Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Մենք կպաշտպանենք Զարուհի Փոստանջյանին

Մենք կպաշտպանենք Զարուհի Փոստանջյանին

Հարցազրույց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հետ: 

-Տիկին Զոհրաբյան, ինչպե՞ս եք գնահատում «գազային համաձայնագրի» քվեարկությունն ու դրանից հետո Ազգային ժողովում ստեղծված իրավիճակը:

-Այն, ինչ տեղի ունեցավ դեկտեմբերի 23-ին, աննախադեպ էր Ազգային ժողովի պատմության մեջ և այլ կերպ, քան խայտառակություն, որակել հնարավոր չէ: Ես՝ անգամ որպես լրագրող, որը երկար տարիներ լուսաբանել է խորհրդարանի աշխատանքը, չեմ հիշում մի դեպք, երբ խորհրդարանական մեծամասնությունն այդպես լայն ժպիտով ու ծափահարություններով արձանագրեր պետական դավաճանության փաստը:

-Նախ հայտարարվեց, որ համաձայնագրին կողմ է քվեարկել 77 պատգամավոր, հետո ճշտվեց, թե «կողմ» ձայները 72-ն են: Սա ինչպե՞ս կբացատրեք:

-Բացարձակ կարևոր չէ՝ 66 ձայնո՞վ վավերացվեց անարժանապատիվ այդ համաձայնագիրը, 72, թե՞ 77: Մի բան է հստակ ` Հայաստանի Հանրապետությունը նման համաձայնագիր չի վավերացրել: Եվ ինչքան էլ իշխանությունների ինտելեկտուալ փրկիչ Դավիթ Հարությունյանը փորձի իրավաբանական տերմինոլոգիայով և մանիպուլյացիաներով փրկել իրավիճակը, փաստը մեկն է` հաշվիչ հանձնաժողովը լեգիտիմ չի եղել: Բացարձակ կարևոր չէ` 66 գլուխ է հաշվել Սուքիաս Ավետիսյանը, ով այդ պահին որևէ լիազորություն չուներ, 72  թե՞ 77: Հայաստանի Հանրապետությունը նման համաձայանգիր չի վավերացրել, և մենք իրավական բոլոր միջոցներով վիճարկելու ենք այն, ինչ երեկ տեղի ունեցավ խորհրդարանում:

-Դավիթ Հարությունյանն ասում էր, որ Հաշվիչ հանձնաժողովի նախագահը հաշվելու տարրական գործողություն է կատարել, ինչը որոշում ընդունել,  քվորում ապահովել չի պահանջում : Այս բացատրությո՞ւնն եք մանիպուլյացիա համարում:

-Միանշանակ մանիպուլյացիա է: Ցավում եմ, որ Դավիթ Հարությունյանն իշխանությունների միակ ինտելեկտուալ ներուժն է, և երբ այս իշխանությունը նեղն է ընկնում, ապավինում է իրավական մանիպուլյացիա անելու նրա փառահեղ ունակությանը:

-Իսկ ՀՀԿ-ի նման շտապողականությունն արդյոք պայմանավորո՞ւմ եք Սերժ Սարգսյանի` դեկտեմբերի 24-ի մոսկովյան այցով:

-Դա արդեն երկրորդական, երրորդական հարց է: ՀՀ որևէ քաղաքացի, ՀՀ որևէ պատգամավոր չպետք է գնար նման քայլի, չպետք է վավերացներ նման համաձայնագիր: Իսկ թե ինչով էր պայմանավորված` Մոսկվա գնալով, Մոսկվայից գալով, ինչ-որ խոստումներով, ինչ-որ ստվերային պայմանավորվածություններով, դա  ինձ բացարձակապես չի հետաքրքրում: Ինձ հետաքրքրում է փաստը:

-Հայտարարություններ են հնչում այն մասին, որ այս իրավիճակում ոչ իշխանական խմբակցությունների պատգամավորները պետք է վայր դնեն մանդատները: Ինչպե՞ս եք վերաբերվում այս տեսակետին:

-Մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած ողջախոհ առաջարկ, բայց ՝ ոչ էմոցիոնալ տիրույթում: Եկեք խնդիրը սթափ քննարկենք` ի՞նչ է տալու մանդատը վայր դնելը, կորցնելու ենք այս ամբիոնը խորհրդարանում և միջազգային հարթակներում, կորցնելու ենք մարդկանց հուզող խնդիրները բարձրաձայնելու հնարավորությունը: Ես սա համարում եմ ոչ ճիշտ մեսիջ՝ ուղղորդված կոնկրետ շրջանակների կողմից: Վստահաբար կարող եմ ասել, որ եթե կայացվի ռեալ, սթափ որոշում մանդատները վայր դնելու մասին և եթե մենք հասկանանք, որ այս պահին դա միակ ռեալ ճանապարհն է, ապա «Բարգավաճ Հայատանը» նման խնդիր չունի` խմբակցությունում և ընդհանրապես համամասնական ցուցակում չի կարող գտնվել որևէ մեկը, որ ընդդիմանա այդ որոշմանը: Բայց կարծում եմ, որ այս սցենարը ձեռնտու է միայն իշխանություններին տոտալ բլոկադա ապահովելու համար:

-Ոմանց կարծիքով՝ պատգամավորների քարտերը վերցնելով՝ Զարուհի Փոստանջյանը քրեորեն պատժելի արարք է կատարել: Անգամ նշվում էր, որ Հովիկ Աբրահամյանն այդ հարցով դիմել է գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին:

-Հովիկ Աբրահամյանի մամուլի խոսնակը հերքել է` ասելով, որ ապատեղեկատվություն է: Ես վստահ եմ, որ Ազգային ժողովի նախագահը երբևէ նման քայլի չի դիմի: Եթե հանկարծ հանրապետական որևէ պատգամավոր քրեական պատասխանատվության ենթարկելու հարցով հանդես գա, մենք միանշանակորեն պաշտպանելու ենք Զարուհի Փոստանջյանին: Այստեղ երկու կարծիք լինել չի կարող: Դա մտահոգ քաղաքացու քայլ էր, խորհրդարանական մեծամասնությանը սթափեցնելու փորձ:

Հ.Գ Ազգային ժողովի հաշվիչ հանձնաժողովում ընդգրկված ոչ իշխանական խմբակցությունների  4 ներկայացուցիչները՝ Լյուդմիլա Սարգսյանը ՀԱԿ-ից, Տիգրան Ուրիխանյանը «Բարգավաճ Հայաստանից», Թևան Պողոսյանը «Ժառանգությունից» և Արծվիկ Մինասյանը ՀՅԴ-ից, այսօր հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, համաձայն որի՝ դեկտեմբերի 26-ին, ժամը 15-ին հանձնաժողովի արտահերթ նիստ են հրավիրում, որտեղ քննարկվելու է դեկտեմբերի 23-ի քվեարկության ժամանակ ձայների հաշվարկման օրինականության հարցը։ 


Քվեարկության պատմություն

Զոհրաբյան Նաիրա Վահանի

Անուն Խմբակցություն Կողմ Դեմ Ձեռնապահ Չի քվեարկել Բացակա Հարցեր Ելույթներ
Զոհրաբյան Նաիրա «Բարգավաճ Հայաստան» 483 74 173 98 136 86 82
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները