Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում

Քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում

Հարցազրույց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության քարտուղար, էթիկայի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի հետ:

-Ինչո՞ւ էթիկայի հանձնաժողովը եզրակացություն չի ներկայացնում եզդիական ՀԿ-ներից ստացված դիմումի վերաբերյալ: Տպավորություն է, թե հանձնաժողովը փորձում է համոզել դիմողներին՝ հետ վերցնել դեռևս 2013-ի ավարտին ստացված դիմումը:

-Բացարձակ սխալ տպավորություն է: Ուղղակի քանի որ էթիկայի հանձնաժողովի նախագահ փոխվեց, որոշեցինք ավելի առարկայական ծանոթանալ հարցին, կարելի է ասել` գործը սկսեցինք սկզբից, չնայած բավական լուրջ աշխատանք էր տարվել: Որևէ ժամկետ չենք խախտել: Համոզելու կամ լեզու գտնելու խնդիր էլ չկա: Սա երկու բարեկամ ժողովուրդներին վերաբերող խնդիր է, որը շատ ավելի լուրջ է, և չենք ուզում, որ որևէ թյուրիմացություն վտանգի այն:

-Այսինքն, հնարավո՞ր է՝ ժողովուրդների բարեկամությունը չվտանգելու համար էթիկայի խախտումը անտեսվի:

-Ցանկացած որոշում էթիկայի հանձնաժողովը կայացնելու է օրենքի տառին համապատասխան:

-Ժողովուրդների բարեկամությունը այստեղ դեր չի ՞ խաղա:

-Ժողովուրդների բարեկամությունը այնքանով դեր կխաղա, որ ոչ թե օրենքի տառին նայելով ենք անմիջապես որոշումը կայացնում, այլ փորձում ենք լսել ու ավելի խորքային հասկանալ: Վերաբերմունքը շատ ավելի լուրջ է, քան միայն օրենքի տառին հետևելով որոշում կայացնելը:

-Ե՞րբ է տեղի ունենալու հանձնաժողովի հերթական նիստը. դրա ընթացքում եզրակացություն ներկայացվել՞ու է:

-Հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա մյուս շաբաթվա ընթացքում, բայց դիմումի վերաբերյալ եզրակացություն չի ներկայացվի, որովհետև դեռ մեկ-երկու գործողություն պետք է արվի՝ ամբողջական պատկեր ունենալու համար:

-Պարոն Սահակյան, ոչ իշխանական քառյակը ամիսներ շարունակ խոսում էր Տիգրան Սարգսյանի հրաժարականի մասին, ինչը արրդեն փաստ է: Կարելի՞ է արձանագրել, որ քառյակի գործունեության արդյունքում Տիգրան Սարգսյանը հրաժարական տվեց վարչապետը պաշտոնից:

-Ես հասկանում եմ, որ որոշ անգործունակ քաղաքական գործիչներ փորձում են երկրում տեղի ունեցող այս կամ այն իրադարձությւոնները վերագրել իրենց: Հենց նրանք են այդպես մտածողնեերը՝ իլյուզիաներով, պատրանքներով ապրող մարդիկ:

-Այդ դեպքում ո՞րն էր վարչապետի հրաժարականի պատճառը:

-ՀՀԿ մամլո քարտուղարն ասաց, որ պատճառը եղել է անձնական: Թե անձնականի մեջ որ բաղադրիչն է դրված՝ սկսած առողջականից մինչև գործնականը, չեմ կարող ասել: Քառյակը ընդամենը փորձում է անել ամեն ինչ՝ իր վարկանիշը այս իրադարձության արդյունքում բարձրացնելու համար:

-Հնարավոր՞ համարում եք կոալիցիայի ընդլայնումը:

-Անձամբ ինձ համար՝ շատ ավելի կարևոր ու արժեքավոր է, որ ազգային համաձայնությունը կայանա ծրագրային դրույթների շուրջ և ոչ թե պորտֆելների: Կոալիցիոն կառավարման պատմությունը ցույց է տալիս, որ երբ ինչ-որ խնդիրներ են լինում, կոալիցիա մտած ոորոշ ուժեր դուրս են գալիս և սկսում եմ իշխանությանը փնովել, սևացնել համատեղ աշխատանքը, ու արդյուքնում պատասխանատվությունը նորից մնում է ՀՀԿ-ի ուսերին: Շատ ավելի կարևոր է, որ համախմբումը լինի ծրագրային դրույթների, ազգային գաղափարներրի շուրջ, սա ավելի կարևոր է, քան կոալիցիայի ընդլայնումը:

-Այսինքն, Դուք բացառո՞ւմ եք, որ համապատասխան իրավիճակում, եթե հարկ համարեն, այդ ուժերը կարող են դուրս գալ նաև ազգային համաձայնության ձևաչափից:

-Չեմ բացառում, բայց այդ ձևաչափը ենթադրում է համագործակցություն, որի մեջ տվյալ ուժը հանձն է առնում պատասխանատվություն կոնկրետ ոլորտների համար: Իսկ ինչ վերաբերում է ՀՅԴ-ի կամ ԲՀԿ-ի՝ կառավարության մաս կազմելուն, ապա, քանի որ քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվոում, ուրեմն, դա էլ կարող է հնարավոր դառնալ:

Քվեարկության պատմություն

Սահակյան Հովհաննես Միշայի

Անուն Խմբակցություն Կողմ Դեմ Ձեռնապահ Չի քվեարկել Բացակա Հարցեր Ելույթներ
Սահակյան Հովհաննես «Հայաստանի հանրապետական կուսակցություն» 932 9 1 16 5 9 21
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները