Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

2014թ. բյուջեի հիմնական ցուցանիշները չեն կատարվել

2014թ. բյուջեի հիմնական ցուցանիշները չեն կատարվել
2014թ. կառավարությունն ավելի շատ գումար է հավաքել ու ծախսել, քան նախատեսված էր 2014թ. պետական բյուեջով: Մասնավորապես, փաստացի եկամուտները նախատեսվածից ավելի են 52,9 մլրդ, ծախսերը ՝ 48.1 մլրդ միլիարդ դրամով: 2014-ին Հայաստանում գրանցվել է 3,4% տնտեսական աճ`բյուջեով նախատեսված 5,2 5%-ի փոխարեն: Կառավարությունն այս անկումը բացատրում է արտաքին պահանջարկի աճի տեմպերի դանդաղմամբ, դրամի տարեվերջյան արժեզրկմամբ և տրանսֆերտների նվազմամբ: Նախատեսված տնտեսական աճը չապահովելու պայմաններում հարկային մարմիններին ինչպե՞ս է հաջողվել նախատեսվածից ավելի շատ եկամուտներ հավաքել, արդյո՞ք տնտեսվարողները հարկային տեռորի են ենթարկվել. մայիսի 25-ին Ազգային ժողովում 2014թ. բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ֆինանսների նախարար Գաիգիկ Խաչատրյանն այս հարցին այդպես էլ չպատասխանեց:
Մանրամասն
27/05/2015

Բյուջետային եկամուտներն ապահովվել են ստվերի կրճատման արդյունքում

Բյուջետային եկամուտներն ապահովվել են ստվերի կրճատման արդյունքում

Հարցազրույց Հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի հետ:

- Պարոն Մելիքյան, 2013-ի բյուջեով նախատեսված մի շարք ցուցանիշներ, այդ թվում՝ տնտեսական աճի ապահովումը, չեն կատարվել. նախատեսված 6,2 տոկոս աճի փոխարեն գրանցվեց ընդամենը 3,5 տոկոսանոց աճ: Ինչո՞ւ կառավարությունն այդքան մեծ անհաջողություն գրանցեց:

- Կարծում եմ, որ դա ամբողջ աշխարհում ֆինանսատնտեսական ճգնաժամի արդյունք էր, որը սկսվել էր դեռևս 2008-2009 թվականներին և իր հետևանքները դեռևս զգացնել է տալիս ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում: Նույնիսկ ցանկացած գերտերություն այսօր լուրջ խնդիր ունի տնտեսական աճի ցուցանիշներն ապահովելու հարցում: Մենք նույնպես բացառություն չէինք:

Մանրամասն
31/05/2014

Ով ինչ էր առաջարկել

Ով ինչ էր առաջարկել
Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին կառավարությունն անխնա մերժել է: 2014 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ Սահակյանը 25 առաջարկություն է ներկայացրել, եւ գործադիրը դրանցից ոչ մեկը չի ընդունել: Ընդ որում, մերժվել են ՀՀԿ խմբակցության ղեկավարի առաջարկությունները «բոլոր ձեւաչափերում»: Որպես ՀՀԿ խմբակցության ղեկավար՝ նա առաջարկել է Ազգային ժողովին 514 748.3 հազար դրամ հատկացնել՝ 14 Toyota Camry ավտոմեքենա ու նոր համակարգչային տեխնիկա ձեռք բերելու, ԱԺ-ի աշխատանքները հեռուստատեսությամբ եւ ռադիոյով լուսաբանելու, արտասահմանյան գործուղումներրի ծախսերը ավելացնելու համար: Մերժվել է:
Մանրամասն
12/12/2013

Ո՞վ ձեր թոշակը պտի տա. Բադեյանը` բողոքողներին

Ո՞վ ձեր թոշակը պտի տա. Բադեյանը` բողոքողներին
Հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանի հետ:

«Ես կարծում եմ, որ այդ բողոքող երիտասարդները ավելի շատ են հասկանում, քան պրոֆեսիոնալ տնտեսագետները, կառավարության անդամները, Ազգային ժողովի պատգամավորները (հեգնում է. հեղ.): Նրանք հըլը թող սովորեն իրենց անուն-ազգանունը գրել, հետո նոր թող բողոքի ակցիաների մասնակցեն, ըտենց բողոքի ակցիաների անընդհատ կարելի ա մասնակցել` փող տվեք՝ ապրեմ, չաշխատեմ, թոշակ տվեք, բայց ես չկուտակեմ: Ըտենց ակցիաներ ինչքան ասես, կարելի ա կազմակերպել: Բայց էությունը պետք ա հասկանալ, չէ՞: Ո՞վ ձեր թոշակը պտի տա»:
Մանրամասն
26/11/2013

Նոր բյուջե, հին խնդիրներ

Նոր բյուջե, հին խնդիրներ
Խորհրդարանում շարունակվում  են Բյուջե 2014-ի նախագծի քննարկումները: ԱԺ պետա-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկումը վերաբերում էր իշխանության պետական ու դատական մարմինների ծախսերին:  2014թ-ին օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների պահպանման ծախսերը նախորդ տարվա համեմատությամբ աճել են 15 տոկոսով և  կազմում են  մոտ 72 մլրդ դրամ:  Բյուջետային հատկացումների ավելացումը պայմանավորված է աշխատավարձերի բարձրացմամբ եւ էներգակիրների սակագների ավելացմամբ: Այլ հոդվածներով ֆինանսավորման ծավալները գրեթե չեն փոխվել:
Մանրամասն
29/10/2013

Կառավարությունը հրաժարվում է հարկային պրեսինգից

Կառավարությունը հրաժարվում է  հարկային պրեսինգից
2014 թվականի պետական բյուջեի եկամուտները, ըստ կառավարության ներկայացրած նախագծի, կկազմեն 1 տրիլիոն 134 մլրդ դրամ, ծախսերը` 1 տրիլիոն  244  մլրդ, իսկ դեֆիցիտը՝ 110  մլրդ դրամ: Հաջորդ տարվա համար տնտեսական զուսպ աճ  է նպատակադրվում՝ 5.2 տոկոս, իսկ գնաճի համար կանխատեսվում բավական բարձր՝ 8 տոկոսանոց ցուցանիշ տարվա առաջին կիսամյակի ընթացքում: Կառավարությունը հաշվարկում  է, որ 2014 թվականի երկրորդ կեսին գնաճը կվերադարնա թիրախային 4 (+/-1.5) տոկոս միջակայքին:
Մանրամասն
28/10/2013
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Ամենաընթերցվածները

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter