Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Քառյակն ուղղորդվում է Օբամայի, Պուտինի, Հզբոլլահի կողմից

Քառյակն ուղղորդվում է Օբամայի, Պուտինի, Հզբոլլահի կողմից

Հարցազրույց Ազգային ժողովի «Ժառաանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի հետ:

-Ոչ իշխանական քառյակի վերջին հանդիպումից հետո ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ասաց, որ քառյակը մշակում է սոցիալ-տնտեսական բարեփոխումների ծրագիր՝ ապրիլի 28-ին ներկայացնելու համար: Այդ ծրագիրը ո՞ր փուլում է:

-Աշխատանքային: Մինչև ապրիլի 28-ը այն պատրաստ կլինի, բայց բացի սոցիալ-տնտեսաականից, այն կունենա նաև քաղաքական բաղադրիչ:

-Ի՞նչ է դա նշանակում:

-Նշանակում է, որ գործող կաառվարությանը պետք է նաև քաղաքական գնահատականներ տրվեն: Չի կարող կառավարության հրաժարականի պահանջը ինքնանպատակ լինել, պետք է նաև այլընտրանք առաջակվի:

-Նկատելի է, որ կառավարության անդամների վերջին օրերի ելույթները ագրեսիվ շեշտադրումներ ունեն: Որքանո՞վ է դա պայմանավորված կառավարությանն անվստահություն հայտնելու քառյակի որոշմամբ:

-Նկատելի ագրեսիվություն կա ընդհանուր քաղաքական դաշտում, ոչ միայն իշխանության կամ ընդդիմության: Ոչ իշխանական քառյակի միասնությունը ստիպում է, որ իշխանությունը փորձի ինչ-որ համարժեք քայլեր կատարել, բայց ընդհանուր առմամբ երկրում տիրող իրավիճակն է ագրեսիվություն առաջ բերում: Ես դա չէի պայմանավորի միայն քառյակի միասնությամբ կամ «Դեմ եմ» շարժման հաջողություններով: Լարվածությունը գուցե դեռ չի զգացվում, բայց կա և ինչ որ պահի կարող է նաև փողոց դուրս գալ:

-Ձեր և Խոսրով Հարությունյանի միջև վերջին օրերին տեղի ունեցած փոխադարձ վիրավորանքների պատճառը և՞ս երկրում տիրող լարվածությունն է:

-Անկեղծ ասած՝ ես միայն քաղաքական բառապաշար եմ գործածել: Եթե իշխանության ներկայացուցիչը իրեն թույլ է տալիս ասել, թե ընդդիմությունը միայն սև ակնոցով է տեսնում իրականությունը, այսինքն չի տեսնում, թե ինչ խնդիրներ կան, ապա ստիպված եմ ուղղակի արձանագրել, որ այդ պահվածքը երեսպաշտություն է: Իսկ նրա արտահայտությունը (Խոսրով Հարությունյանը քաղաքական իմպոտենտ էր անվանել իրեն քաղաքական դալտոնիզմի մեջ մեղադրողներին) քաղաքական դաստիարակության արդյունք է: Այս 25 տարիների ընթացքում ես զգացել եմ, որ մարդկանց մի տեսակ կա, որն ամեն պարագայում ձգտում է մնալ իշխանության, ու կապ չունի, թե որ ուժն է իշխում: Իշխանությանը մատուցած նրանց միակ ծառայությունը ընդդիմությանը քարկոծելն է:

-Ոչ իշխանական քառյակն առաջարկեց հերթական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցի քվեարկությունը հետաձգել մինչև ապրիլի 28-ը, այսինքն, ԱԺ նախագահին հաջողվե՞ց քառյակին բերել համերաշխության ձևաչափ:

-Ընդունելով ԱԺ նախագահի առաջարկը՝ մենք կօգտվենք ավելի մեծ հնարավորությունից ու խնդիրը կդարձնենք հասարակական քննարկման առարկա: Լսումներով հասարակական կարծիք է ձևավորվում:

-Այսինքն, Հովիկ Աբրահամյանի ասած այդ համերաշխության ձևաչափը խորհրդարանում գործո՞ւմ է:

-Աժ նախագահը պարտավոր է այդ ձևաչափը կիրառել: Այլ հարց , որ շատ շատերի մոտ դա չի ստացվում:

-Օրերս ԱԺ նախագահը ասել էր, թե չի կարծում, որ ԲՀԿ-ն երբևէ կպահանջի Սերժ Սարգսյանի հրաժարականը, իսկ Դուք մտածում եք, որ ԲՀԿ-ն, այնուամենայնիվ, կպահանջի՞:

-Իսկ Դուք կարծում եք, որ ԱԺ նախագահը պիտի ասեր, թե ԲՀԿ-ն պահանջելո՞ւ է նախագահի հրաժարականը: Ես նախընտրում եմ, որ ԲՀԿ-ին վերաբերող հարցերին պատասխանի հենց ԲՀԿ-ն:

-Մարտի 28-ին Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում նորից հանրահավաք է անելու: Քառյակի մյուս ուժերը դրան կմասնակցե՞ն:

-Մենք ունենք քառյակի ձևաչափով կազմակերպվող միջոցառումներ և միջոցառումներ, որ յուրաքանչյուրս առանձին է ծրագրում: Սա առանձին միջոցառում է, և պաշտոնական հրավեր որևէ ուժի չի արվել:

-Ավելին, Պարույր Հայրիկյանն էլ արդեն հայտարարել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ճիշտ չի անում նույն օրը, նույն հրապարակում հանրահավաք անելով, որովհետև ինքն էլ է այն տեղ հավաք կազմակերպելու:

-Յուրաքանչյուրն իր քաղաքական ծրագիրն ու օրակարգն ունի, թե ով ինչ հարց է փորձում լուծել այդ ծրագրով, կարծում եմ՝ ժողովրդի որոշելիք խնդիրն է:

-Եվ մի հարց էլ մարտի 22-ի հանրահավաքի մասին: Այդ օրը Ժիրայր Սեֆիլյանը լրատվամիջոցներին ասել էր, թե քառյակը ուղղորդվում է Բաղրամյան 26-ից: Որևէ կերպ կարո՞ղ եք հակադարձել:

-Ինչո՞ւ միայն Բաղրամյան 26-ից, նաև Օբամայից ու Պուտինից, Հզբոլլահից ու էլի շատերից: Իսկ ավելի լուրջ՝ ճիշտ ճանապարհ չէ քաղաքական դաշտում կայանալ ուրիշներին վարկաբեկելու հաշվին:

Քվեարկության պատմություն

Հակոբյան Ռուբիկ Կարապետի

Անուն Խմբակցություն Կողմ Դեմ Ձեռնապահ Չի քվեարկել Բացակա Հարցեր Ելույթներ
Հակոբյան Ռուբիկ «Ժառանգություն» 388 172 149 113 141 21 54
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները