Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Օրենքները համապատասխանեցվում են խորհրդարանի այսօրվա «կոնտինգենտին»

Օրենքները համապատասխանեցվում են  խորհրդարանի այսօրվա «կոնտինգենտին»

«ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագծերից մեկով առաջարկվում է ԱԺ քառօրյա նիստերը դարձնել եռօրյա, իսկ  դրանց միջև ընկած երկշաբաթյա ընդմիջումները՝ մեկշաբաթյա:  Հեղինակը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն է:  Պատգամավորն իր նախաձեռնությունը հիմնավորում  է օրենսդիր մարմնի աշխատանքներին առավել դինամիկ ընթացք հաղորդելու անհրաժեշտությամբ: «Փորձը ցույց է տվել, որ չորսօրյա նիստերի վերջին օրը Ազգային ժողովն աշխատում է ոչ այն արդյունավետությամբ, որով աշխատում է  քառօրյա նիստերի առաջին օրերին, ինչն էլ իր անիմջական ազդեցությունն է թողնում խորհրդարանում քննարկվող օրենսդրական նախաձեռնությունների որակի վրա: Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև այն, որ ԱԺ-ն պրոֆեսիոնալ հիմունքներով գործող խորհրդարան է,  ներկայացված օրենքի նախագծով առաջարկվում է հերթական նստաշրջաններն անցկացնել նստաշրջանի բացման օրվանից սկսած՝ երկու շաբաթը մեկ գումարվող եռօրյա նիստերի միջոցով՝ գործող երեք շաբաթը մեկ գումարվող քառօրյա նիստերի փոխարեն»,-ն նշված է նախագծի հիմնավորման մեջ:


Նախագիծը
 ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել տարեսկզբին, ապրիլի 28-ի նիստում  նստաշրջանի օրակարգ ընդգրկվելը հետաձգնել է  մինչև 1 տարով, իսկ այս քառօրյայի մեկնարկին՝ սեպտեմբերի 29-ին, ընդհանրապես մերժվել


Parliamentmonitoring
-ի զրուցակիցը նախագծի հեղինակ Ռուբեն Հակոբյանն է


- Պարոն Հակոբյան, ո՞րն էր Ձեր ներկայացրած նախագծի նպատակը:


- Մեր պառլամենտը պրոֆեսիոնալ է, ՀՀ Սահմանադրության 65-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորները պետք է զբաղվեն միայն պատգամավորական գործունեությամբ: Բայց, ցավոք, խորհրդարանում ստեղծված պայմաններն այնպիսիսն են, որ պատգամավորներին լիարժեք հանգստի հնարավորություն է տրված, իսկ օրենսդրական նախաձեռնությունների 95 տոկոսը ներկայացվում է կառավարության կողմից: Այսինքն, պառլամենտն իր առաքելությունը չի կատարում, իսկ օրենքներն ու նախագծերը համապատասխանեցվում են այսօրվա խորհրդարանի «կոնտինգենտին»: Մեր նախաձեռնությունը նպատակ ուներ պառլամենտի աշխատանքն ավելի դինամիկ ու  պրոֆեսիոնալ հիմքերի վրա դնելու հնարավորություն ստեղծել: Մենք նախկինում ունեցել ենք նման ռեժիմ, դա եղել է Գերագույն խորհրդի, այնուհետև, կարծեմ, ևս մի գումարման Ազգային ժողովի ժամանակ,  և պառլամենտն այդ ժամանակ հեղինակություն է ունեցել: Սակայն իր հեղինակությունը հետզհետե զիջեց, և այսօր, ըստ էության կառավարությունն է ղեկավարում պառլամենտի օրենսդրական գործունեությունը: Կրկնում եմ՝ ըստ ձեր կայքի մոնիթորինգի արդյունքների՝ ընդունվող օրինագծերի 95 տոկոսը կառավարությունն է ներկայացնում:


- Ոչ իշխանական խմբակցությունների  ձեր գործընկերները հանձնաժողովի նիստում ընթացած քննարկման ժամանակ կարծես թե այնքան էլ կողմ չէին  առաջարկին:


- Ես այդպես չեմ կարծում, որովհետև նրանք ոչ թե կողմ չէին արտահայտվում, այլ պարզապես ասում էին, թե այդ նախագիծն ինչպես կարող ենք կիրառել այսպիսի մակարդակ ունեցող խորհրդարանում: Ժամանակ է եղել, որ Գերագույն խորհուրդը նույնիսկ 5 օր էր աշխատում, և ամեն ինչ շատ լավ էր: Հասցնում էինք և օրենսդրական նախաձեռնություններ հեղինակել, դրանք քննարկել և քաղաքական այլ գործունեություն իրականացնել: Այնուհետև անցանք երեք օրվա ռեժիմին, և նորից նորմալ աշխատանք էր գնում: Պետք է անկեղծ լինենք՝ գործող օրենքով մենք գործարարների համար լիարժեք հնարավորություն ենք ստեղծել իրենց բուն գործունեությամբ` գործարարությամբ զբաղվելու համար: Դժգոհողները հիմնականում  հենց գործարարներն են, որ քառօրյան չդառնա եռօրյա, և իրենք յուրաքանչյուր երկրորդ շաբաթը Ազգային ժողով չգան:


- Գարանանային նստաշրջանի ավարտին կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նստաշրջան հրավիրվեց, որտեղ գործադիրը հրատապ քննարկման ռեժիմով բազմաթիվ նախագծեր էր ներկայացրել խորհրդարան: Ոչ իշխանական խմբակցությունները բոյկոտեցին նիստը, իսկ   խորհրդարանական մեծամասնությունը խոստացավ, որ  օրենսդրական կարգավորումներով առաջիկայում  փորձ կարվի սահմանափակել կառավարության նման գործելաոճը: Որևէ նախաձեռնություն կա՞  այդ ուղղությամբ:


- Տեղյակ չեմ, բայց նման նախաձեռնության համար քաղաքական կամք է պետք: Իսկ այսօր կառավարությունը խորհրդարանին դարձրել է իր կցորդը, վստահ գիտի, որ ինչ նախագիծ էլ բերի, կանցկացնի: Դրա համար էլ ասում եմ, եթե խորհրդարանում ընդունվող օրինագծերի 95 տոկոսը բերում է, իսկ խորհրդարանի մեծամասնությունն էլ դրանք ծափով ընդունում է, կառավարությունն ընդունում է իր կարգավիճակը: Խորհրդարանն էլ ընդունում է, որ ինքն իսկապես ենթարկվում է կառավարության քմահաճույքներին և նրա թելադրանքին: Իմ առաջարկն այն է, որ խորհրդարանը դարձնենք պրոֆեսիոնալ, բայց, ցավոք, իմ գործընկերներն ասացին, որ պատրաստ չեն դրան:

Քվեարկության պատմություն

Հակոբյան Ռուբիկ Կարապետի

Անուն Խմբակցություն Կողմ Դեմ Ձեռնապահ Չի քվեարկել Բացակա Հարցեր Ելույթներ
Հակոբյան Ռուբիկ «Ժառանգություն» 388 172 149 113 141 21 54
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները