Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

ԱԺ 5-րդ գումարման կառավարությունները

ԱԺ 5-րդ գումարման կառավարությունները
Կամ գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում

«Սա հեղափոխություն է, որը մենք կիրականացնենք ոչ թե հրապարակներում ու փողոցներում, այլ մեր մտածելակերպում»,- 2013-ի մայիսի 20-ին խոստանում էր վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ նախագահական ընտրություններից հետո հերթական անգամ ԱԺ հաստատմանը ներկայացնելով կառավարության ծրագիրը (մինչ այդ գրեթե նույնաբովանդակ մի ծրագիր ներկայացրել էր 2012-ի հունիսին՝ խորհրդարանական ընտրություններից հետո)։ Տիգրան Սարգսյանի հայտարարած հեղափոխությունն այդպես էլ չեղավ. Վանաձորի մանկավարժական համալսարանի ուսանողը մասնագիտական համապատասխան աշխատանք, մատչելի բնակարան եւ ավտոմեքենա չունեցավ, իսկ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքի թոշակառուն՝ բարձր թոշակ եւ որակյալ բուժօգնություն։ Իսկ ծրագիրն ինչ ծափահարություններով հաստատեցին ՀՀԿ ու ՕԵԿ պատգամավորները, երևի ավելորդ է հիշել:
Մանրամասն
25/10/2016

Մ. Մելքումյան. Ի՞նչ երաշխիք, որ այս կառավարությունն էլ նախորդների նման չի տապալվի

Մ. Մելքումյան. Ի՞նչ երաշխիք, որ այս կառավարությունն էլ նախորդների նման չի տապալվի
Հարցազրույց ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանի հետ: 

- Պարոն Մելքումյան, ինչպե՞ս եք գնահատում Կարեն Կարապետյանի կառավարության ծրագիրը:

- Սա կարելի է համարել տնտեսական բնույթի միջոցառումների ծրագիր: Ժամանակին ես նույնպես ասում էի, որ պետք է պարզ քայլերով ցույց տալ գործողությունների պլանը, թե մեկ կամ չորս ամսում ինչ է պետք անել: Այդ առումով ծրագիրն արժեվորում եմ: Բավական դրական քայլեր են նշվել՝ պարզեցնել, աջակցել, քննարկել, վերլուծել բիզնեսի խնդիրները: Այդ քայլերը հանգեցնելու են տնտեսության առկա վիճակի՝ ստատուս քվոյի ջարդմանը: Իսկ դա իր հերթին բերելու է այդ ստատուս քվոն կրողների հակազդեցությանը: Ունի՞ արդյոք կառավարությունն այն քաղաքական պաշտպանությունը, այն քաղաքական հենարանը, որ հակազդեցության դեպքում կարողանա առաջ շարժվել: Սա է խնդիրը:
Մանրամասն
23/10/2016

Կառավարության ծրագիրը կամ Կարեն Կարապետյանի թիմի տեսլականը

Կառավարության ծրագիրը կամ Կարեն Կարապետյանի թիմի տեսլականը
Հոկտեմբերի 20-21-ին վարչապետ Կարեն Կարապետյանը մոտ 10 ժամ անցկացրեց Ազգային ժողովի շենքում: 3 ժամ, ամբիոնի դիմաց, նա պատասխանեց կառավարության նոր ծրագրին վերաբերող պատգամավորների հարցերին, մնացած ժամանակը՝ լսեց մոտ 3 տասնյակ պատգամավորների ելույթները: Կառավարության ծրագիրը ընդունվեց 85 կողմ, 7 դեմ, 6 ձեռնպահ ձայնով: Կողմ քվեարկեցին ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունները, դեմ քվեարկելու մասին հայտարարեց ՀԱԿ-ը, ձեռնպահի մասին՝ ՕԵԿ-ը, ԲՀԿ խմբակցության ԲՀԿ-ական անդամները, նաև «Համախմբման» անդամները, Տիգրան Ուրիխանյանը, քվեարկությանը չմասնակցեցին: 

Կառավարության ծրագրի ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 23-ն է, բայց այն պետք է իրականություն դարձնել որքան հնարավոր է շուտ. ծրագրում այդպես էլ գրված է. րոպե առաջ իրագործել բարեփոխումներ՝ այդ գործում ներգրավելով և օգտագործելով Հայաստանի և հայության ողջ ներուժը: Նպատակը, ըստ էության, նորություն չէ. բարեփոխումների միջոցով հասնել քաղաքացու պաշտպանվածությանը, կենսամակարդակի բարձրացմանը, ապահովել նրա արժանապատիվ ներկան ու մեծացնել հավատը ապագայի նկատմամբ: Վարչապետը այս նույն նպատակը առավել հակիրճ ձևակերպելու մի քանի առիթ ունեցավ: Ասաց՝ ուզում են, որ մարդ «փող աշխատի, լավ ապրի, պաշտպանված զգա»: Այս ամենին հասնելու համար կառավարությունը կորդեգրի տնտեսության զարգացման ոչ ստանդարտ մոտեցումներ:
Մանրամասն
21/10/2016

Է'լ ավելի արդյունավետ կառավարում

Է'լ ավելի արդյունավետ կառավարում
Հայաստանի վարչապետերը սիրում են իրենց գործունեությունն սկսել կառավարության կառուցվածքի փոփոխությունից։ 1995 թվականի Սահմանադրությամբ՝ «կառավարության կառուցվածքը և գործունեության կարգը վարչապետի ներկայացմամբ սահմանվում է հանրապետության նախագահի հրամանագրով»: Ու հրամանագրով միշտ ներկայացվում էր կառավարության նոր կազմը՝ նոր կառուցվածքով։ 2005 թվականի Սահմանադրության փոփոխությունների ժամանակ մեզ համոզում էին, որ կառավարության կազմը պետք է հաստատվի օրենքով, որպեսզի արագ փոփոխություններ չլինեն։ Նույն այս տրամաբանությամբ նույն իրավաբանները նույն այս փոփոխությունը պահպանեցին նաեւ 2015- ի Սահմանադրության մեջ։ Սակայն մի բան է ասելը, մեկ այլ՝ անելը։
Մանրամասն
06/10/2016

Կախարդական փայտիկի և ոստիկանական մահակի արանքում

Կախարդական փայտիկի և ոստիկանական մահակի արանքում
Կամ Կարեն Կարապետյանն ԱԺ-ի հետ խոստանում է լինել «պարզ, բաց եւ անկեղծ»

Պետք են համակարգային փոփոխություններ, տնտեսության վիճակը չափազանց ծանր է. 10 տարուց ավելի հնչող այս խոսքերն անցած շաբաթ ասաց ոչ թե հերթական ընդդիմադիրը, այլ՝ Հայաստանի 14- րդ վարչապետը։ Թե ինչ պետք է անել ստեղծված իրավիճակում՝ Կարեն Կարապետյանը, ինչպես եւ այս խոսքերը 10 տարուց ավելի արտաբերող ընդդիմությունը, չգիտի։ «Մեկուկես օր է նշանակվել եմ եւ նոր եմ ծանոթանում մակրոտնտեսական ցուցանիշերին »,- ԱԺ-ում սեպտեմբերի 14- ին հայտարարեց նորանշանակ վարչապետը։
Մանրամասն
21/09/2016

Հանդիպման վայրը՝ Ազգային ժողով

Հանդիպման վայրը՝ Ազգային ժողով
Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի կառավարություն-պատգամավորներ հարցուպատասխանը առաջինն էր վարչապետ Կարեն Կարապետյանի համար: Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն ու որոշ նախարարներ ամենայն հավանականությամբ առաջին անգամ հանդիպում էին խորհրդարանի դահլիճում: Հարցուպատասխանի ավարտից հետո պատգամավորների նման՝ նրանք էլ «ոտքները կախ էին գցել»՝ դահլիճից դուրս գալուց առաջ վարչապետի ձեռքը սեղմելու համար:

Ազգային ժողով Կարեն Կարապետյանը մտավ լրագրողներից աննկատ, բայց շենքից դուրս գալիս նրանց հարցերից չխուսափեց: Նիստերի դահլիճ նրան ուղեկցեց Գալուստ Սահակյանը, բայց նիստի սկզբում նրան խորհրդարանի կողմից շնորհավորել մոռացավ: Շնորհավորել էր երևի նախապես, մինչև դահլիճ գալը, անձամբ: 

Թեպետ Կարեն Կարապետյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում հանրապետության նախագահը ներկայացրեց ՀՀԿ-ի խորհրդի նիստում, և նա համարվում է ՀՀԿ-ի թեկնածուն, նա հանրապետական չէ: Նրան այս պաշտոնում նախորդած 6 վարչապետները եղել են ՀՀԿ-ականներ, 7-րդը անկուսակցական էր՝ Արմեն Դարբինյանը:
Մանրամասն
14/09/2016

Քաղաքական կողմնորոշում՝ առանց քաղաքական քննարկումների

Քաղաքական կողմնորոշում՝ առանց քաղաքական քննարկումների

Կամ կմիանա՞ Հայաստանը «սառը պատերազմին»


Այս շաբաթ Ազգային ժողովը պետք է որոշի՝ մասնակցո՞ւմ է արդյոք Հայաստանը նոր սկսվող «սառը պատերազմին», թե՞ ոչ։ «Ես չեմ կարծում, որ մենք արդեն «սառը պատերազմի» մեջ ենք, այնպիսին, ինչպիսին էր մինչեւ 1989 թ.։ Սակայն մենք կարող ենք ունենալ «սառը պատերազմ», ուստի այժմ պետք է բոլոր միջոցները կիրառել ուկրաինական ճգնաժամը կարգավորելու համար»,- նոյեմբերի 29- ին «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը։ Սակայն արդեն տեսնում ենք, որ ուկրաինական ճգնաժամը վերածվում է երկարատեւ հակամարտության եւ այստեղ չեն պատրաստվում նահանջել ոչ Մոսկվան ու ոչ էլ Կիեւը, ոչ ռուսները ու ոչ էլ ուկրաինացիները, ոչ Ռուսաստանն իր սատելիտներով ու ոչ էլ՝ Արեւմուտքը։

Մանրամասն
30/11/2014

Ի՞նչ է սպասվում Հայաստանին ԵՏՄ անդամակցությունից հետո

Ի՞նչ է սպասվում Հայաստանին ԵՏՄ անդամակցությունից հետո
Parliamentmonitoring.am-ի զրուցակիցը Ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանն է:

- Պարոն Կարայան, Հայաստանը պատրաստվում է անդամակցել մի կառույցի, որի տնտեսական հզորության մոտ 80 տոկոսը բաժին է հասնում Ռուսաստանին, իսկ այդ երկրի տնտեսությունն օրեցօր անկում է գրանցում՝ ենթարկվելով արևմտյան խիստ պատժամիջոցների: Այս պայմաններում ԵՏՄ-ին անդամակցելն ի՞նչ բացասական ազդեցություն կունենա Հայաստանի վրա:

- Ինչո՞ւ եք անընդհատ ասում, որ ՌԴ-ն վատ վիճակում է, երբ իրենք տնտեսական աճ են կանխատեսում: Ես համաձայն չեմ այն տեսակետին, թե շատ վատ վիճակում է: Այդ կառույցին անդամակցելով՝ Հայաստանն արտահանման ավելացման և այլ հնարավորություններ է ձեռք բերելու:
Մանրամասն
26/11/2014

Հաջողակ դատապարտյալները

Հաջողակ դատապարտյալները
Կամ հաջողության դատապարտված կառավարության դեմագոգիան

Հայաստանի 13-րդ կառավարությունը դատապարտված է հաջողված լինել. ԱԺ-ում Հովիկ Աբրահամյանի կառավարության ծրագրի հաստատման ժամանակ այսպիսի միտք հնչեց։  13 թվին հանգիստ վերաբերվեք, որովհետեւ  այս կառավարությունն ամենափորձառուն է Հայաստանի նորանկախ պատմության մեջ։ Երբեւէ այսքան փորձառու նախարարներ չենք ունեցել։ Դեռ նախորդից մնացածներին թողնենք մի կողմ, քանի որ այս կառավարության հաջողության գրավականը նոր նախարարներն են, որոնք իրականացնելու են մի ծրագիր, որը, ինչպես վարչապետ Հովիկ Աբրահամյանը բնորոշեց, «իրատեսական, խստապահանջ և ականջալուր» է։
Մանրամասն
24/05/2014

Հրանտ Բագրատյանը կառավարությանը մի քանի ամիս ժամանակ է տալիս

Հրանտ Բագրատյանը կառավարությանը մի քանի ամիս ժամանակ է տալիս
Հարցազրույց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի հետ:

- Նոր ծրագրում ընդամենը մի քանի թվային ցուցանիշ կա՝ առաջիկա երեք տարիներին նվազագույն աշխատավարձը դարձնել 65 հազար  դրամ, աղքատությունը կրճատել 10 տոկոսով և տարեկան 5 տոկոս աճ ապահովել, որոնք առանձնապես բարձր ցուցանիշներ չեն: Այնուամենայնիվ, Ձեր կարծիքով Հայաստանում գոյություն ունեցող իրավիճակը կամ նույն կառավարության ծրագրի մնացած բոլոր դրույթները թույլ կտա՞ն, որ այդ ցուցանիշները կատարվեն:


- 5 տոկոս աճը հասանելի է, 65 հազար դրամ նվազագույն աշխատավարձը կիրագործվի, բայց 10 տոկոս աղքատության նվազեցումը խնդիր է, որովհետև իմ հաշվարկներով դրա համար մեզ պետք է 7,5 տոկոս տնտեսական աճ: Ծրագիրը 3 տարվա համար է, իսկ 10 տոկոսը նշանակում է յուրաքանչյուր տարվա համար 3 տոկոս աղքատության կրճատում: Վերջին 20 տարիների վերլուծությունը ցույց տալիս, որ մինչև 3-4 տոկոս տնտեսական աճը թույլ չի տալիս աղքատությունը կրճատել: Կրճատելը հնարավոր է 4 տոկոսից հետո: Հնարավոր է, որ տնտեսական աճը 5 տոկոսից ավելի կլինի, պարզապես ծրագրում գրված էր առնվազն 5 տոկոս:
Մանրամասն
23/05/2014
1 2 3
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Ամենաընթերցվածները

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter