Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն անակնկալ է մատուցել Հրանտ Բագրատյանին

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն անակնկալ է մատուցել Հրանտ Բագրատյանին

Մարտի 21-ին ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի ներկայացրած «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին oրինագծին: Նախագիծն առաջարկում է ֆիզիկական անձանց ավանդների հատուցման հետ միասին երաշխավորել նաև իրավաբանական անձանց ավանդների հատուցումը: Գործող օրենքը երաշխավորում է միայն ֆիզիկական անձանց ավանդների հատուցումը:

Որոշումն անսպասելի էր, քանի որ ընդդիմադիր պատգամավորների հեղինակած նախագծերը ԱԺ հանձնաժողովներում հիմնականում մերժվում են: Սովորաբար ընդդիմության նախագծերին բացասական եզրակացություն է տալիս նաև ՀՀ կառավարությունը: Վերոհիշյալ նախագծին կառավարությունը բացասական եզրակացություն չի ներկայացրել, նշել է, թե «ընդհանուր առմամբ դեմ չէ օրենքի նախագծով ներկայացված առաջարկությանը», սակայն միաժամանակ պատգամավորին հորդորել է առայժմ նախագիծը քննարկման չներկայացնել:

Հարցազրույց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի հետ:

- Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն առաջին անգամ դրական եզրակացություն տվեց Ձեր հեղինակած նախագծին, և այն ընդգրկվեց ԱԺ լիագումար նիստերի օրակարգ: Ինչպե՞ս եք մեկնաբանում այս որոշումը, հատկապես այն դեպքում, երբ կառավարությունը Ձեզ առաջարկել էր առայժմ ձեռնպահ մնալ դրա քննարկումից:

- Չեմ կարող որևէ կերպ բացատրել, որովհետև եթե տրամաբանությամբ դիտարկենք, ապա նման օրինագծերը մերժելը հեշտ չէ: Սա ակնհայտ կարևոր ու օգտակար օրինագիծ է և նշում է այն թերությունը, բացթողումը, որն առաջացել էր 2004թ. այդ օրենքը ընդունելուց հետո: Ընդունել են օրենք, որով երաշխավորում են միայն ֆիզիկական անձանց ավանդները, իսկ իրավաբանական անձինք մնացել էին գործընթացից դուրս: Սա առաջացրել էր դժգոհություն, որոշակի առումով առաջացրել էր նաև երկրից կապիտալի արտահոսք:

- Բայց կառավարության եզրակացության մեջ նաև նշվում է, որ փոփոխությունը կմեծացնի ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի ռիսկերը:

- Հանձնաժողովում քննարկման ժամանակ նման մտահոգություն չի հայտնվել: Իհարկե, սա ռիսկերը կմեծացնի, բայց չէ՞ որ նաև լրացուցիչ փող կբերի: Եթե համեմատենք այն փողը, որն այդ ռիսկերը կբերեն, կարող է էֆեկտը շատ ավելի մեծ լինի, և արդյունքում բանկային համակարգում ընդհանուր ռիսկերը նույնիսկ նվազեն:

- Ձեր կարծիքով՝ կառավարությունն ու Ազգային ժողովն ինչո՞ւ են անըդհատ բացասական եզրակացություն տալիս ու դեմ քվեարկում Ձեր և ընդդիմադիր այլ պատգամավորների ներկայացրած նախագծերին: Իսկ որոշ դեպքերում էլ նույն բովանդակության օրենքներն ու այլ առաջարկություններն իրենք են ներկայացնում և ընդունում:

- Նախ՝ այս օրինագիծը դեռ չեն ընդունել, դեռ երկար ճանապարհ ունենք գնալու: Գոյություն ունի ԱԺ կանոնակարգ օրենքը, և այս պահի դրությամբ  օրինագիծն ընդգրկված է մեծ օրակարգ: Եվ երկրորդը՝ եթե վերցնենք բուն տնտեսագիտությունը, ես չեմ կարծում, որ ընդդիմության շարքերում չկան կառավարության հետ մրցունակ տնտեսագետներ:

- Դուք որոշակի դժգոհություններ ունեիք ԱԺ կանոնակարգ օրենքի հետ կապված և ցանկանում էիք դրա որոշ դրույթները փոփոխության ենթարկելու նախագիծ ներկայացնել: Ինչի՞ մասին է խոսքը:

- Ընդդիմադիր պատգամավորների ներկայացրած նախագծերի համար պետք է լինի քննարկման հատուկ կարգ: Օրինակ, եթե ներկայացնում ես օրինագիծ, և կառավարությունն ու հանձնաժողովը դեմ են դրան, ապա նստաշրջանում դա քվեարկվում, չի ընդգրկվում օրակարգ ու վերջ: Այսինքն, այդ օրենսդրական նախաձեռնությունը պետք է մոռանաս: Ես առաջարկում եմ, որ` ոչ, պատգամավորը ՀՀ Սահմանադրությամբ օրենք ներկայացնելու իրավունք ունի: Եվ անկախ այն հանգամանքից, թե կառավարությունն այդ օրինագծին դեմ է, թե ոչ, այն պետք է մտնի նստաշրջան և անպայման որևէ ընթացակարգով քննարկվի: Կան մի շարք բաներ, որոնք ես կամփոփեմ, և աշնանը ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կներկայացնեմ: Մասնավորապես, երբ ստեղծվում է որևէ գործի քննության հանձնաժողով, կլինի Նաիրիտի գործը, գազի հանձնաժողովը, ղեկավարն անպայմանորեն պետք է լինի ընդդիմությունից: Ընդհանրապես ընդդիմության դերը նման կարգի գործառույթներում պետք է ուժեղացվի:

- Ընդդիմությունը  հաճախ է բարձրացնում այդ հարցը, բայց իշխանությունները մերժում են:

- Ինչ կարող եմ ասել: Եթե կմերժեն, ցավում եմ միայն:

Քվեարկության պատմություն

Բագրատյան Հրանտ Արարատի

Անուն Խմբակցություն Կողմ Դեմ Ձեռնապահ Չի քվեարկել Բացակա Հարցեր Ելույթներ
Բագրատյան Հրանտ «Հայ ազգային կոնգրես» 156 152 95 81 480 84 98
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները