Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Տակտիկական առումով տարբեր մոտեցումներ կան, բովանդակային առումով` նույն հարթության վրա ենք

Տակտիկական առումով տարբեր մոտեցումներ կան, բովանդակային առումով` նույն հարթության վրա ենք

Ազգային ժողովի ոչ իշխանական չորս ուժերը՝ «Բարգավաճ Հայաստան», Դաշնակցություն, «Ժառանգություն» և ՀԱԿ խմբակցությունները, փետրվարի 12-ին դռնփակ նիստ են անցացրել և քննարկել են կառավարությանն ու վարչապետին անվստահություն հայտնելու հարցը: Քննարկումից հետո  «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը լրագրողներին տեղեկացրեց, որ որոշել են արտահերթ կարգով ԱԺ լիագումար նիստին կառավարությանն ու վարչապետին անվստահության հայտնելու նախագիծ ներկայացնել: Թեմայի շուրջ  Parliamentmonitoring-ը զրուցեց Ռ.Հակոբյանի հետ:

- Պարոն Հակոբյան, ո՞րն էր հանդիպման նպատակը, ի՞նչ հարցեր  քննարկեցիք և ի՞նչ որոշում կայացրեցիք:

- Սա մեր հերթական աշխատանքային հանդիպումն էր հերթական օրակարգով. դրված էր կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը, որը, կարծում եմ, արդեն բավականին երկար ժամանակ դարձել է քննարկման թեմա: Այդ առումով սեղանին դրված էր չորս նախագիծ, յուրաքանչյուր խմբակցություն ներկայացրել էր իրենը: Այսօր ընդամենը կարողացանք այդ նախագծերին ծանոթանալ և մեր տեսակետները հայտնել: Կարծում եմ, որ արդեն հաջորդ աշխատանքային հանդիպման ժամանակ վերջնական որոշման կգանք:

- Իսկ ինչպե՞ս էին կոչվում այդ նախագծերը՝ նախագիծ կառավարությանն անվստահություն հայտնելու մասի՞ն:

- Նախագծեր, որոնք վերաբերում էին ընդհանրապես իշխանափոխությանը և պետության մեջ վիճակ փոխելուն, բնականաբար՝ նաև վարչապետին անվստահություն հայտնելուն: Ուզում եմ անպայման շեշտել, որ բոլորիս մոտ կար հստակ ցանկություն, որ հանդես գանք միասնական օրակարգով: Եվ դա շատ ողջունելի է: Իհարկե, կան ուժեր, որոնք համառորեն պայքարում են, որ այս ձևաչափը չկայանա, և հասկանալ ի է, որ դա մտնում է քաղաքական տեխնոլոգիաների մեջ: Դա նկատի ունեցանք և պայմանավորվեցինք, որ քանի դեռ հարցը միասնական  ձևաչափով ներկայացնելը  վերջնական լուծում չի ստացել, դրա մասին առանձին մեկնաբանություններ չենք ներկայացնում: Պատճառն այն է, որ  անգամ ոչ էական  տարբերությունները երբեմն առիթ են դառնում, որ նման համագործակցության համար ոչ շահագրգիռ ուժերը փորձեն դրանք հակադրել միմյանց: Եվ դա վերջին օրերին նկատելի էր լրտվամիջոցներում:

- Կարո՞ղ եք հստակեցնել, թե ո՞րն է հանդիպման կամ ներկայացված նախագծերի հիմնական խնդիրը, իշխանափոխությո՞ւնն ընդհանրապես, թե՞ պարզապես վարչապետին անվստահություն հայտնելը:

- Երկու-երեք օր հետո արդեն կներկայացնենք ամբողջական, հստակ, միասնական փաստաթուղթը:

- Այսինքն քննարվում է և ընդհանուր իշխանափոխության, և վարչապետին անվստահություն հայտնելու հարցը:

- Ոչ, դրանք նույն օգանական միասնության մեջ են: Հիմնականում քննարկում ենք վարչապետին անվստահություն հայտնելու տարբերակը: Բայց կրկնում եմ, բովանդակային առումով ահագին համադրելու խնդիր կա: Չորս քաղաքական ուժերի նախագծերը միանման չէին, կային տարբերություններ:

- Ի՞նչը պետք է համեմադրեք, ինչի՞ շուրջ պետք է լինեն համադրությունները:

- Բովանդակության: Շատ հստակ է, որ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն` պատգամավորների մեկ երրորդի ստորագրությամբ հարցը պետք է ներկայացնենք խորհրդարանին: Ուրիշ ընթացակարգ մենք չենք տեսնում: Եվ խնդիրը վերաբերում էր բովանդակային հարցերը քննարկելուն:

- Կնշե՞ք այդ չորս նախագծերից մի քանի տարբերություններ:

- Կրկնում եմ, մենք պայմանավորվել ենք, որ մինչև վերջնական տեսքն ունենալը մեկնաբանություններ չտանք: Ես պարզապես պաշտպանում եմ այդ մոտեցումը:

- Այդ դեպքում կնշե՞ք գոնե «Ժառանգություն» խմբակցության նախագծի պահանջները:

- Դուք շարունակում եք իմ հարցը չընդունել: Եթե ես «Ժառանգության», ՀԱԿ-ը իրենց, ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն իրենց նախագծերից խոսեն, բա պայմանավորվածությունը որտե՞ղ է մնում:

- Ոչ իշխանական որոշ ուժեր ասում են, որ իրենք կողմ են իշխանափոխությանը, ՀՅԴ-ի ու «Ժառանգության» տեսակետը դեռ հստակ չէ: Այն այս նախագծով կհստականա՞:

- Այս չորս ուժերից կա՞ մեկը, որ իշխանափոխության մասին չեն խոսել:

- ԲՀԿ-ն ընդհանուր իշխանափոխության մասին չի խոսում, միայն վարչապետի հրաժարականի հարցն է դնում:

- Բնականաբար տակտիկական առումով տարբեր մոտեցումներ կան, բայց խորքում, բովանդակային առումով գտնվում ենք նույն հարթության վրա: Երբ որևէ տեղեկություն դուրս է գալիս, թեկուզ շատ անմեղ ձևակերպմամբ, փորձում են գտնել ու շահարկել որևէ անհասկանալի կամ չեղած հակասություն, որպեսզի ոչ իշխանական ուժերին տրամադրեն միմյանց դեմ: Առայժմ, ցավոք, իշխանությունը զբաղված է դրանով, փորձում է թեթև հակասություններ, թերություններ գտնել, որ հակադրի այդ ուժերին: Դրա համար մեր որոշումը շատ ճիշտ է, որ որևէ մեկնաբանություն չտանք, մինչև վերջնական որոշումը չկայցնենք:

- Պարոն Հակոբյան, իսկ Կառավարությանն ու վարչապետին անվստահություն հայտնելու հարցը արտահերթ կարգով ԱԺ օրակարգ մտցնելն ու քննարկելը ի՞նչ է տալու ոչ իշխանական ուժերին: Դժվար չէ ենթադրել, որ  նախաձեռնությունը լիագումար նիստում ընդամենը քննարկվելու է և չի ընդունվելու, քանի որ խորհրդարանական մեծամասնությունը դրան դեմ է քվեարկելու: Չե՞ք կարծում, որ այս պարագայում ձեր նախաձեռնությունն ընդամենը կառավարությանը քննադատելու փորձ է դառնում և ոչ ավելին:

- Ես այդպես չեմ կարծում, սա գործընթաց է, որը նպաստում է և քաղաքացիների ակտիվացմանը, և այս ուժերի համատեղ գործողության էլ ավելի սերտացմանը: Բայց եկեք իրադարձություններից առաջ չընկնենք և սպասենք միասնական օրակարգի հետագա զարգացումներին:

Քվեարկության պատմություն

Հակոբյան Ռուբիկ Կարապետի

Անուն Խմբակցություն Կողմ Դեմ Ձեռնապահ Չի քվեարկել Բացակա Հարցեր Ելույթներ
Հակոբյան Ռուբիկ «Ժառանգություն» 388 172 149 113 141 21 54
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները