազանց պատգամավորները կպատժվե՞ն
Բոլոր գումարումների Ազգային ժողովներում էլ ուրիշի փոխարեն քվեարկելու դեպքեր գրանցվել են, բայց դրանց վրա հատուկ ուշադրություն է սևեռվել, երբ այդ քվեարկությունները վճռորոշ են եղել: Այդպիսի մի քվեարկություն էր նոր կառավարության ծրագրի քվեարկությունը. 70 կողմ ձայներից 3-ը, ինչպես հետո պարզվեց մամուլի հրապարակումներից, կեղծ էին, քվեարկված՝ բացակա պատգամավորների փոխարեն: Դրանց չլինելու դեպքում ծրագիրը կընդունվեր 67 ձայնով, այսինքն, անհրաժեշտ ձայների նվազագույն քանակությամբ: Ու պատահական չէ, որ այս քվեարկությունից հետո ոչ իշխանական քառյակը հայտարարեց ուրիշի փոխարեն քվեարկող պատգամավորների հարցը օրենքով լուծելու մտադրության մասին: 
Մանրամասն
30/05/2014

Նոր «պատիժ» պատգամավորների համար

Նոր «պատիժ» պատգամավորների համար
«Ժառանգություն» խմբակցության պատգամավորները ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն կատարելու նախագիծ են ներկայացրել. նրանք առաջարկում են կարգազանց համարել ԱԺ նիստերի ժամանակ գործընկերների փոխարեն քվեարկող պատգամավորներին:

Թե ովքեր են կարգազանց պատգամավորները, սահմանում է Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 45 հոդվածի 2-րդ կետը, համաձայն որի՝ «Կարգազանց են համարվում այն պատգամավորները, ովքեր նիստի ընթացքում աղմկում են, վիրավորական արտահայտություններ են անում, չեն կատարում նիստը վարողի` սույն օրենքից բխող պահանջները եւ կատարում են օրենքով սահմանված կարգը խախտող այլ գործողություններ»: 
Մանրամասն
21/11/2013

Էթիկայի հանձնաժողովի «ոսկե դարն» ավարտվե՞ց

Էթիկայի հանձնաժողովի «ոսկե դարն» ավարտվե՞ց
2013 թվականի հունվարից Ազգային ժողովի էթիկայի ժամանակավոր հանձնաժողովում նորից սկսեց նախագահել մեծամասնության ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը: Միաժամանակ, ուժի մեջ մտան ԱԺ կանոնակարգի փոփոխությունները` համաձայն որոնց ՀՀԿ-ն հանձնաժողովում պետք է ունենա 2 անդամ: ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանին հանձնաժողովում փոխարինեց Լյուդմիլա Սարգսյանը, «Ժառանգությունից» Զարուհի Փոստանջյանին` Թևան Պողոսյանը, ՀՅԴ-ից
Մանրամասն
21/04/2013

ՕԵԿ-ն առաջարկում է հրաժարվել Դոնթի բանաձևից և ողջամիտ դարձնել ընդդիմության արտոնությունները

ՕԵԿ-ն առաջարկում է հրաժարվել  Դոնթի բանաձևից և ողջամիտ դարձնել ընդդիմության արտոնությունները
Համաձայն  ԱԺ կանոնակարգ  օրենքի՝  խորհրդարանական մշտական հանձնաժողովների նախագահների եւ նրանց տեղակալների պաշտոնները խմբակցությունների միջեւ բաշխվում են  ըստ Դոնթի բանաձևի. պաշտոնների  քանակն ուղիղ համեմատական է խմբակցության պատգամավորների թվին: 5-րդ գումարման ԱԺ 6 խմբակցություններից 4-ը նշված բանաձեւի կիրառման արդյունքում զրկվեցին մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավ
Մանրամասն
17/03/2013
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Ամենաընթերցվածները

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter