Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Գալուստ Սահակյանը` ԱԺ նախագահ

Գալուստ Սահակյանը` ԱԺ նախագահ

Գալուստ Սահակյանը Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց 101 կողմ, 3 դեմ ձայնով: Դեմերը հայտնի էին. նրանք, ովքեր ընտրել էին Հրանտ Բագրատյանին`Նիկոլ Փաշինյան, Ալեքսանդր Արզումանյան և ինքը` Հրանտ Բագրատյանը: Բագրատյանին ընտրողները իրենք հայտարարեցին այդ մասին, մինչդեռ Գալուստ Սահակյանին ընտրող քաղաքական ուժերից ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը իրենց դիրքորոշմամբ թողեցին, որ հետաքրքրվողներն իրենք հասկանան, թե ՀՀԿ-ականներից բացի էլ ովքեր են կողմ քվեարկել Գալուստ Սահակյանին:

Միայն ՀՀԿ-ն և 3 անկախ պատգամավորները Գալուստ Սահակյանի համար կարող էին ապահովել առավելագույնը 73 ձայն, հետևաբար, մնացած կողմ ձայները եղել են ԲՀԿ-ինն ու ՕԵԿ-ինը, որոնք որոշել էին իրենց խմբակցությունների պատգամավորների ազատ թողնել:

Ի դեպ, կողմ ձայներվ Գալուստ Սահակյանը իր նախորդին` Հովիկ Աբրահամյանին զիջում է միայն 1-ով. 2012-ին Աբրահամյանի օգտին քվեարկել էր 102 պատգամավոր, նրան դեմ քվեարկողները 4-ն էին:

Քվեարկության պատմություն

Սահակյան Գալուստ Գրիգորի

Անուն Խմբակցություն Կողմ Դեմ Ձեռնապահ Չի քվեարկել Բացակա Հարցեր Ելույթներ
Սահակյան Գալուստ «Հայաստանի հանրապետական կուսակցություն» 886 10 0 5 62 1 21
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները