Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Սեղանի շուրջ նստել ենք, բայց խնդիրներ չունենք

Սեղանի շուրջ նստել ենք, բայց խնդիրներ չունենք

Հարցազրույց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՄԻԱԿ անդամ Լևոն Մարտիրոսյանի հետ:

-Գլխավոր դատախազի` ԱԺ-ում հաղորդում ներկայացնելուն վերաբերող օրենսդրական փաթեթի լրամշակված տարբերակը, որպես գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչ, լիագումար նիստում ներկայացրեցիք Դուք, բայց այդ տարբերակը հանձնաժողովում չէր քննարկվել. նորմա՞լ էր դա:

-Նորմալ չէր, բայց դա հեղինակների գործն է, ու եզրակացությունը ներկայացնելիս ես ուշադրություն հրավիրեցի դրա վրա: Հանձնաժողովը, ամեն դեպքում, առաջին տարբերակին դրական եզրակացություն տվել էր, իսկ մինչև երկրորդ ընթերցում կա հնարավորություն նաև լրամշակված տարբերակի վրա աշխատելու:

-Առաջին տարբերակին կառավարությունը կտրականապես դեմ էր` պատճառաբանությամբ, թե դատախազությունը չի կարող քաղաքական մարմնին, այսինքն, ԱԺ-ին, հաղորդում ներկայացնել: Լիագումար նիստում, պարզվեց, որ գործադիրը ամբողջությամբ փոխել է իր դիրքորոշումը ու կողմ է: Ձեզ համար ընկալելի՞ էր գործադիրի դիրքորոշումների այս փոփոխությունը:

-Նախ` թվում էր, թե կառավարության եզրակացությունը պետք է դրական լիներ ի սկզբանե, քանի որ նախագիծը հեղինակել էին բոլոր խմբակցությունները: Ինքս անձամբ հանձնաժողովում քննարկման ժամանակ ասել եմ, որ ընդհանուր առմամբ կողմ եմ, որ դատախազը հաղորդում ներկայացնի, բայց դրանով խնդիր չի լուծվում, քանի որ այդ հաղորդումը վերջում չի քվեարկվելու: Այս սահմանափակումը նաև Սահմանադրությունն է դնում, հետևաբար, ես կարծում եմ, որ հարցը պետք է վերջնական լուծում գտնի սահմանադրական փոփոխությունների շրջանակում: Ինչ վերաբերում է կառավարության դիրքորոշման փոփոխությանը, ապա դա ինձ հետ կապ չունեցող հարց է, պետք է իրենց հարցնեք:

-Իսկ Ձեզ այդ փոփոխության պատճառը չի՞ հետաքրքրում:

-Ես հարցրեցի, պատասխան ստացա, որ Ազգայի ժողովի հետ քննարկել են, եկել են ընդհանուր եզրակացության, մինչև երկրորդ ընթերցում էլի կմշակվի: (Քննարկումն անցկացվել է ԱԺ նախագահի մոտ, նախագծի հեղինակների մասնակցությամբ):

-Հանձնաժողովում հարցի քննարկման ժամանակ ասացիք, թե խորհրդարանական մեծամասնությունը հաղորդումը քվեարկելուց պիտի չվախենա, քանի որ մեծամասնություն է, և միևնույն է, ամեն բան որոշվելու է այդ մեծամասնության քվեարկությամբ: Այդ դեպքում, ինչի՞ց վախենալով ՀՀԿ-ն, երբ որոշեց փոխել հաշվիչ հանձնաժողովի անդամների քանակը:

-Վախենալու հարց այստեղ չկա: Դա անհրաժեշտություն էր: Փոքրմասնությունը պետք է հասկանա, որ անհեթեթ գործողություններով անհնար է պայքարել իշխանության դեմ: Երբ մի պատգամավոր հավաքում է իր գործընկերների քվեարկության քարտերը, դրա դեմ մնացած բոլոր պատգամավորները պետք է գործեն: Մենք չենք կարող կռահել, թե ում գլխին ինչ կգա հաջորդ նիստին: Պետք է լուծումներ գտնեինք, և այդ լուծումը սա էր:

-Հայտարարությունների ժամին միմյանց վիրավորող ՀՀԿ-ական և ԲՀԿ-ական երիտասարդներին ԱԺ նախագահը խորհուրդ տվեց հարցերը քննարկել սեղանի շուրջ, սրճարաններում: Ձեր կարծիքով` նման քննարկումներով կարելի՞ է լուծել ՀՀԿ-ԲՀԿ տարաձայնությունները:

-Իհարկե, կարելի է: Ես թեև ՀՀԿ խմբակցության անդամ եմ, բայց ոչ ՀՀԿ-ական եմ, ոչ ԲՀԿ-ական, և իրավասու չեմ այդ կուսակցությունների անունից հանդես գալու: Իսկ ընդհանրապես բոլոր կուսակցությունների ներկայացուցիչներն էլ կարղ են սեղանների շուրջ նստել և խնդիրներ լուծել, ինչպես դա բազմիցս եղել է և լինում է:

-Իսկ պատահե՞լ է, որ այդպիսի սեղանների շուրջ նստեք երիտհանրապետականների հետ:

-Իհարկե, տասնյակ անգամներ:

-Այսինքն, կա՞ն խնդիրներ ՄԻԱԿ-ի և երիտհհկականների միջև:

-ՀՀԿ-ի երիտասարդության հետ մենք որևէ խնդիր չունենք: Մենք ՀՀԿ խմբակցության լիիրավ անդամներ ենք և ամենաքիչը խնդիրներ ունենք ՀՀԿ երիտասարդների հետ:

-Բայց ասում եք, թե եղել են դեպքեր, որ նստել ենք սեղանի շուրջ, ուրեմն, եղել են խնդիրներ:

-Սեղանի շուրջ նստել ենք, բայց խնդիրներ չեն եղել:

Քվեարկության պատմություն

Մարտիրոսյան Լեւոն Յուրիկի

Անուն Խմբակցություն Կողմ Դեմ Ձեռնապահ Չի քվեարկել Բացակա Հարցեր Ելույթներ
Մարտիրոսյան Լեւոն «Հայաստանի հանրապետական կուսակցություն» 834 7 2 6 115 30 16
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները