Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Որոշ ուժեր փորձում են ձերբազատվել մարտիմեկյան ծանր բեռից

Որոշ ուժեր փորձում են ձերբազատվել մարտիմեկյան ծանր բեռից

Հարցազրույց Մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր առաջին հանձնաժողովի  նախագահ Սամվել Նիկոյանի հետ:

Պարոն Նիկոյան, չե՞ք կարծում, որ մինչև մարտի 1-ը չբացահայտվի, ՀԱԿ-ը պարտավոր է հարցը բարձրացնել և պահանջատեր լինել. ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկի տեսքով, հանրահավաքի կամ մեկ այլ միջոցառման և անկախ հանգամանքից, թե իշխանությունները դա գարնանային սրացում թե քաղաքական շահարկում կհամարեն:


- Համաձայն եմ, բայց առաջ դա անում էր միայն ՀԱԿ-ը: Հիմա նրանց միացել են նախկին կոալիցիայի անդամները, և նրանք էլ են դնում նույնպահանջները, իսկ ՀԱԿ-ը սա դրական է գնահատում: Նախկինում բարիկադների տարբեր կողմերում կանգնած մարդիկ հիմա միասին են այդ խնդրին անդրադառնում: Եթե այս տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա կգա մի պահ, որ միգուցե հանրապետականների՞ց էլ այնտեղ լինեն:

Մանրամասն
28/02/2014

Մարտիմեկյան հանձնաժողովի հարցը քննարկվեց, բայց չքվեարկվեց

Մարտիմեկյան հանձնաժողովի հարցը քննարկվեց, բայց չքվեարկվեց
Ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու երրորդ նախաձեռնությունը, որ քննարկվեց փետրվարի 24-27-ի քառօրյայի վերջին երկու օրվա ընթացքում, հեղինակել էր ՀԱԿ խմբակցությունը: Դրանով առաջարկվում էր ստեղծել ժամանակավոր հանձնաժողով՝ 2008թ. մարտի 1-2-ին իրավապահների գործողությունների հիմնավորվածությունն ու օրինականությունը ուսումնասիրելու համար: Հիմնական զեկուցող Գագիկ Ջհանգիրյանը հույս հայտնեց, որ իրենց նախաձեռնությունը կքննարկվի ոչ թե «Նաիրիտի», այլ գազային հանձնաժողովի հարցի նման. «Նաիրիտի» հանձնաժողովի հարցը մերժվել էր, գազինը՝ ընդունվել գրեթե բոլոր խմբակցությունների համաձայնությամբ: Մարտի 1-ի հանձնաժողով ստեղծելու հարցը, սակայն, քննարկվեց ինչպես «Նաիրիտինը»: Քննարկման ավարտին Գագիկ Ջհանգիրյանը արձանագրեց՝ ըստ էության քննարկում տեղի չունեցավ: 
Մանրամասն
27/02/2014

ՀՀԿ-ի միասնական քվեարկության վերջը գալու է

ՀՀԿ-ի միասնական քվեարկության վերջը գալու է

Հարցազրույց Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հետ:


-ՀԱԿ խմբակցությունը հայտարարել է մեծամասնության նախաձեռնած գազի հանձնաժողովը բոյկոտելու մտադրության մասին: Տպավորություն է, թե ՀԱԿ-ը չի ուզում միանալ ՀՀԿ-ի նախաձեռնությանը, որովհետև նրանք էլ մերժեցին ձերը: Այս ինքնանպատակ հակադրությունը կարո՞ղ է արդյունավետ լինել:
 

-Սա չի կարող ինքնանպատակ հակադրություն կոչվել, որովհետև մենք շատ կոնկրետ առաջարկ ենք ներկայացրել` հանձնաժողովը պետք է գործի բաց ու հրապարակային: Մեծամասնությունը ասում է, որ նիստերը պետք է լինեն փակ, իսկ փաստաթղթերը պիտի չհրապարակվեն: Նման գաղտնիության պայմաններում են ծնվել աննորմալ պայմանագրերը ու գները: Մենք այդ գաղտնիության դեմ ենք պայքարել ու հիմա խայծը կուլ տանք և գնանք փակ գործունեությա՞մբ զբաղվենք: 

Մանրամասն
22/02/2014

Հովիկ Աբրահամյանը պետք է կողմ քվեարկեր

Հովիկ Աբրահամյանը պետք է կողմ քվեարկեր
Մայիսի 20-ին Ազգային ժողովը   ձայների 47 կողմ, 57 դեմ և 2 ձեռնպահ հարաբերակցությամբ մերժեց  2008թ. մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող  ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ՀԱԿ խմբակցության պատգամավորների  հեղինակած  որոշման նախագիծը: Որոշմանը դեմ քվեարկեցին ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը: Ձեռնպահ քվեարկած պատգամավորներից մեկը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էր: 
Մանրամասն
19/05/2013

Քննե՞լ քննիչներին, թե՞ չքննել

Քննե՞լ քննիչներին, թե՞ չքննել
Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը դեռ 2012 թվականի դեկտեմբերին էր խոստացել դրական եզրակացություն տալ մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ խմբակցության որոշման նախագծին: Տարին փոխվել է,  անցել է 4 ամիս, բայց նախագիծը դեռ օրենքի ուժ չի ստացել, հանձնաժողովը չի ձևավորվել:  Ակնհայտ է, որ ՀՀԿ-ն խոստումը գործ դարձնելու դժվարություն ունի 
Մանրամասն
28/04/2013

ՀՀԿ-ն խոստումը կդրժի՞

ՀՀԿ-ն խոստումը կդրժի՞
2013 թվականի մարտի 15-ին Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացությույն տվեց ՀԱԿ խմբակցության հեղինակած նախագծին` «2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տասը անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, ոստիկանության աշխատակիցներին ու զինծառայողներին հրազենային ու այլ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերով ՀՀ ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության եւ ՀՀ գլխավ
Մանրամասն
13/04/2013

ՀԱԿ-ը հաշվի է նստում ՀՀԿ-ի հետ

ՀԱԿ-ը հաշվի է նստում ՀՀԿ-ի հետ
Խորհրդարանական մեծամասնությունը խոստանում է պաշտպանել  մարտիմեկյան դեպքերն ուսումնասիրող հանձնաժողով ձևավորելու ՀԱԿ խմբակցության առաջարկը, եթե հաշվի առնվեն իր  երեք հիմնական նախապայմանները: ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը դեմ չեն լինի հանձնաժողովի ձևավորմանը, եթե այն գործի առաջիկա նախագահական ընտրություններինց հետո, ձևավորվի խորհրդարանական ընդդիմության ու մեծամասնության հավասար ներկայացվածությամբ և եթե նախագծի հիմ
Մանրամասն
03/12/2012

ՀԱԿ խմբակցության նախաձեռնության ճակատագիրը կորոշվի դեկտեմբերի 3-ին

ՀԱԿ խմբակցության նախաձեռնության ճակատագիրը կորոշվի դեկտեմբերի 3-ին
ԱԺ «Հայ Ազգային կոնգրես» խմբակցության նոր նախաձեռնության ճակատագիրը կորոշվի երկուշաբթի, դեկտեմբերի 3-ին ԱԺ քառօրյայի մեկնարկից առաջ կայանալիք ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: ՀԱԿ խմբակցության անդամների հեղինակած որոշման նախագծով առաջարկվում է խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծել, որը կուսումնասիրի և կգնահատի 2008 թ. մարտի 1-2-ի իրադարձությունների առնչությամբ իրավապահ մարմինների ձեռնարկած գործողությունների, կայացրած որոշումների օրինականությունն ու հիմնավորվածությունը:
Մանրամասն
29/11/2012
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Ամենաընթերցվածները

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter