Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Ով, ինչքան, ինչպես

Ով,  ինչքան, ինչպես
Ազգային ժողովի ամենաշատ «կողմ» քվեարկած խմբակցությունը «Օրինաց երկիրն» է` 89.02%. ՀՀԿ-ի «կողմ» քվեարկությունները կազմում են խմբակցության բոլոր քվեարկությունների 86%-ը: Ըստ parliamentmonitoring. am-ի վիճակագրության` ամենաքիչը «կողմ» է քվեարկել ՀՅԴ-ն` 18%, փոխարենը, այս խմբակցությունը առաջատար է իր «ձեռնպահ» քվեարկություններով` 41%: Հատկանշական է, որ խորհրդարանի կոալիցիոն խմբակցությունների` ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի «ձեռնպահ» քվեարկությունները փոքրաթիվ են այնքան, որ կայքում ներկայացված գրաֆիկական պատկերներում չեն երեւում ընդհանրապես, իսկ նրանց «դեմ» քվեարկությունները չեն կազմում 1%: Ոչ իշխանական խմբակցություններից ամենաշատ «դեմ» քվեարկածը ՀԱԿ-ն է` 21.21%, ամենաքիչը ԲՀԿ-ն` 4.04%:

Հետաքրքիր, բայց ենթադրելի է ԱԺ խմբակցությունների հաճախելիության պատկերը. ՀՀԿ-ի ու ՕԵԿ-ի պատգամավորները շատ քիչ են բացակայել` 5-8%, իսկ ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ, «Ժառանգություն» խմբակցություններից յուրաքանչյուրի բացակայությունը 20-25%-ի սահմաններում է: ԲՀԿ-ի ամենաշատ բացակայած պատգամավորը Գագիկ Ծառուկյանն է, ՀՅԴ-ինը` Վահան Հովհաննիսյանը, ՀԱԿ-ինը` Ստեփան Դեմիրճյանը: Ամենաշատ բացակայած պատգամավորների տասնյակում ՀՀԿ եւ ՕԵԿ անդամներ չկան: Փոխարենը բացառապես միայն հանրապետականներից ու ՕԵԿ-ականներից է կազմված ամենաշատ «կողմ» քվեարկած պատգամավորների տասնյակը` 9 ՀՀԿ, 1 ՕԵԿ: Ամենաշատ «ձեռնպահ» քվեարկածների տասնյակում 5-ը ՀՅԴ-ից են, ամենաձեռնպահը` Արծվիկ Մինասյանը, կան նաեւ ԲՀԿ եւ «Ժառանգության» անդամներ:

Միայն ընդդիմադիրներից է կազմված ամենաշատ «դեմ» քվեարկած պատգամավորների տասնյակը, այն գլխավորում է ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանը: Այս տասնյակում ՀԱԿ-ականները 6-ն են, կա 1 ՀՅԴ, 3 «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր:
Ամենաակտիվ պատգամավորների տասնյակը եւս գլխավորում է դաշնակցական Արծվիկ Մինասյանը: Տասնյակի 4 ՀՀԿ-ական պատգամավորներից առաջատարը Խոսրով Հարությունյանն է:

Ըստ parliamentmonitoring. am-ի` կայքի ամենահաճախ այցելված էջը ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանինն է: Այս տասնյակում են նաեւ Գագիկ Ծառուկյանը, Հովիկ Աբրահամյանը, Սամվել Ալեքսանյանը, Արծվիկ Մինասյանը:

Ազգային ժողովի ամենամեծ խմբակցությունը` 69 պատգամավորից կազմված ՀՀԿ-ն, տվել է 225 հարց, ունեցել 101 ելույթ: ՀՀԿ-ի համեմատ նկատելիորեն ցածր է 36 պատգամավորից կազմված ԲՀԿ խմբակցության ակտիվությունը` ընդամենը 44 հարց եւ 27 ելույթ: Սա այն դեպքում, երբ 5 պատգամավորից կազմված ՀՅԴ-ն ունեցել է 53 հարց ու 41 ելույթ, ՕԵԿ-ը, 6 պատգամավորով, 45 հարց, 31 ելույթ, ՀԱԿ-ը, 7 պտգամավորով, 40 հարց, 46 ելույթ: Ամենացածրը «Ժառանգության» ցուցանիշն է` 25 հարց, 23 ելույթ:
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները