Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Կառավարության հարցը՝ ապրիլի 28-ին

Կառավարության հարցը՝ ապրիլի 28-ին

ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ ու «Ժառանգություն» կուսակցությունների մարտի 19-ի հանդիպումը արդյունավետ էր. ի վերջո որոշվեց, որ ստորագրահավաք կկազմակերպեն եւ կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը արտահերթ կարգով կընդգրկեն ապրիլի 28-ի քառօրյայի օրակարգ: Մարտի 24-ի օրակարգում էլ, դարձյալ արտաահերթ կարգով, կառաջարկեն ստեղծել ևս մեկ ժամանակավոր հանձնաժողով, որը կուսումնասիրի, թե 2012-13 թվականներին կառավարությունն ու քաղաքապետարանը որքանով են ավելացրել բնակչության հարկային բեռը, իսկ մարտի 22-ին քառյակը կմասնակցի «Դեմ եմ» նախաձեռնության հանրահավաքին:

Մանրամասներ քառյակի առաջիկա անելիքների մասին ստորև ներկայացվող հարցազրույցում:

-ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» մոտ երկու ամիս հանդիպում էին, բայց միայն այսօր կառավարությանը անվստահություն հայտնելու միասնական որոշում կայացվեց: Կարելի՞ է ենթադրել, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մոտ տեղի ունեցած հանդիպումները նպաստեցին որոշման կայացմանը:

-Ես ոչ կուզեմ նսեմացնել, ոչ էլ չափազանցնել Գագիկ Ծառուկյանի դերակատարումը: Բոլոր քաղաքական ուժերն էլ հավասար ներդրում ունեցան, բոլորն էլ կառուցողական մոտեցում դրսևորեցին, և ունեցանք այսօրվա որոշումը:

-Ինչո՞ւ կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը չեք ընդգրկում մարտի 24-ի քառօրյայայի օրակարգ:

-Նախապատրաստվելու խնդիր կա. մասնավորապես, մենք որոշել ենք միաժամանակ ներկայացնել նաև սոցիալ-տնտեսկան և քաղաքական համակարգի փոփոխությունների ծրագիր, որի վրա դեռ աշխատում ենք:

-Մինչեւ ապրիլի 28-ը բավական ժամանակ կա. հնարավո՞ր է, որ մինչ դա ինչ-որ ազդեցությունների արդյունքում քառյակը հետ կանգնի իր որոշումից:

-Ես մեր քառյակի մասին շատ ավելի լավ կարծիքի եմ, քան թե Դուք:

-Քառյակի անդամ ուժերը պարբերաբար հայտարարում են, որ իշխանությունը խոչընդոտներ է ստեղծում: Չունե՞ք մտավախություն, որ այսօրվանից, երբ արդեն կա վերջնական որոշում կառավարությանը անվստահություն հայտնելու մասին, այդ խոչընդոտները ավելի նկատելի կլինեն:

Նրանք ազատ են իրենց քայլերը կատարելու մեջ: Ես կարծում եմ, որ իշխանությունը լուրջ վտանգ է տեսնում այս գործընթացում և, բնականաբար, ամեն ինչ անելու է՝ գործի դնելով իր հատուկ ծառայությունները, փորձելով պառակտումներ մտցնել, տարբեր այլընտրանքային քաղաքական գործընթացներ սկսել և այլընտրանքային քաղաքական ուժեր խաղի մեջ մտցնել: Այս բոլորը անելու են և դա նորմալ է:

-Իսկ բացառո՞ւմ եք, որ քառյակը պառակտելու փորձերը արդյունք տան:

-Ես որևէ նախադրյալ դրա համար չեմ տեսնում, մինչև հիմա իմ տեսածն այն է, որ քառյակի մեջ ավելի մեծանում է վտահության մթնոլորտը:

-Հաջողվե՞ց այդ մթնոլորտում պարզել, թե երբ ԲՀԿ-ի օրակարգում կընդգրկվի ամբողջական իշխանափոխության հարցը:

-Այդ հարցը կարող եք տալ ԲՀԿ-ին:

-Իսկ Ձեզ չի՞ խանգարում անորոշությունը այդ հարցում:

-Մեզ համար անորոշություն չկա, ուստի և չի խանգարում բացարձակապես:

-Ի վերջո, ամբողջական իշխանափոխության բերելո՞ւ է կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությունը:

-Աստված տա:

Քվեարկության պատմություն

Զուրաբյան Լեւոն Արամի

Անուն Խմբակցություն Կողմ Դեմ Ձեռնապահ Չի քվեարկել Բացակա Հարցեր Ելույթներ
Զուրաբյան Լեւոն «Հայ ազգային կոնգրես» 269 159 152 82 302 69 78
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները