Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Ոչ ստիպում ենք, ոչ էլ խնդրում

Ոչ ստիպում ենք, ոչ էլ խնդրում

Հարցազրույց Հանրապետական խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի հետ:

- Պարոն Ավետիսյան, ի՞նչ մարտահրավերներ են կան նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և նրա գլխավորած կառավարության առջև: Եվ արդյոք նա կարո՞ղ է լուծել այդ խնդիրները:

- Բնական է՝ ով էլ լինի մեր վարչապետը, առաջին հերթին պետք է իրականացնի ՀՀ նախագահի և Հանրապետական կուսակցության ծրագիրը: Բայց այս փուլում մենք ունենք ծանրացած խնդիրներ, տարբեր հարցերի նկատմամբ հասարակության որոշակի դժգոհություն, սոցիալական ծանր վիճակ: Հիմա կարծում ենք, որ Հ.Աբրահամյանն այն մարդն է, ով անցնելով պետական շատ կառույցներով՝ լավ տիրապետում է իրավիճակին և կառավարության նոր կազմով, նաև բոլորիս օգնությամբ կկարողանա լուծել առկա կնճռոտ խնդիրները:

- Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն այդ մարդը չէ՞ր:

- Տիգրան Սարգսյանը երկրի կյանքում բավական ծանրակշիռ դերակատարում է ունեցել, բայց քանի որ արդեն հրաժարական է տվել, իսկ խնդիրներ դեռ շատ կան, այդ պատճառով էլ ասում եմ, որ Հ.Աբրահամյանը կարող է բոլորիս օգնությամբ տալ դրանց լուծումը:

- Համաձա՞յն եք Ձեր կուսակից Սամվել Նիկոյանի հետ այն հարցում, որ Տ.Սարգսյանի հրաժարականը օլիգոպոլիայի հաղթանակն էր:

- Ամեն մեկն իր կարծիքն ունի: Վարչապետը պետությունն է ներկայացնում, և օլիգոպոլիան երբևիցե չի կարող պետությանը հաղթել:

- Համաձա՞յն եք, որ նախկին վարչապետը հրաժարական տվեց ոչ իշխանական քառյակի գործունեության կամ ճնշման ազդեցության տակ:

- Տ.Սարգսյանի թիկունքին կանգնած է իշխող կուսակցությունը, այսինքն՝ այնպես չէ, որ «հրաշալի քառյակի» համագործակցությունից վարչապետը վախեցավ և հրաժարական տվեց: Պարզապես մարդն այլևս չցանկացավ աշխատել:

- Կարծիք կա, որ Հ.Աբրահամյանը վարչապետ նշանակվեց ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի հետ կոնսուլտացիաների ընթացքում ձեռք բերված փոխհամաձայնության արդյունքում:

- Ես այդպես չեմ կարծում: Ճիշտ է՝ նախագահն այդ կուսակցությունների հետ հանդիպել է, բայց առաջին հերթին ՀՀԿ-ն ինքն է որոշում կայացրել, հետո նոր խորհրդակցել մյուսների հետ: Բա ինչպե՞ս է, որ այդ կուսակցություններն այսօր չեն ուզում լինել Հ.Աբրահամյանի կողքին:

- ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի հետ քննարկումները դեռ շարունակվում են: Ձեր նախկին գործընկերների հետ նորից կոալիցիա կազմելու անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք:

-Սովորաբար, երբ մի անգամ կոալիցիա կազմում են ու հետո առանց պատճառի լքում այն, կարծում եմ՝ իմաստ չունի երկրորդ անգամ նույն քայլին գնալ: Բայց եթե այդ ուժերը ցանկություն կունենան համագործակցել նոր կառավարության և իշխող կոալիցիայի հետ, մենք դեմ չենք լինի:

- ԲՀԿ-ն հայտարարել է, որ չի պատրաստվում կառավարության մաս կազմել: Տպավորություն է, թե Ս.Սարգսյանն ու ՀՀԿ-ն ավելի շահագրգիռ են, այդ ուժերը կոալիցիայի մաս կազմեն:

- Ոչ, սխալ տպավորություն է: Եթե չեն ցանկանում, մենք նրանց ոչ ստիպում ենք, ոչ էլ այդպես շատ խնդրում: Ընդամենը նախագահի հետ հանդիպում է եղել, առաջարկություն է արվել: Եվ եթե չեն ընդունել այդ առաջարկը, դրանից որևէ մեկը վատ չի զգում: Ով կընդունի առաջարկը՝ լավ, ով չի ընդունի՝ էլի լավ:

Քվեարկության պատմություն

Ավետիսյան Սուքիաս Հեգելի

Անուն Խմբակցություն Կողմ Դեմ Ձեռնապահ Չի քվեարկել Բացակա Հարցեր Ելույթներ
Ավետիսյան Սուքիաս «Հայաստանի հանրապետական կուսակցություն» 912 9 1 14 28 44 17
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները