Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

ԱԺ-ն ընտրեց Մարդու իրավունքների 4-րդ պաշտպանին

ԱԺ-ն ընտրեց Մարդու իրավունքների 4-րդ պաշտպանին

Արման Թաթոյանը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան ընտրվեց 96 կողմ, 7 դեմ ձայնով: Կողմ քվեարկելու մասին հայտարարել էին ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն: ԲՀԿ-ն և ՕԵԿ-ն որոշել էին, որ խմբակցությունները կքվեարկեն ազատ, ՀԱԿ-ը քվեարկությանը չմասնակցեց, «Ժառանգության» անունից քվեարկության մասին ոչինչ չհայտարարվեց: Թաթոյանին տրված կողմ ձայները իր նախորդի՝ Կարեն Ադրեասյանի կողմերից ավել էին 13-ով, դեմերը պակաս էին 5-ով: 

Ընտրվելուց հետո պաշտպանը խոստացավ, որ կայցելի անազատության մեջ գտնվող Գեւորգ Սաֆարյանին ու Վարդգես Գասպարիին:

Մանրամասն
23/02/2016

Պետաիրավական հանձնաժողովը ընտրեց ՄԻՊ թեկնածու

Պետաիրավական հանձնաժողովը ընտրեց ՄԻՊ թեկնածու
Փոփոխված Սահմանադրությունը կիրարկելու առաջին փորձը կատարեց Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովը: Փետրվարի 12-ի նիստում, ներկայացված 3 անուններից հանձնաժողովը, որպես մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու, ընտրեց Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանին, ում թեկնածությունն էլ կառաջադրվի Ազգային ժողովին ու կքննարկվի փետրվարի 22-ին մեկնարկող քառօրյայում: Մինչ Սահմանադրական փոփոխությունները՝ պաշտպանի թեկնածուն առաջադրվում էր պատգամավորների 1/5-րդի կողմից: 
Մանրամասն
13/02/2016

Գրեթե բացառում եմ ընդդիամդիր պատգամավորի առաջադրումը որպես ՄԻՊ թեկանծու

Գրեթե բացառում եմ ընդդիամդիր պատգամավորի առաջադրումը որպես ՄԻՊ թեկանծու
Հարցազրույց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի հետ: 

-Ձեր անունը մամուլում շրջանառվում է որպես Պաշտպանի հավանական թեկնածու:


-Ես էլ ասում եմ, որ իրականության մեջ գոյություն չունեցող ենթադրություններին չեմ պատասխանում:

-Իսկ ինչո՞ւ եք Դուք հայտնվել ԶԼՄ-ների «թիրախում». ի դեպ, ՄԻՊ-ի զեկույցի քննարկման ժամանակ հենց Դուք խոսեցիք Կարեն Անդրեասյանի հրաժարականի մասին: 

-Ես լրիվ ուրիշ բան եմ ասել: Ծանոթացել եմ նրա վերջին 3 զեկույցներին ու տեսել եմ, որ իր բարձրացրած հարցերի կապակցությամբ առաջընթաց չի արձանագրում: Հարցրել եմ՝ այդ արձանագրումներից հետո ցանկություն չի՞ առաջացել հրաժարական տալու: Ինքն էլ ասաց՝ ինձանից լավ իրավաբան չկա, ես լավ եմ աշխատում: Իմ ելույթի ժամանակ նույնիսկ ակնարկել եմ՝ չմտածեք, թե Ձեր աթոռին աչք ունեմ: Ծիծաղելի կլիներ պատկերացնել, որ մեր երկրում, որևէ ընդդիմադիր պատգամավորի հորդորին ենթարկվելով, Պաշտպանը պիտի հրաժարական տա:
Մանրամասն
02/02/2016

Պաշտպանը մտել է իշխանության տարածք

Պաշտպանը մտել է իշխանության տարածք
Հարցազրույց Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանի հետ: 

-Դժվար է հիշել ուրիշ որևէ դեպք, որ խորհրդարանական մեծամասնությունը այնպես քննադատեր իր իսկ ընտրած պաշտոնյայի գործունեությունը, ինչպես եղավ Մարդու իրավունքների պաշտպանի պարագայում: Ձեր կարծիքով՝ ո՞րն էր մեծամասնության այս պահվածքի պատճառը: 

-Ես այս օրերի քննարկումը առանձնահատուկ չէի համարի: Այն ընդհանուր առմամբ առողջ քննարկում էր, թեպետ սուբյեկտիվ էլեմենտներ կային: Դրանց չեմ ուզում անդրադառնալ: Ակնհայտ է մի բան. Պաշտպան Կարեն Անդրեասյանը իր պաշտոնավարման ընթացքում կարողացել է գործ անել, իհարկե, եթե նկատի ունենանք, որ այս համակարգում ընդհանրապես կարելի է ինչ-որ բան անել: Ուղղակի նրա զեկույցի քննարկումը առիթ էր՝ խոսելու ամեն ինչի մասին: ես իմ ելույթում էլ ասացի՝ նախ պետք է հիշել, թե ինչ ասել է պաշտպան: Նրա գործառույթն է արձանագրել մարդու իրավունքների հետ կապված խախտումներն ու ներկայացնել դրանք համապատասխան մարմիններին՝ գործադիր, օրենսդիր, իրավապահ: Այդ մարմինները պետք է կարողանան ընթացք տալ, շարունակել պաշտպանի արձանագրումները, այլ հարց է, որ դա չի լինում:
Մանրամասն
28/10/2015

Պաշտպանին պակասում է վճռականությունը

Պաշտպանին պակասում է վճռականությունը
Հարցազրույց ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանի հետ:

- Պարոն Ջհանգիրյան, ինչո՞ւ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին հորդորեցիք հրաժարական տալ: Կարծում եք՝ նա իսկապես ի զորու չէ՞ կրել այդ «ծանր բեռը»:

- Սա Պաշտպանի երրորդ զեկույցն է: Ես նախորդ տարիների զեկույցների ներկայացման ժամանակ ելույթով հանդես չէի եկել՝ մտածելով, թե առաջին կամ երկրորդ տարին է, և Պաշտպանը դեռ պետք է ուսումնասիրի իր ոլորտը, լիազորությունների շրջանակը, հարմարվի իր պաշտոնին, որպեսզի հասկանանք՝ լիարժեք կարողանո՞ւմ է տիրապետել իր լիազորություններին: Բայց նրա պաշտոնավարման չորսուկես տարին արդեն անցել է, ու տեսնում ենք, որ տրաֆարետային զեկույցներն ամեն տարի կրկնվում են: ՄԻ պաշտպանը, ունենալով լուրջ լծակներ, դրանք չի գործադրում:
Մանրամասն
27/10/2015

Ազգային ժողովում լսում են պաշտպանին

Ազգային ժողովում լսում են պաշտպանին
Կարեն Անդրեասյանը համոզված է, որ Պաշտպանը ոչ թե մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող ամենատարբեր խնդիրները լուծելու, այլ դրանք արձանագրելու ու պատգամավորներին ներկայացնելու համար է: Տարեկան զեկույցում նա անդրադարձել է այդպիսի 180 խնդրի՝ տարբեր ոլորտներից, բայց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը դժգոհ էր, որովհետև պաշտպանն իր ելույթում չխոսեց անցած տարի տեղի ունեցած բռնության դեպքերի մասին. խոսքը Արամ Մանուկյանի,Գևորգ Սաֆարյանի, Մանվել Եղիազարյանի և այլ դեպքերի մասին էր: Պաշտպանի պատասխանն անկեղծ էր. նախընտրել է խոսել այն հարցերի մասին, որոնց լուծումները գտնելը առավել հեշտ է, մատչելի: Մարդու իրավունքների պաշտպանության բազմաթիվ խնդիրներ, ըստ Կարեն Անդրեասյանի, մնում են չլուծված, որովհետև դրանք լուծելու համար չկա քաղաքական կամք ու քաղաքական համաձայնություն:
Մանրամասն
26/10/2015

Պաշտպանը 60 օրենսդրական փոփոխություն է առաջարկում

Պաշտպանը 60 օրենսդրական փոփոխություն է առաջարկում
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հոկտեմբերի 8-ին խորհրդարանին ներկայացրեց 2014թ. իր տարեկան զեկույցը՝ «2014թ. ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին»: Այս զեկույցը Ազգային ժողով է ներկայացվել դեռևս մարտ ամսին, մինչդեռ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այն քննարկման է դրել աշնանային նստաշրջանի երկրորդ քառօրիայի ավարտին:

Զեկույցն ավելի քան 500 էջ ծավալ ունի, բաղկացած է 7 բաժիններից և 34 ենթաբաժիններից: Պաշտպանն անդրադարձել է գրեթե բոլոր ոլորտներին ու գերատեսչություններին՝ նշելով ոչ միայն խախտումները, այլև այն օրենսդրական ու իրավական բացերը, որոնց արդյունքում իրավունքները սահմանափակվում են: Զեկույցում ներկայացված է 188 համակարգային խնդիր, դրանցից 60-ը, օմբուդսմենի գնահատմամբ, օրենսդրական կարգավորում է պահանջում: Կ.Անդրեասյանի խոսքով՝ այդ 60 խնդիրներից 20-ը կարող է լուծվել ավելի կարճ ճանապարհով՝ կառավարության որոշումներով: 40 խնդիրներն էլ առանձնացվել են, որպեսզի տրամադրվեն ԱԺ խմբակցություններին ու մշտական հանձնաժողովներին համափատասխան օրենքներում փոփոխություններ ու լրացումներ առաջարկելու համար: «40 խնդրանքով և 40 խնդրով եկել եմ ԱԺ. այն ակնկալիքով, որ առաջիկա ամիսներին մենք համատեղ ուժերով կկարողանանք դրանք լուծել»,- զեկույցը ներկայացնելիս հայտարարեց Կ.Անդրեասյանը:
Մանրամասն
10/10/2015

Ավանդական սահմանադրափոխություն

Ավանդական սահմանադրափոխություն
Կամ պատրանքներ ստեղծելու արվեստը

Հայաստանի նորագույն պատմության մեջ ձեւավորվում է սահմանադրափոխության ավանդույթը։ Ամեն տասը տարին մեկ հանրապետության նախագահն իրականացնում է սահմանադրական փոփոխություններ. 1995- ին ընդունվեց Հիմնական օրենքը, 2005- ին փոխվեց, եկավ 2015- ը… 

Թե ի՞նչ խնդիր է փորձում լուծել իշխանությունը այս փոփոխություններով եւ ի՞նչն էր խանգարում եղած Հիմնական օրենքում, որ լուծվեն երկրի առաջ ծառացած կարեւորագույն խնդիրները, այդպես էլ պարզ չէ։ Այնպես որ, թե ինչ խնդիր է լուծում իշխանությունը այս փոփոխություններով, կարելի է միայն գուշակել։ Սակայն զերծ մնանք գուշակություններից եւ անդրադառնանք գործընթացի նոր փուլին, որն սկիզբ առավ փոփոխությունների հակառակորդ ԲՀԿ արդեն նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի քաղաքական չեզոքացումից անմիջապես հետո։
Մանրամասն
17/03/2015

Օմբուդսմենն աջակցության կարիք ունի

Օմբուդսմենն աջակցության կարիք ունի
ԱԺ հոկտեմբերի 20-ին մեկնարկելիք քառօրյայի ընթացքում խորհրդարանը կշարունակի «2013թ. ՀՀ ՄԻ պաշտպանի գործունեության և երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» զեկույցի քննարկումը, որը սկսվել ու ընդհատվել է նախորդ քառօրյայի ընթացքում: Զեկույցում ՄԻՊ-ն անդրադարձել է Հայաստանի բոլոր գերատեսչություններին ու ոլորտներին, ներկայացրել է բազմաթիվ խախտումներ:

Խորհրդարանում ներկայացնելով փաստաթուղթը՝ Կարեն Անդրեասյանը հատուկ անդրադարձ կատարեց գլխավոր դատախազությանը և առողջապահության նախարարությանը, որտեղ, իր ներկայացմամբ, խախտումներն ավելի խորն են: Զեկույցի ներկայացումից հետո՝ հարցուպատասխանի փուլում, թե օմբուդսմենին, թե զեկույցը քննադատեցին իշխող Հանրապետական խմբակցության պատգամավորները: ՀՀԿ-ականներին դուր չէր եկել Կ.Անդրեասյանի՝ հատկապես գլխավոր դատախազությանն ու պատգամավորներին ուղղված քննադատությունը:
Մանրամասն
17/10/2014

Այլընտրանքային զինծառայություն. պատգամավորը պատրաստ է աշխատատեղ ստեղծել սահմանամերձ շրջաններում, միայն թե «աղանդավորները» գնան այնտեղ

Այլընտրանքային զինծառայություն. պատգամավորը պատրաստ է աշխատատեղ ստեղծել սահմանամերձ շրջաններում, միայն թե «աղանդավորները» գնան այնտեղ
Կառավարության՝ այլընտրանքային ծառայությանը վերաբերող առաջարկները միանշանակ չեն ընդունվում խորհրդարանում. ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը դեմ է կրոնական կազմակերպությունների անդամներին արտոնություն տալուն, իսկ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը մտածում է մարդկանց դավանանքի իրավունքի պաշտպանության մասին: 
Մանրամասն
25/04/2013
1 2
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Ամենաընթերցվածները

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter