Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Երբ վերևի օրգանները չեն աշխատում, աշխատում են ներքևինները

Երբ վերևի օրգանները չեն աշխատում, աշխատում են ներքևինները

Parliamentmonitoring.am-ի զրուցակիցը ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն է:

- Պարոն Մանուկյան, նախորդ տարեվերջին ՀԱԿ-ը «Բարգավաճ Հայաստան» և «Ժառանգություն» խմբակցությունների հետ արտահերթ քննարկման ներկայացրեց Հայաստանում կառավարման ճգնաժամի մասին հայտարարության նախագիծը, որը դեռ չի քննարկվել: Դուք կարծում եք, որ այդ նախագծի քննարկման անհրաժեշտությունը դե կա՞:

- Այո, Հայաստանում առկա է ընդհանուր կառավարման ճգնաժամ: Այն մեթոդները, որոնցով իրականացվում է կառավարումը, տակնուվրա են անում մեր երկիրը: Խոսքը և ընտրական համակարգի, և կոռուպցիայի, և արտաքին հարաբերությունների մասին է: Այսինքն, երկիրը կառավարելու առումով ունենք լրջագույն խնդիր՝ նախագահից մինչև թաղապետ, ընտրություններից մինչև խորհրդարան: Մենք ուզում ենք ընդհանուր խնդիրը ներկայացնել, ներկայացնել այն ճգնաժամը, որն ընդգրկել է բոլոր բնագավառները՝ առողջապահություն, կրթություն, բանակ, իրավունք, խորհրդարան և այլն: Խնդիրը շատ ընդգրկուն է, և առանց վերլուծելու, առանց այս ամենը քննարկելու չես կարող լուծումներ տալ: Բայց խորհրդարանական մեծամասնությունն  արդեն որերորդ անգամ խուսափում է խնդրի քննարկումից: Մենք հարցը ներկայացրել ենք արտահերթի կարգավիճակով, իրենք արդեն երեք քառօրյա՝ մոտ երեք ամիս խուսափում են քննարկումից:

- Կառավարությունն իր հերթին արտահերթ կարգով նախագծեր է ներկայացնում, որոնք խոչընդոտում են ձեր ներկայացրած հայտարարության նախագծի քննարկմանը:

- Այո, ամեն անգամ բերում են հրատապ համարված ինչ-որ մի նախագիծ, որն առաջ է ընկնում մեր նախագծից: Ստացվում է, որ խորհրդարանի մեկ երրորդն իր լիազորությունից օգտվելով՝ հարց է ներկայացնում քննարկման, բայց չի կարողանում քննարկել: Այստեղ տեղի է ունենում և ԱԺ կանոնակարգ օրենքի, և ընդհանրապես՝ մարդկային հարաբերությունների խախտում: Իսկ այն իշխանությունը, որը չի ուզում իր երկրում գոյություն ունեցող խնդիրների մասին լսել և դրանց լուծումների մասին քննարկում իրականացնել, կարող է համարվել վախկոտ կամ ջայլամի քաղաքականություն իրականացնող:

- Ի՞նչ եք պատրաստվում անել:

- Իրենք խոստացան, որ կքննարկեն: Հրատապ կարգով քննարկելու համար մնացել է միայն Վերահսկիչ պալատի հաշվետվությունը, դրանից հետո այս նախագիծը կդրվի քննարկման: Տեսնենք: Կդրվի՝ մենք կներկայացնենք խնդիրները, բայց եթե հանկարծ չդրվի, չեմ կարող ասել, թե ինչ կանենք: Երեք ամիս առաջ, երբ մենք ներկայացնում էինք նախագիծը և պատրաստվում էինք ելույթների, ճգնաժամի ավելի քիչ դրսևորումներ կային: Հիմա կրկնապատկվել են այն խնդիրները, որոնց մասին արժե խոսել:

- Ի՞նչը նկատի ունեք:

- Տարեվերջին տարադրամի փոխարժեքի վայրիվերումները, Գյումրիում կատարված դեպքը, սահմանում տեղի ունեցած դեպքերը, ի վերջո բռնությունների այս ամբողջ շարքը, որն արդեն զանգվածային բնույթ է կրում, դարձել է համակարգված ու մի կենտրոնից ղեկավարվող: Սա իսկապես կառավարման ճգնաժամ է, երբ իշխանությունը չի կարողանում լուծել խնդիրները և սպասվելիք ըմբոստությունների դեմն առնում է տեռորով, մարդկանց ահաբեկելով ու ֆիզիկական ուժ գործադրելով: Հենց սա էլ կոչվում է կառավարման ճգնաժամ, երբ իշխանությունն այլևս չունի լուծումներ և անցնում է բռունցքին ու ոտքերին: Երբ վերևի օրգանները չեն աշխատում, աշխատում են ներքևի օրգանները:

- Համաձայն չե՞ք, որ քաղաքական մեծամասնությունը դժվար թե քննարկի այնպիսի մի նախագիծ, որով ընդունի, որ ինքը ճգնաժամի մեջ է: Դա նշանակում է, որ հաջորդ քայլով պետք է հրաժարական տա:

- Շատ լավ, այդ դեպքում մենք իրեն կօգնենք: Եթե իշխանությունն այս ճանապարհով հրաժարական չի տալիս, կա ավելի հզոր հնարավորություն՝ դա ժողովուրդն է, որն առաջիկա քաղաքական զարգացումների արդյունքում ոտքի կկանգնի: Եվ դա էլ որպես փաստարկ կգումարվի պահանջին, թե այն իշխանությունը, որն ամաչում կամ խուսափում է քննարկել իր թերություններն ու ձախողումները, պետք է թողնի աթոռն ու հեռանա: Միջոցը ժողովրդին ոտքի հանելն է:

- Եռյակում ձեր գործընկեր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն աշնանը նախընտրեց շտաբներ բացելով զբաղվել, ՀԱԿ-ը հայտարարում էր, որ այդ գործընթացը պետք է զուգորդել հանրահավաքներով: Հավանաբար, ԲՀԿ-ն ավարտել է շտաբերի բացումը, քննարկվո՞ւմ է հանրահավաքները վերսկսելու հարցը:

- Մենք մեր ծրագրերն ու մոտեցումները չենք փոխել, պարզապես մի քանի ամիս համբերել ենք: Երկու օր էլ կհամբերենք՝ տեսնելու, թե մեր գործընկերներն իրենց հրավիրած խորհրդաժողովից հետո ինչ առաջարկներ են ներկայացնում:

Քվեարկության պատմություն

Մանուկյան Արամ Վիգենի

Անուն Խմբակցություն Կողմ Դեմ Ձեռնապահ Չի քվեարկել Բացակա Հարցեր Ելույթներ
Մանուկյան Արամ «Հայ ազգային կոնգրես» 279 157 142 56 330 74 88
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները