Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

«Ժառանգությունը» մերժում է կեղծ գործընթացները

«Ժառանգությունը» մերժում է կեղծ գործընթացները

Parliamentmonitoring.am-ի զրուցակիցն է «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը

- Տիկին Փոստանջյան, սահմանադրական փոփոխությունների գործընթացի շրջանակներում Սերժ Սարգսյանը հանդիպեց յոթ քաղաքական ուժերի՝ այդ թվում՝ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչների հետ: Չի բացառվում, որ ներկայացվի փոփոխությունների երկու նախագիծ՝ գործող Սահմանադրության կատարելագործված և խորհրդարանական կառավարմանն անցնելու տարբերակները: Ինչպե՞ս եք ընդունում այս առաջարկությունը:

- Ես չեմ ցանկանում մեկնաբանել Սերժ Սարգսյանի որևէ առաջարկություն, քանի որ նրան չեմ ճանաչում որպես Հայաստանի Հանրապետության պաշտոնյայի:

- Այդ դեպքում ինչպե՞ս են ձեր կուսակցության ներկայացուցիչներ Արմեն Մարտիրոսյանն ու Ռուբեն Հակոբյանը մասնակցել այդ հանդիպմանը: Չէ՞ որ նրանք Ձեր հայտարարություններին հակառակ ասում են, որ հանդիպումը համաձայնեցված է եղել «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի հետ:

- Այդ հանդիպման մասին ես արդեն մեկնաբանություն տվել եմ և չեմ ուզում կրկնել:

-Բայց Ձեր մեկնաբանությունից հետո Ռուբիկ Հակոբյանը հայտարարեց, որ կուսակցությունում մեծամասնությունը կողմ է եղել հանդիպմանը: Ավելին՝ որ առանց Րաֆֆի Հովհաննիսյանի համաձայնության իրենք չէին գնա Ս. Սարգսյանի հետ հանդիպելու։

- Ես կրկնում եմ, որ այդ հանդիպման մասին իմ կարծիքն արդեն հայտնել եմ ու ավելին չեմ ուզում ասել։

- Ամեն դեպքում սահմանադրական փոփոխությունների գործընթացը մեկնարկել է: Ի՞նչ դիրքորոշում է ունենալու «Ժառանգությունը»:

- «Ժառանգությունը» մերժում է կեղծ գործընթացները:

- Հակաքարոզչություն իրականացնելո՞ւ է:

- Պայքարելու ենք կեղծ գործընթացների դեմ:

- Քաղաքական դաշտում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո, հավանաբար, քիչ ուժեր ձեզ կպաշտպանեն:

- Ի՞նչ գիտեք: Շատ կարևոր է, թե ով է սկսում և ինչի համար է սկսում այդ գործընթացը: Այսօր ՀՀ գործադիր իշխանությունը բռնազավթված է: Եվ ակնհայտ է, որ այդ փոփոխություններով բռնազավթիչը ցանկանում է շարունակել իր բռնազավթումը:

- Ամեն դեպքում գործող Սահմանադրության մեջ կա՞ փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն:

- Հայաստանում մինչև սահմանադրական փոփոխությունների հասնելը պետք է իրականացվեն մի շարք այլ միջոցառումներ: Եթե օրենքի ընդունումից ենք խոսում, առաջին հերթին պետք է լյուստրացիայի մասին օրենքն ընդունվի, որպեսզի բացահայտենք, թե այս մարդիկ ովքեր են եղել իրենց անցյալում: Պետք է բացվեն արխիվները, պետք է պարզվի, թե ովքեր են ներկայացրել նախկին և ներկա ռուսական հատուկ ծառայությունները: Երկրորդը՝ եթե չունենք բարեփոխված ընտրական կարգ, որն իսկապես ընտրելու հնարավորություն կտա, ո՞ւմ միջոցով ենք արդար ընտրություն իրականացնելու: Ինչպե՞ս ենք արդար ընտրություններ անցկացնելու, երբ բնակչության մեկուկես միլիոնն այսօր բացակայում է Հայաստանից, և նրանց զրկել ենք ընտրելու իրավունքից, չենք հրապարակում ընտրողների ցուցակները, երբ ընտրական հանձնաժողովները կազմված են բռնազավթիչների ներկայացուցիչներից: Մինչև ժողովուրդն այս բռնազավթիչներից չազատվի, որևէ բարեփոխման մասին խոսելն ուղղակի ծիծաղելի է ու խաբեություն է:

- Ս.Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Ա.Մարտիրոսյանն ու Ռ.Հակոբյանը ներկայացրել են «Ժառանգության» հայտնի պահանջները, որ մինչև սահմանադրական փոփոխությունները պետք է ընդունվի հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգը, ընտրություններից հետո պետք է հրապարակվեն ընտրություններին մասնակցած անձանց ցուցակները, և ընդդիմությանը վերահսկողական լծակներ տրվեն: Հնարավոր համարո՞ւմ եք, որ Ս.Սարգսյանը նման փոփոխությունների գնա:

- Ակնհայտ է, որ այդ պահանջները վաղուց մերժված են, և բացարձակ իմաստ չունի այդ մասին խոսել:

Քվեարկության պատմություն

Փոստանջյան Զարուհի Համազասպի

Անուն Խմբակցություն Կողմ Դեմ Ձեռնապահ Չի քվեարկել Բացակա Հարցեր Ելույթներ
Փոստանջյան Զարուհի «Ժառանգություն» 202 252 128 37 344 35 55
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները