Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Պատգամավորական խմբեր. ինչպե՞ս ստեղծել և ինչո՞ ւ

Պատգամավորական խմբեր. ինչպե՞ս ստեղծել և ինչո՞ ւ

Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմնի պատմությունը, սկսած 1990 թվականից, ցույց է տալիս, որ պատգամավորական խմբերը խորհրդարանում առաջ են գալիս գումարման ընթացքում՝ որպես հետեւանք ներքաղաքական կյանքում տեղի ունեցած փոփոխությունների: Եթե ԲՀԿ խմբակցությունից դուրս եկող պատգամավորները ԱԺ-ի մյուս անկախների հետ միասին պատգամավորական խումբ ստեղծեն, կստացվի, որ նախորդ, 2007-2012 թվականներին գործած 4-րդ գումարման խորհրդարանը եղածների մեջ միակն էր, որտեղ պատգամավորական խումբ չստեղծվեց:

ՀՅԴ-ին հաջողվեց շրջանցել

Քաղաքական դաշտի փոփոխություն այդ հնգամյակում եւս գրանցվեց, մասնավորապես, հայ-թուրքական արձանագրությունների պատճառով ՀՅԴ-ն հայտարարեց, որ դուրս է գալիս իշխող կոալիցիայից: Սա, սակայն, խորհրդարանում քաղաքական ուժերի դասավորության վրա չազդեց: Դաշնակցության 16 հոգանոց խմբակցությունից դուրս եկողներ չեղան, խմբակցության կազմում եղած 3 գործարար պատգամավորներ մինչեւ գումարման ավարտը նախընտրեցին մնալ խմբակցությունում, թեպետ նրանցից Արայիկ Գրիգորյանը հաջորդ՝ 5-րդ գումարման խորհրդարան եկավ արդեն որպես ՀՀԿ-ամերձ անկախ պատգամավոր, ով 2013-ի նախագահական ընտրություններից առաջ ակտիվորեն զբաղվում էր ՀՀԿ-ի թեկնածու Սերժ Սարգսյանի քարոզարշավով:

Պատգամավորական խումբը՝ մեծամասնության արբանյակ

2003-2007 թվականներին, ԱԺ 3-րդ գումարման խորհրդարանում, 2 պատգամավորական խումբ կար: Մեկը՝ «Ժողովրդական պատգամավորը», ձեւավորվեց հենց գումարման սկզբում (այն Կարեն Կարապետյանի ղեկավարությամբ գործում էր նաեւ 2-րդ գումարման խորհրդարանում): Դրա 15 անդամներից միայն 5-ն էին անկուսակցական, մյուսները «Հանրապետական» կուսակցության անդամներ էին, ուստի, ավելորդ է ասել, որ այս խումբը իր գործունեության ոչ մի դրվագով չէր տարբերվում ՀՀԿ խմբակցությունից, եւ լավագույն հաստատումն է տարիների ընթացքում ձեւավորված այն կարծիքի, որ պատգամավորական խմբերը ընդամենը իշխող մեծամասնության կցորդներն են: Պատահական չէ, որ այս խմբի կեսից ավելին հաջորդ գումարման խորհրդարնում արդեն ՀՀԿ խմբակցության կազմում էին:

ՕԵԿ-ի անցած ճանապարհով

2006-ին 3-րդ գումարման խորհրդարանում ՕԵԿ-ի՝ կոալիցիայից դուրս գալու հետևանքով ձևավորվեց ևս մեկ պատգամավորական խումբ, որի անվանումը՝ «Գործարար», ընտրվել էր ոչ պատահաբար: Դրա կազմում ընդգրկված 10 պատգամավորները զբաղվում էին նաեւ գործարարությամբ, եւ որ հատկանշական է, բոլորն էլ նախկին ՕԵԿ-ականներ էին: Ուշագրավ է, որ այս խմբի անդամներից ոմանք ավելի ուշ դարձան ՀՀԿ-ական ու ԲՀԿ-ական, իսկ մեկ-երկուսը, փետրվարի 12-13-ից հետո, նաեւ նախկին ԲՀԿ-ական:

ՕԵԿ-ի լավությունը ԲՀԿ-ին

4-րդ գումարման խորհրդարանում ՕԵԿ-ը, խմբակցության փլուզման դառը դասը սերտած, դիմեց Սահմանադրական դատարան: 2009թ. հունիսի 30-ի որոշմամբ Դատարանը հակասահմանադրական համարեց Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ դրույթը, համաձայն որի՝ պատգամավորը խմբակցությունից կարող է դուրս գալ ընդամենը այդ մասին գրավոր տեղյակ պահելով խմբակցության ղեկավարին: Համամասնական ցուցակով ընտրված պատգամավորի՝ խմբակցությունից դուրս գալու ազատությունը սահմանափակվեց նաև մանդատից հրաժարվելու օրենսդրական պարտադրանքով:

Հենց այս հանգամանքն էլ «փրկեց» ԲՀԿ խմբակցությունը վերջնական փլուզումից: Վերջին զարգացումների հետևանքով 36 հոգանոց խմբակցության 15 անդամ հայտարարեց ԲՀԿ կուսակցությունը լքելու մասին: Այս թիվը միանգամայն բավարար էր նոր պատգամավորական խումբ ձևավորելու համար (անհրաժեշտ է նավազագույնը 10 պատգամավոր), բայց այդ 15-ից միայն 3-ին է օրենքը թույլ տալիս դուրս գալ խմբակցությունից: Նրանք մեծամասնական ընտրակարգով ընտրվածներն են: Այդպես ընտրված ևս 5 պատգամավոր, ինչպես, օրինակ Գագիկ Ծառուկյանն ու նրա խնամի Մուրադ Գուլոյանը, դեռևս վերջնականապես չեն հստակեցրել իրենց հարաբերությունները ԲՀԿ խմբակցության հետ:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները