Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Աշնանային նստաշրջանից առաջ. ինչպե՞ս են պատգամավորները հանգստանում

Աշնանային նստաշրջանից առաջ. ինչպե՞ս են պատգամավորները հանգստանում
Մայիսին ձևավորված 5-րդ գումարման խորհրդարանն այժմ  արձակուրդում է:  ԱԺ նախագահին ու փոխնախագահներին ընտրելուց, մշտական հանձնաժողովները ձևավորելուց հետո պատգամավորները մեկ նստաշրջանի ընթացքում շուտափույթ մի քանի օրենքներ ընդունեցին (այդ թվում Սևանա լճից լրացուցիչ ջրառի մասին վիճահարույց օրենքը) և մեկնեցին արձակուրդ: Ամառային հանգստից  կվերադառնան սեպտեմբերին, և ինչպես «ԱԺ կանոնակարգ օրենքն» է նախատեսում, ԱԺ հերթական նստաշրջանը կգումարվի սեպտեմբերի երկրորդ երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 10-ին: Ամառային թեժ հանգստի շրջանում փորձեցինք պարզել, թե ժողովրդի ընտրյալներն ինչպես են անցկացնում արձակուրդը. նրանց մի մասը Հայաստանում է, մյուս մասն էլ երկրի սահմաններից դուրս, իսկ ոմանց համար էլ արձակուրդ պարզապես չկա:  

Հանրապետական կուսակցության համամասնական  ցուցակով խորհրդարան անցած
Տաճատ Վարդապետյանի համար ամառային արձակուրդները մշտապես անցնում են հայրենի Ջավախքում, «հայրական օջախում»: Այս տարի ևս բացառություն չէ: «Դա ոչ միայն ինձ համար արձակուրդ անցկացնել է, հանգիստ անցկացնել կամ վայելել է, նաև ուխտագնացության նման մի բան է, որտեղ ես լիցքավորվում եմ, որտեղ բացի ֆիզիկապես հանգստանալուց, նաև հոգևոր զարյադկա եմ ստանում», -ապրումներն է ներկայացնում պատգամավորը: Այս տարի մի փոքր զբաղված հանգիստ է լինելու, քանի որ ինչպես ինքն է ասում, իր հարազատ Փոքր Գոնդուրա գյուղում հայկական եկեղեցին են վերականգնում:

«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը ամառային արձակուրդն անցկացնելու է ծովի ափին, իսկ թե հատկապես որ մասում՝ չի ասում: «Մի տեղ կհանգստանամ էլի, կարևորը հանգիստն է: Իմ այս տարվա հանգիստը ոչնչով չի տարբերվելու նախորդ տարվա հանգստից. ես իմ ընտանիքի հետ լինելու եմ ծովին ավելի մոտ, որովհետև, ես միշտ ասում եմ, որ յոդի խնդիր ունեմ և այդ պատճառով էլ կլինեմ ծովին մոտ, որևէ տեղ, իմ ընտանիքի հետ», -ասում է տիկին Բիշարյանը:


Մյուս կին պատգամավորը՝ ընդդիամդիր «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը մեզ հետ զրուցեց իր աշխատասենյակում և ասաց, որ չի պատրաստվում մեկնել հանգստի: «Աշխատելու եմ, ի՞նչ հանգիստ». -ասաց տիկին Փոստանջյանը և նշեց, որ կան շատ գործեր աշնանային նստաշրջանին ընդառաջ:

Մեկ այլ ընդդիմադիր ԱԺ Հայ Ազգային կոնգրես խմբակցության անդա, Լյուդմիլա Սարգսյանի համար ևս հանգիստ չի լինելու: «Անկեղծ ասած այնքան խրված ենք տարբեր գործերի մեջ և հատկապես այս տղաների (նկատի ունի ՀԱԿ ազատազրկման դատապարտված ակտիվիստներին- հեղ.) գործով կայացրած վճռի համար այնքան անհանգստացած, որ նույնիսկ ժամանակ չենք ունենում մտածել, թե երբ և որտեղ պետք է մեր հանգիստն անցկացնենք: Ի տարբերություն իշխանությունների՝ մենք երբևիցե ժամանակ չենք գտնում հանգստի, այնպես որ հանգիստը նույնպես իշխանության մենաշնորհն է», -նկատեց տիկին Սարգսյանը: Այնուամենայնիվ պնդեցինք հարցը՝ այսինքն որևէ տեղ չի՞ մենկնելու տիկին Սարգսյանը: «Դեռ ոչ մի ծրագիր չունեմ: Չի բացառվում, որ մի քանի օրով միգուցե Ծաղկաձոր գնամ բարեկամուհուս մոտ, ընդամենը  դա: Գործերը թույլ չեն տալիս, և ես ինքս ինձ էլ թույլ չեմ տալիս ավելի երկար բացակայել քաղաքից, որովհետև բազմաթիվ խնդիրներ կան, որոնք լուծման են սպասում, առջևում էլ նախընտրական տարի է», -պատասխանեց ընդդիմադիր խմբակցության անդամը:

Էլ ավելի զբաղված է անցնելու դեռևս «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Բալասանյանի ամառային շրջանը. սեպտեմբերի 9-ին կայանալիք Գյումրու քաղաքապետի ընտրություններում նա առաջադրվել է որպես քաղաքապետի թեկնածու և նրա ամառն անցնելու է նախընտրական քարոզարշավներում: «Այդ պատճառով էլ Սամվել Բալասանյանն այս ամառ հանգստի չի մեկնի», -փոխանցեց Բալասանյանի օգնական Զոհրապ Եգանյանը: Ազգային ժողովի պատգամավոր Արագած Ախոյանի ամառային հանգիստն անցնում է Արևմտյան Հայաստանից Հայաստան ճանապարհորդությունների մեջ. բոլորովին վերջերս է եկել և պատրաստվում է նորից մեկնել: «Իմ հանգիստն անցկացնում եմ Արևմտյան Հայաստանում` Վանա լճում, Դիարբեքիրում, Մուշում: Մուշում շատ ընկերներ ունեմ, որոնք հայերեն մի բառ չգիտեն, բայց իրենք խոսում են իրենց հայկական պատկանելության մասին: Իմ ընկերն է Դիարբեքիրի քաղաքապետը, Վանի քաղաքապետը, ամբողջ քաղաքապետարանի մշակութային բաժնի աշխատակիցներ: Մի շարք մշակութային նախաձեռնություններ են համատեղ կազմակերպում», -ասաց Ախոյանը: Նա Արևմտյան Հայաստանում նաև հարց լուծող է. վերջերս Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցու երկաթյա խաչի վրա ինչ-որ իր է տեսել և իր խոսքով, միջնորդել է, որ այն անմիջապես հանեն: «Այդպես էլ եղավ և թերությունը վերացրին», -փոխանցեց պատգամավորը:
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները