Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Ամեն մեկը քննադատելու իր պատճառներն ունի

Ամեն մեկը քննադատելու իր պատճառներն ունի

-Պարոն Ռուստամյան, ամանորյա տոներից հետո ամենաշատ քննարկվող ներքաղաքական թեման ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցն է, որտեղ նա քննադատել է վարչապետ Տիգրան Սարգսյանի` տարեվերջյան ասուլիսում հնչեցրած պատասխանը` հանրապետությունում շինարարության տեմպերի անկման մասին: Արդարացի՞ էր նրա քննադատությունը Ձեր կարծիքով:

- Ռոբերտ Քոչարյանը, ըստ էության, ասաց այն, ինչի մասին մենք խոսել էինք Ազգային ժողովում, երբ հարցապնդման միջոցով բարձրացրել էինք կառավարության անվստահության հարցը: Կառավարությունն իր ձախողումները բացատրող 3 պատճառ էր բերել. առաջինը շատ ծիծաղելի էր. բնակլիմայական պայմաններ, երկրորդը` ֆինանսական ճգնաժամն էր, երրրոդը` ստացած վատ ժառանգությունը: Իր գործունեությունը մասին խոսելիս` կառավարությունը, ցավոք, այսօր ևս չի կարողանում շրջանցել այս վատ ժառանգության սինդրոմը: Վարչապետը, բացատրելու փոխարեն, թե ինչու է շինարարության ոլորտում անկում գրանցվում, խոսում է պայթած փուչիկի մասին և տնտեսության զարգացման մեջ, որպես բաղադրիչ, չի կարևորում այս ոլորտը: Տպավորություն է, թե նա մոռացել է տնտեսության ոլորտների փոխկապակցվածության մասին:

-Այսինքն, Ռոբերտ Քոչարյանի արձագանքը հիմնավորվա՞ծ էր:


-Այո: Բոլոր 3 կետերը, որոնք նա նշել է որպես շինարարության անկման պատճառներ, գոյություն ունեն. պահանջարկ-առաջարկի տրամաբանությամբ պայմանավորված իրավիճակ, դժվարություններ հիպոտեկային շուկայում և երրորդը` արտագաղթ: Սեփական անհաջողությունների բուն պատճառները չտեսնելն ու ուրիշի հաջողությունները փուչիկ համարելը ողջամիտ մոտեցում չէ:

-Արտագաղթի ու երկրում տիրող ապատիայի մասին երկրորդ նախագահի քննադատության մեջ մաղձ ու չարախնդության երանգներ չկա՞յին:

-Ես չարախնդություն չեմ տեսել: Տեսել եմ վարչապետի գործունեությանը տրված խիստ գնահատական: Իր երկիրն ու պետությունը սիրող որևէ մարդ չի կարող առաջնորդվել որքան վատ, այնքան լավ տրամաբանությամբ:

-Իսկ ինչո՞ւ արտագաղթի ու ապատիկ իրավիճակի համար նորից վարչապետը դարձավ թիրախ:

-Որովհետև վարչապետն ինքն սկսեց, և նրան պատասխան տրվեց: Անպատասխան թողնելը կնշանակեր, որ նրա ասածը համապատասխանում է իրականությանը: Բնական հակազդեցություն է:

-Այսինքն, չե՞ք կիսում այն գնահատականները, թե Ռոբերտ Քոչարյանը վերադառնում է ակտիվ քաղաքականություն:

-Մեկ-երկու առիթով արված հայտարարություններով նման եզրակացություն անելը վաղաժամ եմ համարում: Իսկ ընդհանրապես, կարծում եմ, որ պետք է ողջունել, երբ և առաջին, և երկրորդ նախագահները երկրում տեղի ունեցող կարևորագույն իրադարձությունների, խնդիրների վերաբերյալ դիրքորոշում են հայտնում: Այսպես է իրական բանավեճ առաջանում ու հարստանում քաղաքական քննարկումների զինանոցը:

-Իսկ պատահականությո՞ւն է, որ խորհրդարանական ոչ իշխանական ուժերի քննադատությունը ևս, ինչպես երկրորդ նախագահինը, ուղղված է միայն վարչապետին:

-Չեմ կարծում, որ դրանք համաձայնեցված գործողություններ են: Ամեն մեկն իր դրդապատճառներն ունի: Ի վերջո, բնական քաղաքական պայքար է, և այդ տրամաբանության մեջ պետք է դիտարկել:

-Եվ վերջում, պարոն Ռուստամյան, էլի մեկ թեմա, որը ՀՅԴ-ի համար հրատապ դարձավ դարձյալ տարեվերջին, երբ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը նշանակվեց դեսպան Գերմանիայում: Արդեն որոշվե՞լ է, թե ՀՅԴ համամասնական ցուցակից ում է հասնելու ԱԺ պատգամավորի մանդատը:

-Դա ՀՅԴ Գերագույն մարմնի որոշելու հարցն է, որը դեռ չի քննարկվել: Մեր համամասնական ցուցակում կան Ազգային ժողովում աշխատելու փորձ ունեցող նախկին պատգամավորներ, այնպես որ ընտրության հարցում մենք դժվարություն չենք ունենա:

-Բայց մամուլում արդեն շրջանառվում է ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի անունը, ով, կարծեմ, պատգամավոր չի եղել:

-Նա էլ նախարար է եղել, սա ևս կարևոր փորձառություն է: Կքննարկենք, կտեսնենք:

Քվեարկության պատմություն

Ռուստամյան Արմեն Եզնակի

Անուն Խմբակցություն Կողմ Դեմ Ձեռնապահ Չի քվեարկել Բացակա Հարցեր Ելույթներ
Ռուստամյան Արմեն «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» 342 66 236 42 278 10 24
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները