Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Վերահսկիչ պալատը չի կարող ռևիզոր լինել. Մհեր Շահգելդյան

Վերահսկիչ պալատը չի կարող ռևիզոր լինել. Մհեր Շահգելդյան

-Հինգերորդ գումարման Ազգային ժողովի գործունեության առաջին տարին ավարտվեց:  Հանգիստ խղճո՞վ եք արձակուրդ գնումգո՞հ եք  ձեր խմբակցության աշխատանքից:

-Միշտ մտածում ես, որ կարելի է ավելին անել: Նույն մոտեցումը հիմա է: Բայց ընդհանուր առմամբ այս ընթացքում բավականաչափ բան արվել է՝ և օրենսդրական նախաձեռնությունների տեսանկյունից, և հարցապնդումների, հարցուպատասխանի, հայտարարությունների առումով: Եթե ասեմ 100 տոկոսանոց մաքուր խղճով, չէ, բայց հետագայում աշխատանքի ծավալը կավելացնենք: Չմոռանանք, որ տարին համընկավ նաև ընտրական գործընթացների հետ: Դրանից հետո խորհրդարանն ակտիվ էր 2012-ի բյուջեի կատարողականի, Վերահսկիչ պալատի հաշվետվության քննարկման  ժամանակ:

-Ի դեպ, ՎՊ հաշվետվության մասին. Ձեր խմբակցությունը ողջունեց հաշվետվությունը, քննադատեց, որ բյուջեից յուրացումներ են կատարվում: Հեղինե Բիշարյանը նույնիսկ նկատեց, որ բյուջեն «մեղրի բոչկա չէ», որ այնտեղից գումարներ յուրացվեն:  Այդ համատեքստում ինչպե՞ս եք գնահատում նախագահ Սարգսյանի՝ ՎՊ-ին ուղղված  քննադատությունը:
-Գիտեք, այստեղ մենք մեկնաբանելու խնդիր չունենք: Մենք կարող ենք ներկայացնել մեր մոտեցումները, իսկ մեր մոտեցումներն այն են, որ այո, պետք է իրապես վերահսկվի: Այնտեղ, որտեղ կան կոռուպցիոն երևույթներ, որտեղ կան խախտումներ, կա գանձագողություն, կան քրեորեն պատժելի արարքներ, ապա բնականաբար, պետք է օրենքով սահմանված կարգով մեղավորները պատժվեն: Երկրորդ խնդիրը՝ իմ մոտեցումն այն է, որ մենք պետք է կարողանանք տեսնել Վերահսկիչ պալատի գործունեության նշանակությունը նաև կանխարգելման համակարգերի ձևավորման տեսանկյունից: Այդ ուղղությամբ անհրաժեշտ են լինելու օրենսդրական քննարկումներ, որոնք թույլ կտան ստեղծել նոր մեխանիզմներ՝ ֆինանսական կառավարման բարելավման համար: Մասնավորապես, խոսքը ոլորտներում ոչ միայն վերահսկողության ուժեղացման, այլև ներքին մեխանիզմներ ներդնելու մասին է, որոնք հակակշիռների համակարգով կարողանանք բացառել նման խախտումները:

-Համաձա՞յն եք նախագահի այն գնահատականի հետ, որ Վերահսկիչ պալատն, ըստ էության, ռևիզորի դերում  է հանդես գալիս ու անցնում է իր լիազորությունների սահմանները:
-Հանրապետության նախագահի մոտեցումն այն է, որ Վերահսկիչ պալատը չպետք է լինի «Օբեխեսե»-ի նման կառույց: Մեր կարծիքն այն է, որ եթե խոսվում է այդքան գանձագողության մասին, պետք է հասկանալ իրավիճակը և տեսնել, թե իրականում որն է Վերահսկիչ պալատի դերը: Ի սկզբանե, այո, Վերահսկիչ պալատը չի կարող լինել ռևիզոր: Մյուս կողմից՝ այն, ինչ որ ասվում է, բնականաբար պետք է ստուգվի ու արվի շատ թափանցիկ:

-Այնուամենայնիվ, պարոն Շահգելդյան, ՎՊ-ն անցե՞լ է իր լիազորությունների սահմանը:
-Տեսեք, Վերահսկիչ պալատի ծրագիրը հաստատվել էր, ուրիշ բան է, որ ինքը (ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը-հեղ.) պետք է մնար զուտ վերհանումների ու ներկայացման շրջնակներում: Եվ այն, ինչ գտնում են, որ քրեորեն պատժելի արարք է, միանգամից պետք է գնար դատախազություն:

-Վերահսկիչ պալատի հաշվետվության քննարկման ժամանակ ՎՊ-կառավարություն հակամարտությունն ակնհայտ էր: Դուք ընդունո՞ւմ եք, որ նման հակամարտություն կա:
-Ես հակամարտություն չեմ տեսնում, ուղղակի բուռն քննարկում էր: Ազգային ժողովը հրապարակային մարմին է, և դրական է այն, որ բաց ու պարզ խոսում են խնդիրների մասին: Բովանդակային իմաստով ճիշտ են այդպիսի քննարկումները, բացահայտումները պետք է շարունակվեն:

-Համաձա՞յն եք այն որակմանը, որ բյուջեից գումարներ են «լափում»: -Սոցիալական ապահովության, գնումների ոլորտների գործերով  արդեն իսկ դատական գործընթացներ են ընթանում: Այս հաշվետվությունը դատախազությունում է, թող քննվի: Պարզ երևում է, որ գանձագողություն եղել է: Դրանք քրեական, դատական գործեր են, որոնց վերաբերյալ վերջնական եզրակացություն կլինի իրավական հարթության մեջ:

-Ձեր խմբակցությունը տասնյակից ավելի օրինագծեր է ներկայացրել, սակայն դրանց գերակշիռ մասը օրակարգ այդպես էլ չի մտել: Տպավորություն է, որ ինքնանպատակ եք աշխատում՝ լինելով կոալիցիոն կառավարության կազմում:
-Համաձայն չեմ Ձեր գնահատակնների հետ: Նախ և առաջ, մեծ թվով օրինագծեր կան, որոնք ընդունվել են, կան մոտեցումներ, որոնք ամրագրվել են կառավարության ծրագրում՝ ավանդների հետ կապված խնդիրներ, նոր ծնվող երեխաներին տրվող միանվագ գումարների ու մանկապարտեզների հետ կապված ծրագրեր: Իհարկե, կան օրինագծեր, որոնք շրջանառության մեջ են դրված, և մենք աշխատելու ենք, որ դրանք ևս ընդունվեն: Իհարկե, կուզենք, որ շատ ավելին ընդունվեն, բայց պետք է նաև հասկանալ, որ մենք ունենք վեց պատգամավոր:

-
Պարոն Շահգելդյան, խորհրդարանական ընդդիմությունը պարբերաբար ներկայացնում է օրինագծեր, որոնք ակտուալ են, սակայն չեն ընդունվում: Ինչպե՞ս եք դրան վերաբերվում:
-Միշտ չէ, որ  այդպես է, ընդդիմության կողմից ներկայացված օրենքներ էլ են ընդունվել:

-Հա՞, որոնք են դրանք:
-Կան մի քանի հատ. Դաշնակցությունից Բաբայանը օրինագիծ էր ներկայացրել...Միգուցե, ճկուն լինելու դեպքում  որոշ օրենքներ հնարավոր լինի անցկացնել:

-Այսինքն, ընդդիմության ներկայացրած օրենքների նախագծերը ճկուն չ   ե՞ն:
-Չէ: Ես անձամբ կարծում եմ, որ կարելի է երկկողմանի ճկունություն ցուցաբերել և փորձել կոնսենսուսի գալ: Կոնկրետ օրենսդրական նախաձեռնությունների մասով համագործակցություն հնարավոր է:

-Ըստ Ձեզ, ո՞րն է այս մեկ տարվա ընթացքում խորհդարանի քննարկած ամենակարևոր հարցը:
-Բազմաթիվ կարևոր հարցեր են եղել: Ամենակարևոր հարցը իմ կարծիքով 2013 թվականի բյուջեն էր, 2012 թվականի բյուջեի կատարողականը և 2012 թվականի Վերահսկիչ պալատի հաշվետվությունը:

-Իսկ ո՞րն էր այն օրինագիծը, որի ընդուոնւմը կարևոր էր:
-Իմ կարծիքով, կարևոր էր հաստատագրված վճարների մասին օրենքում կատարվաած փոփոխությունը, որը վերաբերում էր տասնյան հազարավոր մարդկանց, նաև նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին օրինագիծը: Բարձրացումը, ճիշտ է, մեծ  չէր, բայց քայլ առաջ էր:

-Խորհրդարանի մեկամյա գործունեության ընթացքում Ձեզ հաջողվե՞լ է ի կատար ածել ձեր ծրագրի 1/5-րդ մասը:
-Կարող եմ ասել, որ մեզ մոտավորապես հաջողվել է մեր ծրագրի մեկ-հինգերորդը իրականություն դարձնել, հատկապես, կարողացել ենք կառավարության ծրագրում սոցիալական ոլորտին վերաբերող բազմաթիվ կետեր ամրագրել:

-Չընդունված կարևոր հարցը ո՞րն էր:
-Դրանք մի քանիսն են, բայց իմ կարծիքով, կարևորը սուպերմարկետների մասին օրինագիծն է:

Քվեարկության պատմություն

Շահգելդյան Մհեր Լեւոնի

Անուն Խմբակցություն Կողմ Դեմ Ձեռնապահ Չի քվեարկել Բացակա Հարցեր Ելույթներ
Շահգելդյան Մհեր «Օրինաց երկիր» 546 60 156 102 99 159 107
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները