Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Գ. Նուշիկյան. Ես ձևի հետևից չեմ ընկնում

Գ. Նուշիկյան. Ես ձևի հետևից չեմ ընկնում

Ըստ parliamentmonitoring.am-ի վիճակագրության` 5-րդ գումարման Ազգային ժողովի 5-րդ նստաշրջանում 131 պատգամավորների գրեթե կեսը` 66 պատգամավոր, նիստերի դահլիճում օրենսդրական նախաձեռնությունների քննարկման ժամանակ ոչ մի հարց չի տվել և չ մի ելույթ չի ունեցել: ՀՀԿ և ԲՀԿ խմբակցություններում «լուռ» պատգամավորները կեսից ավելի են. ՀՀԿ-ում` 70-ից 35-ը, ԲՀԿ-ում` 36-ից 21-ը: parliamentmonitoring.am-ը  շարունակում է հարցազրույցների շարքը խորհրդարանում ակտիվությամբ չառանձնացած պատգամավորների հետ: Մեր զրուցակիցը «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Գարեգին Նուշիկյանն է:


-Պարոն Նուշիկյան, ըստ parliamentmonitoring.am-ի վիճակագրության, Դուք Ազգային ժողովի պասիվ պատգամավորներից եք, ով, ընդամենը 1 բացառությամբ, ելույթ չի ունեցել, հարց չի տվել: Ինչո՞ւ:


-Ես տնտեսական հանձնաժողովի անդամ եմ ու օրինագծերի քննարկմանը ակտիվ մասնակցում եմ հանձնաժողովում:


-Բայց օրինագծերը փոփոխությունների են ենթարկվում նաև նիստերի դահլիճում: Դուք դա չե՞ք կարևորում:


-Իմ էությամբ ես հռետոր չեմ, ու ինձ ավելի քիչ է հետաքրքրում քաղաքական մասը: Ինձ ցույց տալու խնդիր չունեմ: Եթե հարցը հանձնաժողովում լուծում է ստանում, ձևի համար էլ ի՞նչ կարիք կա նույն հարցը դահլիճում հնչեցնելու: Ես ավելի կարևորում եմ տնտեսությունը: Եթե մեր տնտեսությունը լավ վիճակում լինի, դրա հետևանքով քաղաքական վիճակն էլ լավ կլինի: Եթե տնտեսություն կա, երկիր կա, եթե տնտեսություն չկա, երկիր չկա:


-Հիմա Հայաստանում տնտեսություն կա՞:


-Լիարժեք` չկա


-Երկի՞ր էլ լիարժեք չկա:


-Դե, բազմաթիվ բացեր ունենք: Քանի գնում, դժվարանում է: Տնտեսության վիճակը այսօր շատ ավելի ծանր է, քան մի քանի տարի առաջ: Օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ կան:


-Այն տնտեսական քաղաքականությունը, որն իրականացնում է Ձեր քաղաքական թիմը, ճի՞տ եք համարում:


-Երբեմն ճիշտ է, երբեմն` ոչ:


-Իսկ ոչ տնտեսակա՞նը:


-Նույնպես:


-Օրինակ, երբ ՀՀԿ խմբակցությունը բոյկոտեց ՕԵԿ-ի նախաձեռնած արտահերթը, դա ճի՞շտ որոշում էր:


-Քաղաքական տեսակետից գուցե ճիշտ էր, էթիկայի տեսակետից գուցե սխալ էր: Բայց եղել են նաև դեպքեր, երբ նույն ընդդիմությունը չի մասնակցել քվեարկությանը ու տապալել նախագծի ընդունումը: Երկուսն էլ պատահում է:


-Եթե քառյակը արտահերթ հրավիրի «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ առաջարկելու համար, ՀՀԿ-ն դարձյա՞լ կտապալի այն:


-Ճիշտ կլինի, որ քառյակը ամեն դեպքում այդ հարցը համաձայնեցի մեծամասնության հետ: Ընդ որում` քառյակն էլ է օրենքին կողմ քվեարկել: Կամ` ինչո՞ւ է քառյակը այսօր որոշել խոսել, երբ օրենքը արդեն ուժի մեջ է մտնում: Այդ օրենքը մեծամասնությունը ընդունել է, որ ավելի լավ պայմաններ ստեղծի առևտրականների համար:


-Բայց հիմա պարզվում է, որ ստեղծված պայմանները այնքան էլ լավը չեն:


-Իսկ ո՞վ է ասում, որ այդպես է պարզվում:


-Առևտրականների բողոքները դրա վկայությունը չե՞ն:


-Չէի ասի: Դրանք կարող են և սուբյեկտիվ լինել: Իրենց որ լսես, երևի հիմնավոր են, բայց խնդիրը երկու երես ունի: Իրենք դժգոհում են վարչարարությունից, որը համարում եմ հիմնավոր, քանի որ այո, այն կարող է լինել կամայական: Մյուս դժգոհությունն այն է, որ փաստաթղթաշրջանառության արդյունքում շատերը խախտելու են 58 միլիոնի շեմը և անցնելու են ավելացված արժեքի դաշտ: Սա, իհարկե, լրացուցիչ դժվարություններ առաջ կբերի, բայց մյուս կողմից էլ` ուրիշ ի՞նչ անել: Գուցե շե՞մը բարձացվի. չգիտեմ: Դա էլ ինչքան բարձրացվում է, բյուջեի մուտքերն են նվազում:


-Այսինքն, կառավարությունը լուծում գտնելու խնդի՞ր ունի:


-Լուծումներից մեկն էլ սա է, բայց սվիններով է ընդունվում: Բա ո՞նց անի էդ մարդը(նկատի ունի վարչապետին):

Քվեարկության պատմություն

Նուշիկյան Գարեգին Գագիկի

Անուն Խմբակցություն Կողմ Դեմ Ձեռնապահ Չի քվեարկել Բացակա Հարցեր Ելույթներ
Նուշիկյան Գարեգին «Հայաստանի հանրապետական կուսակցություն» 903 9 3 16 34 4 0
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները