Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Խոսքի եւ գործի տարբերությունը

Խոսքի եւ գործի տարբերությունը

Parliamentmonitoring կայքի այցելուների մեծ  հետաքրքրությունն է հարուցում  կայքում տեղադրված վիճակագրությունը, իսկ այժմ նաեւ` պատգամավորների հայտարարագրերը։ Առողջ բանականության տեսանկյունից սա բացատրելի է, քանի որ ցանկացած քաղաքացի պետք է հետաքրքրվի, թե իշխանությամբ օժտված մարդն ինչպես է օգտագործում այն իր հասարակական եւ անձնական կյանքում։

Նման հետաքրքրություն մարդիկ հանդես են բերում ոչ միայն Հայաստանում, այլեւ կայացած ժողովրդավարական երկրներում։ Ուստի ասել, թե այդ հասարակություններում ժողովրդավարությունը հարյուր տարվա պատմություն ունի եւ նրանց քաղաքացիներն ավելի «փորձառու» են, քան մերը՝ սխալ է։ Ուղղակի այդ տեղեկությունները ժողովրդավարական հասարակության քաղաքացուն հնարավորություն են տալիս ավելի պատրաստված գնալ ընտրությունների։ Նա հավատւմ է իր ընտրության ուժին, Հայաստանի քաղաքացին՝ ոչ։ Ահա եւ ողջ տարբերությունը։

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում «Խոսքի եւ գործի տարբերությունը» հրապարակման մեջ անդրադառնալով կայքի ԱԺ քվեարկություններից բացակայած պատգամավորների թոփ 10- ին՝ դիտարկում էր արել, որ նրանցից 7- ը ԲՀԿ- ականներ են եւ հարց տվել. «…արդյո՞ք որպես ՀՀ քաղաքացիներ արժանահավատ ենք համարում մեր Հայրենիքը ղեկավարելու ԲՀԿ պատգամավորների ցանկությունները»։ Եթե հիշենք հայկական պառլամենտարիզմի պատմությունը, ապա կհիշենք նաև  նրա ամենահիմնական «բացթողումը»( իսկ ինձ համար՝ հանցագործությունը)` այլ  պատգամավորների փոխարեն քվեարկելու ավանդույթը։

Դա անում են ոչ թե ընդդիմադիր, այլ իշխանամետ պատգամավորները (նախորդ գումարման ժամանակ ՀՀԿ- ն էլ, ԲՀԿ- ն էլ)՝ փորձելով կեղծիքի միջոցով անհրաժեշտ քվեներ ապահովել կառավարության համար։ Իսկ դիմում են կեղծիքի, քանի որ իրենց իշխանամետ գործընկերները հարկ չեն համարում աշխատանքի ներկայանալ։ Ավելին՝ ընդդիմության վերջին արտահերթ նիստը տապալելու մեծամասնության հաջողած փորձը մեկ այլ տխուր եզրահանգման էլ է հանգեցնում։ Ես չեմ կարծում, որ ՀՀԿ- ն կամ ՕԵԿ- ը բոյկոտելով այդ նիստը՝ հակասահմանադրական քայլ են կատարել,  չեմ կարծում նաև, որ խորհրդարանական մեծամասնությունը նիստերը բոյկոտելու իրավունք չունի, իսկ ընդդիմությունը՝ ունի։ Սակայն բոյկոտի նպատակը քաղաքական մեսիջն է։ Ի՞նչ մեսիջ ուղարկեց ՀՀԿ- ն հայ հասարակությանը։ Այն, որ
  • անպատրաստ է ընտրական գործող համակարգը փոխելու հարց քննարկել,
  • չունի անհրաժեշտ հակափաստարկներ՝ հասարակությանը ներկայացնելու համար
  • չի կարեւորում քաղաքական բանավեճը, այլ կարեւորում է ուժը եւ հաշվի է առնում միայն ուժը։
Այս պարագայում հարց է առաջանում, իսկ արդյո՞ք խորհրդարանական մեծամասնությունը, որը չի ցանկանում կամ չի կարողանում ներկայացնել հակափաստարկներ, ապացուցել իր քաղաքական որոշումների իրավացիությունը, բացառում է քաղաքական երկխոսությունը,  ունակ է ղեկավարել երկիրը։  

Արմեն Վարդանյան
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները