Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Թեւան Պողոսյանը մտահոգված է բալետի զարգացմամբ, Հերմինե Նաղդալյանը՝ «Ակունք» համույթի պահպանմամբ

Թեւան Պողոսյանը մտահոգված է բալետի զարգացմամբ, Հերմինե Նաղդալյանը՝ «Ակունք» համույթի պահպանմամբ
Դեկտեմբերի 8-ին, երբ Ազգային ժողովում ֆինանսների փոխանարար Պավել Սաֆարյանը ներկայացնում էր 2016թ.-ի բյուջեի նախագիծը՝ ընդունված ու մերժված առաջարկություններով, Մուրադ Մուրադյանը միակ հանրապետականն էր, ով դահլիճից բարձրաձայնեց իր դժգոհությունը: Նրա 15 առաջարկություններից՝ մշակույթի տուն, գրադարան,մարզադահլիճ ու ճանապարհ վերանորոգելու մասին, ընդունվել էին միայն 3-ը: Պատգամավոր Մուրադյանը, թերևս, չէր թերթել բյուջեի ամփոփաթերթը, այլապես արձանագրած կլիներ, որ կառավարությունը նույն կերպ է վարվել բոլոր ՀՀԿ-ականների հետ, իսկ ոմանց էլ մերժել էր ընդհանրապես:
Մանրամասն
13/12/2015

Բյուջե 2016-ն ընդունվեց

Բյուջե 2016-ն ընդունվեց
Աշնանային նստաշրջանի վերջին քառօրյայում ՝ դեկտեմբերի 8-ին, ձայների 97 կողմ, 12 դեմ, 3 ձեռնպահ հարաբերակցությամբ խորհրդրանն ընդունեց 2016թ. բյուջեի նախագիծը: Կողմ քվեարկեցին ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն չմասնակցեց քվեարկությանը, ՀԱԿ-ը, ՕԵԿ-ն ու «Ժառանգությունը» դեմ էին: 

Վերջին տարիների ընթացքում առաջին անգամ է բյուջեն այսքան կողմ ձայն ստանում և ընդունվում ոչ միայն խորհրդարանական մեծամասնության ՝ ՀՀԿ-ի, այլ նաև երկրորդ ուժի՝ այս դեպքում ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստանի» աջակցությամբ: 
Իսկ հաջորդ տարվա ֆինանսական գլխավոր փաստաթղթից ակնկալիքները մեծ չեն. անկախ Հայաստանի բյուջետային պատմության ընթացքում առաջին անգամ եկամուտները 2015թ. մակարդակից քիչ են պլանավորվել:

Եկամուտները՝ 1 տրիլիոն 186 միլիարդ , ծախսերը 1 տրիլիոն 377 միլիարդ, դեֆիցիտը 190,7 միլիարդ դրամ կամ ՀՆԱ-ի 3,3 %-ը. սրանք են Բյուջե 2016-ի վերջնական ցուցանիշները: Նախագծի սկզբնական տարբերակի համեմատ եկամտային մասն ավելացել է մոտ 3 մլրդ դրամով: Հաջորդ տարվա համար կառավարությունը 2,2 % տնտեսական աճ և հարկեր/ՀՆԱ 21,7 % հարաբերակցություն է ակնկալում: 2015թ. համեմատ նվազել են նաև այս 2 ցուցանիշները: Կանխատեսվում է նաև, որ 2016 թ. ՀՀ պետական պարտքը կկազմի 5 մլրդ 66 մլն դոլար, ինչը 400 մլն դոլարով գերազանցում է 2015-ի վերջին սպասվող պարտքի չափը:
Մանրամասն
09/12/2015

Հնարավորությունների՞, կայունացմա՞ն, թե՞ յոլա գնալու ու կապիտուլյացիայի բյուջե

Հնարավորությունների՞, կայունացմա՞ն, թե՞ յոլա գնալու ու կապիտուլյացիայի բյուջե
Ազգային ժողովն ավարտեց 2016թ. բյուջեի նախագծի քննարկումը: Խորհրդարանական մեծամասնությունն այն հնարավորությունների, կայունացման և իրատեսական որակեց:

Հաջորդ տարվա ֆինանսական փաստաթղթից ակնկալիքները մեծ չեն: Եկամտային մասը 1 տրիլիոն 183 միլիարդ դրամ է, որը նախորդ տարվա նույն ցուցանիշից պակաս է մոտ 8 մլրդ դրամով: Ծախսային հատվածը նախորդ տարվա համեմատությամբ ավելացվել է մոտ 68 մլրդ դրամով` 1 տրիլիոն 373 մլրդ: Դեֆիցիտը 190 մլրդ դրամ է, որից 120 միլիարդը ակնկալվում է ստանալ արտաքին աղբյուրներից, հիմնականում վարկերի տեսքով: Կառավարությունը հաջորդ տարվա համար գրեթե կրկնակի նվազեցրել է տնտեսական աճի կանխատեսումը՝ 4 %-ից 2,2 %: 2015-ի համեմատ նվազեցվել է նաև հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը՝ 24,5 %-ից դառնալով 21,7 %:
Մանրամասն
20/11/2015

Կարելի՞ է, չէ, մեկ անգամ էլ ռեալ ասել, որ վատ է

Կարելի՞ է, չէ, մեկ անգամ էլ ռեալ ասել, որ վատ է
Հարցազրույց ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի հետ:

- Կառավարությունը  գնաճին համարժեք ինչո՞ւ  չի բարձրացնում աշխատավարձերը, թոշակներն ու նպաստները:


- Որովհետև այսօր դրա համար գումար չունենք: Ասեք ինձ, թե ովքեր են շատ աշխատել, որ այդ աշխատանքի արդյունքը վերածենք հարկի, տանենք պետական բյուջե ու աշխատավարձերը բարձրացնենք: Սոցիալական վիճակը պատճառ չէ, հետևանք է: Չաշխատելու կամ աշխատելու հետևանք է:

- Ո՞վ է վատ աշխատում:

- Չգիտեմ:

- Ուրեմն իշխանություններն են վատ աշխատում: Չէ՞ որ Հայաստանում տնտեսական աճի տեմպերը նվազում են:

- Ես նման ցուցանիշներ չունեմ: ՀՀ-ում նախատեսվում է 2,2% զարգացում: Վարչապետը տվեց դրա բացատրությունը՝ մենք ուզում ենք, որ մեր թվերը լինեն ռեալ, կատարվող: Բյուջեի ծրագրավորման ժամանակ օպտիմիստական տեսակետից ենք շարժվել: Եթե հիմա ասենք 5 տոկոս աճ ու հետո այն չապահովենք, լա՞վ կլինի: Ավելի լավ չէ՞ ասենք 2,2% աճ ու այն կատարենք:
Մանրամասն
05/11/2015

Անկախ Հայաստանի աննախադեպ բյուջեն

Անկախ Հայաստանի աննախադեպ բյուջեն
Եկամուտները՝ 1 տրիլիոն 183 միլիարդ, ծախսերը՝ 1 տրիլիոն 374 մլրդ, դեֆիցիտը ՝ 190.74 մլրդ դրամ, տնտեսական աճը՝ 2,2 %, գնաճը՝ 4 %, հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը՝ 20,74 %: Սրանք 2016թ. պետական բյուջեի նախագծի հիմնական ցուցանիշներն են: Խորհրդարանական մշտական հանձնախողոները սկսել են հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի նախնական քննարկումը: Ընդ որում՝ դեֆիցիտի 120 մլրդ դրամը նախատեսվում է լրացնել արտաքին աղբյուրներից. կառավարությունը այլ պետություններից ու միջազգային կառույցներից 30,2 մլրդ դրամ դրամաշնորհ և 90 մլրդ դրամ վարկային միջոցներ է ակնկալում: 

Հայաստանի տնտեսական պատմության մեջ առաջին անգամ հաջորդ տարվա բյուջեի եկամուտները նախորդ տարվա նույն ցուցանիշից ավելի քիչ են սահմանվում:
Մանրամասն
03/11/2015
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Ամենաընթերցվածները

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter